Դվին

Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիյ), Պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկը: Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում էր Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո): Ըստ պատմահայր Մովսես Խորենացու` «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր: Փավստոս Բուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է:

Հիմնում

330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Բ Կոտակը: Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.): Ըստ պատմիչների` այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը: Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից: Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը: Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ: Այս ամենն հաշվի առնելով` արքունիքն որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր: Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը: Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր: Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպետական Հայաստանի կենտրոնը: 450 թվականին բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը: Այնուհետև, հայ նախարարները Հայաստանի նկատմամբ բյուզանդացիների ու պարսիկների կրոնա-դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով Գյուտ Արահեզացի կաթողիկոսին հորդորել են կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին: Այդ նպատակով քաղաքի կենտրոնում` եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր:

Բնակչություն

Իր ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել Է 100 հազարը։ Բնակչությունը եղել է բազմազգ։ Դվինի առանձին թաղերում բնակվել են նաև պարսիկներ, ասորիներ, հույներ, արաբներ, սակայն հայերը միշտ կազմել են մեծամասնությունը: Ըստ արաբ մատենագիրների` Դվինի բնակիչները միմյանց հետ խոսել են հայերեն: Դվինն իր ծաղկուն շրջանում ունեցել է 100 հազարից ավելի բնակչություն, որը հիմնականում զբաղվել է արհեստով ու առևտրով, մասամբ` որսորդությամբ, ձկնորսությամբ, երկրագործությամբ:

Կառուցվածք

Դվինն ունեցել է միջնադարյան քաղաքին հատուկ միկրոաշխարհագրություն՝ ներքին կառուցվածք։ Նրա կենտրոնում, 30-35 մ հարաբերական բարձրության բլրի վրա, հառնում էր միջնաբերդը՝ աշտարակաշատ պարիսպներով։ Պարիսպներն ունեին մինչև 16 մ հաստություն և 6-7 հարկանի շենքի բարձրություն։ Բլուրի վրա և դրա լանջերին կառուցված անառիկ միջնաբերդի գագաթի հարթակին կանգնել է հայ Արշակունի թագավորների պալատը, որտեղ նրանց անկումից հետո բնակվել են մարզպանները և ոստիկանները, իսկ ստորին հարթակի բերդում` պալատական բարձր պաշտոնյաները: Ստորին հարթակն ունեցել է նաև զինավարժությունների ու մրցումների համար նախատեսված ընդարձակ հրապարակ: Միջնաբերդն ամբողջությամբ շրջափակված է եղել արտաքին կողմից ջրափոսով պաշտպանված կրկնակի պարսպ-խրամով, որի արտաքին կողմն ուներ 30-70 մ լայնության և 5-6 մ խորության: Ջուրը լցվել է Ազատ գետից` արհեստական հունի միջոցով: Բերդը քաղաքի հետ կապված է եղել ջրափոսի վրայով անցնող միաթռիչք և երկթռիչք կամարավոր կամուրջներով, որոնցից երկուսի մնացորդները պահպանվել են: Դվինն ունեցել է նաև իր մատույցները պաշտպանող ամրոցներ (Տիկնունի և այլն): Քաղաքի մեծ մասը նույնպես պարսպապատ է եղել: Դվինն ունեցել է գեղեցիկ, քարաշեն շենքեր: Դրանցից մեկն էլ Արշակունի թագավորների պալատն էր (IV դար), որից մեզ է հասել դրա արքայական գահասրահի (272 խորանարդ մետր մակերեսով) ավերակները: Սրահն իր չորս զույգ սյուներով բաժանվել է արևելյանից արևմտյան ձգված երեք նավերի, որոնցից կենտրոնականը եզրայինների կրկնակի լայնքն է ունեցել: Գրեթե նույն չափերն ու կառուցվածքն է ունեցել V դարի 2-րդ կեսին կառուցված կաթողիկոսի պալատական դահլիճը, ուր իրենց տեղերում են պահպանվել սյուների խարիսխներն ու արմավենազարդ խոյակներից մեկը: Դվինի ճարտարապետական գլուխգործոցը եղել է հեթանոսական տաճարի տեղում VI դարի սկզբին կառուցված մայր տաճարը, որը VII դարի սկզբին վերածվել է կենտրոնագմբեթ եկեղեցու, իսկ XIII դարի կեսերին` ավերվել: Կենտրոնական թաղն ունեցել է նաև փոքր միանավ տաճար և կաթողիկոսին պատկանող այլ շինություններ (հավանաբար` թանգարան, մատենադարան, ճեմարան, դիվանատուն, գանձատուն և այլն), որոնց ավերակները այսօր դժվար է իրարից տարբերել: Դվինի ճարտարապետական նշանավոր շինություններից է եղել գլխավոր շուկան` ներքին երեք փողոցներով և վեց շարք իջևան-խանութներով: Այն կառուցվել է քար ու կրով, զարդարվել բազմաթիվ սյունաշարերով: Այն ավերվել է երկրաշարժից 893 թվականին, ապա վերակառուցվել թրծած քառակուսի աղյուսներով: Առավել հզոր կառույց է եղել միջնաբերդը` չորս հսկայական աշտարակներով, գեղեցիկ դռներով և բազմաթիվ բուրգերով, որոնք միմյանց հետ կապված են եղել երկշար պարսպապատով: Քաղաքի բոլոր թաղերին շրջակա լեռներից խմելու ջուր է մատակարարվել: Բնակելի տներն ունեցել են բրգաձև երդիկներ, տների մեջ փորվել են հորեր (մի մասը սենյակների կենտրոնում)` խոնավությունը ներծծելու կամ իբրև սառնարան` խմելու ջուր և մթերք պահպանելու համար: Եղել են նաև նեղ անցքով հորեր` վիշապներ, որոնք խորքում լայնանում էին: Սրանք ծառայում էին որպես իրերի թաքստոցներ կամ զնդաններ:

Արհեստներ և առևտուր

Դվինի վարչաքաղաքական ու տնտեսական նշանակությունը ավելի մեծացավ արաբական տիրապետության սկզբնական շրջանում՝ 7-8 դարերում, երբ այն դարձավ մի շատ ավելի ընդարձակ վարչական միավորի՝ Արմինիա կուսակալության կենտրոնը։ Արմինիան իր մեջ էր միավորում նաև Արևելյան Վրաստանն ու Աղվանքը։ Դվինը եղել է Արևելքի իր ժամանակի նշանավոր քաղաքներից։ Այն արհեստագործական ու տարանցիկ առևտրի խոշոր կենտրոն էր։ Այստեղ են հատվել միջազգային 6 մայրուղիներ, որոնց միջոցով Հայաստանը առևտուր է արել Փոքր Ասիայի ու Հարավային Եվրոպայի, Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի, Միջագետքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ։ Մարզպանության շրջանում զարգացել են արհեստներն ու առևտուրը: Արհեստավորները միավորվել են արհեստակցական տարբեր կազմակերպություններում, կազմել առանձին թաղեր: Ըստ Անանիա Շիրակացու «Մղոնաչափք»-ի` Դվինում կար վեց մայրուղիներ: Դվինը առևտուր էր անում կովկասյան, փոքրասիական, Հարավային Ասիայի, Հարավային Ռուսաստանի, Հարավային Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, Բյուզանդիայի, Միջագետքի, միջինասիական և այլ երկրների հետ: Հատկապես սերտ կապերի մեջ էր Վրաստանի հետ, որի համար էլ քաղաքի դռներից մեկը կոչվում էր Տփխիս: Սակայն Դվինի տնտեսական զարgացմանը մեծ վնաս են հասցրել արաբական արշավանքները. քաղաքն ավերվել է, բնակիչները` հեռացել: VII դարի վերջերին, երբ Դվինը դարձել էր խալիֆայության

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
No i Դվինի վերաբերյալ խորհուրդներ և հուշումներ դեռ չկան: Միգուցե դուք առաջինը կլինեք, ով օգտակար տեղեկատվություն կուղարկեք ուղեկիցների համար: :)

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Artsakh Hotel

սկսած $50

Silachi Hotel

սկսած $58

Areg Hotel

սկսած $41

4Guest Hotel

սկսած $37

Albert House Hotel

սկսած $29

Thailand Centre

սկսած $22

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Խոր Վիրապ

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Էրեբունի ամրոց

Էրեբունի ամրոց, ամրոց Վանի թագավորությունում։ Էր

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Էրեբունի թանգարան

Էրեբունի թանգարան, հիմնվել է 1968 թվականին։ Թանգարանի բաց

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գառնիի հեթանոսական տաճար

ի տեսարժան վայր դառնալու հարցում մեծ դեր է խաղում ոչ միայն նրա գեղա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մաշտոց Հայրապետ եկեղեցի

Մաշտոց Հայրապետ եկեղեցի, կանգուն հայկական եկեղեցի է Հայաստան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Երևանի հեռուստաաշտարակ

Երևանի հեռուստաաշտարակ, 311․7 մետր (1.023 ոտնաչափ) բարձրություն ունե

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Երևանյան լիճ

Երևանյան լիճ (Երևանյան ծով), արհեստական ջրամբար Եր

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թեյշեբաինի

Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր (ուրարտերեն՝ URU D te-i

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մաչու Պիկչու

Մաչու Պիկչու (քեչուա՝ Machu Pikchu, թարգ. «հին գագաթ») քաղաք է

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Աթենյան Ակրոպոլիս

Աթենյան Ակրոպոլիս (հուն.՝ Ακρόπολη Αθηνών), ակրոպոլիս Հունաստան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Old Town, Al-'Ula

The Old Town is an archaeological site near Al-'Ula, Medina Province,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պերսեպոլ

Պերսեպոլ, Աքեմենյան կայսրության մայրաքաղաքը (մոտավորապես 55

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Temple of Poseidon, Sounion

The ancient Greek temple of Poseidon at Cape Sounion, built during

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը