Հաղպատավանք

Հաղպատավանք, հայկական միջնադարյան խոշոր վանքային համալիր, նախկին համալսարան ՀՀ Լոռու մարզի Հաղպատ գյուղում։ Սանահինի վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Պատմություն

Հիմնադրվել է X-րդ դարի 2-րդ կեսին։ X-XIII դարերում Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից էր։ Տնտեսական, մշակութային և շինարարական վերելք է ապրել հատկապես XII դարի 2-րդ կեսից - XIV դարում, երբ Տաշիր-Ձորագետի կառավարիչներն էին Արծրունիները, ապա՝ Զաքարյանները։ XI-XIII դարերում լայնորեն հայտնի էին Հաղպատի դպրոցը, գրադարանը։ Ուսուցանել են փիլիսոփայություն, հռետորություն, աստվածաբանություն, երաժշտություն ևն, ընդօրինակել և նկարազարդել ձեռագրեր (Հաղպատի մատենադարան, Հաղպատի դպրոց, Հաղպատի Ավետարան)։ Վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, տուժել երկրաշարժերից, որոնց մասին հիշատակում են պատմիչները (Սամվել Անեցի, Մխիթար Այրիվանեցի) և վիմագրողները։ XI դարի կեսերին ավերել ու կողոպուտի են ենթարկել սելջուկները, 1105-ին՝ Ղըզըլ Ամիրի հրոսակախմբերը, XVIII դարում տուժել է լեզգիների հարձակումներից, 1795-ին ասպատակել է Աղա Մահմեդ խանը։ Թշնամական հաճախակի հարձակումներից պաշտպանվելու նպատակով վանքը շրջափակվել է ամրակուռ պարսպով, մատույցներում ստեղծվեցին պաշտպանական հենակետեր (Կայան, Աթոռիկ), շրջակա տարածքը եզերող ձորերում և ժայռածերպերում հիմնվել թաքստոցներ ու ամրացված կացարաններ։ Հաղպատավանքում կրոնավորել է Սայաթ-Նովան։

Ճարտարապետություն

Հաղպատավանքը Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանքային համալիրներից է, ուր առավել շեշտված են միջնադարի հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը՝ գեղատեսիլություն, շրջակա միջավայրի հետ ներդաշնակություն, տարածքային հավասարակշռվածություն։ Շրջապարսպի ներսում են Սուրբ Նշան, Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին (Խաթունաշեն) եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները, խաչքարեր։ Հուշարձանների հիմնական խմբից դուրս են վանքի եռակամար, սրահավոր աղբյուրը (1258), Կուսանաց անապատը՝ վերձիգ համաչափություններ ունեցող ոչ մեծ՝ Տիրամոր եկեղեցով (XIII դար) և գեղաքանդակ խաչքարերով, Սուրբ Աստվածածին (Ջգրաշեն), Սուրբ Սիոն (Առաջադեմ), Զորավարք (Սուրբ Գևորգ) եկեղեցիները (XII- XIII դդ.), Կայանբերդ ամրոցը՝ Դսեվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցով (1233), Ջրաղացաձորի կամուրջը (XIII դար)՝ Շերեք գետի վրա ևն։ Գյուղի շրջակայքում կան հին գյուղատեղիներ։ Տարածքը եզերող ժայռերում փորված են բազմաթիվ մեծ ու փոքր այրեր, որոնցում թշնամական ասպատակությունների ժամանակ ոչ միայն պատսպարվել են բնակիչները, այլև թաքցրել են վանքի ձեռագրերը, մատյանները, հարստությունները։

Սուրբ Նշան եկեղեցի

Համալիրի գլխավոր և հնագույն Սուրբ Նշան եկեղեցին 976-991-ին կառուցել է Խոսրովանույշ թագուհին՝ իր որդիներ Սմբատի և Կյուրիկեի (Գուրգենի) արևշատության համար։ Այն դրսից ուղղանկյուն, ներսից խաչաձև գմբեթավոր դահլիճ է՝ չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով։ Երկայնական պատերին կից երկուական հզոր որմնամույթերից բարձրացող կամարներին հենվում է եկեղեցին պսակող հսկայածավալ գմբեթը։ Աղոթասրահը պատվել է որմնանկարներով, որոնց մնացորդները կան ավագ խորանում՝ գահին նստած Հիսուս Քրիստոսը, ավետման, ծծնդյան և մկրտության տեսարաններ, հարավային պատին՝ Խութլուբուղայի ողջ հասակով պատկերը։ Եկեղեցու ճակատները (բացի արևմտյանից) ունեն եռանկյունաձև կտրվածքով զույգ հայկ. խորշեր։

Шаблон:Infobox World Heritage Site

Արևելյան ճակտոնի տակ Սմբատ և Կյուրիկե թագավոր-եղբայրների կտիտորական բարձրաքանդակն է (դեմառդեմ կանգնած պահում են եկեղեցու մանրակերտը)։ Սուրբ Նշան եկեղեցուն տարբեր ժամանակներում երեք կողմից կցվել են շինություններ, որոնցից վաղագույնը՝ արևմտյան ճակատին կից գավիթը, կառուցել է վանքի առաջնորդ Հովհաննես Խաչենացին, XIII դարի ս. Հաղպատը Հայաստանի նշանավոր հոգևոր մշակութային կենտրոններից էր։ XII դ. 2-րդ կեսից XIV դ. Հաղպատի վանքը դառնում է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն, Սանահինից այստեղ է տեղափոխվում տեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։ XI դ. վերջում Տաշիրը հաճախ ասպատակում են սելջուկները, 1105 թ.-ին Հաղպատը և Սանահինը կողոպտում է Ղզիլ ամիրան, իսկ 1111-1113 թթ.-ին անկում է ապրում տեղական թագավորությունը։ XII դ. 2-րդ կեսից XIV դ. Հաղպատը պատկանում էր Մահկանաբերդի Արծրունիներին, ապա՝ Զաքարյաններին։ Իվանե Ջաքարյանի հրամանով 1223թ.-ին վանքի միաբանության պաշտպանության համար մոտակայքում կառուցվում է Հաղպատի ամրոցը։ XI-XIII դդ. Հայաստանում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը։ Այստեղ ուսուցանել են քերականություն, հռետորության, փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլ առարկաներ։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։ Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։

Հաղպատի վանքը հիմնադրվել է 976 թ.-ին, Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ։ Տեղադրված է կիրճերով եզերված սարահարթի վրա, որի մատույցները վերահսկել է XIII դ. հատկապես այդ նպատակով կառուցված Կայանբերդը։ Վանքը միջնադարյան Հայաստանի խոշոր մշակութային կենտրոններից էր, ուր գործել են ժամանակի նշանավոր գործիչներ, գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց թվում 1211 թ.-ի «Հաղպատի Ավետարանը»։ Համալիրի կազմում են Ս.Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, սեղանատունը, գրատունը, զանգակատունը, մի քանի մատուռ-դամբարաններ և խաչքարեր։ Համալիրը շրջապատված է աշտարակավոր պարսպով։ Նրա տարածքից դուրս են աղբյուրի շենքը և մի քանի փոքր եկեղեցիներ։ Համալիրի հնագույն եկեղեցին Ս.Նշանն է, որը կառուցել է Խոսրովանույշ թագուհին՝ 976-991 թթ.-ին։ Ս.Նշանն ամբողջությամբ փայլուն օրինակ է X-XI դդ. հայկական ճարտարապետության մեջ կազմավորված ոճական նոր ուղղության, որը դրսևորվեց այդ դարաշրջանի բազմաթիվ կառույցներում։ Ըստ ավանդության՝ այն կառուցել է ճարտարապետ Տրդատը։ Տաճարին արևմուտքից կից է մեծ գավիթը, որ կառուցվել է XIII դ. 10-ական թթ.՝ 1185 թ.-ին իշխանուհի Մարիամի հիմնարկած տապանատան տեղում։ Գավիթը ուշագրավ է իր ներքին հորինվածքով։ Գլխավոր տաճարից հյուսիս վանահայր Համազասպը 1257 թ.-ին կառուցել է ընդարձակ մի գավիթ, այսպես կոչված, «Համազասպի շենքը», որը արևելքից կցված է ոչ մեծ, թաղածածկ եկեղեցու։ «Համազասպի շենքի» արևելյան պատի հարավային մասին կից է գրատունը։ XI դ. այստեղ եղել է գրատան հին շենքը, որը XIII դ. արմատապես վերակառուցվել է։ XIIIդ.-ում տաճարի, «Համազասպի շենքի» և գրատան միջև ընկած տարածքը ծածկվել է թաղով և վերածվել տապանատան։ Նրա անմիջական շարունակությունն է տաճարի արևելյան երկայնքով ձգվող թաղածածկ միջանցքանման երկրորդ տապանատունը։ Այս երկու կառույցները հուսալի կերպով ապահովել են համալիրի շենքերը բլրալանջից իջնող անձրևաջրերի հոսքից։ Համալիրի արևելյան մասում է զանգակատունը՝ կառուցված 1245 թ.-ին։ Այն եռահարկ է՝ առաջին երկու հարկերում տեղավորված են յոթ աղոթարաններ, երրորդ հարկը սյունակազմ ռոտոնդա է։ Կառույցը աչքի է ընկնում իր ներդաշնակ համաչափություններով։ Հյուսիսային մասում է գտնվում XIII դ.-ում կառուցված սեղանատունը։ Իրենց ուրույն տեղն ունեն մեմորիալ հուշարձանները։ Դրանցից են՝ հյուսիս-արևմտյան մասում, պարսպի մոտ կողք-կողքի տեղադրված Ուքանանց տոհմի երեք դամբարանները (XIII դ. 1-ին քառորդ), միջանցքանման տապանատունը, Ս.Նշան տաճարի հյուսիսային մուտքի մոտ տեղադրված «Ամենափրկիչ» խաչքարը (1273 թ.)՝ կանգնեցված աթաբեկ և ամիրսպասալար Սադունի պատվին։ Տաճարի Ավագ խորանը և պատերի առանձին հատվածները որմնանկարազարդ են եղել։ X դարից մեզ է հասել Ավագ խորանի որմնանկարների առաջին շերտը, ուր Դեիսուս կոմպոզիցիայում պատկերված է գահին նստած Քրիստոսը։ Ավելի ցած եղել են ավետման, ծննդոց, մկրտության տեսարաններ։ Քանդակագործական արվեստի հոյակապ գործ է տաճարի արևելյան ճակտոնապատի վերին մասում տեղադրված կտիտորական կոմպոզիցիան, ուր դեմառդեմ կանգնած Սմբատ և Գուրգեն թագավորները պահում են տաճարի մանրակերտը։ Շինությունների հիմնական խմբից դուրս է վանքի աղբյուրը (1258 թ.)։ Հաղպատի գրադարանը միջնադարում հայ ձեռագրերի գանձարաններից ամենահարուստն էր։ Հիմնվել է XI դ., Հաղպատի վանքի Ս.Նշան եկեղեցու մոտ։ Հետագայում, ապահովության համար, ձեռագրերը տեղափոխվել են վանքի մոտակա քարայրերը, որոնք ոչ միայն գրապահոցի, այլև ընթերցարանի դեր են կատարել։

  • * *

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կարուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։ Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես՝ կռվելով հոր հետ որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»։ Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և բարիշեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։

  • * *

Հաղպատ գյուղը հնում կոչվել է Սրբլիս (Սուրբ Լույս), որովհետև արևը բարձրանում էր հարևան սարի հետևից և լույս էր սփռում հարևան գյուղերի վրա։ Հաղպատի վանքի կառուցումից հետո գյուղը վերանվանվեց, իսկ Սրբլիս անունը անցավ հարևան սարին։ Սկզբին, նախապես գոյություն ունեցած Մարիամաշեն գավթի (1185) տեղում։ Այն արևելք-արևմուտք ձգված ընդարձակ սրահ է՝ լայնաթռիչք, հուժկու փոխհատվող զույգ կամարների վրա հենվող յուրահատուկ ծածկով։ Կամարներով սահմանված քառակուսուց արևմուտքից շարունակվում է ևս 3 մ՝ սահմանագծում ունենալով հաստահեղույս փնջաձև զույգ սյուներ, որոնց վրա չորս կողմից հանգչում են թաղակիր կամարները։ Փոխհատվող զույգ կամարների հնարքը կիրառված է նաև կենտրոնական քառակուսու ծածկում, որտեղ դրանք կազմում են քառակուսի երդիկը՝ պսակված վեցսյունանի ռոտոնդայով։ Սուրբ Նշանի հյուսիս-արևելյան անկյունային մասում գտնվող գրատուն-մատենադարանը քառակուսի դահլիճ է՝ պատերին կից կիսագլանաձև որմնամույթերից բարձրացող փոխհատվող զույգ կամարների վրա հենվող ծածկով։ Միջին քառակուսու վրա բարձրանում է բրգաձև ութանիստ գմբեթը՝ լուսավորության միակ աղբյուր երդիկով։ Ներկա շենքը 1258-62-ին Հովհաննես վանահոր վերակառուցածն է։ Ուշ միջնադարում ծառայել է որպես մառան, որի մասին են վկայում մեծ թվով թաղված կարասները։ Գրատուն-մատենադարանի վերակառուցման հետ միաժամանակ կառուցվել են գրատան սրահը և փոքր գավիթը, որոնցով միմյանց հետ կապվում են գրատուն-մատենադարանը, Սուրբ Նշանը և Համազասպի ժամատունը։

Համազասպի ժամատուն

Փոքր գավթին հյուսիսից կից Համազասպի ժամատունը 1257-ին կառուցել է Համազասպ Անեցի վանահայրը։ Չորս հզոր սյուներով, երդիկավոր, կենտրոնակազմ դահլիճ է՝ իր տիպի մեջ ամենամեծը (18,68 x 18,20 մ)։ Արևելքից կից է ավելի վաղ կառուցված մատուռը։

Զանգակատունը

Վանքի տարածքի արևելյան բարձրադիր մասում, գլխավոր մուտքի դիմաց առանձին կանգնած է հայ ճարտարապետության անզուգական հուշարձան՝ Հաղպատավանքի զանգակատունը, որը 1245-ին կառուցել է Համազասպ վանահայրը «բազում ջանիւ, ի դառն ժամանակս թաթարաց», ինչպես տեղեկացնում է արձանագրությունը։ Բաղկացած է յոթսյունանի զանգաշտարակով պսակված երկու հարկաբաժիններից, որոնց միջև հաղորդակցումը կատարվում է քարե բարձակային աստիճաններով։ Կառույցին բացառիկ շուք ու հմայք են տալիս վարպետորեն զուգակցված տարբեր մեծության ճակտոնները, անկյունների շթաքարե անցումները, բացվածքների շքեղ եզրակալները, կամարակապ զույգ պատուհանները, գեղանի զանգաշտարակը։

Սեղանատունը

Համալիրի հյուսիս-արևելքում գտնվող սեղանատունը (XIII դար, նորոգվել է 1975-78-ին) հատակագծում ուղղանկյուն կառույց է՝ մեկ զույգ սյուներով բաժանված երկու հավասար քառակուսի մասերի, որոնցից յուրաքանչյուրն ունի փոխհատվող զույգ կամարների վրա հենվող երդիկավոր ծածկ։ Մուտքն արևմուտքից է՝ պարսպից դուրս։

Սուրբ Գրիգոր եկեղեցի

Գավթից հարավ տեղադրված Սուրբ Գրիգոր եկեղեցին (1025) դրսից ուղղանկյուն, ներսից խաչաձև հատակագծով, երկթեք կտուրով, թաղակապ շինություն է, որի չորս անկյուններում ավանդատներ են (արևմտյանները՝ կրկնահարկ)։

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Սուրբ Աստվածածին եկեղեցին (XIII-րդ դար), գավթի հյուսիսային կողմում է՝ Սուբ Գրիգորին գրեթե սիմետրիկ դիրքով։ Ցածր համաչափություններով, գմբեթավոր փոքրաչափ կառույց է։

Խաչքարեր

Փոքր գավթում՝ Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային շքամուտքի արևելյան կողմում է պատկերագրական հարստությամբ և արտահայտչամիջոցների բարձրարվեստ միահյուսմամբ բնութագրվող Ամենափրկիչ խաչքարը (1273)՝ կանգնեցված աթաբեկ և ամիրսպասալար Սադունի պատվին։ Պարսպի հյուսիս-արևմտյան անկյան մոտ Ուքանանց տոհմի՝ գեղաքանդակ խաչքարերով պսակված մատուռ-դամբարաններն են (XIII դարի 1-ին կես)։

Համաշխարհային Ժառանգություն

1996-ին Հաղպատի վանական համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցուցակ»-ում։

Արտաքին հղումներ

Шаблон:Վիքիպահեստ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Pete Harmer
11 Апреля 2019
Stunning monastery complex. Really beautiful. Beware the H13 route out of town, it is a winding farm track at best!
Cat H
19 Апреля 2019
Beautiful monastery - definitely worth a stop. Don’t follow Google maps though - you need to come up from the main road on the H25 from the south - DO NOT take the H25 north, it’s not a real road!
Jamie Maertens
11 Апреля 2016
Stunning. Make the effort to get here.
Vladislav Shumilov
13 Ноября 2022
Основан в 976 году. Ахпат славился своей школой миниатюристов, здесь был создан знаменитый памятник миниатюры «Ахпатское евангелие» (1211 год). При монастыре была построена библиотека.
Ислам
29 Февраля 2020
Безумно красиво, но тяжело добираться.
Elleth Angelos
17 Августа 2014
Очень красиво и очень трудно добраться )))
7.1/10
2,644 մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
В 0.5км от H25, Haghpat, Հայաստան Ուղղություններ ստացեք
Sat Noon–6:00 PM
Вск 10:00 AM–7:00 PM
Пнд 10:00 AM–5:00 PM
Втр 10:00 AM–6:00 PM
Ср 11:00 AM–Noon
Чтв 11:00 AM–5:00 PM

Haghpat Monastery Complex | Հաղպատ վանական համալիր Foursquare վրա

Հաղպատավանք Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Tsaghkadzor Marriott Hotel

սկսած $99

Golden Palace Hotel Resort & Spa GL

սկսած $111

Paradise Hotel Dilijan

սկսած $151

Elegant Hotel & Resort

սկսած $70

Casanova Inn

սկսած $45

Best Western Bohemian Resort

սկսած $0

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հաղպատ (գյուղ)

Հաղպատ գյուղ ՀՀ Լոռու մարզում՝ Ալավերդի քաղաքից 10 կմ և

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սանահին

Սանահինը գյուղ է Լոռի մարզի հյուսիսում: Ներկայումս

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ախթալայի վանք

Ախթալայի վանական համալիր (նաև Պղնձահանք), X դարում հիմ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Օձունի եկեղեցի

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, եկեղեցի Լոռու մարզի Օձուն գ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Քոբայրի վանք

Քոբայրի վանք կամ Քոբայրավանք, միջնադարյան հայկական վան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հնեվանք

Հնեվանք, վանական համալիր, ճարտարապետական հուշա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Լոռի բերդ

Լոռի Բերդ, միջնադարյան անառիկ ամրոց ներկայիս Լոռու մարզում՝ Ստեփա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ստեփանավանի դենդրոպարկ

Ստեփանավանի դենդրոպարկ, պաշտոնապես՝ Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դե

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վեստմինստերյան աբբայություն

Սուրբ Պետրոսի վանքային համալիր (անգլ.՝ Collegiate Church of St Peter a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ջվարի վանք

Ջվարի (վրաց.՝ ჯვარი, թարգ. «խաչ»), վրացական վանք Մցխեթ քաղաքի մ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գեղարդի վանք

Գեղարդի վանքը միակուռ քարից կերտված, երկհարկանի քարակերտ տաճարներից

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ռիլայի վանական համալիր

Ռիլայի վանական համալիր (բուլղար․՝ Рил

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գելաթի վանք

Գելաթի Սուրբ Աստվածածին վանք կամ ուղղակի Գելաթի վանք (վրաց.՝

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը