Փարիզ

Փարիզ (ֆր.՝ Paris, Պաղիս), Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է։ Այն տեղակայված է Սեն գետի վրա՝ Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ-դը-Ֆրանս երկրամասի սրտում։ Փարիզն իր վարչական սահմաններում ունի 2 300 000 բնակչություն (2009)։ Փարիզն իր արվարձաններով Եվրոպայի ամենախիտ բնակեցված կենտրոններից մեկն է՝ շուրջ 12 միլիոն բնակչությամբ։ Տարածք՝ 105, 4 կմ2։ Միջին բարձրություն՝ 33 մ։ Ավելի քան երկու հազարամյակ լինելով կարևորագույն բնակավայր, XII դարում Փարիզը դարձավ Եվրոպայի առաջատար մշակութային և կրթական կենտրոններից մեկը և խոշորագույն քաղաքը մինչ XVIII դարը։ Այսօր Փարիզն բիզնեսի, կրթական, գիտական, մշակութային և քաղաքական աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկն է։

Փարիզն իր արվարձաններով հանդերձ ներառում է Ֆրանսիայի արդյունաբերության մեկ քառորդը, 2010 թ. € 572.4 բիլիոն արդյունքով և ՀՆԱ ցուցանիշով աշխարհի քաղաքներից առաջատարն է։ Փարիզը և տարածաշրջանը զբոսաշրջության ցուցանիշով նույնպես աշխարհում առաջինն է։ Փարիզում են տեղակայված ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային Ժառանգության չորս օբյեկտներ և բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։

Պատմական ակնարկ

     Հիմնական հոդված՝ Փարիզի պատմություն

Վաղ շրջան

Փարիզը ձևավորվել է գալլական պարիզիներ ցեղի բնակավայր Լյուտեսի տեղում (Սիտե կղզի), որը հիշատակում է Հուլիոս Կեսարը մ.թ.ա. 1-ին դարում։ Մ.թ. III–IV դարերում կոչվել է Պարիզիի (լատ.՝ Parisii հետագայում՝ ֆր.՝ Paris)։ 497 թ. Փարիզը ֆրանկների իշխանության տակ էր, եղել է Խլոդվիգ I-ի նստավայրը, Կարոլինգների օրոք՝ կոմսության կենտրոն։ 885–886 թթ. պաշարել են նորմանները։ Կապետինգների գահ բարձրանալով (987 թ.), դարձել է ֆրանսիական թագավորության մայրաքաղաքը։

13-18–րդ դարեր

Բարենպաստ աշխարհագրական դիրքը, թագավորանիստ քաղաք լինելը նպաստել են 13 - 14-րդ դարերում արհեստների ու առևտրի խոշոր կենտրոն դառնալուն։ Քաղաքի տնտեսական կյանքում մեծ դեր էին խաղում թագավորի հովանավորությունը վայելող վաճառականները։ 13-րդ դարից քաղաքի կառավարումը բաժանված էր թագավորական իշխանության և քաղաքային ինքնավարության միջև։

14 - 15-րդ դարերում Փարիզն ամենամարդաշատ արևմտաեվրոպական քաղաքն էր, մոտ 100 հազար բնակչով (այլ տվյալներով՝ 200 հազար) 14-րդ դարում, 15-րդ դարում՝ 200 հզ. (կամ 300 հազար)։ 1331 - 1453 թվականների Հարյուրամյա պատերազմի ընթացքում 1420 թ. Փարիզը գրավեցին անգլիացիները, որոնց իշխանության տակ մնաց մինչև 1436 թվականը։ 1572 թվականին Փարիզում կազմակերպվել է հուգենոտների զանգվածային ջարդ (Բարդուղիմեոսյան գիշեր)։ Փարիզում են ծավալվել Ֆրոնդայի հիմնական իրադարձությունները (1648 - 1653)։ 1682 թվականին թագավորական նստավայրը Փարիզից (որը մնում էր Ֆրանսիայի մայրաքաղաքը) տեղափոխվել է Վերսալ (մինչև 1789 թվականը)։ 17-րդ դարի 2-րդ կեսից 18-րդ դարերում Փարիզը դարձել է գիտության, գրականության և արվեստի համաշխարհային կենտրոն։

Սեն, Սիտե կղզին, Փարիզի Աստվածամոր տաճարը և Սեն–Լուի կղզին:

19-րդ դար

Փարիզի աշխատավորները մեծ դեր են խաղացել Ֆրանսիական մեծ հեղափոխության 1848 թվականի գլխավոր իրադարձությունների ժամանակ։ Հեղափոխության ժամանակ Փարիզը ստացել է մունիցիպալ ինքնավարության իրավունք, 1799–1814 թվականներին զրկվել է այդ իրավունքից։ 1814 թվականի մարտին և 1815 թվականի հուլիսին Փարիզը օկուպացրել են հակաֆրանսիական կոալիցիայի ուժերը։

19-րդ դարի սկզբին ստեղծվել են առաջին ֆաբրիկա-ձեոնարկությունները, անցկացվել ջրանցքներ, կառուցվել գետային նավահանգիստ։ 1800 թվականին բացվել է ֆրանսիական բանկը։ 1837 թվականին կառուցվել է Փարիզ–Սեն Ժերմեն երկաթուղին, ավելացել է Փարիզի բնակչությունը. 1846 թվականին՝ 1 միլիոն։ Հուլիսյան հեղափոխություն 1830 թվականի շարժիչ ուժերն էին բանվորներն ու արհեստավորները։ 1832 թվականի հունիսին, 1834 թվականի ապրիլին, 1839 թվականի մայիսին տեղի են ունեցել հանրապետական ապստամբություններ, 1840 թվականի հուլիս–օգոստոսին՝ բանվորների զանգվածային գործադուլ։ 1843 թվականի վերջից 1845 թվականի սկիզբը Փարիզում է ապրել և աշխատել Կառլ Մարքսը։ 1846 թվականին այստեղ կազմավորվելւ է կոմունիստական թղթակցային կոմիտեն, իսկ 1847 թվականին՝ Կոմունիստների միության համայնքը։ Փարիզի 1848 թվականի հեղափոխության գլխավոր կենտրոնն էր. այստեղ է տեղի ունեցել 1848 թվականի Հունիսյան ապստամբությունը։ 1851 թվականի դեկտեմբերի 2-ին Փարիզում կատարվեց բոնապարտիստական հեղաշրջումը, բարիկադների վրա մարտնչող առաջավոր բանվորներին ու դեմոկրատական մտավորականությանը չհաջողվեց պահպանել հանրապետությունը, հաստատվեց Երկրորդ կայսրությունը։

1850-ական թվականներին. կատարվել են Փարիզի վերահատակագծման աշխատանքներ։ 19-րդ դարի 2-րդ կեսից Փարիզը խոշոր միջազգային ֆինանսական կենտրոն էր։ 19-րդ դարի վերջին–20-րդ դարի սկզբին Փարիզում սկսել է արագորեն զարգանալ ավտոմոբիլային արդյունաբերությունը («Ռենո», «Սիտրոեն» հսկա գործարանները և այլնն)։ 1900 թվականին գործարկվել է Փարիզի մետրոպոլիտենի 1-ին գիծը։ Փարիզում անց են կացվել համաշխարհային արդյունաբերության ցուցահանդեսներ (1867, 1878, 1889, 1937)։ 19-րդ դարի 60-ական թվականների. կեսից ուժեղացել է բանվորական շարժումը։ 1864 թվականի դեկտեմբերին հիմնվել է I Ինտերնացիոնալի սեկցիան։ 1870 թվականի սեպտեմբերի 4-ի հեդափոխությամբ տապալվեց Երկրորդ կայսրությունը, 1870 թվականի սեպտեմբեր - 1871 թվականիի հունվարին Փարիզը պաշարեցին պրուսական զորքերը։ Փարիզի պատմության խոշորագույն իրադարձությունն էր Փարիզի կոմունան։ 1889 թվականին Փարիզում գումարվել է II Ինտերնացիոնալի 1-ին կոնգրեսը։ 1890 թվականին տեղի է ունեցել երկրռւմ աոաջին մայիսմեկյան ցույցը։

20-րդ դար

1919–1920 թվականներին տեղի են ունեցել աշխատավորների խոշոր ցույցեր։ 1930 թվականներին ֆաշիստական հետադիմության հարձակման պայմաններում, Փարիզի աշխատավորները հանդես են եկել հանրապետության պաշտպանությամբ, 1934 թվականի փետրվարի 5-ին խափանվեց ֆաշիստական խռովության փորձը։ 1935-ի հուլիսի 14-ի ժողովրդական հուժկու ցույցը նպաստել է Ֆրանսիայում ժողովրդական ճակատի ձևավորմանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939 - 1945) ժամանակ Փարիզը հայտարարվել է «բաց քաղաք»։ 1940 թվականի հունիսի 14-ին Փարիզը օկուպացրել են գերմանաֆաշիստական զորքերը։ Փարիզը դիմադրության շարժման խոշորագույն կենտրոն էր։ Ֆրանսիայի մայրաքաղաքը ազատագրվեց Փարիզի ապստամբության հետևանքով։ Պատերազմից հետո Փարիզը բանվորական և դեմոկրատական շարժման խոշորագույն կենտրոն է։ 1949 թվականին Փարիզում (միաժամանակ Պրահայում) կայացավ Խաղաղության կողմնակիցների 1-ին համաշխարհային կոնգրեսը։ 1950–1960-–ական թվականներին տեղի են ունեցել միտինգներ ի պաշտպանություն հանրապետության, համընդհանուր գործադուլներ ևն։ Փարիզի արդյունաբերական արվարձանները և քաղաքամերձ բնակավայրերը, որտեղ կենտրոնացած են արդյունաբերական պրոլետարիատի հսկայական զանգվածներ, կազմում են Փարիզի «Կարմիր գոտին»։ Փարիզը միջազգային դիվանագիտական և հասարակական կյանքի կենտրոն է, մի շարք միջազգային կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ և այլն) նստավայրը, ինչպես նաև միշազգային տարրեր համաժողովների, կոնֆերանսների, հանդիպումների վայր։

Բնակչություն

Փարիզի բնակչության
փոփոխության դինամիկան

1150 50 000
1200 120 000
1328 200 000
1365 275 000
1422 100 000
1500 150 000
1565 294 000
1590 300 000
1637 415 000
1680 515 000
1750 576 000
1789 650 000
1801 547 800
1810 714 600
1851 1 053 000
1872 1 851 702
1881 2 240 000
1901 2 714 000
1926 2 871 000
1954 2 850 000
1975 2 300 000
1999 2 125 000
2007 2 143 000
Des villages Cassini

Փարիզի տարածքում ապրում է Իլ-դը-Ֆրանս շրջանի բնակչության 19,2% և Ֆրանսիայի բնակչության 3,5%։ Այսպիսով Փարիզը հանդիսանում է Ֆրանսիայի ամենախիտ բնակեցված շրջանը, որի բնակչության միջին խտությունը 20 433 մարդ/կմ² է։ Բնակչության խտությունը տարբերվում է տարբեր շրջաններում։ Ամենանոսր բնակչությամբ շրջանն է 12-րդն է (8 370 մարդ/կմ²) և այս շրջանին միացնելով Վենսենյան անտառը և 1-ին շրջանը (9 228 մարդ/կմ²)։ Առավել խիտ բնակեցված շրջանն է 11-րդ շրջանը, որի բնակչության խտությունը կազմում է ավելին քան 40 000 մարդ/կմ²։

Ժողովրդագրական տվյալներ

Անտիկ ժամանակներում և միջին դարերում բազմաթիվ պատերազմների, համաճարակների և մասսայական սովի պատճառով բնակչության քանակը հաճախ կտրուկ նվազում էր։ Օրինակ՝ 1832 թվականի խոլերայի համաճարակի արդյունքում մահացավ մոտ 20 000 մարդ։

XIX դարի արդյունաբերականացումը բերեց բնակչության կտրուկ աճի։ 1921 թվականին բնակչության քանակը կազմում էր արդեն մոտ 3 միլիոն, այս թիվը մինչ այժմ համարվում է Փարիզի համար ռեկորդային ամբողջ պատմության ընթացքում։ Այս պահին Փարիզում ապրում է մի փոքր ավելին քան երկու միլիոն մարդ։ Փարիզին հակառակ նրա արվարձանների բնակչությունը աճում է, նրանց ընդլայնման հաշվին, 1921 թ. այստեղ ապրում էին 4, 85 միլիոն մարդ, իսկ 2006 թվականին արդեն 11, 6 միլիոն։

Այն բանի հաշվին, որ փարիզեցիների մեծամասնությունը կենսաթոշակի անցնելիս տեղափոխվում են ապրելու արվարձաններ, կամ Ֆրանսիայի հարավ, Փարիզը բավականին «երիտասարդ» քաղաք է։ Այստեղ են բնակվում մեծ քանակով չամուսնացած մարդիկ (ամբողջ բնակչության 51, 5%-ը), միջին փարիզյան ընտանիքը կազմված է 1, 88 մարդուց։ Ծնելիության գործակիցը կազմում է 1, 64, փարիզյան ընտանիքների մեծամասնությունը ունի ընդամենը մեկ երեխա։ 2004 թվականին ծնելիության ցուցանիշը կազմել է 14, 8, մահվան գործակիցը՝ 6, 6։ Այսպիսով, բնակչության բնական աճը կազմել է + 8, 1, իսկ ընդհանուրը + 2, 1։

<graph>{ "version": 2, "width": 700, "height": 300, "data": [ { "name": "table", "values": "year,month,day,population\n1990,07,01,2152423\n1999,07,01,2125246\n2008,07,01,2211297\n2012,07,01,2240621\n2013,07,01,2229621\n2014,07,01,2243739\n2015,07,01,2206488","format": { "parse": {"year": "integer", "month": "integer", "day": "integer", "population": "integer"}, "type": "csv" },"transform": [{ "type": "formula", "field": "date", "expr": "datetime(datum.year,datum.month-1,datum.day)" }] } ],"scales": [{ "name": "x", "type": "time", "range": "width", "nice": "year", "domain": {"data": "table", "field": "date"} },{ "name": "y", "type": "linear", "range": "height", "domain": {"data": "table", "field": "population"} } ],"axes": [ {"type": "x", "scale": "x", "ticks": 10}, {"type": "y", "scale": "y", "ticks": 5, "grid": true, "orient": "right", "format": "d"} ],"marks": [{ "type": "area", "from": {"data": "table"}, "properties": { "enter": {"x": {"scale": "x", "field": "date"}, "y": {"scale": "y", "value": 0}, "y2": {"scale": "y", "field": "population"}, "fill": {"value": "#99B2CC"}, "fillOpacity": {"value": 0.35}, "interpolate": {"value": "monotone"}}}},{ "type": "line", "from": {"data": "table"}, "properties": { "enter": {"x": {"scale": "x", "field": "date"}, "y": {"scale": "y", "field": "population"},"stroke": {"value": "#99B2CC"}, "strokeWidth": {"value": 3}, "interpolate": {"value": "monotone"}}}},{"type": "symbol","from": {"data": "table"},"properties": {"enter": {"x": {"scale": "x", "field": "date"},"y": {"scale": "y", "field": "population"},"stroke": {"value": "#99B2CC"},"fill": {"value": "#fff"},"size": {"value": 10}}}}]}</graph>
Տարի Բնակչություն
1990 2 152 423±1 մարդ
1999 2 125 246±1 մարդ
Տարի Բնակչություն
2008 2 211 297±1 մարդ
2012 2 240 621±44 813 մարդ
Տարի Բնակչություն
2013 2 229 621 մարդ
2014 2 243 739 մարդ
Տարի Բնակչություն
2015 2 206 488 մարդ

Էթնիկական կազմ

2008 թվականին Փարիզում ապրում էին մոտ 330 000 արտերկրացիներ, ինչը կազմում է բնակչության 14, 9%-ը։ Նրանցից 30%-ը Եվրամիության երկրներից են, ևս 20%-ը ներգաղթածներ են Ալժիրից, Մարոկոից և Թունիսից։

Ներգաղթածներ

Կարելի է պնդել, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը հանդիսանում է բազմաթիվ մշակույթների հպման կենտրոն։ Այսպես, 1999 թվականի մարդահամարի տվյալներով, Փարիզի բնակչության 19, 4%-ը ծնվել էին արտերկրում։ 4, 2%-ը ներգաղթածներ էին, որոնք վերջերս էին եկել այստեղ (1990 - 1999 թվականներ), մեծ մասամբ Չինաստանից և աֆրիկյան մայրցամաքից։ Բացի այդ փարիզեցիների մոտ 15%-ը մուսուլմաններ են։ Փարիզ եկող ներգաղթի առաջին ալիքը եղել է 1820 թվականին, գերմանական գյուղացիների զանգվածային տեղաշարժի հետ կապված, որոնք փախչում էին Գերմանիայի գյուղատնտեսական ճգնաժամից։ Այդ ժամանակից մինչ օրս ներգաղթի ալիքները ժամանակ առ ժամանակ ծածկում են քաղաքը՝ XIX դարի ընթացքում Փարիզ էին գալիս իտալացիներ և հրեաներ Կենտրոնական Եվրոպայից, 1917 թվականի ռուսաստանյան հեղափոխությունից հետո այստեղ են եկել ռուս փախստականներ, երկու համաշխարհային պատերազմների միջև Փարիզ էին գալիս լեհեր, և հետո էթնիկ ֆրանսիացիներ, որոնք ետ էին վերադառնում նախկին գաղութներից, 1950 - 1970 թվականները այստեղ էին գալիս ապրելու իսպանացինե, իտալացիներ, պորտուգալացիներ, Մաղրիբի և Հարավ-Արևելյան Ասիայի երկրներից գաղթածները։ Ներգաղթածների մեծամասնությունը բաժանվում են իրենց էթնիկ բնորոշմամբ, այսպես, օրինակ, սևամորթ աֆրիկայից գաղթածները հիմնականում ապրում են 18-րդ և 19-րդ շրջաններում (մասնավորապես Շատո Ռուժ թաղամասում), Բելվիլ թաղամասում ապրում են հիմնականում չինացիներ և հյուսիսային Աֆրիկայից գաղթածներ։ Փարիզի 13-րդ շրջանը հայտնի է իր չինական թաղամասով, ամերիկացիները հիմնականում բնակվում են 16-րդ շրջանում։

Տնտեսություն

Փարիզյան տնտեսական շրջանում է կենտրոնացած երկրի տնտեսապես ակտիվ բնակչության 22%–ը, վերամշակող արդյունաբերության զգայի մասը։ Արդյունաբերության զարգացումը պայմանավորված է կապիտալի համակենտրոնացմամբ, որակյալ բանվորական ուժի սակավությամբ, տրանսպորտային հարմար կապերով և սպառողական շուկայի ծավալով։ Ծանր արդյունաբերությունը ներկայացված է («Կրայսլեր», «Թոմսոն Հաուսթոն», «Դանլոպ» և այլն) խոշոր ձեռնարկություններով։ Կան նաև (հատկապես թեթև արդյունաբերության մեշ) արհեստավորական տիպի մանր ձեռնարկություններ։ Փարիզյան շրջանը սպառում է երկրռւմ արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 20%–ը։ էլեկտրաէներգիայի մի մասը Փարիզը ստանում է այլ շրջաններից, գազը՝ Լակից, Ալժիրից և Նիդերլանդներից։ Արդդյունաբերության գլխավոր ճյուղերն են մեքենաշինությունը, մետաղամշակումը (հատկապես ավտոմոբիլաշինությունը), էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային, քիմիական, կարի, սննդի, պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Տարեկան թողարկվում է ավելի քան 2 միլիոն ավտոմոբիլ (Ֆրանսիայամ արտադրվի ավտոմոբիլների 79%–ը, խոշոր գործարաններն են «Ռենո»–ն և «Սիտրոեն»)։ Զարգացած են ինքնաթիռաշինություն (տալիս է ազգային արտադրանքի մոտ կեսը), հաստոցաշինությունը (համազգային արտադրանքի մոտ 40% –ը), ճշգրիտ մեխանիկայի և օպտիկական ապրանքների արտադրությունը, ռազմական արդյունաբերությունը և մեքենաշինության ոչ մետաղատար ճյուղերը։ Փարիզիի գործարանները մետաղ ստանում են գլխավորապես Լոթարինգիայից, Լիոնի և "ՀԱ. տնտեսական շրջաններից։ Քիմիական արդյունաբերության հիմնական ճյուղերն Են ռետինի, նուրբ քիմիայի, պլաստմասսայի արտադրությունդ։ Թեթև արդյունաբերության մասնագիտացած ճյուղը կարի արտադրությունն է։ Փարիզը միջազգային նորաձևության օրենսդիրն Է։ Այստեղ Է թողարկվում եբկրագնդի արտադրվող պատրաստի հագուստի ավելիի քան 30% –ը։ Համաշխարհային համբավ ունի Փարիզի արդուզարդի, գալանտերեայի, ոսկերչական իրերի և հուշանվերների արտադրությունը։ Զարգացած է թղթի, պոլիգրաֆիայի, կահույքի և սննդի արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունն ու շինարարական ինդուստրիան։ Ձեռնարկությունների մեծ մասը տեղաբաշխված է Փ֊արիզի արևմտյան և հյուսիսային արվարձաններում։ Փ֊արիզում է կենտրոնացած երկրի բանկերի կեսը; Փարիզը առաջատար դեր ունի երկրի արտաքին և ներքին աօևտրում։ Այստեղ կանոնավորապես անց էհ կացվում տոնավաճառներ։ Ամեն տարի Փարիզ են այցելում միլիոնավոր օտարերկրյա տուրիստներ։

Տրանսպորտ

Փարիզը Ֆրանսիայի տրանսպորտային գլխավոր հանգույցն Է, այստեղով անցնում են միջազգային կարևորագույն ճանապարհներ, 11 ճառագայթաձև երկաթուղիներ Փարիզը կապում են բոլոր տնտեսական շրջանների, խոշոր նավահանգիստների, 2 շրջակա ճանապարհներով՝ Մեծ Փարիզի հետ։ Սենի ե նրա վտակների ջրանցքների համակարգով Փարիզը կապվում Է Հոենոս, Ռոն և Լուար գետերի, ինչպես նաև հյուսիսային շրջանների հետ։ Գլխավոր նավահանգիստը ժենվիլիեն է։ Փարիզը միջազգային օդագնացության խոշոր հանգույց Է։ Գլխավոր օդանավակայաններն են՝ Օռլին, Լը Բուրժեն, «Շարլ դը Գոլը»։ Փարիզը ունի ճյուղավորված մետրոպոլիտեն։ Փարիզը հանդիսանում է հասարակական տրանսպորտի հայրենիքը։ Հասարակական տրանսպորտի առաջին ուղեգիծը հայտնվել է Փարիզում Բլեզ Պասկալի նախաձեռնությամբ 1662 թվականի մարտի 18-ին։

Ճանապարհային տրանսպորտ

Փարիզը երկրի խոշորագույն ճանապարհային հանգույցն է։ Պատմականորեն երկրի հիմնական ճանապարհները ճառագայթաձև դուրս էին գալիս մայրաքաղաքից, մինչ այսօր այս ճառագայթները պարզ երևում են Ֆրանսիայի քարտեզի վրա։ Փարիզում հատվում են ճանապարհներ բոլոր ուղղություններից՝ А1 Լիլից, А4 Ռեյմսից, А5 Դիժոնից, А6 Լիոնից, А77 Նևերից, А10 Օրլեանից, А13 Ռուանից և А16 Ամյենից։

Անիջականորեն քաղաքի շուրջ կառուցված է օղակաձև ճանապարհը, որն ունի 2-ից 4 երթևեկման գծեր ամեն ուղղությամբ։ Եվս երկու օղակաձև ճանապարհներ A86-ը և A104-ը թույլ են տալիս տրանզիտային տրանսպորտի միջոցներին շրջանցել Փարիզը առանց քաղաք մտնելու։

Օդային տրանսպորտ

Փարիզի մոտ են գտնվում երկու խոշոր միջազգային օդանավակայաններ, որոնք միացնում են Իլ-դը-Ֆրանս շրջանը 529 քաղաքների հետ աշխարհի 136 երկրներում, ուղևորափոխադրման ծավալները հաշվի առնելով այս շրջանը գտնվում է հինգերորդ տեղում աշխարհում և երկրորդ տեղում Եվրոպայում։՝

  • «Շարլ դե Գոլ» - 58, 2 միլիոն ուևոր տարում (2010 թվականի տվյալներ), երկրորդն է Եվրոպայում ուղևորափոխադրման ծավալներով (լոնդոնյան Հիթրոու օդանավակայանից հետո)։
  • «Օրլի» - 25, 2 միլիոն ուևոր տարում (2010 թվականի տվյալներ), գտնվում է 11-րդ տեղում Եվրոպայում։ Օդանավակայանի ուղևորափոխադրման մոտ կեսը ներքին թռիչքներ են։

Խոշոր օդանավակայանների և քաղաքի միջև տրանսպորտային կապը իրականացվում է հետևյալ կերպ։՝

  • RER էլեկտրագնացքներ՝ երկաթուղային կայարաններ - «Aeroport Charles-de Gaulle 1», «Aeroport Charles-de Gaulle 2-TGV» և «Pont-de-Rungis/Aeroport d’Orly», «Antony», համապատասխանաբար։
  • Ավտոբուսային ուղեգծեր՝ № 350, 351 կամ մասնագիտացված «Air France» ընկերության ավտոբուսներ։
  • Տաքսի։

Aéroports de Paris ընկերության ենթակայության տակ են գտնվում նաև 12 փոքր օդանավակայաններ Փարիզի շրջակայքում, այդ թվում՝

  • Լե Բուրժե օդանավակայանը՝ հայտնի է այնտեղ անցկացվող ավիա-ցուցահանդեսով։

Բյուդջետային ավիաընկերությունները կարող են օգտագորշել նաև Փարիզից փոքր ինչ հեռու գտնվող հետևյալ օդանավակայանները՝

  • Վատրի օդանավակայան (ֆր.՝ Aéroport Paris - Vatry, Փարիզից 140 կմ արևելք)։
  • Բովե օդանավակայան (ֆր.՝ Aéroport de Beauvais-Tillé, Փարիզից 80 կմ հյուսիս)։

Երկաթուղային տրանսպորտ

Փարիզյան կայարանների երկաթուղային գծերը միացնում են Ֆրանսիայի մայրաքաղաքը երկրի բոլոր շրջանների և հարևան երկրների հետ։ Արագընթաց գնացքները հաշված ժամերի ընթացքում հասցնում են ուղևորներին հարևան երկրների մայրաքաղաքներ և խոշոր քաղաքներ (Փարիզ - Բրյուսել - 1 ժամ 20 րոպե, Փարիզ - Լոնդոն - 2 ժամ 20 րոպե, Փարիզ - Ամստերդամ - 3 ժամ 15 րոպե)։ Երկաթուղային կայարաների միջև կապը իրականացվում է հասարակական տրանսպորտով։

  • Սեն-Լազար կայարան  - Նորմանդիա։
  • Հյուսիսային կայարան  - հյուսիսային ուղղություն (TGV), Մեծ Բրիտանիա (Eurostar), Բելգիա և Հոլանդիա (Thalys)։
  • Արևելյան կայարան  - արևելյան ուղղություն, Գերմանիա, Ավստրիա։
  • Լիոնյան կայարան  - կենտրոնական շրջաններ և հարավ-արևելք (TGV), Ալպեր, Շվեյցարիա, Իտալիա։
  • Բերսի կայարան  - Ալպեր, Իտալիա (գիշերային գնացքներ)։
  • Աուստերլից կայարան  - հարավարևմտյան ուղղություն (TGV), Իսպանիա, Պորտուգալիա։
  • Մոնպարնաս կայարան  - Բրետան և Ֆրանսիայի արևմուտք (TGV)։
  • Օդանավակայան Շառլ դե Գոլ 2 TGV կայարան - գտնվում է Շառլ դե Գոլ-2 օդանավակայանի տարածքում, սպասարկում է միջազգային և միջքաղաքային արագընթաց (TGV) գնացքները։

Բեռնափոխադրումների համար օգտագործվում են Լե Բուրժե (գտնվում է համանուն համայնքում), և Vaires կայարաններով։

Հասարակական տրանսպորտ

     Հիմնական հոդված՝ Փարիզի հասարակական տրանսպորտ

Ֆրանսիայի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը ներկայացված է ստորգետնյա (մետրոպոլիտեն և RER) և վերգետնյա (ավտոբուսներ և տրամվայներ) տեսակներով, ինչպես նաև ջրային (Voguéo), հեծանիվների վարձույթների Vélib ցանց և տաքսիներ (Փարիզում գործում են 16 623 տաքսիներ)։

Փարիզյան հասարակական տրանսպորտի հիմնական օպերատորն է RATP (ֆր.՝ Régie Autonome des Transports Parisiens) կազմակերպությունը, որի ենթակայության տակ են գտնվում մետրոպոլիտենի և ավտոբուսների բոլոր գծերը, տրամվայի երեք և RER-ի երկու գծերը։ T4 տրամվայի գիծը և RER-ի գծերի մեծամասնությունը սպասարկվում են ֆրանսիական երկաթուղու (SNCF) կողմից։

Փարիզի ամենահարմար և արագ տրանսպորտը համարվում է մետրոն, որը բացվել է 1900 թվականի հուլիսին։ Այն կազմված է 14 ուղեգծերից, 212,5 կմ ընդհանուր երկարությամբ, ունի 300 կայարաններ, նրա կազմի մեջ է մտնում նաև Մոնմարտրի ճոպանուղին, այս մետրոպոլիտենը համարվում է աշխարհում ամենախիտը՝ քաղաքում չկա վայր, որը հեռու է գտնվում մետրոպոլիտենի կայարանից ավելին քան 500 մետրը։ 1998 թվականից մետրոպոլիտենի համակարգում գործում է 14 համարի ուղեգիծը, որը աշխարհում առաջին ավտոմատացված մետրոպոլիտենի գիծն է

RER արագաշարժ գծերի ցանցի ստեղծման գաղափարը ծագել է 1960-ական թվականներին, մետրոպոլիտենի ցանցից դուրս փարիզյան արվարձանների սրընթաց աճի հետ կապված։ Այսօր, RER (ռեգիոնալ-էքսպրես-մետրո) ցանցը կազմված է մերձքաղաքային էլեկտրագնացքների 5 ուղեգծերից (A, B, C, D, E), որոնք անցնում են Փարիզի կենտրոնով, RER-ի հանգուցային կայարանները միացած են մետրոպոլիտենի կայարանների հետ անցումներով։

1992 թվականից, տրանսպորտային գծերի խտության մեծացման պատճառով, ընդունվեց որոշում վերաբացել Փարիզի տրամվայի գծերը, որոնք դադարեցրել էին օգտագործվել 1937 թվականին։ Իլ-դը-Ֆրանս շրջանի ամբողջ տրամվայների ցանցից անմիջականորեն քաղաքի տարածքով է անցնում միայն մեկ (Т3) գիծ, որը բավականին սիրված է փարիզեցիների կողմից, բոլոր մյուս ուղեգծերը աշխատում են քաղաքի արվարձաններում։ 2012 թվականին պլանավորվում է գծերի երկարացումը։

Փարիզի ավտոբուսային ցանցը գործում է 1906 թվականից, այսօր այն կազմված է 60 երթուղիներից, ինչպես նաև «Noctilien» գիշերային ավտոբուսներից։ Որոշ ժամանակ Փարիզում աշխատում էին նաև տրոլեյբուսներ, այս ցանցի ծաղկումը եղել է օկուպացիայի ժամանակներում, սակայն տրոլեյբուսային ցանցը վերացվել է 1966 թվականին։

2007 թվականից քաղաքում գործում է հեծանիվների վարձույթի ավտոմատացված ցանցը՝ Vélib', որը բաղկացած է 1450 վարձույթի կետերից, ամեն 300 մետրը մեկ։ Փարիզյան քաղաքապետարանի ներկայացուցչի պնդմամբ, սա քաղաքում տեղաշարժվելու համար ամենաարագ միջոցն է, որին զիջում են նույնիսկ մետրոն և ավտոմեքենաները։

2011 թվականի դեկտեմբերից գործում է էլեկտրոմոբիլների կարճաժամկետ վարձույթի ցանց Autolib'։

2008 թվականից Փարիզում գործարկվեց Voguéo կատամարանների ցանցը, որը գործում է Աուստերլիցի կայարանի և Մեզոն Ալֆորի միջև։

Քաղաքի սահմաններում բոլոր տրանսպորտի միջոցներում օգտագործվում է Ticket t+ տոմսը, Mobilis մեկօրյա տոմսերը և Ticket jeune Week-end տոմսերը 26 տարեկանից երիտասարդների համար, ինչպես նաև Paris Visite մեկ կամ բազմաօր տոմսերը կամ Navigo մեկանգամյա տոմսերը։

Վարչական բաժանում

     Հիմնական հոդված՝ Փարիզի վարչական բաժանում

Հաճախ Փարիզը անվանում են ֆր.՝ Paris intra-muros, բառացի՝ «պատերի ներսում», իսկ մերձակա արվարձանների հետ՝ ֆր.՝ Paris intra-muros, Մեծ Փարիզ։

Փարիզը բաժանվում է 20 շրջանի, որոնք համարակալված են սկսած կենտրոնից և թվերը աճում են ըստ ժամացույցի սլաքի։ Փոստային ինդեքսներն են սկսած 75001–ից մինչև 75020։ Յուրաքանչյուր շրջան իր հերթին բաժանվում է 4 թաղամասի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ոստիկանությունը։

Մշակույթ

Փարիզը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

1991 թվականին Սենի ափին գտնվող պատմամշակութային վայրերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Քաղաքամերձ Ֆոնթեբլո ապարանքը և Վերսալյան պալատը ցանկի մեջ են ներառվել համապատասխանաբար 1979 թ և 1981 թ։

Ճարտարապետություն

     Հիմնական հոդված՝ Փարիզի ճարտարապետություն

Փարիզը դարերի ընթացքում կերպավորվել Է տարբեր ճարտարապետական ոճերի ազդեցության ներքո, սակայն գլխավորապես համաչափ կառուցապատման ն տարածական հորինվածքների ներդաշնակ միասնության շնորհիվ, պահպանել Է գեղարվեստական ամբոդջկանաթյունը։ Տակավին միջնադարից քաղաքը, որի պատմական կորիզը Սիտե կղզին Է, կառուցապատվել Է օղաշառավղային սկզբունքով։ Հատակագծի հիմքը կազմել են՝ հյուսիսից հարավ, Սիտեով անցնող՝ Սեաստոպոլ, Ստրասբար, Սեն Միշել բուլվարների և արևելքից արևմուտք, Աենին (երկու ափերը Մեծ Փարիզում միացնում են 60-ից ավելի կամուրջ) զուգահեո՝ Աենա Անտուան, Սենա Օնորե փողոցների գծերը։ Շառավղային մայրուղիները հատվում են բուլվարների այն օղակներով, որոնք ընկած են նախկին ամրոցապարիսպների տեղում։ Պատմականորեն Փարիզում առաջացել է 3 կենտրոն, որի շուրջն աճել ե կազմավորվել է քաղաքը՝ Աիտե կղզին (III դարից), Աենի Փարիզի աջ և ձախ ափերը։

Թատրոն

     Հիմնական հոդված՝ Ֆրանսիական թատրոն

Փարիզյան օպերան նշանակալի ավանդ է ունեցել օպերային արվեստի զարգացման գործում։ Փարիզում կա 2 օպերային թատրոն՝ Գարնիե օպերան, որը հայտնի է նաև Գրանդ օպերա անվամբ և Օպերա Բաստիլը։ Գարնիե օպերան, որը բացվել է 1875 թվականին, կոչվել է ճարտարապետ Գարնիեի անունով։ Թատրոնն իր 11237 մ² տարածքով համարվում է աշխարհի ամենամեծ օպերային թատրոնը։ Օպերա Բաստիլ թատրոնը գործում է 1989 թվականից։ Այս թատրոնի բացումով, Գարնիե պալատում բեմադրվում են հիմնականում բալետային և դասական օպերային ներկայացումներ։

Կոմեդի Ֆրանսեզ հայտնի թատրոնն առաջացել է 1680 թվականին՝ Մոլիերի նախկին Illustre Théâtre և մի քանի այլ թատերախմբերի միաձուլումից։ Թատրոնում էին խաղում այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք էին Սառա Բեռնարը, Ժան Լուի Բառոն։ Այժմ թատրոնը հանդես է գալիս հիմնականում դասական խաղացանկով։

Կաբարե

Փարիզում կան շատ կաբարեներ, որոնցից ամենահայտնիներն են Մուլեն Ռուժը, Լիդոն, Քրեյզի Հորսը, Պարադիզ Լատինը՝ լատինական թաղամասում և Ֆոլի Բերժերը։

Փարիզի խորհրդանիշերից մեկն է համարվում «Tournee du Chat Noir» կաբարեի «Սև կատվի» գովազդային պաստառը, որը նկարել է Թեոֆիլ Ստեյնլենը 1896 թվականին։ Կաբարեն գործում էր Փարիզի բոհեմիական Մոնմարտրե թաղամասում։

Թանգարաններ

Լուվրի թանգարանը բացվել է 1793 թվականին ֆրանսիական թագավորների նախկին նստավայրում և բաղկացած է 8 թեմատիկ բաժիններից, որտեղ 60600 մ² տարածության վրա ներկայացված է համաշխարհային ամենամեծ հավածուներից մեկը, որն իր մեջ ներառում է 35000 ցուցանմուշ՝ միջնադարյան արևմտաեվրոպական արվեստի գլուխգործոցներ, ինչպես նաև անտիկ քաղաքակրթությունների՝ հին հռոմեացիների, եգիպտացիների, էտրուսկների, մերձավորարևելյան քաղաքակրթությունների և իսլամական ազգերի արվեստի նմուշներ։ Հենց այստեղ են պահպանվում այնպիսի համաշխարհային գլուխգործոցներ, ինչպիսիք են Մոնա Լիզան (Ջոկոնդա) և Միլոսյան Վեներան։

Օրսե թանգարանը գտնվում է Սենայի ափին՝ նախկին Օրսե երկաթուղային կայարանի շենքում։ Շենքը կառուցվել է Վիկտոր Լալուի նախագծով 1900 թվականին՝ Փարիզի և Օռլեանի մեջ կապ պաշտպանելու համար, սակայն այն փակվել է 1939 թվականին։ 1980-ական թվականներին շենքը Գաե Աուլենտեի գլխավորությամբ հանձնվեց թանգարանին։ Օրսե թանգարանը նախ և առաջ հայտնի է ֆրանսիացի իմպրեսիոնիստների հավաքածուով։ Այստեղ ցուցադրված են նաև 1848-1914 թվականների նկարներ, քանդակներ, լուսանկարներ և կահույք։

Կառուցված 1977 թվականին Ռենցո Պիանոյի, Ռիչարդ Ջորջ Ռոջերսի և Ժանֆրանկո Ֆրանչինիի նախագծով Ժորժ Պոմպիդուի անվան արվեստի և մշակույթի ազգային կենտրոնը համարվում է Ֆրանսիայի ժամանակակից արվեստի գլխավոր կենտրոնը։ Կենտրոնում է տեղակայված ոչ միայն Փարիզի ժամանակակից արվեստի պետական թանգարանը, այլև գրադարան, կինոսրահներ, գրախանութներ և մանկական արվեստի ստուդիաներ։ Հետաքրքիր է նաև շենքի կառուցվածքը՝ բոլոր ենթակառուցվածքները (վերելակները, օդափոխիչ համակարգերը, շարժասանդուղքները) դուրս են հանված և ներկված են վառ գույներով։

Պիկասոյի թանգարանում ցուցադրված է միայն 250 նկար, սակայն այն Փարիզի ամենագեղեցիկ թանգարաններից մեկն է։ Այստեղ կարելի է գտնել ինչպես Պիկասոյի աշխատանքները, այնպես էլ այլ նկարիչների՝ Ժորժ Բրակի, Պոլ Սեզանի, Անրի Մատիսի և Ամեդեո Մոդիլիանիի հավաքածուները։ Թանգարանը տեղակայված է Մարե թաղամասում գտնվող Սալե դղյակում։

Միջնադարյան Կլյունի պալատում այժմ գտնվում է Փարիզի Միջնադարյան թանգարանը միջնադարյան արվեստի հավաքածուով։ 2000 թվականի սեպտեմբերին թանգարանի շենքի մոտ աճեցվել է միջնադարյան այգի (jardin médiéval)՝ 5000 մ² տարածքով։

1900 թվականի Համաշխարհային ցուցադրության կապակցությամբ որպես ցուցասրահներ նախագծվել են Մեծ և Փոքր պալատները։ Մեծ պալատում ցուցադրված են ոչ միայն արվեստի ցուցանմուշներ, այլև բազմազան ցուցահանդես-տոնավաճառներ, օրինակ՝ Mondial de l’automobile de Paris ավտոմեքենաների ցուցահանդեսը։ Փոքր պալատում տեղ են գտել ֆրանսիական և իտալական Վերածննդի գեղանկարչության հավաքածուներ, ինչպես նաև ֆլանդրիացի և հոլանդացի վարպետների նկարները։

Կինեմատոգրաֆ

     Հիմնական հոդված՝ Ֆրանսիայի կինեմատոգրաֆ

Կինեմատոգրաֆը որպես կատարողական արվեստ ծնվել է հենց Փարիզում 1895 թվականի դեկտեմբերի 28-ին Կապուցինների զբոսայգում գտնվող Գրան սրճարանում Լյումիեր եղբայրների առաջին կինոնկարի հանրային ցուցադրությամբ։

Տեսարժան վայրեր

Փարիզում են գտնվուն հսկայական քանակով տեսարժան վայրեր, որոնց թվում են ոչ միայն ճարտարապետական կոթողներ, այլ նաև փողոցներ, կամուրջներ, հրապարակներ և այլն։ Փարիզում կան մոտ 1800 պատմական վայրեր և 130 թանգարաններ։, որոնցից 14 պատկանում են քաղաքին, և մուտքը այնտեղ անվճար է։

Ամենանշանավոր տեսարժան վայրերից մեկն է մետաղյա Էյֆելյան աշտարակը, որը կառուցվել է ճարտարագետ Գուստավ Էյֆելի նախագծով։ Աշտարակը նախատեսվում էր որպես ժամանակավոր կառույց, որը պետք է լիներ Համաշխարհային ցուցահանդեսի մուտքը 1889 թ.։ Սակայն այն ոչ միայն մնաց կանգուն, այլ նաև դարձավ այն ժամանակից ի վեր քաղաքի խորհրդանիշը։

Էյֆելյան աշտարակից դեպի հյուսիս հորիզոնի վրա խոյանում է Սակղե-Կյող Բազիլիկը, կառուցված Մոնմարտր բլուրի վրա, իսկ հարավում երևում է Տուր Մոնպարնաս միայնակ աշտարակը, որը հատկապես առանձնանում է իր «հարթ» շրջանում։

Ճարտարապետության կոթողների պատմական առանցքը հատում է քաղաքը կենտրոինց դեպի արևմուտք։ Սկսելով համաշխարհային ճանաչում ունեցող Լուվր թանգարանից, շարունակվում է Թյուրիլյի այգիով, Ելիսեյան դաշտերով մինչև Հաղթանակի կամարը, որը կառուցվել է XIX դարում Աստղի հրապարակի կենտրոնում։ 1960-ական թվականներին այս գծի շարունակությամբ կառուցվեց Դեֆանս թաղամասը, որի կենտրոնը դարձավ Դեֆանսի մեծ կամարը։

Պատմական մասի ամենակենտրոնում գտնվում է Ինվալիդների տունը, որտեղ է գտնվում զինվորական թանգարանը, այստեղ են գտնվում նաև Նապոլեոն Բոնապարտի և նրա մարշալների դամբարանները, որոնք գտնվում են նախկին Պանթեոն եկեղեցում։

Ֆրանսիական ազգի ազատության պայքարի համար մղվող պայքարի ևս մի հիշեցում՝ Ազատության արձանը, տեղադրված է Կարապների կղզու վրա։ Այս արձանի բնօրինակը նվիրվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներին 1886 թվականին, և այդ ժամանակից ի վեր դիմավորում է նավերին Նյու-Յորք քաղաքի նավահանգստի մոտ։

Քաղաքի պատմական կենտրոնն է Սիտե կղզին, որտեղ գտնվում են Ֆրանսիայի երկու ամենահայտնի եկեղեցիները՝ Փարիզի աստվածամոր տաճարը և Սուրբ կապելլան։ Սիտե կղզու հարևանությամբ գտնվում է ևս մեկ կղզի՝ Սեն-Լուի կղզին, այն հայտնի է իր պաղպաղակով, որը ճանաչվել է աշխարհում ամենալավերից մեկը։

XX դարի ճարտարապետական ուղղությունները քաղաքում թողել են այնպիսի կոթողներ, ինչպիսիք են Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոնը, որտեղ այժմ գտնվում է ժամանակակից արվեստի թանգարանը, օպերայի նոր շենքը Բաստիլ հրապարակի վրա, Լե-Ալ առևտրի կենտրոնը, որը կառուցվել է «Փարիզի արգանդի» տեղում, ինչպես նաև Դեֆանս թաղամասը, որը իրենից ներկայացնում է ավանգարդային ձևերի երկնաքերների համալիր։

Անկասկած մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև, Օրսե թանգարանը, «Գիտության և արդյունաբերության քաղաք» համալիրը, Կապուցինուհիների բուլվարը, որտեղ ցուցադրվել է առաջին կինոֆիլմը, Մուլեն Ռուժ կաբարեն, Պիգալ փողոցը և հարյուրավոր այլ վայրեր։

Փարիզում է գտնվում Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն այստեղ կառուցվել է 1904 թվականին խոշորագույն հայ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով։

Գերեզմանատներ

     Հիմնական հոդված՝ Փարիզի գերեզմանատներ

Ըստ քրիստոնյա ավանդույթի մահացածներին աշխատում էին հանձնել հողին եկեղեցուն հարող տարածքում, այդպես էլ Փարիզում, մինչև 1786 թվականը ստեղծվել էին մի քանի գերեզմանատներ։ 1786 թվականին հասարակական հիգիենայի նկատառումներից ելնելով, որոշվեց դադարեցնել թաղումները գերծանրաբեռնված գերեզմանատներումև փակել դրանք, իսկ այնտեղ գտնվող աճյունները տեղափոխել Փարիզից հարավ գտնվող ստորերկրյա մշակված քարհանքեր (այժմյան Փարիզի կատակոմբներ գտնվում է 14-րդ շրջանում)։ Խոշոր փարիզյան գերեզմանատների բացումը տեղի է ունեցել 19-րդ դարի սկզբում, Նապոլեոն I-ի ժամանակներում։ քաղաքի զարգացումը բերեց նրան, որ այդ գերեզմանատները, որոնք երբեմն գտնվում էին քաղաքի արվարձաններում, դարձան յուրօրինակ կանաչ հանգստի գոտիներ աղմկոտ քաղաքի տարբեր շրջաններում։ Ընդհանուր առմամբ Փարիզում կան 14 գերեզմանատուն, և համաձայն վիճակագրության այնտեղ աճում են մոտ 34 000 ծառեր։ Ֆրանսիայի և ամբողջ աշխարհի շատ նշանավոր մարդիկ գտել են իրենց վերջին հանգրվանը Պեր Լաշեզ գերեզմանատանը, որը իսկական նեկրոպոլիս-թանգարան է բաց երկնքի տակ, Մոնմարտրում, որը 11 հեկտարանոց լաբիրինթոս է, Մոնպարնասում, որն իր խիստ պլանավորման պատճառով համարվում է «հանգստի ծովախորշ» և Պասի գերեզմանատանը, ոչ այնքան մեծ, սակայն ամենախիտը նշանավոր մարդկանց քանակով։

Հայերը Փարիզում

     Հիմնական հոդված՝ Հայերը Փարիզում
  Տե՛ս նաև Փարիզի հայերի բարեգործական միություն 

Հայերը (հիմնականում վաճառականներ) Փարիզում բնակություն են հաստատել 15-րդ դարից։ 1672 թվականին Պասկալ (Հարություն) անունով մի հայ Սեն ժերմեն թաղամասում բացել Է Ֆրանսիայում առաջին սրճարանը։ Մինչև 18-րդ դարի վերջը Փարիզում հայերը փոքրաթիվ ու չկազմակերպված մի համայնք Էին։ 1798 թվականին Փարիզում հիմնադրված Արևելյան կենդանի լեզուների դպրոցում կազմակերպվել Է հայագիտական ամբիոն, որի առաջին վարիչը մինչև 1827- թվական Հակոբ-Շահան Ջրպետյանն Էր։ 1846 թվականից Սերում սկսել Է գործել Սամուել Մուրատ վարժարանը, նույն թվականից (մինչև 1862)՝ Արամյան տպարանը, որտեղ տպագրվել Է Միքայել Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը։ 1840-ական թվականներից Փարիզ Է ձգտել ուսումնատենչ հայ երիտասարդությունը (հիմնականում հետևել են բժշկությանը՝ 1843–1914 թվականներին ավարտել Է 122 հայ երիտասարդ)։ Բացվում ՀԲԸՄ վարչական կենտրոնը։ 1926 թվականին կազմակերպվել Է Հայ արվեստագետների «Անի» խմբակցությունը (որի անդամներից Էին նկարիչներ Շ. Ադամյանը, Հ. Ալխազյանը, Վ. Մախոխյանը, Էդգար Շահինը, քանդակագործ Հ. Գյուրջյանը)։ Փարիզը դառնում է հայ մշակույթի կենտրոններից։ Երկար տարիներ Փարիզում են ապրել և ստեղծագործել Ա. Չոպանյանը, Ավ. Իսահակյանը, Շիրվանզադեն, Երվանդ Քոչարը, Ս. Խաչատուրյանը։ 1926–1928 թվականներին Փարիզում էր Մարտիրոս Սարյանը, որի ստեղծագործությունների աոաջին ցուցահանդեսը բացվեց 1926 թվականին (երկրորդը՝ 1980 թվականին, ն?

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Matthew M.
14 Июня 2016
Ironically, the "American" breakfast was pretty good - eggs sunny side up, bacon, and toast with butter or jam.
Ece B
6 Февраля 2012
You should try omlette with potatoes and cheese.
Roberta H.
13 Августа 2011
Decent salads. Generous cheese plate.
Aurora
8 Мая 2019
French breakfast 11 EUR. Good bread and croissant.
Beau Conaway
27 Марта 2015
Omelettes were delicious and a nice size. Service was good. Location is excellent.
David Vanlommel
3 Января 2018
Typische Frans Tja het is moeilijk kiezen met al die eettentjes hier. Het was geen foute keuze maar ook geen wauw gevoel. De bediening is correct. Een zaakje zoals er velen zijn.
6.1/10
5,191 մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
26A Rue des Bernardins, 75005 Paris, Ֆրանսիա Ուղղություններ ստացեք
Пнд-Sat 6:00 AM–2:00 AM
Вск 7:30 AM–2:00 AM

Le Lutèce Foursquare վրա

Փարիզ Facebook վրա

Այլ լեզուներ
Bahsa Acèh Afrikaans Alemannisch አማርኛ Aragonés Englisc العربية ܐܪܡܝܐ المصرية AST AV AY Azərbaycan BA BAR BCL Беларуская Български BH BI BM বাংলা BO BR bosanski BXR Català нохчийн Bisayâ CH CKB Corsu CRH Čeština CSB CU чӑваш Cymraeg Dansk Deutsch DIQ DSB EE ελληνικά EML English Esperanto Español Eesti Euskara EXT پارسی Suomi FO Français FRP FUR FY Gaeilge GAN GD Galego GLK GN GOT ગુજરાતી GV Harshen HAK HAW עברית हिन्दी HIF Hrvatski HSB Kreyòl Ayisyen Magyar հայերէն IA Indonesia IE ILO IO Íslenska Italiano 日本語 JBO ꦧꦱꦗꦮ ქართული ენა KAA KAB KG қазақ KL ភាសាខ្មែរ ಕನ್ನಡ 한국어 Kurdî KV KW Кыргызча Latine LAD Lëtzebuergesch LG LI LIJ LMO LN ພາສາລາວ Lietuvių Latviešu македонски Māori Македонски മലയാളം Монгол मराठी MRJ Melayu Malti ဗမာစာ MYV MZN NA NAH NAP NDS नेपाली Nederlands Nynorsk Norsk (Bokmål) NOV NRM Chichewa OC OM OR OS ਪੰਜਾਬੀ PAM PAP PDC PIH Polski PMS PNB PNT پښتو Português QU RM RMY Română Русский RUE RW SAH SC SCN SCO سنڌي‎ SE SH සිංහල Simple English Slovenčina Slovenski Sāmoa chiShona Soomaaliga Shqip Српски SRN STQ Basa Sunda Svenska Kiswahili SZL தமிழ் తెలుగు TET тоҷикӣ ไทย Түркмен Tagalog TPI Türkçe татар Reo Tahiti UDM Uyƣurqə Українська اردو Ўзбек VEC Tiếng Việt VLS Volapük walon WAR Wollof WUU ייִדיש Yorùbá ZEA 中文 Zulu Google Translate

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Magnificent Studio Heart of Paris

սկսած $87

Melia Paris Notre-Dame

սկսած $678

Hotel Les Rives de Notre Dame

սկսած $606

Hotel Le Notre Dame

սկսած $299

Hotel Henri IV Rive Gauche

սկսած $249

Hotel Esmeralda

սկսած $99

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Փարիզի առողջապահության թանգարան

Փարիզի առողջապահության թանգարան, ուսումնասիրում է բժշկական հա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pont de lArchevêché

Pont de lArchevêché զբոսաշրջային գրավչություն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mémorial de la Déportation

The Mémorial de la Déportation is a memorial to the 200,000 people d

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Փարիզի Աստվածամոր տաճար

Փարիզի Աստվածամոր տաճար (Նոտր-Դամ-դը-Պարի, ֆ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Petit Pont

The Petit Pont (Little Bridge) is a bridge crossing the River Seine in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Արաբական աշխարհի ինստիտուտ (Փարիզ)

Արաբական աշխարհի ինստիտուտ (ֆր.՝ Institut du

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Musée de Cluny

The Musée de Cluny, officially known as Musée National du Moyen Âge (N

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Thermes de Cluny

Thermes de Cluny are an ancient Gallo-Roman ruin lying in the heart of

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նարա (պրեֆեկտուրա)

Նարա (ճապ.՝ 三重県), պրեֆեկտուրա Ճապոնիայում, որը գտնվում

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ալեքսանդրիա (Վիրջինիա)

Ալեքսանդրիան (անգլ.՝ Alexandria), քաղաք է ԱՄՆ-ի արևելյան մասում,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Խոստա

Խոստա ( ռուս.` Хоста), միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ավստրալիայի Թագավորական դրամահատարան

Ավստրալիայի Թագավորական դրամահատարան (անգլ.՝ Royal Australian Mint), Ա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Uçhisar Kalesi

Uçhisar Kalesi զբոսաշրջային գրավչություն է, Հետաքրքիր քաղաքներ և քաղա

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը