Աստվածամոր բազիլիկ (Լուհան)

Աստվածամոր բազիլիկ (Լուհան), կաթոլիկ տաճար, գտնվում է Լուհան քաղաքում, Բուենոս Այրես, Արգենտինա: Նվիրված է Լուհանի Աստվածամորը` Արգենտինայի սուրբ հովանավորին: Բազիլիկը նեոգոթիկայի ոճով է, գտնվում է Բուենոս Այրեսից 70 կմ դեպի արևմուտք, Լա Պլատայի և Սան Իսիդրոյի տաճարների հետ մեկտեղ համարվում է Արգենտինայի ամենապաշտելի կաթոլիկ սրբություններից:

Լուհան գետի մոտ տաճարի կառուցումը կապված է հրաշալի իրադարձությունների հետ: 1630 թվականին պորտուգալացի Անտոնիո Ֆարիա դե Սան` սեփականատեր Սանտյագո դել Էստերոյից, նավաստի Հուան Անդրեային պատվիրում է Բրազիլիայից բերել Աստվածամոր արձանը, որը նա ուզում էր տեղադրել կառուցվող ժամատանը: Հուան Անդրեան ձեռք էր բերել Աստվածամոր միանգամից երկու արձան, որը նա ծովով բերեց Բուենոս Այրես, այնուհետև տեղափոխեց Սանտյագո դել Էստերո: Ուղևորության երկրորդ օրը այնտեղ, որտեղ ճանապարհը հատվում է Լուհան գետի հետ, ձիերը կանգնեցին և չկարողացան առաջ գնալ: Փորձեցին բեռնաթափել, բայց չստացվեց: Միայն այն ժամանակ կարողացան շարունակել ճանապարհը, երբ գետնին իջեցրին մի փոքրիկ արկղ, որի մեջ դրված էր Աստվածամոր արձաններից մեկը: Դա համարվեց հրաշք և վերևից նախանշան այն բանի, որ ապագայում Լուհանի Աստվածամայրը ուզում է մնալ հենց այդ վայրում: Արձանը բերեցին դոն Ռոսենդո դե Օրամասի տուն, որտեղ դրեցին պատվավոր տեղում: Մարդիկ, լսելով հրաշքի մասին, գալիս էին խոնարհվելու սուրբ կերպարին:

Լուհան գետի ափին առաջին ժամատունը հայտնվել է 1685 թվականին: Ուխտագնացներց ավելի ու ավելի էին շատանում, աստիճանաբար ժամատան շուրջը բնակատեղի դարձավ, այն անվանեցին Լուհան: 1730 թվականին բնակավայրը քաղաքի կարգավիճակ ստացավ, իսկ Լուհանի Աստվածամոր ժամատունը դարձավ գործող եկեղեցի: 1763 թվականին այդ նույն վայրում կառուցվել է ավելի մեծ եկեղեցի: Այն տաճարը, որ տեսնում ենք մենք այսօր, սկսել է կառուցվել 1890 թվականի մայիսի 6-ին ֆրանսիացի ճարտարապետ Ուլրիխ Կուրտուայի ղեկավարությամբ: Եկեղեցին օծվել է 1910 թվականի դեկտեմբերին, չնայած նրան, որ աշտարակները դեռևս չէին կառուցվել: 1930 թվականի նոյեմբերի 15-ին Պիոս XI պապը Աստվածամոր եկեղեցուն տվեց բազիլիկի կարգավիճակ: Տաճարի լիակատար կառուցումը ավարտվել է 1935 թվականին:

1975 թվականի հոկտեմբերին երիտասարդ կաթոլիկների մի խումբ ոտքով ուխտագնացություն կատարեց Բուենոս Այրեսից դեպի Լուհանի Աստվածամայր (ճանապարհը մոտ 70 կմ էր): Այդ օրվանից այս ավանդույթը ամենամյա դարձավ: 1982 թվականի հունիսի 11-ին բազիլիկ է այցելում Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը և ծառայություն է մատուցում 700 հազար հավատացյալների առջև: 1998 թվականին Լուհանում Աստվածամոր բազիլկիը հայտարարվում է որպես Արգենտինայի պատմական հուշարձան: 2010 թվականի մայիսի 25-ին Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչների ներկայությամբ Լուհանի Աստվածամոր բազիլիկում մատուցվեց ծառայություն` Te Deum, որը նվիրված էր Արգենտինայի 200-ամյակին: Այժմ Արգենտինայի սուրբ հովանավորին են այցելում տարեկան ավելի քան 4 միլիոն ուխտագնացներ: 2011 թվականի հոկտեմբերի 2-ին Աստվածամոր տաճար ուխտագնացություն կատարեցին միլիոնավոր հավատացյալներ` «Սուրբ Աստվածամայր, օգնիր մեզ հոգալ կյանքի մասին» կարգախոսով:

Բազիլիկը կառուցված է նեոգոթիակայի ճարտարապետական ոճով, որը 19-րդ դարի կաթոլիկ ճարտարապետության համար ավանդական էր: Նավի երկարությունը 104 մետր է, լայնությունը` 42 մետր, տրանսեպտի երկարությունը 68,5 մետր է: Երկու աշտարակներից յուրաքանչյուրն ունի 106 մետր բարձրություն և օծված է 1,1 մետր բարձրություն ունեցող խաչով: Բազիլիկի ճակատային մասում տեղադրված են առաքյալների և ավետարանիչների 16 քանդակ: Աշտարակներում կան 15 զանգեր, որոնց զանգվածը 55-3400 կգ է և էլեկտրոնային ժամացույցներով կարիլիոն:

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Nivaldo Filho
5 Ноября 2011
Beautiful and big church, in the heart of a weird and cold city.
Ely
31 Мая 2015
Linda basílica de estilo neo gótico, con gárgolas en el tejado para dejar el mal fuera de la Iglesia. La virgen de Lujan es la santa patrona de los argentinos; por lo que hay 9 misas diarias.
Sol de Santos
31 Августа 2014
Me encanta ir a la basilica se respira mucha paz siempre los 8 de diciembre la gente va caminando muchisimos kilometros a cumplir una promesa <3
Fernando Valderrama
11 Октября 2016
Hermosa basílica, Imponente. Tienes que ir también al Parque municipal esta justo al lado.
Luciano #TIMBETA
13 Августа 2014
A igreja é linda demais. Te imprime uma energia muito boa. Independente de religião, vá conhecer.
Besos a tu alma
16 Октября 2016
La han mejorado muchísimo. Es hermosa. Si se quiere comprar un recuerdo,recomiendo que se compre alejado a la Basílica.
9.1/10
94,231 մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
9 de Julio 1003-1099, B6700CDQ Luján, Buenos Aires, Արգենտինա Ուղղություններ ստացեք
Пнд-Вск 8:00 AM–8:00 PM

Basílica Nuestra Señora de Luján Foursquare վրա

Աստվածամոր բազիլիկ (Լուհան) Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Real Hotel Lujan

սկսած $75

Howard Johnson Resort Spa & Convention Center Lujan

սկսած $149

Hotel Camberland

սկսած $50

Howard Johnson Pilar Resort Spa & Convention Center

սկսած $61

Pilar Apart Hotel

սկսած $54

Pro Hotel

սկսած $53

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Catedral Basílica de Mercedes-Luján

Catedral Basílica de Mercedes-Luján ('Cathedral Basilica of Our Lady o

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Parque de la Costa

Parque de la Costa is an amusement park located in Tigre, a northern

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
San Isidro Cathedral

The San Isidro Cathedral is located into the San Isidro City, Buenos

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Buenos Aires Argentina Temple

The Buenos Aires Argentina Temple is the 39th operating temple of The

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Էսեյսա միջազգային օդանավակայան

Էսեյսա միջազգային օդանավակայան (իսպ.՝ Aeropuerto Internacional Minist

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Autódromo Juan y Oscar Gálvez

The Autódromo Juan y Oscar Gálvez is a motor racing circuit in B

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Parque de la Ciudad

The Parque de la Ciudad (Spanish: 'City Park') is an amusement park in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Torre Espacial

Torre Espacial or Torre Interama is a 228 metre (748 ft)-high

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մոնրեալի Աստվածամոր տաճար

Մոնրեալի Աստվածամոր տաճար (ֆր.՝ Basilique N

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սիքստինյան կապելլա

Սիքստինյան կապելլա (լատ.՝ Sacellum Sixtinum, իտալ.՝ Cappella Sist

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
St. Mary's Basilica, Kraków

Church of Our Lady Assumed into Heaven (also known as St. Mary's

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Sagrat Cor

The Temple Expiatori del Sagrat Cor (Шаблон:IPA-ca; English. Expia

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վոթիվկիրխե

Վոթիվկիրխե (գերմ.՝ Votivkirche, հայտնի է նաև, որպես՝ Ուխտի եկեղեցի), կ

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը