Արվեստի ազգային պատկերասրահ

Արվեստի ազգային պատկերասրահ (անգլ.՝ National Gallery of Art), գեղարվեստի թանգարան Վաշինգտոնում (ԱՄՆ): Թանգարանում պահվում է արվեստի գործերի՝ աշխարհի լավագույն հավաքածուներից մեկը: Թանգարանում ներկայացված են եվրոպական և ամերիկյան վարպետների լավագույն աշխատանքներ՝ նկարներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ, դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր: Պատկերասրահը աշխարհի՝ ամենաշատ այցելություններ ունեցող տասը թանգարաններից մեկն է:

Հավաքածուն ընդգրկում է 1.200 կտավ: Այն իտալական վերածննդի, հոլանդական և իսպանական բարոկկոյի լավագույն հավաքածուներից է ողջ աշխարհում: Ամերիկյան կառավարությունը պատկերասրահին է փոխանցել 20.000 նկար և լուսանկար, որոնք պատկերում են ամերիկյան արհեստներն ու ժողովրդական արվեստը:

Պատկերասրահը հիմնադրվել է 1937 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից մի քանի հավաքորդների մասնավոր հավաքածուների հիման վրա: Այսպես՝ Էնդրյու Ուիլյամ Մելոնը ոչ միայն նվիրեց իր հարուստ հավաքածուն, այլև 10 միլիոն դոլար հատկացրեց շենքի կառուցմանը: Պատկերասրահի շենքի կառուցումն ավարտվել է 1941 թվականին: Շենքը կառուցված է նեոդասականության ոճով ճարտարապետ Ջոն Ռասել Պոուպի նախագծով:

Պատմություն

1920-ական թվականներին ֆինանսիստ և հավաքորդ Էնդրյու Մելոնը սկսեց հավաքել վաղ շրջանի վարպետների նկարներ և քանդակներ՝ երկրում գեղարվեստական ազգային պատկերասրահ ստեղծելու նպատակով: Հավաքածուի հիմքը կազմում էին խորհրդային իշխանությունների կողմից Էրմիտաժից վաճառված գործերը: Մելոնի մահից հետո՝ 1937 թվականի մարտի 24-ին, Կոնգրեսի երկու պալատների որոշմամբ հավաքածուի և գումարային միջոցների հիման վրա ստեղծվում է պատկերասրահը:

Ճարտարապետ Ջոն Պոուպի նախագծած շենքի շինարարությունն ավարտվում է 1941 թվականին: Բացումը կատարվում է 1941 թվականի մարտի 17-ին նախագահ Ֆ. Ռուզվելտի կողմից: Այդ պահին այն աշխարհում ամենամեծ շինությունն էր՝ պատրաստված մարմարից: Թանգարանը գտնվում է 6-րդ փողոցի նախկին երկաթուղային կայարանի տեղում, որը հայտնի է նրանով, որ 1881 թվականին այնտեղ մահացու վիրավորվել է ԱՄՆ 20-րդ նախագահ Ջեյմս Գարֆիլդը:

Ինչպես և ենթադրում էր Մելոնը, ազգային պատկերասրահի հիմնումը առիթ հանդիսացավ, որ շատերը արժեքավոր շատ գործեր փոխանցեն նրան: Այդպիսի նվիրատվություններ արեցին Պոլ Միլոնը, Սեմուել Քրեսը, Ջոզեֆ Ուայդեները, Լեսինգ Ռոզենվալդը, Էդգար Ուիլյամը և այլք:

1970-ական թվականներին Էնդրյու Մելոնի զավակների՝ Պոլ Մելոնի և Էյլսա Մելոն-Բրյուսի նվիրատվությամբ կառուցվում է պատկերասրահի արևելյան մասնաշենքը, որի կառուցումն ավարտվում է 1978 թվականին (ճարտարապետ՝ Յո Մին Պեյ) և բացվում նույն թվականի հունիսի 1-ին նախագահ Ջիմի Կարտերի կողմից: Նոր շենքում իրենց տեղն են գտնում ժամանակակից նկարների, քանդակների հավաքածուներ, հիմնվում են նաև ուսումնական և հետազոտական կենտրոններ:

1999 թվականի մայիսի 23-ին համալիրը ամբողջացվում է քանդակների այգիով (անգլ.՝ Sculpture Garden): Այն ժամանակակից քանդակների բաց ցուցահանդես է:

Շենք

Արվեստի ազգային պատկերասրահն ունի երկու շենք՝ արևելյան (անգլ.՝ East Building) և արևմտյան (անգլ.՝ West Building), որոնք միացված են ստորգետնյա ընդարձակ անցումով: Արևմտյան շենքը կառուցված է նորդասականության ոճով՝ բացօթյա սյունազարդ տաղավարով և գմբեթով, որ հիշեցնում է Պանթեոնը: Արևելյան շենքը, արևմտյանի խիստ դասական ոճի հետ համեմատած, ունի երկրաչափական ձև. վերևից այն իրար միացված պրիզմաների տեսք ունի:

Հավաքածու

Արևմտյան շենքում պահվում են միջնադարից մինչև 19-րդ դարի եվրոպական հեղինակների նկարների հարուստ հավաքածուներ, ինչպես նաև 20-րդ դարի ամերիկյան գեղանկարիչների աշխատանքներ: Հավաքածուներում ներառված են Յան Վերմեերի, Ռեմբրանդտի, Կլոդ Մոնեի, Վան Գոգի, Լեոնարդո դա Վինչիի աշխատանքները:

Արևելյան շենքում հավաքված են ժամանակակից արվեստի գործեր (սկսած 19-րդ դարի վերջից), այդ թվում՝ Պաբլո Պիկասսոյի, Անրի Մատիսի, Ջեքսոն Պոլլոքի, Էնդի Ուորհոլի, Ռոյ Ֆոքս Լիխտենշտեյնի, Ալեքսանդր Կոլդերի աշխատանքները: Այս շենքում են գտնվում նաև պատկերասրահի գրասենյակները, հետազոտական կենտրոնները:

Արևմտյան շենքից դեպի արևմուտք՝ 7-րդ փողոցում է գտնվում քանդակների այգին: 25.000մ² տարածքում գործում է հսկայական շատրվանը (ձմռանը այն վերածվում է սահադաշտի), որը շրջապատված է քարե նստարաններով, քանդակներով:

2014 թվականին պատկերասրահի հավաքածուն հարստացավ սնանկացած Կորկորանա պատկերասրահի 17.000 աշխատանքներով, այդ թվում՝ Դելակրուայի, Դեգայի, Մոնեի, Պիկասսոյի, ամերիկյան ակնառու նկարիչների աշխատանքներով:

Ղեկավարում

ԱՄՆ կառավարությունը ամենամյա հատկացումների միջոցով ֆինանսավորում է պատկերասրահը: Արվեստի բոլոր գործերը, ինչպես նաև պատկերասրահի հատուկ ծրագրերը ֆինանսավորվում են նվիրատվություններով: Պատկերասրահը պաշտոնապես չի հանդիսանում Սմիթսոնի ինստիտուտի մաս, բայց մտնում է ինստիտուտի կողմից հսկվող մշակութային 90 հաստատությունների մեջ:

Գրականություն

  • Walker J. National Gallery of art. — Washington, N. Y, 1979:

Արտաքին հղումներ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
HISTORY
20 Июля 2012
Opened in 1941, this museum, founded by financier Andrew Mellon, has some 116,000 works of Western art dating from the Middle Ages to the modern era.
Christopher Popov
6 Июля 2016
It's a large museum with a large international variety of art. Exquisite portraits of American Presidents and a large collection of Rembrandt's make this a must see for anyone trolling around the mall
stepher
21 Апреля 2015
One of my favorite museums and there is no admission fee. This is truly one of our country's treasures. Wear comfy shoes and allow yourself plenty of time. The free app adds so much. Bring headphones.
Danielle DaSilva
13 Июля 2018
Massive collection! Very easy to get lost, but I mean that in the best way. Tons to discover. Don't forget admission is free, so you can come back again and again.
Catherine Johnson
16 Июня 2017
Start your tour on the second floor! I wish we had! There are so much more to see and we didn't have time to see it all....The first floor has nice art/furniture but the second floor is awesome!!
Fodor's Travel
29 Августа 2017
Located on the National Mall, the National Gallery of Art was founded in the 1930s. Insider tip: The sculpture garden touts an ice rink in the winter and free jazz concerts in the spring and summer.

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Willard InterContinental Washington

սկսած $504

The Hay - Adams

սկսած $389

Sofitel Washington DC Lafayette Square Hotel

սկսած $467

W Washington D.C.

սկսած $395

JW Marriott Washington, DC

սկսած $349

BridgeStreet at Woodward Building Apartment

սկսած $319

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
National Mall

The National Mall is a landscaped park within the National Mall and

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
National Air and Space Museum

The National Air and Space Museum (NASM) of the Smithsonian

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
The Lone Sailor

The Lone Sailor, a bronze statue, is a tribute to all the personnel of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
National Museum of the American Indian

The National Museum of the American Indian is a museum dedicated to

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
National Museum of Natural History

The National Museum of Natural History is a natural history museum

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սմիթսոնյան ինստիտուտ

Սմիթսոնյան ինստիտուտ (անգլերեն՝ Smithsonian Institution), Ա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
International Spy Museum

The International Spy Museum is a privately owned museum dedicated to

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Andrew W. Mellon Memorial Fountain

The Andrew W. Mellon Memorial Fountain is a bronze fountain sculpture

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Tate

Tate is the United Kingdom's national museum of British and Modern

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
«Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարան

«Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարան (Garage Museum of Contemporary A

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Museum of Contemporary Art, Chicago

The Museum of Contemporary Art (MCA) Chicago is a contemporary art

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հաագայի քաղաքային թանգարան

Հաագայի քաղաքային թանգարան (հոլ.՝ Het Gemeentemuseum Den Haag), ժ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
National Museum of Modern Art, Tokyo

The Tokyo National Museum of Modern Art (東京国立近代美術館, Tōkyō Kokuritsu K

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը