Անհայտ զինվորի գերեզման

Անհայտ զինվորի գերեզման (ռուս.՝ Могила Неизвестного Солдата), հուշարձանային ճարտարապետական համալիր Մոսկվայի Ալեքսանդրովյան այգում՝ Կրեմլի պատի մոտ։

Նկարագրություն

Գերեզմանաքարի վրա տեղադրված է բրոնզե կոմպոզիցիա՝ զինվորական սաղավարտ ու դափնեպսակ, որ դրված են ռազմական դրոշի վրա։

Հուշարձանի մեջտեղում գրված է. «Քո անունն անհայտ է, քո սխրանքը՝ անմահ» (ռուս.՝ «Имя твоё неизвестно, подвиг твой бессмертен»), որ առաջարկվել է Սերգեյ Միխալկովի, այլ տվյալներով՝ Միխայիլ Լուկոնինի, Սերգեյ Միխալկովի, Կոնստանտին Սիմոնովի ու Սերգեյ Սմիռնովի կողմից։ Կենտրոնում բրոնզե հնգաթև աստղ է, որի մեջտեղում վառվում է փառքի Հավերժական կրակը։

Գերեզմանից ձախ Շոկշայի մորեգույն կվարցիտից պատ է, որի վրա գրված է. «1941 Հայրենիքի համար ընկածներին 1945» (ռուս.՝ «1941 Павшим за Родину 1945»), աջից՝ գրանիտե ուղի, մուգ կարմիր պորֆիրից կարճասյուներով։ Ամեն մի կարճասյան վրա նշված է մեկ հերոս քաղաքի անուն և «Ոսկե աստղ» մեդալի դրոշմանկար։ Կարճասյուների մեջ տեղադրված են հերոս քաղաքներից բերված հող պարունակող կապսուլաներ (հերթականությամբ՝ սկսած Հավերժական կրակից).

  • «Լենինգրադ» (Պիսկարյովսկոե գերեզմանատնից),
  • «Կիև» (Քաղաքի պաշտպանության մասնակիցներին նվիրված կոթողի մոտից),
  • «Մինսկ» (պաշտպանության սահմաններից),
  • «Ստալինգրադ» (Մամաև կուրգանից) – մինչև 2004 թվականի սեպտեմբերը գրված էր «Վոլգոգրադ»,
  • «Սևաստոպոլ» (Մալախով կուրգանից),
  • «Օդեսա» (պաշտպանության սահմաններից),
  • «Կերչ» (պաշտպանության սահմաններից),
  • «Նովոռոսիյսկ» (պաշտպանության սահմաններից),
  • «Բրեստի ամրոց» (պատի մոտից),
  • «Տուլա» (պաշտպանության սահմաններից),
  • «Մուրմանսկ» (պաշտպանության սահմաններից),
  • «Սմոլենսկ» (պաշտպանության սահմաններից)։

Հերոս քաղաքների ծառուղուց աջ կարմիր գրանիտից կոթող է, որ նվիրված է զինվորական փառքի քաղաքներին։ Կոթողը տեղադրված է հերոս քաղաքների ծառուղու կարճասյուների նման գրանիտե պատվանդանի վրա, որն ունի շուրջ 10 մետր երկարություն։ Ձախ մասում պատ է, որի վրա գրված է. «Զինվորական փառքի քաղաքներ» (ռուս.՝ «Города воинской славы»), իսկ աջում նշված են զինվորական փառքի 45 քաղաքների անունները՝ բաժանված սյուների, որոնցից յուրաքանչյուրի վրա նշված է չորս քաղաքի անուն.

Բելգորոդ Մալգոբեկ Վորոնեժ Տուապսե Վյազմա Կոզելսկ Նալչիկ Տիխվին Ստարի Օսկոլ Տագանրոգ Ստարայա Ռուսսա Թեոդոսիա
Կուրսկ Ռժև Լուգա Վելիկիե Լուկի Կրոնշտադտ Արխանգելսկ Վիբորգ Տվեր Կովրով Մալոյարոսլավեց Գրոզնի Կերչ
Օրյոլ Ելնյա Պոլյարնի Վելիկի Նովգորոդ Նարո Ֆոմինսկ Վոլոկոլամսկ Դոնի Կալաչ Անապա Լոմոնոսով Մոժայսկ Գատչինա
Վլադիկավկազ Ելեց Դոնի Ռոստով Դմիտրով Պսկով Բրյանսկ Վլադիվոստոկ Կոլպինո Կամչատկայի Պետրոպավլովսկ Խաբարովսկ Պետրոզավոդսկ

Պատմություն

1966 թվականի դեկտեմբերի 3-ին, երբ նշվում էր Մոսկվայի մոտ գերմանական զորքերի ջախջախման 25-ամյակը, անհայտ զինվորի աճյունը տեղափոխվել է Լենինգրադյան խճուղու 41-րդ կիլոմետրում (Զելենոգրադ քաղաքի մուտքի մոտ) գտնվող եղբայրական գերեզմանից և հանդիսավոր թաղվել Ալեքսանդրովյան այգում։

1966 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 14 անց 30 րոպե, եղբայրական գերեզմանում հանգչող զինվորներից մեկի աճյունը տեղավորվել է սևանարնջագույն ժապավենով հյուսապատված դագաղում։ Երիտասարդ զինվորները, որ կանգնոմ են պատվո պահակ, փոխվում էին ամեն երկու ժամը մեկ ողջ երեկոյան, գիշերն ու հաջորդ օրվա առավոտյան։ Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11 անց 45 րոպե, դագաղը տեղադրվել է բաց մեքենայում, որը շարժվել է Լենինգրադյան պողոտայով դեպի Մոսկվա։ Մանեժնայա հրապարակում տեղի է ունեցել միտինգ, և Անհայտ զինվորի աճյունով դագաղը հրետանային համազարկի ներքո իջեցվել է գերեզման։

1967 թվականի մայիսի 8-ին թաղման վայրում բացվել է «Անհայտ զինվորի գերեզման» ճարտարապետական հուշարձանային համալիրը, որ ստեղծվել է ճարտարապետներ Դ. Ի. Բուրդինի, Վ. Ա. Կլիմովի, Յուրի Ռաբաևի և քանդակագործ Նիկոլայ Տոմսկու նախագծով։ Հավերժական կրակը վառվել է Լեոնիդ Բրեժնևի կողմից, որը ջահն ընդունել է Սովետական Միության հերոս Ալեքսեյ Մարեսևի ձեռքից։ Անհայտ զինվորի գերեզմանի վրա Հավերժական կրակը վառվել է Մարսովո դաշտում գտնվող կրակից։

1997 թվականի դեկտեմբերի 12-ից Ռուսաստանի նախագահի հրամանի համաձայն պատվո պահակախմբի № 1 դիրքը տեղափոխվել է Լենինի դամբարանից Անհայտ զինվորի գերեզմանի մոտ։ Պատվո պահակ կանգնում են Նախագահական գնդի զինծառայողները, որոնք փոխվում են ամեն ժամը մեկ։

Նախագահի 2009 թվականի նոյեմբերի 17-ի № 1297 հրամանի համաձայն՝ հուշարձանին տրվել է Զինվորական փառքի համազգային հուշարձանի կարգավիճակ։

Զինվորական փառքի համազգային հուշարձանի ստեղծման աշխատանքների հետ կապված՝ պատվո պահակախումբը 2009 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2010 թվականի փետրվարի 19-ը չի կանգնել։ Այդ ընթացքում դադարեցվել են պսակների ու ծաղիկների դնելը հուշարձանի մոտ։

2009 թվականի դեկտեմբերի 27-ին զինվորական պատիվներով ժամանակավորապես (վերակառուցման ընթացքում) Հավերժական կրակը տեղափոխվել է Պոկլոննայա բլուր՝ Հաղթանակի այգի։

2010 թվականի փետրվարի 23-ին՝ Հայրենիքի պաշտպանի օրը, Հավերժական կրակը վերադարձվել է Կրեմլի պատի մոտ։

2010 թվականի մայիսի 8-ին Զինվորական փառքի համազգային հուշարձանը Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի նախագահների ներկայությամբ հանդիսավոր բացվել է վերակառուցումից հետո։ Նրանում հայտնվել է նոր տարր՝ կոթող ի պատիվ զինվորական փառքի քաղաքների։ Կոթողի բացման պատիվը վերապահվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս Միխայիլ Օդինցովին և Ռուսաստանի հերոս Վյաչեսլավ Սիվկոյին։ Կոթողը տեղակայված է «Սմոլենսկ» գրությունը կրող կարճասյունից հետո՝ և հասնում է գրեթե մինչև «Ավերակներ» այրին։ Ձախ կողմից ոսկեզօծ գրությունը է՝ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՔԱՂԱՔՆԵՐ» (ռուս.՝ «ГОРОДА ВОИНСКОЙ СЛАВЫ»), կարճասյան երկայնքով՝ 40 քաղաքների անվանումները՝ ըստ պատվավոր կոչմանն արժանանալու ժամանակի։ Ամեն սյան վրա նշված է չորս անվանում։ Կարճասյան վրա կա 48 քաղաքի անվանման տեղ, որոնց կարող է շնորհվել այդ պատվավոր կոչումը։

2014 թվականի հոկտեմբերի 24-ին Ռուսաստանի Դաշնության Պետական դուման դեկտեմբերի 3-ը Ռուսաստանում հայտարարել է Անհայտ զինվորի օր։ Այդ ամսաթիվը նշանակվել է ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված բոլոր անհայտ զինվորների և համընկնում է այն օրվա հետ, երբ անհայտ զինվորի աճյունը տեսափոխվել է եղբայրական գերեզմանից և հանդիսավորությամբ թաղվել Ալեքսանդրովյան այգում։

Ամեն տարի Հայրենական մեծ պատերազմին նվիրված օրերին պսակնր են դրվում Անհայտ զինվորի գերեզմանին, և այդ միջոցառմանը մասնակցում են պետական գործիչներ, օտարերկրյա պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Պաշտպանության նախարարության մինչբուհական ուսումնական հաստատությունների սաներ։

Ավանդաբար հուշարձան են այցելում զբոսաշրջիկներ և նորապսակներ։

Ծաղիկների դնում, 1981 թ. Հավերժական կրակ, 1989 թ. Զինվորական պատիվների հանդիսավոր դուրսհանում Պսակի դնում, 2006 г. Պահակախմբի փոխում, 2007 г.

Տես նաև

Գրականություն

  • Криворучко М. Г., Мишин П. И., Смирнов И. Г.Москва — героям Великой Отечественной: (Путеводитель). — М.: Московский рабочий, 1977. — С. 43-46. — 384 с. — 30 000 экз. (обл.)
  • Муравьёв В. Б.Могила Неизвестного Солдата. — М.: Московский рабочий, 1987. — 64 с. — (Биография московского памятника). — 50 000 экз. (обл.)
  • Абрамов, А. С.У Кремлёвской стены. — 6-е, доп. — М.: Политиздат, 1984. — С. 339—353. — 368 с. — 100 000 экз.

Արտաքին հղումներ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Alex Ko
19 Октября 2013
Стояли два пацана с винтовками. Приходят еще трое, стучат каблуками и прикладами, крутятся. Потом двое замирают, а третий забирает первых двух и уходит. Народ вокруг переговаривается и фотографирует.
Российское военно-историческое общество
Моги́ла Неизве́стного Солда́та — мемориальный архитектурный ансамбль в Москве, в Александровском саду. На надгробной плите установлена солдатская каска и лавровая ветвь, лежащие на боевом знамени.
Иван Иванов
22 Апреля 2016
Памятное место, любимое место для прогулок, красиво.
Liyan Li
14 Февраля 2018
У Кремлевской стены, вечный огонь был зажжен в 1967. В центре могиле написан "Имя твоё неизвестно, подвиг твой бессмертен."
Evgeniy Averchenkov
18 Января 2015
Прах неизвестного солдата перенесен из братской могилы на сорок первом километре Ленинградского шоссе.
Павел Трубихин
6 Апреля 2014
Вечный огонь, караул и памятник в виде каски
7.5/10
Oleg Fesenko, cxbyte և 5,169 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
Tomb of the Unknown Soldier, Александровский Сад, Moskva, Ռուսաստան, 125009 Ուղղություններ ստացեք
Sat Noon–Midnight
Вск Noon–9:00 PM
Пнд-Втр 1:00 PM–9:00 PM
Ср Noon–4:00 PM
Чтв 10:00 AM–11:00 PM

Могила Неизвестного солдата Foursquare վրա

Անհայտ զինվորի գերեզման Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hyatt Regency Moscow Petrovsky Park

սկսած $256

Hotel National a Luxury Collection Hotel Moscow

սկսած $293

The Ritz-Carlton, Moscow

սկսած $1950

Four Seasons Hotel Moscow

սկսած $755

Veliy Hotel Mokhovaya Moscow

սկսած $102

Landmark Hostel Arbat

սկսած $10

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Eternal Flame

An eternal flame is a memorial consisting of a perpetually burning

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պետական պատմական թանգարան

Պետական պատմական թանգարան (ռուս.՝ Государственный исторически

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Итальянский грот

Итальянский грот (название не устоялось, известен такж

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Monumento de Ĵukov (Moskvo)

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kremlin Arsenal

The Arsenal is a large trapezoid two-storey building in the northern

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Iberian Gate and Chapel

Resurrection Gate (русский. Воскресенские ворота, also called

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Զրոյական կիլոմետր

Զրոյական կիլոմետր (անգլ.՝ Kilometre Zero (km 0), ֆր.՝ point zéro

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Manege Square

Manege Square (Russian: Манежная площадь, Manezhnaya ploshchad) is

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Տրայանոսի սյուն

Տրայանոսի սյուն (իտալ.՝ Colonna Traiana, լատ.՝ COLVMNA

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հաղթանակի սյուն

Հաղթանակի սյուն (գերմ.՝ Siegessäule), պատմական հուշարձան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Libingan ng mga Bayani

Cemetery of the Heroes (Filipino: Libingan ng mga Bayani) is a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Museum of the Great Patriotic War, Kiev

The National Museum of the History of the Great Patriotic War (of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
ANZAC War Memorial

The ANZAC War Memorial, completed in 1934, is the main commemorative

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը