Ավստրալիայի ազգային պատկերասրահ

Ավստրալիայի ազգային պատկերասրահ (անգլ.՝ National Gallery of Australia, կրճատ` NGA), Կանբերայի գլխավոր պատկերասրահ-թանգարանը: Հիմնադրվել է 1967 թվականին:

Պատմություն

Ավստրալացի նկարիչ Թոմ Ռոբերտսը առաջին ավստրալացիներից էր, որ ավստրալական կառավարության շրջանում ազգային պատկերասրահի ստեղծման գաղափարն էր քարոզում: 1910 թվականին վարչապետ Էնդրյու Ֆիշերը ընդունեց նրա առաջարկը, և արդեն 1911 թվականին Ավստրալիայի խորհրդարանը ձևավորեց վեց անդամներից բաղկացած հատուկ խորհուրդ հարցով զբավելու համար: Խորհուրդը որոշեց, որ երկրի կառավարությունը պետք է ավստրալացի նկարիչների գործերի հիման վրա կազմի հավաքածու, որը կընդգրկի երկրի նշանավոր մարդկանց, քաղաքական առաջնորդների դիմանկարները: Ստեղծվում է Արվեստի գործերի համագործակցության խորհուրդը (անգլ.՝ Commonwealth Art Advisory Board), որը մինչև 1973 թվականը պատասխանատու էր արվեստի գործերի ձեռքբերման հարցում: Մինչև պատկերասրահի շենքի բացումը հավաքածուն ցուցադրվել է Ավստրալիայի խորհրդարանում և այլ երկրների պատկերասրահներում:

Սկսած 1912 թվականից` ազգային պատկերասրահի շենքի կառուցումը համագործակցության խորհրդի գործունեության գլխավոր ուղղություններից էր: Սակայն Մեծ ճգնաժամի և համաշխարհային պատերազմների պատճառով հարցի լուծումն անընդհատ ձգձգվում էր, իսկ կառավարությունը առաջնային էր համարում մայրաքաղաք Կանբերայում կարևոր այլ շենքերի շինարարությունը: Միայն 1965 թվականին խորհրդին հաջողվում է վարչապետ Ռոբերտ Մենզիսից ստանալ ազգային պատկերասրահի շենք կառուցելու թույլտվությունը: 1967 թվականի նոյեմբերի 1-ին վարչապետ Հարոլդ Հոլդը պաշտոնապես հայտարարում է, որ կառավարությունը կզբաղվի շենքի կառուցմամբ:

Գտնվելու վայրը

Շենքի դիզայնի մշակումը և կառուցումը բարդանում էին, քանի որ դրանք չէին սկսվելու այնքան ժամանակ, քանի դեռ չէր ընտրվել Ավստրալիայի նոր խորհրդարանի շենքի կառուցման վայրը: 1912 թվականին, Կանբերայի գլխավոր ճարտարապետ Ուոլթեր Բյորլի Գրիֆինի նախագծի համաձայն, այն պետք է գտնվեր Քեմփ Հիլլում` Քեփիթալ Հիլլի և խորհրդարանի հին շենքի միջև: «Խորհրդարանական եռանկյան» նախագծի համաձայն` 1958 և 1964 թվականներին բրիտանացի ճարտարապետ Ուիլյամ Հոլֆորդը առաջարկել է խորհրդարանի շենքը կառուցել Բերլի Գրիֆին լճի ափին, իսկ ազգային պատկերասրահը և մշակութային կարևոր մյուս օջախները` Քեփիթալ Հիլլում:

1968 թվականին Քոլին Մեդիգենը հաղթում է պատկերասրահի շենքի լավագույն նախագծի մրցույթում, չնայած նրա նախագիծը չէր կարող իրագործվել, քանի որ կառուցման տեղը վերջնականապես որոշված չէր: Վարչապետ Ջոն Գորդոնն այդ առիթվ հայտարարել էր. «Մրցույթի նպատակը չէր որոշել շենքի վերջնական նախագիծը, այլ հարուստ երևակայություն ունեցող ճարտարապետների ընտրությունն էր, որոնց կհանձնարարվի ապագա շենքի նախագիծը»:

1968 թվականին Գորդոնը դիմել է երկրի Խորհրդարանին, որ նա տարածք հատկացնի լճի ափին, ինչպես նախագծել էր Հոլֆորդը, Խորհրդարանի նոր շենքի կառուցման համար: Սակայն օրենսդիր մարմինը չեղյալ է հայտարարում այդ նախագիծը` տարածք առաջարկելով Քեփիթալ Հիլլում և Քեմփ Հիլլում: Արդյունքում որոշվում է, որ պատկերասրահը չի կարող կառուցվել Քեփիթալ Հոլլում: 1971 թվականին կառավարությունը «խորհրդարանական եռանկյան» կենտրոնում 17 հա տարածք է հատկացնում խորհրդարանի ապագա շենքի, ինչպես նաև ազգային պատկերասրահի և դատարանի համար:

Դիզայնի մշակում

Մեդիգենի դիզայնի վերջնական տարբերակում հաշվի են առնվել «Մայրաքաղաքի զարգացման խորհրդի», ինչպես նաև Ջեյմս Սուինիի և Ջեյմս Մոլիսոնի առաջարկները: Ջեյմս Սուինին (1900-1986), ով եղել էր Սողոմոն Գուգենհայմի թանգարանի և հետագայում Հյուստոնի գեղարվեստի թանգարանի տնօրեն, արվեստի գործերի պահպանման հարցով խորհրդատուն էր:

Ճարտարապետություն

Ազգային պատկերասրահի շենքը կառուցված է բրուտալիզմի ոճով: Նրան բնորոշ են անկյունային ձևերը և բետոնի կոպիտ մակերևույթը: Պատկերասրահը շրջապատված է այգիով, որն աչքի է ընկնում ավստրալական ծառերով ու բույսերով և այնտեղ տեղադրված քանդակներով: Շենքի հիմքը եռանկյունաձև է, որը լավ երևում է գլխավոր հարկի հատակին և առաստաղին: Պատկերասրահը կոպիտ բետոնից է կառուցված, որը ոչ մի ձևով չի մեղմացվել: Մինչև վերջերս ներքին մակերևույթը ևս մշակված չէր, սակայն ներկայումս պատերը ներկվել են նկարների ցուցադրությունը հարմար դարձնելու համար:

Շենքի մակերեսը 23 հազար կմ² է, որի մի մասը օգտագործվում է ցուցասրհների, մյուս մասը` արվեստի գործերի պահպանման համար: Գլխավոր հարկում ցուցասրահներն ընդարձակ են: Այնտեղ ներկայացված են Ավստրալիայի աբորիգենների, ինչպես նաև այլ ազգերի մշակույթի նմուշներ: Ներքևի հարկում ևս գործում են ընդարձակ ցուցասրահներ, որոնք նախատեսված էին քանդակների ցուցադրության համար, սակայն կիրառվել են ասիական մշակույթը ցուցադրելու համար: Վերին հարկում կան ոչ մեծ սրահներ, որոնք նախատեսված են ավստրալական արվեստի ցուցադրության համար:

Հավաքածու

Թանգարանում պահվում է արվեստի նմուշների հարուստ հավաքածու, որը ներառում է ինչպես Ավստրալիայի աբորիգենների, այնպես էլ Տորեսի ծոցի բնակիչների կողմից ստեղծված առարկաներ: Նրա հիմքը կազմում են ներկված 200 գերանները, որոնցով աբորիգենները նշել են գերեզմանների տեղը: Հավաքածուն նվիրված է բնիկներին, ովքեր մահացել են 1788-1988 թվականներին` իրենց հողը օտարերկրացիներից պաշտպանելու արդյունքում:

Ազգային պատկերասրահի` ավստրալական արվեստի հավաքածուն ներառում է արվեստի գործեր, տարբեր առարկաներ, որնք ստեղծվել են Ավստրալիայի` եվրոպացիների կողմից գաղութացման շրջանում: Դրանք նկարներ են, քանդակներ, տպագիր նմուշներ, լուսանկարներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ: Պատկերասրահում պահվում է նկարների հարուստ հավաքածու, որոնք հիմնականում ստեղծվել են հայդելբերգյան դպրոցի վարպետների կողմից` Թոմ Ռոբերտս, Չարլզ Կոնդեր, Ֆրեդերիկ ՄաքՔաբին, Արթուր Ստրիտոն:

Հավաքածուն ներառում է ասիական արվեստի օրինակներ նեոլիթից մինչև ժամանակակից շրջան: Դրանք քանդակներ են, մանրանկարներ, չինական փորագրության հազվագյուտ նմուշներ: Թանգարանում պահվում են նաև Պոլ Սեզանի, Կլոդ Մոնեի, Ֆերնան Լեժեի, Ջեքսոն Պոլլոքի, Վիլեմ դե Կունինգի, Էնդի Ուորհոլի գործերից:

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Bear Hugs
11 Октября 2016
Wonderful gallery and just love the sculpture garden. You can spend a whole day strolling around here. A great collection of artworks - there is definitely something for any age or taste.
Stan Hunter
27 Января 2017
Love the architecture and the precinct. Often interesting shows and an interesting collection in their own right. Always enjoy a visit here.
Tomfoolery
4 Июня 2017
Easily one of the best places to visit in Canberra. The collection is actually incredible (Pollock's Blue Poles!) and the brutalist architecture is pretty damn cool too!
James Wilson
5 Февраля 2017
Have been upping their game in recent year in terms of international exhibitions. Very much appreciated.
Javier Delgado Esteban
20 Октября 2015
Impressive permanent collection of Aboriginal Art, great exhibitions and a well stock library
JH H-D
24 Мая 2016
Fiona Hall's exhibit is fascinating. Only here until the beginning of July and they have daily walk through tours at 11am.
9.0/10
78,684 մարդիկ այստեղ են եղել

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
QT Canberra

սկսած $224

Breakfree Capital Tower Hotel

սկսած $347

Accommodate Canberra - The ApARTments

սկսած $280

Canberra City YHA

սկսած $28

Accommodate Canberra - Metropolitan

սկսած $247

Accommodate Canberra - New Acton

սկսած $0

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Australian Centre for Christianity and Culture

The Australian Centre for Christianity and Culture is a national

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Questacon

Questacon – the National Science and Technology Centre, is located o

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
National Police Memorial Australia

Australia's National Police Memorial is in the national capital,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
National Library of Australia

The National Library of Australia is the country's largest reference

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Old Parliament House, Canberra

Old Parliament House, formerly known as the Provisional Parliament

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Commonwealth Park

Commonwealth Park is in Canberra, Australia, on the north side of Lake

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Captain James Cook Memorial

The Captain James Cook Memorial was built by the Commonwealth

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
New Zealand Memorial, Canberra

The New Zealand Memorial in Canberra, Australia, commemorates the

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գեղեցիկ արվեստների թանգարան (Հյուսթոն)

Գեղեցիկ արվեստների թանգարան (անգլ.՝ Museum of Fine Arts, Houston,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պրադո թանգարան (Մադրիդ)

Պրադո թանգարանը (իսպ. Prado-մարգագետին) գտնվում է Մադրիդում, և համ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սան Պաուլոյի արվեստի թանգարան

Սան Պաուլոյի արվեստի թանգարան (պորտ.՝ Museu de Arte de São Paulo), գ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ալբերտինա պատկերասրահ

Ալբերտինա (գերմ.՝ Albertina), գեղարվեստական թանգարան Վիեննայի կենտրոնո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան

Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան (անգլ.՝ Whitney Museum of Ame

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը