Կապիտոլիում (անգլ.՝ United States Capitol) ԱՄՆ-ի կոնգրեսի նիստերի գումարման շենքը Վաշինգտոնում։ Կառուցվել է 1793-1865 թվականներին, կլասիցիզմի ոճով (ճարտարապետներ՝ Ու. Թորնթոն, Բ. Լաթրոբ, Թ. Ուոլթեր)։ Վաշինգտոնի և Լինկոլնի հուշարձանների հետ միանում է 1800 մետրանոց ազգային պուրակով։ Կառավարական կենտրոնից դեպի արևելք գտնվում է Կոնգրեսի գրադարանը և ԱՄՆ Գերագույն դատարանի նստավայրը (մինչև 1935 թվականը Գերագույն դատարանի նիստերն անց էին կացվում հենց Կապիտոլիումի մեջ)։