Ամստերդամի ջրանցքներ

Ամստերդամի ջրանցքներ կամ գրախտներ (հոլ.՝ Amsterdamse grachten), ջրանցքների (գրախտ) լավ նախագծված համակարգ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում, տարածվում է ողջ քաղաքով։ Ունենալով կիրառական նշանակություն՝ ջրանցքները նաև Ամստերդամի գլխավոր տեսարժան վայրերից մեկն են, նրա գլխավոր խորհրդանիշներից մեկը։

Հարյուրավոր կիլոմետրանոց ջրանցքները, ավելի քան 1500 կամուրջները և մոտ 90 կղզիները Ամստերդամին թույլ են տալիս ստանալ «Հյուսիսային Վենետիկ» տիտղոսը։ Քաղաքում կա չորս հիմնական ջրանցք՝ Սինգել, Հերենգրախտ, Քեյզերսգրախտ և Փրինսենգրախտ։ Սինգելը որպես փոս գոյություն ուներ 1428 թվականից, անցնում էր քաղաքի արևմտյան սահմանով։ Մնացած երեքը փորվել են 17-րդ դարում, որը կոչում են Նիդերլանդների ոսկե դար։ Այնուհետև դրանց վրա կառուցվել են բնակելի շենքեր, բազմահարկ պահեստներ։ Այս ջրանցքները ձևավորում են չորս համակենտրոն կիսաօղակ։ Ամստերդամի ջրանցքների համակարգն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն

17-րդ դարում Ամստերդամ ներգաղթյալներ արտահոսեցին Գերմանիայից և Ֆրանսիայից, քաղաքը վերապրեց ներգաղթի պիկ։ Այդ ժամանակ մշակվել է համակենտրոն ջրանցքների մանրակրկիտ պլան։

Երեք ջրանցք նախատեսված է եղել բնակելի շրջանների համար, իսկ չորրորդը՝ ամենամեծը, ծառայում էր ջրի պահպանության և վերահսկողության համար։ Համակենտրոն ջրանցքները միացվում էին ճառագայթաձև։ Ջրանցքների վրա կառուցվել է ավելի քան 100 կամուրջ։ Ջրանցքներն ունեին կիրառական նշանակություն։ Դրանց ափերին գտնվող տները պատկանում էին վաճառականներին․ հենց այս շենքեր էլ նավահանգստից ապրանքներ էին բերվում։ Տների վրայի հատուկ վերելակները թույլ էին տալիս բեռնել և բեռնաթափել ապրանքը։

Ջրանցքների կառուցումը սկսվել է 1613 թվականին, արևմուտքից արևելք։ Հարավային հատվածում աշխատանքներն ավարտվել են մինչև 1656 թվականը։ Դրանից հետո սկսեցին կամաց-կամաց կառուցել տները։ Քաղաքի արևելյան հատվածի նախագիծն այդպես էլ չիրականացավ։ Հետագա դարերում տարածքները հիմնականում տրամադրվեցին զբոսայգիներ, ականավոր մարդկանց համար տներ, թատրոններ և այլ հասարակական կառույցներ, որոշ ջրային ճանապարհներ կառուցելու համար, սակայն այդ ամենն իրականացավ առանց մանրամասն պլանավորման։

Ժամանակի ընթացքում ջրանցքների մի մասը ծածկվել են և դարձել փողոցներ։

Գլխավոր ջրանցքներ

Սինգել

Ի սկզբանե 1428-1450 թվականներին Սինգելը փորվել է որպես քաղաքային փոս, և որոշ ժամանակ կոչվել է Սթեյդեգրախտ (հոլ.՝ Stedegracht ― Քաղաքային ջրանցք)։ Քաղաքի զարգացման և աճի գործընթացում, հատկապես 1585 թվականի շինարարության ընդլայնման ժամանակ, Սինգելը դարձել է նրա ներքին ջրանցքներից մեկը։

17-րդ դարում ջրանցքը կոչել են Քոնինգսգրախտ (հոլ.՝ Koningsgracht ― Թագավորական ջրանցք)՝ ի պատիվ ֆրանսիացի Հենրի IV արքայի։ Ջրանցքը սկսվում է Ամստերդամի ծովախորշից (Կենտրոնական կայարանի մոտ) և թափվում է Ամստել գետը՝ Մյունտպլեյն հրապարակի մոտ։ Սա քաղաքի մի քանի օղակաձև հիմնական ջրանցքներից մեկն է։ Սինգել ջրանցքը չպետք է շփոթել Սինգելգրախտ ջրանցքի հետ, որը քաղաքի արտաքին սահման է դարձել միայն 17-րդ դարում։

Հերենգրախտ

Հերենգրախտ (հոլ.՝ Herengracht ― Աստվածային ջրանցք), Ամստերդամի չորս գլխավոր ջրանցքներից երկրորդն է։ Երեք նոր կենտրոնական ջրանցքների շինարարությունը սկսվել է 1612 թվականին, քաղաքապետ Ֆրանս Հենդրիկսզոն Ուտգենսի նախաձեռնությամբ և քաղաքային ատաղձագործ Հենդրիկ Յակոբսզոն Ստաատսի և քաղաքային տեղագրագետ Լուկաս Յանսզոն Սինկի գծագրերով։ Ջրանցքները տարածվում էին մինչ Լեյկդսեգրախտ․ միայն 1658 թվականին են դրանք երկարացվել մինչ Ամստել գետ։ Ամստելի պատճառով էլ հաջորդ ջրանցքները չեն համարակալվում, այլ կրում են «նոր» ածականը (Nieuwe Herengracht, Nieuwe Keizersgracht, Nieuwe Prinsengracht)։

Հերենգրախտն անվանվել է ի պատիվ Ամստերդամում կառավարած աստված-ռեգենտների։ Նրա ափերին են գտնվում երկու և երեք հարկանի առանձնատներ ներքին բակերով, իսկ նրա պերճաշուք հատվածն ունի «Ոսկե գետագալար» (հոլ.՝ Gouden Bocht) մականունը։

Քեյզերսգրախտ

Քեյզերսգրախտը (հոլ.՝ Keizersgracht — Կայսերական ջրանցք) հիմնական ջրանցքներից երրորդը։ Անվանվել է ի պատիվ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան I-ի։

Փրինսենգրախտ

Փրինսենգրախտը (հոլ.՝ Prinsengracht — Արքայազնի ջրանցք) Ամստերդամի չորս հիմնական ջրանցքներից չորրորդն ու ամենաերկարը։ Անվանվել է ի պատիվ Վիլհելմ I Օրինացու։

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Artyom Fedosov
29 Июля 2016
Dozens of bikes are lying on the bottom. Interesting to imagine how they fell there.
Gato Monge
28 Декабря 2013
CANAL RING AREA OF AMSTERDAM - World Heritage UNESCO The historic urban ensemble of the canal district of Amsterdam was a project for a new ‘port city’ built at the end of the 16th and beginning of ..
Abdulrahman
8 Октября 2016
The differentiator of Amsterdam . You have the choice between having a canal tour with one trip or tale the hop-on-hop-off canal cruise for 24 Euro per day .
Exploring Julia
20 Января 2012
Take a picnic or a bottle of wine with you and relax on a canal tour - it's such a great way to see the city and experience the intricate canal system (and of course to get out of the rain!!).
Abdulrahman Almunayes ????????
2 Января 2023
Very innovative city, using the canals & windmills to pump the water outside. Sustainable transportations by cycling. Walkable city. Very attractive for tourists. مدينة سياحية ممتعة جداً
InterContinental Hotels & Resorts
10 Декабря 2012
Best experienced in the early afternoon, walking along the canals is a great way of getting a closer look at what caught your eye during the boat tour of our Perfect Day's morning.
9.5/10
22,267 մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
Keizersgracht 556, 1017 EL Amsterdam, Նիդեռլանդներ Ուղղություններ ստացեք
Втр 11:00 AM–Noon
Ср-Чтв Noon–9:00 PM
Птн 11:00 AM–9:00 PM
Sat 10:00 AM–10:00 PM
Вск 11:00 AM–8:00 PM

Amsterdam Canals Foursquare վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
W Amsterdam

սկսած $480

Hotel Die Port van Cleve

սկսած $275

Hot Spot Fascinating Bed and Breakfast B2

սկսած $130

Best location Stunning Bed and Breakfast

սկսած $171

Spui B&B 2 Studio

սկսած $0

Spui B&B 1 studio

սկսած $210

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
De Krijtberg

De Krijtberg is a Roman Catholic church in Amsterdam, located at the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Leidseplein

The Leidseplein is a square in central Amsterdam, Netherlands. Lying

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ամստերդամի ծաղկի շուկա

Ամստերդամի ծաղկի շուկա (հոլ.՝ Bloemenmarkt), աշխարհի միակ լողացող շո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
De Balie

De Balie is a theatre and a centre for politics, culture and media,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Աստվածաշնչի թանգարան (Ամստերդամ)

Աստվածաշնչի թանգարան (հոլ.՝ Bijbels Museum), գտնվում է Նիդերլանդներ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Stadsschouwburg (Amsterdam)

The Stadsschouwburg (Dutch - city theatre) of Amsterdam is the name

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Melkweg

The Melkweg (English translation: 'Milky Way') is a popular music

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Begijnhof, Amsterdam

The Begijnhof is one of the oldest inner courts in the city of

Տեսեք մոտակա բոլոր տեղերը

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Donaukanal

The Donaukanal ('Danube Canal') is a former arm of the river Danube,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Fontanka River (Фонтанка)

Fontanka River (Фонтанка) զբոսաշրջային գրավչություն է, Գետ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
River Cam

The River Cam is a tributary of the River Great Ouse in the east of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Griboyedov Canal

The Griboyedov Canal or Kanal Griboyedova (Russian: кана́л Гриб

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թեմզա

Թեմզա (անգլ.՝ Thames [ˈtɛmz], լատ.՝ Thamesis), գետ Մեծ Բրիտանի

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը