Ամերիկյան բնագիտական թանգարան (English. American Museum of Natural History) գտնվում է Մանհեթենում, Նյու Յորք, ԱՄՆ։ Թանգարանի գիտաշխատողների թիվը կազմում է մոտ 200 մարդ։ Թանգարանը տարեկան ֆինանսավորում է մոտ 100 գիտական արշավ։ Գտնվում է այգային գոտում և իրենից ներկայացնում 25 միմյանց հետ կապված հաստատություններ, որոնցում գտնվում են 46 մշտական ցուցահանդեսներ, հետազոտական լաբորատորիաներ և հանրահայտ գրադարանը։ Թանգարանի հավաքածուն ներառում է մոտ 32 միլիոն նմուշ, որոնց ընդամենը մի մասը կարող է ցուցադրվել միաժամանակ։
Ամերիկյան բնագիտական թանգարանը հիմնվել է 1869 թվականին՝ շնորհիվ ամերիկացի գիտնական Ալբերտ Սմիթ Բիքմորի ջանքերի, ով ուսանողական տարիներին աշխատել է Հարվարդի համալսարանի Կենդանաբանության համեմատական թանգարանում՝ շվեյցարացի կենդանաբան Ժան Լուի Ագասիսի մոտ։ Ֆինանսավորման փնտրտուքներում Բիքմորը հանդիպում է մի շարք նյույորքյան գործարարների և հասարակական գործիչների հետ, որովք վերջապես համաձայնում են դառնալ ներդրողներ։ Հոգաբարձուների խորհրդի մեջ էին մտնում Թեոդոր Ռուզվելտը, ֆինանսիստ Ջոն Մորգանը, գործարար Ուիլյամ Դոդջը, իրավաբան Ջոզեֆ Չոուտը և այլք։ Նյու Յորքի քաղաքական իշխանությունները, իրենց կողմից, համաձայնել են իրենց վրա վերցնել շինարարության և ծառայություններին վերաբերող բոլոր ծախսերը։Шаблон:Sfn
Սկզբում թանգարանի հավաքածուն, որ հիմնականում կազմված էր խրտվիլակներից և կենդանիների կմախքներից, գտնվում էր Արսենալի հաստատությունում՝ Կենտրոնական այգու տարածքում։ 1877 թվականին հատուկ թանգարանի համար կառուցվեց նոր շենք այգու արևմտյան սահմանին։ Առաջացած ֆինանսական խնդիրները կարող էին հանգեցնել թանգարանի սնանկությանը և փակվելուն, սակայն դրությունը փրկեց մի ներդրող, գործարար Մորրից Ջեսուպը՝ ընդունելով իր վրա նախագահի պարտականությունները։ 1885–ից 1908 թվականը, ինչպես նաև իր հետնորդի ՝ Հենրի Օսբորնի կառավարման ժամանակաընթացքը համարվում է «հետազոտությունների ոսկե դար» (English. golden age of explorations)։