Աթենյան Ակրոպոլիս

Աթենյան Ակրոպոլիս (հուն.՝ Ακρόπολη Αθηνών), ակրոպոլիս Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, որը ներկայացնում է իրենից զառիկող գագաթով (երկարությաբ՝ մոտ 300 մ և լայնությամբ՝ 170մ) 156-մետրանոց ժայռոտ բլուր։

Ակրոպոլիսը գտնվում է Աթենքի բարձր բլուրներից մեկի վրա, չափերը՝ 300x130 մ, մ. թ. ա. 449 թ-ին վերակառուցվել է Պերիկլեսի օրոք՝ ամրոցից վերածվելով Փառքի և Աթենքի հովանավոր Աթենաս-Պալլաս աստվածուհու վեհության խորհրդանիշի։ Արևմուտքից թեք ու ժայռոտ տեղանքով միակ ճանապարհը տանում է դեպի Ակրոպոլիսի սյունազարդ մուտքը՝ Պրոպիլեոնը (մ. թ. ա. 437–432 թթ., ճարտարապետ՝ Մնեսիկլես), որից աջ՝ Պիրգոս կոչվող բարձր հարթակի վրա, եղել է Նիկե Ապտերոսի փոքրաչափ տաճարը, դիմացն Աթենաս Պարթենոսի արձանն էր, աջում՝ Պարթենոնի տաճարը, իսկ ձախում՝ Էրեքթեոնի նրբակերտ տաճարը (մ. թ. ա. 421–406 թթ.). կառուցվել է Պոսեյդոնի, Աթենասի և Ատտիկայի թագավոր Էրեքթեոնի պատվին։ Հետաքրքրական է, որ տաճարի հարավային սյունասրահի ծանրությունը կրում են 6 կարիատիդներ (կանանց արձաններ)։ Ակրոպոլիսի համալիրի հորինվածքային մտահղացումը կապված էր 4 տարին մեկ կազմակերպվող համաժողովրդական տոնի՝ Համաաթենական հանդիսավոր երթի հետ, որը, սկսվելով Աթենքի Ագորայից (գլխավոր հրապարակ), հասնում էր մինչև Պարթենոն։ Աթենաս Պարթենոսի արձանն ունեցել է 12 մ բարձրություն. դեմքը և ձեռքերը եղել են փղոսկրից, հագուստը և զենքը՝ ոսկե բարակ թերթերից, իսկ աչքերը՝ թանկարժեք քարերից։ Ըստ Փավսանիոս պատմիչի՝ Նիկե Ապտերոսի տաճարի (մ. թ. ա. 421 թ., ճարտարապետ՝ Կալիկրատես) սրբարանում (նաոս) դրված է եղել հաղթանակի աստվածուհու՝ Նիկեի անթև արձանը (որպեսզի հաղթանակը «չթռչի» հեռանա աթենացիներից)։ Ակրոպոլիսի գլխավոր տաճարը Պարթենոնն է (մ. թ. ա. 447–432 թթ., ճարտարապետներ՝ Իկտինոս և Կալիկրատես), որն աչքի է ընկնում մեծ չափերով (69, 9 x 30, 9 մ) և ներդաշնակ համաչափություններով։ Տաճարի արևմտյան ճակտոնի բարձրաքանդակները ներկայացնում են ծովերի աստված Պոսեյդոնի և Աթենաս Պարթենոսի վեճը Ատտիկային տիրելու համար, արևելյան ճակտոնին պատկերված է հելլենական մի առասպել, ըստ որի՝ Աթենասը ծնվել է Զևսի գլխից։ Տաճարի պատերը ողջ շրջագծով գոտևորել է ֆրիզը՝ պատված պատկերաքանդակներով, որոնց հիմքում Աթենքի մասին առասպելներն են՝ աստվածների և տիտանների պայքարը, Տրոյայի ավերումը, կենտավրոսների և հերոսների գոտեմարտը։ Պարթենոնի քանդակների հեղինակը մ. թ. ա. V դարի նշանավոր քանդակագործ Ֆիդիասն է։ Թուրքերի տիրապետության ժամանակ Պարթենոնը վերածվել է վառոդի պահեստի (XIV դար), ապա՝ մզկիթի։ Այն կանգուն էր մինչև XVIII դարի վերջը. թուրքերը Ակրոպոլիսի պարսպապատերը պաշտպանական նպատակով ամրացնելու համար քանդել են տաճարը և քարերն օգտագործել հողապատնեշի լիցքի համար։ Հունաստանի ազատագրումից հետո տաճարի մասերը և քանդակները հանվել են հողային լիցքից, իսկ 1835–36 թթ-ին տաճարը վերաշարվել է և ստացել ներկայիս տեսքը։ XIX դարի սկզբին Պարթենոնի շատ քանդակներ տարվել են Մեծ Բրիտանիա. գտնվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում։ Իր չափերի, դիրքի և կառուցիկ հատկանիշների շնորհիվ տաճարն իշխող է ոչ միայն Ակրոպոլիսի համակառույցի, այլև ողջ Աթենքի համայնապատկերի վրա։

Արտաքին հղումներ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Costas Lazarides
20 Декабря 2016
Try a weekday with clear weather to enjoy the great views. Your senses will be eternally grateful and you will commit the visit to memory for the rest of your life! Stop reading and book your ticket!
OnFeature Team
28 Ноября 2016
The place where civilization was born, one of the 7 wonders, overlooking one of the most ancient cities in the world, stands one of the most must seen places in Athens.
Visit Greece
15 Сентября 2011
The Acropolis of Athens! The greatest and finest sanctuary of ancient Athens. The imposing Parthenon is the most magnificent creation of Athenian democracy at the height of its power.
Μαρίνα Θεανώ Κάτσαρη
The greatest masterpiece of classical Greek art can be seen as symbolizing the idea of world heritage.When words can't describe the beauty. #lifetime_experience
Guido Gybels
8 Февраля 2016
One of the most amazing sites in the world. Often overlooked nearby are the south flank of the Acropolis (separate entrance) and the nearby Pnyx hill where democracy was born.
Caroline
10 Октября 2015
Since 1987 UNESCO World Heritage, the Acropolis is a place where probably Europe was founded. The view over the city is breathtaking, we enjoyed every second on this historical place.

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Grecotel Pallas Athena

սկսած $180

Athens Tiare Hotel

սկսած $171

Alassia Hotel

սկսած $58

Claridge Hotel

սկսած $44

Elikon

սկսած $35

Ares Athens Hotel

սկսած $62

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պարթենոն

Պարթենոն (հին հունարեն՝ Παρθενών), Աթենքի գլխավոր տաճարը, նվիր

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Էրեքթեոն

Էրեքթեոն (հին հուն․՝ Ἐρέχθειον), Հին Հունաստանի նշանավոր կոթողներից

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Աթենաս Նիկե աստվածուհու տաճար

Աթենաս Նիկե աստվածուհու տաճար (հին հուն․՝ Ναός Αθηνάς Νίκης), հ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Դիոնիսոսի թատրոն

Դիոնիսոսի թատրոն (հուն.՝ Θέατρο του Διονύσου), հունական թատրոնի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հերովդես Ատտիկուս

Լուցիուս Վիբուլիուս Հիպարքոս Տիբերիոս Կլավդիոս Ատտիկու

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Քամիների աշտարակ

Քամիների աշտարակ (հուն.՝ Ωρολόγιο του Κυρρήστου), Հունաստանի մայրաքա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Լիսիկրանտեսի հուշարձան

Լիսիկրանտեսի հուշարձան, Աթենքում՝ Ակրոպոլիսի մոտակայքում գտնվող

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Արեոպագոս

Արեոպագոս (հուն.՝ Ἄρειος πάγος), հին աթենական իշխանության մարմին

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պերսեպոլ

Պերսեպոլ, Աքեմենյան կայսրության մայրաքաղաքը (մոտավորապես 55

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Աթենաս Նիկե աստվածուհու տաճար

Աթենաս Նիկե աստվածուհու տաճար (հին հուն․՝ Ναός Αθηνάς Νίκης), հ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մաչու Պիկչու

Մաչու Պիկչու (քեչուա՝ Machu Pikchu, թարգ. «հին գագաթ») քաղաք է

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պետրա

Պետրա (արաբ․՝ البتراء‎‎‎‎), հին քաղաք, Եդոմի մայրաքաղաքը,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ֆուրվիեր բլրի անտիկ թատրոն

Ֆուրվիերի անտիկ թատրոն (ֆր.՝ Théâtre antique de Fourvière), ա

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը