Անդյան Քրիստոս

Քրիստոսին նվիրված քանդակը կանգնեցվել է 1904 թվականի մարտի 13-ին Անդերում` Բերմեխո լեռնանցքում, Արգենտինայի և Չիլիի սահմանագծին: Քանդակի բացումը նշանավորել է երկու երկրների սահմանային վեճի խաղաղ կարգավորումը:

Պատմություն

Ստեղծում

20-րդ դարի սկզբին Հռոմի պապ Լեո 13-րդը խաղաղության խնդրանքով կոնդակ հղեց ի նշան Հիսուս Փրկչին հավատարմության և համաձայնության: Հաշվի առնելով այս խնդրանքը և մտահոգվելով Արգենտինայի և Չիլիի միջև սահմանային հակասություններ ունենալու համար պատերազմական կոնֆիլիկտից` շրջանի եպիսկոպոս Կույո Մարսելինո դել Կարմեն Բենավենտեն հասարակայնորեն խոստացավ կանգնեցնել Քրիստոսի արձանը, որը կհիշեցնի խաղաղություն պահպանելու պատվիրանը: 7 մետր բարձրությամբ արձանը քանդակել է Մատեո Ալոնսոն (ծնվ. 1878 թվական, Բուենոս Այրես), և քանդակը որոշ ժամանակ պահպանվում էր Բուենոս Այրեսի Լակորդեր (իսպ.՝ Lacordaire) դպրոցում:

Այս դպրոց եկան Քրիստոնյա մայրերի ասոցիացիայի անդամները, որի նախագահը Անխելա դե Օլիվեյրա Սեսար դե Կոստան էր: Նա գտնում էր, որ ճիշտ կլիներ արձանը տեղադրել Անդերում, երկու երկրները բաժանող սահմանին, այն դեպքում, երբ նրանք կկնքեն խաղաղության համաձայնագիր: Այդ ձևով արձանը կդառնար երկու ազգերի խորհրդանիշ: Անխելան մտահոգվում էր կոնֆլիկտի զարգացման համար , նաև այն պատճառով, որ իր եղբայրը գեներալ էր և այդ ժամանակ գտնվում էր Անդերում` պատրաստվելով պատերազմի: Նա կարողացավ գրավել երկու երկրների հետաքրքրությունը նախագծի նկատմամբ:

1902 թվականի մայիսին Արգենտինան և Չիլին խաղաղության համաձայնագիր կնքեցին, որը հայտնի դարձավ որպես մայիսյան պայմանագիր (իսպ.՝ Pactos de Mayo): Անխելան մոբիլիզացրեց ուժերը ստորագրությունների հավաքման համար և եպիսկոպոս Բենավենտեի հետ միասին խնդրեց քանդակը բերել Մենդոսա շրջան, որպեսզի տեղադրի այն երկու երկրների սահմանագծին գտնվող այն արահետի վրա, որով 1817 թվականին գեներալ Խոսե Սան Մարտինը տանում էր ազատագրական բանակը:

1904 թվականին արձանի բրոնզե մասերը բարձեցին գնացքին և 1200 կմ բերեցին մինչև արգենտինական Լաս Կուեվաս ավան, այնուհետև ջորիների օգնությամբ այն բարձրացրին ծովի մակարդակից 3854 մետր բարձրության վրա գտնվող սարի գագաթը: 1904 թվականի փետրվարի 15-ին ինժեներ Կոնտիի ղեկավարությամբ ավարտվեց գրանիտե պատվանդանի կառուցումը: Շինարարությանը մասնակցում էին մոտ 100 բանվոր: Քանդակագործ Մատեո Ալոնսոն ղեկավարում էր քանդակի մասերի միացման աշխատանքը: Քրիստոսի քանդակը տեղադրվեց այնպես, որ այն նայի սահմանի ուղղությամբ: Քրիստոսի ձախ ձեռքում խաչն է, իսկ աջով այն կարծես օրհնություն է տալիս: Քանդակի բարձրությունը հասնում է 7 մետրի: 4 տոննա զանգվածով գրանիտե պատվանդանը ունի 6 մետր բարձրություն:

Բացում

1904 թվականի մարտի 13-ին Չիլիի և Արգենտինայի երեք հազար բնակիչներ մասնակցեցին արձանի բացման արարողությանը` չնայած այն գտնվում էր անմարդաբնակ վայրում: Ներկա էին նաև երկու երկրների բանակները, որոնք մինչև այդ պատրաստվում էին կռվել միմյանց դեմ: Նրանք միասին հնչեցրին տոնական համազարկը: Երկու երկրների նախագահները ներկա չէին արարողությանը և ուղարկել էին արտաքին գործերի նախարարներին` Ռայմունդո Սիլվա Կրուսան Չիլիից և Խոսե Անտոնիո Թերրին Արգենտինայից: Բացմանը ներկա էին նաև արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ:

Բացմանը տեղադրվեցին նաև մի քանի հուշաքարեր. նրանցից մեկը նվիրել էր Արգենտինան: Հուշատախտակը իրենից բաց գիրք է ներկայացնում, որի յուրաքանչյուր էջին պատկերված է Արգենտինան և Չիլին խորհրդանշող կին: Նրա վրա լատիներն գրված էր «Ipse est pax nostra qui fecit utraque unum» («որովհետև նա է մեր խաղաղությունը, նա, որ երկուսը մեկ դարձրեց, քանդեց իր մարմնի մեջ միջնորմը` թշնամությունը» Թուղթ առ Եփեսացիս 2:14, Վուլգաթա):

Հաջորդող իրադարձություններ

Մի քանի տարի անց վատ եղանակային պայմաններից Քրիստոսի խաչը կոտրվում է: Այն վերակագնվել է 1916 թվականին:

Բացվել են մի քանի հուշատախտակներ: Նրանցից մեկի վրա գրված է բացման արարողության ժամաակ եպիսկոպոս Ռամոնի արտասանված խոսքերը. «Ավելի շուտ կկործանվեն այս լեռները, քան թե Արգենտինան ու Չիլին կխախտեն խաղաղությունը, որը հաստատել են Քրիստոսի ոտքերի մոտ»:

1993 թվականին կլիմայի և սեյսմիկ ակտիվության պատճառով հուշարձանի ամրությունը խախտվում է: Կառավարությունը միջոցներ ձեռնարկեց արձանի ամրության և կից շինությունների համար:

2004 թվականի մարտի 13-ին Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրշները և նրա չիլիացի կոլեգա Ռիկարդո Լագոսը հանդիպեցին արձանի մոտ, որպեսզի նշեն քանդակի բացման 100-ամյակը:

Անխելա դե Օլիվեյրա Սեսար դե Կոստան հուշարձանի բացումից հետո Հյուսիսային Ամերիկայում ստեղծեց Խաղաղության ասցիացիան: Նա գրել է նաև «Անդյան Քրիստոս» (իսպ.՝ El Cristo de los Andes) գիրքը, դարձել Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, իսկ երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, ստորագրություններ էր հավաքում, որպեսզի խնդրեր ԱՄՆ-ի նախագահին դադարեցնել կրակը: Մահացել է 83 տարեկան հասակում, Բուենոս Այրեսում: Նրա գերեզմանը գտնվում է Օլիվոս թաղամասի գերեզմանոցում:

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Néstor Suárez (NESUA)
25 Марта 2012
Excelente la vista por sobre las montañas. Lleven algún chicle para que no les afecte la altura. En la cabaña argentina se puede comprar recuerdos y tomar chocolate caliente.
Gabriel Puricelli
14 Марта 2021
Una de las mejores vistas de la cordillera de los Andes a las que se pueda acceder en auto.
Lisandro Monserrat
2 Января 2020
Muy lindo el viaje hasta el cristo. Una vez arriba, infaltable la cámara y algo caliente! Ir con tiempo, la subida es lenta.
Sebita
17 Января 2014
Una vista impactante. Simpático el puesto chileno, que te regala una taza de greda con la compra del chocolate caliente
Alejandro Martinez Notte
12 Декабря 2012
El Cristo separa imaginariamente a Chile de Argentina y se accede a él mediante un camino de ripio y en el que fácilmente se dará cuenta de la altura que se va tomando.
Քարտեզ
В 0.2км от RN A006, Los Andes, Región de Valparaíso, Չիլի Ուղղություններ ստացեք

Monumento Cristo Redentor de los Andes Foursquare վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Enjoy Santiago - Hotel del Valle

սկսած $125

Radisson Petra la Dehesa Hotel

սկսած $109

Howard Johnson Hotel Rinconada De Los Andes

սկսած $132

San Francisco Lodge & Spa

սկսած $209

Hotel Puerta del Sol

սկսած $854

Valle Nevado Ski Resort Apartment

սկսած $0

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Portillo, Chile

Ski Portillo Chile (known simply as Portillo) is a ski resort located

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Puente del Inca

Puente del Inca, Spanish for 'the Inca's Bridge', is a natural arch

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ակոնկագուա

Ակոնկագուա (իսպ.՝ Aconcagua), լեռնագագաթ Արգենտինայում։ Հանդիսան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Los Penitentes (Argentina)

Los Penitentes is a ski resort in Mendoza, Argentina about 25 km off

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Monument to the Victory of Chacabuco

The Monument to the Victory of Chacabuco, also known as the Monument

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Apoquindo Waterfall

The Apoquindo Waterfall is a moderate-size waterfall in Waters of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Gran Torre Santiago

The Costanera Center Torre 2, better known as Gran Torre Santiago

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Sky Costanera

Sky Costanera զբոսաշրջային գրավչություն է, Գեղատեսիլ որոնումներ - S

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Լինքոլնի հուշահամալիր

Լինքոլնի հուշահամալիր, հուշահամալիր, որը գտնվում է Վաշինգտոնի կենտրո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bahá'í House of Worship

A Bahá'í House of Worship, sometimes referred to by its Arabic name o

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ռաշմոր լեռ

Ռաշմոր լեռ ազգային հուշարձան (անգլ.՝ Mount Rushmore National Memor

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
State Library of Victoria

The State Library of Victoria is the central library of the state of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Parish of the Holy Sacrifice

The Parish of the Holy Sacrifice, also the Church of the Holy

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը