Ալթայի երկրամասի Վ․ Շուկշինի անվան դրամայի թատրոն

Ալթայի երկրամասի Վ. Շուկշինի անվան դրամայի թատրոնը (ռուս.՝ Алтайский краевой театр драмы имени В. М. Шукшина) Բառնաուլի առաջատար թատրոններից է, ինչպես նաև Արևմտյան Սիբիրի ամենամեծ թատերախմբերից մեկը։

Թատրոնի պատմությունը

Թատրոնը կազմավորվել է 1921 թվականին Բառնաուլ քաղաքում։ Առաջին թատերաշրջանը բացվել է 1921 թ նոյեմբերի 27-ին «Տրիլբի» դրամայով։ 1936 թ Բառնաուլի դրամատիկական թատրոնը դառնում է քաղաքային ստացիոնար թատրոն, իսկ 1937 թվականից՝ Ալթայի երկրամասի դրամայի թատրոն։

1973 թվականից թատրոնն աշխատում է նոր շենքում, որը գտնվում է Բառնաուլի Սախարովի հրապարակում։ 1991 թվականին թատրոնը կոչվում է գրող, կինոռեժիսոր և դերասան Վասիլի Շուկշինի անունով։

1996 թվականին թատրոնի ստեղծագործական խորհրդի նախագահն է դառնում Վլադիմիր Մորդվինովը։ 2002 թ թատրոնի գլխավոր ռեժիսորն է դառնում Վլադիմիր Զոլոտարը։

2006-2007 թթ իրականացվել է թատրոնի շենքի լայնամասշտաբ վերականգնումը։

2008 թ թատրոնի և Ալթայի երկրամասի վարչակազմի միջև մի քանի տարաձայնություններ եղան։ Մշակույթի գծով ղեկավարությունը քննադատեց Գեորգ Բյուխների «Վոյցեկ» ներկայացումը, ինչպես նաև դեմ հանդես եկավ Ռեյ Կունիի «Վատ տղաներ» պիեսի բեմադրմանը։ Առաջատար դերասաններ Էդուարդ Տիմոշենկոն, Նատալյա Մակարովան, Ալեքսանդր Խրյակովը, ռեժիսորներ Դմիտրի Եգորովը և Վլադիմիր Զոլոտարը, ինչպես նաև տնօրեն Վլադիմիր Մորդվինովը որոշեցին թատերաշրջանի վերջում հեռանալ թատրոնից։

2002 թ թատրոնից հեռանում է բալետմեյստեր Իրինա Տկաչենկոն, ով Վլադիմիր Զոլոտարի հրավերով տեղափոխվում է Նիժեգորոդի պատանի հանդիսատեսի թատրոն։ Նույն թվականի հոկտեմբերին աշխատանքից հեռացվում է տնօրեն Վլադիմիր Մորդվինովը։. 2009 թ հոկտեմբերի 20-ին տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Սերգեյ Մեդնին։ 2010 թ մարտի 10-ին թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվում Ռոման Ֆեոդորին (Իլյին), իսկ Ֆ. Դոստոևսկու «Քեռու երազը» բեմադրելու համար հրավիրվում է պետերբուրգյան ռեժիսոր Անդրեյ Չերպինը։ Սակայն 2011 թ սկզբին թատրոնի տնօրենի և նրա միջև տարաձայնություններ ի հայտ եկան, որի արդյունքում ռեժիսորը հրաժարվեց թատրոնի հետ համագործակցությունից։ Այդ միջադեպից հետո թատերախումբը հայտնեց իր անվստահությունը թատրոնի ղեկավարության՝ ի դեմս տնօրեն Ս. Մեդնու և ռեժիսոր Ռ. Ֆեոդորիի նկատմամբ։ Դերասանների արհմիութենական ժողովը բացասական բնութագիր տվեց վերջիններիս աշխատելաոճին՝ նրանց մեղադրելով «կոպտության, ենթակաների արժանապատվության սիստեմատիկ ոտնահարման և ստեղծագործող մարդկանց հետ աշխատել չկարողանալու մեջ»։

Թատրոնի շենքում պարբերաբար իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ «Ինֆոկոմ» ամենամյա ցուցահանդեսը, Բառնաուլի քաղաքապետի հաշվետվությունները, «Դինամո» ֆուտբոլային ակումբի հանդիպումները երկրպագուների հետ և այլն։ 2004 թ այստեղ կայացավ երկրամասի կառավարչի՝ Միխայիլ Եվդոկիմովի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը։

Թատրոնի շենքը

Թատրոնի ժամանակակից շենքը կառուցվել է 1973 թ. (ճարտարապետներ Ն. Կուրեննայա, Ա. Գորշկով, Ա. Լաբուրենկո) լայն շքասանդուղքով, որը դուրս էր գալիս դեպի Լենինի պողոտա։

Շենքի վերականգնումը

2006-2007 թթ իրականացվել են շենքի վերականգնողական աշխատանքներ։ Ճեմասրահի պատերը և հատակը պատվել են գրանիտով, սյուները երեսպատվել են սև մարմարով։ 2-րդ հարկի հանդիսատեսի ճեմասրահի կողմնային պատը զարդարված է «Մոխովոյե օզերո» մոզայիկ պաննոյով։ Շենքի արտաքին տեսքը նույնպես փոփոխությունների է ենթարկվել։ Պատերը պատվել են գրանիտով և տեղադրվել են լուսարձակներ, որոնք լուսավորում են շենքն ամբողջությամբ։

Թատրոնի խաղացանկը

  • Ալեխանդրո Կասոնա՝ «Ծառերը կանգնած են մահանում», (ռեժիսոր՝ Վ. Կապուստին), 1993 թ
  • Լև Կորսունսկի՝ «Չամուսնացած կինը», (ռեժիսոր՝ Յու. Դուբենկո), 1994 թ
  • Նադեժդա Պտուշկինա՝ «Մինչ նա մահանում էր», (ռեժիսոր՝ Ս. Բոլդիրև), 1998 թ
  • Ժան Անույ՝ «Նվագախումբը», (ռեժիսոր՝ Ռ. Վինդերման), 2000 թ
  • Ուիլյամ Շեքսպիր՝ «Համլետ», (ռեժիսոր՝ Ա. Լապիկով), 2002 թ
  • Ռեյ Կունի՝ «Չափազանց ամուսնացած տաքսիստը», (ռեժիսոր՝ Յու. Յադրովսկի), 2004 թ
  • Իվ Ժամիակ՝ «Մսյո Ամիլկար», (ռեժիսոր՝ Վ. Մախով), 2004 թ
  • Միխայիլ Բուլգակով՝ «Շան սիրտը», 2005 թ
  • Անտոն Չեխով՝ «Ճայ», (ռեժիսոր՝ Վ. Զոլոտար), 2005 թ
  • Ալեքսանդր Պուշկին՝ «Պիկովայա դամա», (ռեժիսոր՝ Վ. Զոլոտար), 2006 թ
  • Գեորգի Բյուխներ՝ «Վոյցեկ», (ռեժիսոր՝ Վ. Զոլոտար), 2007 թ
  • «Էդիթ Պիաֆ», (ռեժիսոր՝ Տ. Բիչկովա, Վ. Զոլոտար), 2008 թ
  • Նիկոլայ Գոգոլ՝ «Ամուսնություն», (ռեժիսոր՝ Ա. Լապիկով), 2009 թ
  • Եվգենի Ունգարդ՝ «Ադելաիդա», (ռեժիսոր՝ Մ. Սվոբոդնի), 2009 թ
  • Դենի Դիդրո՝ «Տերն ու ծառան», (ռեժիսոր՝ Ռ. Ֆեոդորի), 2010 թ
  • Կառլո Գոլդոնի՝ «Խառնաշփոթ Կյոջիում», (ռեժիսոր՝ Յու. Նեստերով), 2010 թ
  • Ուիլյամ Շեքսպիր՝ «Միջամառային գիշերվա երազ», (ռեժիսոր՝ Ռ. Ֆեոդորի), 2010 թ
  • Բորիս Բալտեր՝ «Ցտեսություն, տղանե՛ր», (ռեժիսոր՝ Ռ. Վիկտյուկ), 2010 թ
  • Բերթոլտ Բրեխտ՝ «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները», (ռեժիսոր՝ Ռ. Ֆեոդորի), 2011 թ
  • Օ. Բոգաև՝ «Ռուսական ժողովրդական փոստ», (ռեժիսոր՝ Ռ. Ֆեոդորի), 2011 թ
  • «Գյուղեր.NET», (ռեժիսոր՝ Ռ. Ֆեոդորի), 2011 թ
  • Ե. Շվարց՝ «Մոխրոտիկը», (ռեժիսոր՝ Ռ. Ֆեոդորի), 2011 թ

Թատերախումբը

Ժամանակակից կազմը

Թատերախումբն ընդգրկում է ավելի քան 40 դերասան, որոնց թվում մի շարք բեմի վարպետներ և տաղանդավոր երիտասարդներ։ Թատրոնի 8 դերասան ստացել են ՌԴ ժողովրդական արտիստ և ՌԴ վաստակավոր արտիստ կոչումները։

  • ՌԴ ժողովրդական արտիստներ՝ Սվետլանա Տալալաևա, Գեորգի Օբուխով
  • ՌԴ վաստակավոր արտիստներ՝ Ալեքսեյ Սամոխվալով, Օլգա Կիրիչենկո, Էդուարդ Տիմոշենկո
  • ՌԴ և Բուրյաթիա Հանրապետության վաստակավոր արտիստներ՝ Նիկոլայ Միրոշնիչենկո և Նադեժդա Ցարինինա
  • Առաջատար դերասաններ՝ Վիտալի Մախով, Գալինա Զորինա, Տատյանա Կորոլյովա, Վադիմ Սինիցին, Վլադիմիր Գրոմով, Անատոլի Կիրկով, Ելենա Պոլովինկինա, Լյուդմիլա Սամոյլովա, Ալեքսանդր Խրյակով

Թատրոնի երաժշտական մասը ղեկավարում են կոմպոզիտորներ Միխայիլ Ստարիկովը և Վիկտոր Ստրիբուկը։

Թատերախմբի նախկին անդամներ

  • Դեմենտի Պարոտիկով՝ ՌԴ ժողովրդական արտիստ, շուրջ 60 տարի խաղացել է այս թատրոնում

Մրցանակներ

Թատրոնը ստացել է հետևյալ մրցանակները՝ Ալթայի երկրամասի մրցանակ (2000 թ, 2004 թ), Բառնաուլ քաղաքի վարչակազմի ղեկավարության մրցանակ, «Սիբիրյան տրանզիտ» փառատոնի մրցանակները (2001 թ, 2002 թ, 2003 թ, 2004 թ), «Իրական թատրոն» (2003 թ), «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակ(2003 թ), «Սիբիրյան տրանզիտ» փառատոնում գրան պրի և Վ. Ռեդլիխի անվան մրցանակ (2003 թ), «Սիբիրյան տրանզիտ» 7-րդ թատերական փառատոնում գրան պրի «Վոյցեկ» ներկայացման համար (2008 թ)։

«Վոյցեկ» ներկայացումը ներկայացվել է 2009 թվականի «Ոսկե դիմակ» ազգային մրցանակաբաշխության 5 անվանակարգերում՝ «Մեծածավալ ներկայացում», «Ռեժիսորի աշխատանք», «Կանացի դեր», «Տղամարդու դեր», «Բեմանկարչի աշխատանք» Դերասանուհիներ Նատալյա Մակարովան և Ալեքսանդրա Խրյակովան «Ոսկե դիմակ» փառատոնում «Վոյցեկ» ներկայացման համար ժյուրիի կողմից ստացել են հատուկ մրցանակներ։

Հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
???? ❄️
20 Февраля 2013
Спасибо сердечное за концерт Дидюли. В городе нет площадки лучше для мероприятия такого масштаба! Из любого места отличная видимость и слышимость. Хожу уже 2 года подряд и пойду еще за любые деньги ))
Наталия (EliadaLove)
27 Февраля 2014
Безруков "Пушкин" отличная постановка, 4 часа пролетели, как миг!!! Почаще бы подобных представлений)))
Fedor Kolenoff
29 Апреля 2013
"Остров Рикото"- оригинальный медиа-спектакль. Рекомендую любителям перформансов и арт-хауса. Идет чуть больше часа.
Юлия Крих
16 Ноября 2013
Самые шикарные в своей игре актеры!!! Самые прекрасные спектакли!!!
Владимир Зяблицкий
7 Февраля 2015
Буду стараться ходить сюда также часто как в кино
Ruslan Bikenev-Barskih
28 Апреля 2014
Сходите на оперу
6.8/10
2,055 մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
ul. Molodezhnaya, 15, Barnaul, Altayskiy kray, Ռուսաստան, 656049 Ուղղություններ ստացեք
Ср 10:00 AM–Noon
Чтв 9:00 AM–11:00 AM
Птн 11:00 AM–10:00 PM
Sat 4:00 PM–9:00 PM
Вск 2:00 PM–8:00 PM
Пнд 2:00 PM–7:00 PM

Алтайский краевой театр драмы имени В.М. Шукшина Foursquare վրա

Ալթայի երկրամասի Վ․ Շուկշինի անվան դրամայի թատրոն Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Apartment of the European standard on Lenin Avenue

սկսած $21

Apartments Max House

սկսած $0

Alexander House

սկսած $46

Hotel Barnaul

սկսած $22

24 ?hasa Hotel

սկսած $12

Hotel Business-Tourist

սկսած $28

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ալթայի երկրամասի երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

Ալթայի երկրամասի երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Алтайский государственный краеведческий музей

Алтайський державний краєзнавчий музей — один з найстаріш

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ալեյ (գետ)

Ալեյ, գետ Ռուսաստանի Ալթայի երկրամասում, Օբի ձախ վտակը։

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բերդ (գետ)

Բերդ (ռուս.՝ Бердь), գետ Ռուսաստանի Դաշնությունում (Նովոսիբիրս

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Novosibirsk Reservoir

Novosibirsk Reservoir or Novosibirskoye Reservoir (русский. Новоси

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Belokurikha

Belokurikha (русский. Белоку́риха) is a town and a balneological res

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Планетарий (Новосибирск)

Детско-юношеский центр «Планетарий» (ранее называвшийся 'детским ас

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pomnik Sygnalizacji Świetlnej w Nowosybirsku

Памятник светофору (Новосибирск) — первый в России памятник свето

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pantages Theatre (Hollywood)

The Hollywood Pantages Theatre, formerly known as RKO Pantages

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գերշվին (թատրոն)

«Գերշվին» (անգլ.՝ The Gershwin Theatre), բրոդվեյան թատ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ազգային արքունական թատրոն

Թագավորական ազգային թատրոնը (անգլ.՝ Royal National Theatre), նու

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Theatro da Paz

The Theatro Nossa Senhora da Paz theater, or simply Theatro da Paz

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Teatro Guaíra

The Teatro Guaíra Cultural Centre is a state-run cultural

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը