Ալկալա դարպասներ

Ալկալա դարպասներ (իսպ.՝ La Puerta de Alcalá), հուշարձան Մադրիդի Անկախության հրապարակում: Ոճը անցումային է՝ բարոկկոյից անցնում է կլասիցիզմ: Դարպասները տեղակայված են քաղաքի կենտրոնում Բուեն Ռետիրո այգու գլխավոր մուտքից ոչ հեռու, հրապարակը կիսում է Մադրիդի ամենաերկար փողոցը՝ Ալկալան, որը այնուամենայնիվ հատվում է դարպասների հետ: Այստեղից են սկիզբ առնում Ալֆոնսո 12-րդ փողոցը, Սերանո փողոցը և Օլոզագա փողոցը: Ինչպես փողոցը, դարպասների անունն էլ է ծագում Մադրիդից դեպի Ալկալա դե Էնարես քաղաք տանող հին ճանապարհի անունից: Մադրիդը դեռևս 18-րդ դարի վերջին նման էր ամրոցի՝ շրջապատված ամրոցի պարսպաշարերով: Մոտ 1774 թվականին Կարլ 3-րդ արքան հանձնարարեց ճարտարապետ Սաբատինիին հին նեղ դարպասների փոխարեն կառուցել մեծամասշտաբ դարպասներ, որոնց միջով պետք է անցներ լայն ճանապարհ դեպի Ալկալա դե Էնարես քաղաք: 1778 թվականին դարպասները բացվեցին:

Պատմություն

Նախնական տարբերակ

Մինչ ներկայիս դարպասները գոյություն ունեին ավելի հին դարպասներ նույն անվանումով: Նրանք կառուցված էին աղյուսից և տեղակայված էին ավելի ետ քան այժմյանը, Ալֆոնսո 11-րդ փողոցի տեղում: Դարպասները կառուցվել են 1598 թվականին Ֆիլիպ 3-րդի արքայի կնոջ Մարգարիտ Ավստրիացու Վալենսիայից Մադրիդ տեղափոխվելու առիթով : Այդ ժամանակ դարպասները կազմված էին կենտրոնական կամարից և երկու ոչ մեծ կողային կառույցներից: Կենտրոնական կամարի վրա վեր էր խոյանում Աստվածամոր քարե արձանը, կողային կամարների վրա՝ Սուրբ Նոլասկոյի և Մարիաննա դե Խեսուսի արձանները: Դարպասները քանդվել են 1770 թվականին, այդ ժամանակ Ալկալա փողոցը ընդարձակվեց տարածքի հաշվին Ռետիրո այգու տարածքը, իսկ այն ժամանակ պատկանում էր համանուն ամրոցին: Այս դարպասները որպես մուտք են օգտագործվել Արագոնի և Կատալոնիայի կողմից, եղել են Մադրիդը շրջապատող քաղաքային պատի հինգ գլխավոր դարպասներից (Տոլոդո, Սեգովիա, Բիլբաո և Ատոչա) մեկը:

Ժամանակակից դարպասներ

1769 թվականի դեկտեմբերի 9-ին Կարլ 3-րդը Մադրիդ իր փառավոր մուտքից հետո որոշեց քանդել հին դարպասները և կառուցել նորը՝ իր՝ քաղաքի մոդեռնիզացման ծրագրի համաձայն: Ալկալա դարպասները պետք է դառնային քաղաքի գլխավոր դարպասները և Կարլ 3-րդ դարաշրջանի ամենահայտնի հուշարձաններից մեկը: Ժամանակի հայտնի շատ ճարտարապետներ ներկայացրեցին դարպասների իրենց նախագծերը, նրանց մեջ էին Վենտուրա Ռոդրիգեսը (ներկայացրեց 5 նախագծի), Խոսե դե Էրմոսիան՝ հաղոթղը, ում գաղափարը կյանքի կոչեց Սաբատինիին: Նախնական նախագիծը ներկայացնում էր հուշարձանի երկու տարբերակ. մեկը որմնասյուներով, մյուսը սյուներով: Արդյունքում երկու գաղափարներն էլ օգտագործվեցին, ինչով էլ բացատրվում է ճակատների տարբերությունը: 1778 թվականին դարպասները բացվեցին, որոնք ոչ թե հուշարձան էին, այլ ծառայում էին որպես քաղաքի դարպասներ, քանի որ մինչև 1869 թվականը նրա երկու կողմերում կային պարիսպներ:

Արտաքին տեսք

Դարպասները կառուցվել են գրանիտից, ունեն հինգ թռիչքներ. երեք կիսակլոր կամարներով, որոնց փականաքարերը զարդարված են առյուծի գլխով քանդակներով և ուղղանկյան կամարներով թռիչքները զարդարված են առատության եղջյուրի քանդակներով: Բաց են ամեն օր, իսկ գիշերը փակվում էին ճաղավանդակներով: Արևելյան ճակատը ներկայացնում է ինը գրանիտե սյուն: Քաղաքի կենտրոնին նայող ճակատը այլ տեսք ունի. վեց արտաքին հենարանները կատարված են որմնասյուների տեսքով, և միայն կենտրոնական կամարի մոտի երկու զույգ ներքին կոթողները մնում են սյան տեսքով: Կենտրոնական կամարի տակ երկու կողմից փորագրված է լատինատառ արձանագրություն «Rege Carolo III. Anno MDCCLXXVIII» («Ստեղծվել է Կարլ 3-րդի կողմից, 1778 թվական»): Արտաքին ճակատի գրառման տակ տեղադրված է վահանով կոմպոզիցիա, որն իրենց ձեռքին են պահում Ֆաման և Գենին: Կողային կամարներին պատկերված են բարեգործներ Իմաստությունը, Արդարությունը, Չափավորությունը, և Արիությունը: Բոլոր դեկորատիվ ֆիգուրները կերտվել են Կոլմենար դե Օրեխայից բերված կրաքարից: Ֆրանչեսկո Գուտերիես Արիբասի կողմից ստեղծված զարդարանքները ավելի շատ բարոկկո ոճի են և մի քիչ հակասում են դարպասների կլասիցիստական տեսքին:

Պատկերասրահ

Արևմտյան ճակատ

Արևելյան ճակատ

Գրականություն

  • Ballester, José María: Bicentenario de la Puerta de Alcalá, en Madrid (tomo I), Espasa-Calpe, S.A., Madrid, 1979 — ISBN 84-239-5371-8
Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Vassilis N
2 Января 2016
Great photo opportunity when cars are stopped by traffic lights
Kevin van Dun
13 Апреля 2013
One of Madrid's most famous landmarks so be sure to visit!
Michael Holdsworth
28 Октября 2015
Superb monument, the architecture and detail are fantastic.
RAKAN
19 Ноября 2022
Beautiful monument ⚜️
Nils Gunnglaugsson
31 Января 2018
Very nice place. Great for taking photos.
SiLiCaTE
13 Июля 2022
Beautiful place to visit.
8.8/10
Ruslan Here, Nadya Popova և 45,661 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hostal Rincon de Sol

սկսած $75

Hostales Victoria I y II

սկսած $98

Gay Hostal Puerta del Sol Madrid

սկսած $113

Hostal Pretoria

սկսած $102

Puerta del Sol Rooms

սկսած $104

THC Hostal Bergantin

սկսած $103

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ազգային հնագիտական թանգարան (Մադրիդ)

Ազգային հնագիտական թանգարան, (իսպ.՝ Museo Nacional de Arqueología (մին

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bank of Spain

The Bank of Spain (Spanish: Banco de España), is the national central

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Convent of the Salesas Reales

The Convent of the Salesas Reales refers to an 18th century

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բուեն Ռետիրո այգի

Բուեն-Ռետիրո այգի (իսպ.՝ Parque del Retiro de Madrid), Մադրիդ քա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Տիսեն-Բորնեմեսի թանգարան

Տիսեն-Բորնեմեսի թանգարան 300pxՏեսակ պատկերասրա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պրադո թանգարան (Մադրիդ)

Պրադո թանգարանը (իսպ. Prado-մարգագետին) գտնվում է Մադրիդում, և համ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մեռյալների անտառ

Մեռյալների անտառ ( իսպ.՝ Bosque del Recuerdo), զոհերի հիշատակին ն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Palacio de Cristal

The Palacio de Cristal ('Crystal Palace') is a glass and metal

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mecca Gate

The Gate of Mecca, Mecca Gate or Makkah Gate (Arabic: ‎

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Յաֆֆյան դարպասներ

Յաֆֆյան դարպասներ (եբր.՝ שער יפו‎, Շաար Յաֆո, արաբ․՝ باب الخلي

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kaminarimon

The Шаблон:Nihongo is the outer of two large entrance gates that ultim

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Torres de Serranos

The Torres de Serrans (Шаблон:IPA-ca; español. Torres de Serran

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վառոդի աշտարակ

Վառոդի աշտարակ (չեխ․՝ Prašná brána), գոթական ոճով աշտարակ

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը