Արևելյան կայարան (ֆր.՝ Gare de L'Est), Փարիզի յոթ գլխավոր երկաթուղային կայարաններից մեկը։ Կայարանը գտնվում է Փարիզի 10-րդ շրջանում, 1918 թ. նոյեմբերի 11-ի հրապարակում։ Սպասարկում է Ֆրանսիայի արևելյան ուղղության ուղևորափոխադրումները (Նանսի, Ստրասբուրգ, Ռեյմս), ինչպես նաև հեռահար ուղղությունները՝ Շվեյցարիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Ավստրիա։