Ավստրալիայի Թագավորական դրամահատարան

Ավստրալիայի Թագավորական դրամահատարան (անգլ.՝ Royal Australian Mint), Ավստրալիայի գլխավոր դրամահատարանն է: Բացվել է 1965 թվականի փետրվարին: Գտնվում է պետության դաշնային մայրաքաղաքում՝ Կանբերրայում, Դիկին արվարձանում: 1965 թվականից դրամահատարանում են հատվում են երկրում շրջանառության մեջ գտնվող բոլոր մետաղադրամները:

Մինչև դրամահատարանի բացումը Կանբերրայում ավստրալիական դրամները հատվում էին Սիդնեյում, Մելբուրնում և Պերտում գնվող Թագավորական դրամահատարանի մասնաճյուղերում: Ավստրալիայի Թագավորական դրամահատարանը ավստրալիական առաջին դրամահատարանն է, որը չի հանդիսանում Լոնդոնում գտնվող Թագավորական դրամահատարանի մասնաճյուղը: Երբեմն հուշադրամների թողարկման համար օգտագործվում է Պերտում գտնվող դրամահատարանը:

Դրամահատարանի շինարարության պլանը մշակվել է 1959 թվականին, երբ առաջարկվել էր Թագավորական դրամահատարանի մասնաճյուղը Մելբուրնից տեղափոխել Կանբերրա: Դրամահատարանի պաշտոնապես բացվել է 1965 թվականի փետրվարի 22-ին Էդինբուրգյան դքսի կողմից, որը համընկավ ավստրալիական արժույթի՝ տասնորդական դրամային համակարգին անցման հետ, որը շրջանառության մեջ մտցվեց 1966 թվականի փետրվարի 14-ին: Մելբուրնում գտնվող դրամահատարանը փակվեց, երբ նոր թղթադրամների և մետաղադրամների մեծ քանակության թողարկման սկզբնական անհրաժեշտությունը բավարարված էր: Մելբուրնում գտնվող դրամահատարանի աշխատակիցների մի մասը տեղափոխվեց Կանբերրա, որպեսզի աշխատի նոր դրամահատարանում: Դրամահատարանի կառուցումը պետության գանձարանի վրա նստեց 5 մլն ավստրալիական դոլար, իսկ 4 մլն ավստրալիական դոլար էլ ծախսվել է նոր սարքավորումների վրա:

Դրամահատարանը կազմված է երկու շինությունից՝ վարչակազմի շենքը և դրամահատարանի շենքը: Վարչական շենքում գտնվում են փորագրողների արհեստանոցները, լաբորատորիաները և այն տարածքը, որտեղ դրամները ստուգման են ենթարկվում ճիշտ չափսի և քաշի ապահովման համար:

1984-1986 թվականներին դրամահատարանի շենքում անցկացվեց վերանորոգում և վերասարքավորում: Դա արվել էր հուշադրամների թողարկման ավելացման համար՝ կապված այդ դրամների պահանջարկի, ինչպես նաև այցելուների սպասարկման բարելավման հետ:

Դրամահատարանում արտադրվում են թանկարժեք մետաղներից հավաքորդային դրամներ: Դրամահատարանը նաև թողարկում է ռազմական վաստակի համարմեդալներ և խաղաղ ժամանակ տրվող մեդալներ, առաջին հերթին դա Ավստրալիայի շքանշաններն են: Թագավորական դրամահատարանը և Պերտում գտնվող դրամահատարանը թողարկել են մեդալներ 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար: Ավստրալիայի Թագավորական դրամահատարանը նաև թողարկում է արտադրանք առևտրային այնպիսի կազմակերպությունների համար, ինչպիսիք են կազինոները, ավտոլվացման կետերը և այլն:

Իր բացման ժամանակից դրամահատարանը թողարկել է ավելի քան տասնմեկ միլիարդ դրամ և ունի օրական ավելի քան երկու միլիոն դրամ արտադրելու պոտենցիալ կամ տարեկան ավելի քան յոթ հարյուր միլիոն դրամ: Դրամահատարանում արտադրվել են նաև դրամներ, որոնք հանդիսանում են շատ երկրների ազգային արժույթ, այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Նոր Զելանդիան (1969 թվականին), Պապուա-նոր Գվինեան, Տոնգան, Արևմտյան Սամոան, Կուկի կղզիները, Ֆիջին, Մալայզիան, Թաիլանդը, Նեպալը, Բանգլադեշը, Իսրայելը, Ֆիլիպինները:

2001 թվականի նոյեմբերին Դրամահատարանը թողարկել է կրկնակի հոլոգրամով աշխարհում առաջին դրամը Ավստրալիայի դաշնության հիմնադրման հարյուրամյակի առթիվ: 2001 թվականից դրամահատարանը թողարկում է նաև երկմետաղ դրամներ, ինչպես նաև դրամներ գունավոր նկարներով (ինչպես օրինակ հիշատակի դոլարներ Ավստրալիայի կենդանական աշխարհի պատկերմամբ):

2005 թվականի դեկտեմբերի 11-ին հասարակական աշխատանքների գծով մշտական կոմիտեն երկրի խորհրդարան զեկույց ներկայացրեց Ավստրալիայի Թագավորական դրամահատարանի վերակառուցման առաջարկություններով՝ 41,2 միլիոն ավստրալիական դոլար նախնական արժեքով: Աշխատանքները նախատեսվում էին սկսել 2006 թվականի հոկտեմբերին և ավարտվեին 2008 թվականի հունիսին դրամահատարանի շենքի համար, 2009 թվականի ապրիլին՝ վարչակազմի շենքի վերակառուցման համար: Դրամահատարանում վերակառուցման ընթացքում ի հայտ եկան արտադրական պրոցեսում օգտագործվող արդյունաբերական աշխատանքներ: Վերակառուցման հետ կապված բոլոր աշխատանքներն ավարտվեցին 2009 թվականին և ներկայումս դրամահատարանը բաց է այցելուների համար:

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Sophie M
8 Июня 2017
Nice spot to visit would be great if they had more interacting activities ,like what the old parliament house has , needs a little more , but has great potential!!
JH H-D
15 Февраля 2016
Came for the 50th anniversary party, will be back for another tour in the near future!
Candy J
24 Июня 2018
If you want to see coins being made, don’t go on the weekend.
Todd M
7 Сентября 2014
The Mint has an amazing gift shop for all your coin collecting needs
Ann Marie Epong
29 Июня 2015
Every Australian mint made here! Best to visit here to know more about Australia ????????
JH H-D
26 Сентября 2019
Incredibly cute, limited edition coins in the gift shop!
6.3/10
1,683 մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
62-114 Denison St, Deakin ACT 2600, Ավստրալիա Ուղղություններ ստացեք
Пнд-Птн 8:30 AM–5:00 PM
Sat-Вск 10:00 AM–4:00 PM

Royal Australian Mint Foursquare վրա

Ավստրալիայի Թագավորական դրամահատարան Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
QT Canberra

սկսած $224

Breakfree Capital Tower Hotel

սկսած $347

Accommodate Canberra - The ApARTments

սկսած $280

Canberra City YHA

սկսած $28

Accommodate Canberra - Metropolitan

սկսած $247

Accommodate Canberra - New Acton

սկսած $0

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Scrivener Dam

Scrivener Dam is a concrete gravity dam in Canberra, Australia. It was

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
National Zoo & Aquarium

The National Zoo and Aquarium is a privately owned zoo and aquarium in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Immigration Bridge

The Immigration Bridge is a proposed footbridge in Canberra, the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Old Parliament House, Canberra

Old Parliament House, formerly known as the Provisional Parliament

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ավստրալիայի ազգային թանգարան

Ավստարալիայի ազգային թանգարան, խոշորագույն թանգարան Ավստր

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Questacon

Questacon – the National Science and Technology Centre, is located o

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
National Library of Australia

The National Library of Australia is the country's largest reference

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Australian Centre for Christianity and Culture

The Australian Centre for Christianity and Culture is a national

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
New Midleton Distillery

The Midleton distilleries complex is situated in Midleton, County

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Փարիզ

Փարիզ (ֆր.՝ Paris, Պաղիս), Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Խոստա

Խոստա ( ռուս.` Хоста), միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ալեքսանդրիա (Վիրջինիա)

Ալեքսանդրիան (անգլ.՝ Alexandria), քաղաք է ԱՄՆ-ի արևելյան մասում,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նարա (պրեֆեկտուրա)

Նարա (ճապ.՝ 三重県), պրեֆեկտուրա Ճապոնիայում, որը գտնվում

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը