Հուշարձաններ և հուշարձաններ in New York

Ազատության արձան

Vadim I, Vadikus և 1,491,752 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել
9.7/10

Ազատության արձան (անգլերեն՝Statue of Liberty, լրիվ անունն է՝ Ազատությունը, որ լուսավորում է աշխարհը անգլերեն՝ Liberty Enlightening the World, ֆրանսերեն՝ La Liberté éclairant le monde) ԱՄՆ-ում և աշխարհում քանդակագործության ամենահայտնի կոթողներից է, որին հաճախ ասում են «Նյու-Յորքի և ԱՄՆ-ի խորհրդանիշ», «Ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ»։ Արձանը տեղակայված է Նյու-Յորքի Մանհեթեն թաղամասից 3 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող Լիբերթի Այլենդ կղզում։

Ազատության արձանը, որի հեղինակն է Ֆրեդերիկ Օգյուստ Բարթոլդին, 1886 թվականի հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ն նվեր է ստացել Ֆրանսիայի ժողովրդից։ Արձանն ներկայացնում է պատմուճանով կնոջ, ով խորհդանշում է հռոմեական դիցարանի ազատության աստվածուհի Լիբերտասին։ Կինն աջ ձեռքով բարձրացրել է ջահը, իսկ ձախով բռնել է սալիկ, որի վրա փորագրված է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի ընդունման ամսաթիվը՝ 1776 թվականի հուլիսի 4։ Ոտքերին ընկած է փշրված շղթա։ Արձանը համարվում է Միացյալ Նահանգների և ազատության խորհրդանիշ։

Քանդակագործ Բարթոլդին ոգեշնչված էր ֆրանսիացի իրավագիտության պրոֆեսոր Էդուարդ Ռենե դը Լաբուլայեից։ Վերջինս, ասում են, 1865 թվականին կարծիք է հայտնել, որ լավ կլիներ ամերիկյան անկախությանը նվիրված որևէ հուշարձան ստեղծեր որպես Ֆրանսիայի և Ամերիկայի ժողովուրդների համատեղ նախագիծ։ Ֆրանսիայում ստեղծված ծանր քաղաքական իրավիճակի պատճառով արձանի ստեղծման աշխատանքները չսկսվեցին մինչև 1870-ական թվականները։ 1875 թվականին Լաբուլայեն առաջարկեց, որ Ֆրանսիայի կառավարությունը ֆինանսավորի արձանի ստեղծման աշխատանքները, իսկ ամերիկացիները հատկացնեն վայր արձանի տեղադրման համար, ինչպես նաև կառուցեն պատվանդանը։ Բարթոլդին ավարտեց արձանի՝ ջահով ձեռքի և գլխի հատվածների ձուլումը՝ այն ժամանակ, երբ արձանի տեսքը լիովին պլանավորված չէր, և այդ հատվածները սկսեցին ցուցադրվել հասարակության և միջազգային ցուցահանդեսների շրջանակներում։

Արձանի ջահով հատվածը 1876 թվականին ցուցադրվել է Ֆիլադելֆիայի Հարյուրամյա Ցուցահանդեսին, իսկ 1876-1882 թվականներին՝ Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր այգում։ Դրամահավաքը բավարար արդյունք չունեցավ, նամանավանդ ամերիկացիների համար, և 1885 թվականին պատվանդանի կառուցման աշխատանքները դադարեցին ֆինանսական միջոցների սղության պատճառով։ «Նյու Յորք Ուորլդ»-ի հրատարակիչ Ժոզեֆ Փուլիձերը փորձեց խնդիրը լուծեց նվիրատուներ հայթայթելով։ Շարժումը համախմբեց 120.000 հովանավորների, որոնց մեծամասնությունը նվիրաբերեց մեկ դոլլարից քիչ գումար։ Արձանը ձուլվեց Ֆրանսիայում, այնուհետև տեղափոխվեց փայտե մեծ արկղի մեջ՝ կտրել անցնելով ծովեր, և հավաքվեց ավարտուն պատվանդանի վրա, որն այնուհետև կոչվեց Բեդլոյի կղզի։ Արձանի բացման արարողությունը նշանավորվեց հատուկ արարողությամբ, որին ներկա էր ԱՄՆ նախագահ Գրովեր Կլևելանդը։

Մինչև 1901 թվականն արձանն ԱՄՆ «Լայթհաուս Բորդ»-ի հսկողության տակ էր, այնուհետև՝ «Department of War»-ի։ Մինչ 1933 թվականն այն Ազգային Պարկ ծառայության հսկողության տակ էր։ 1938 թվականին արձանը փակվեց վերանորոգման համար։ 1980 թվականների սկզբներին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ արձանն այն կարգի վնասված վիճակում է, որ անհրաժեշտ է ընդհանուր վերանորոգում։ Մինչ արձանը փակ էր 1984-1986 թվականներին, արձանի ներքին կառուցվածքի մեծ մասը, ինչպես նաև լապտերային հատվածը փոխվեցին։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո արձանը կրկին փակվեց անվտանգության նկատառումներով. պատվանդանի շրջանը վերաբացվեց 2004, իսկ արձանը՝ 2009 թվականին, սակայն միայն սահմանափակ քանակով մարդիկ կարող էին բարձրանալ մինչև թագի հատվածը։ Արձանը, ներառյալ պատվանդանը և հիմքը, փակվեց մեկ տարով մինչև 2012 թվականի հոկտեմբերի 28-ը, որպեսզի երկրորդային սանդուղքներ և այլ անվտանգության սարքավորումներ կառուցվեին. Ազատության կղզին մնաց բաց։ Այնուամենայնիվ, վերաբացումից մեկ օր հետո Ազատության կղզին փակվեց Սենդի փոթորիկի պատճառով. Արձանն ու կղզին կրկին բացվեցին 2013 թվականի հուլիսի 4-ին։ Մարդկանց ելումուտը դեպի ջահը շրջապատող օթյակ, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելված էր 1916 թվականից սկսած։

Նկարագրությունը

Աստվածուհին մի ոտքով կանգնած է փշրված շղթաների վրա, աջ ձեռքում վեր պարզած ջահ է, ձախում՝ լատիներեն JULY IV MDCCLXXVI գրությամբ տախտակ, որը համպատասխանում է ԱՄՆ անկախության հռչակագիրը ստորագրելու տարեթվին (1776 թ. հուլիսի 4)։
Սովորաբար լաստանավով ժամանող այցելուները բարձրանում են 356 աստիճան մինչև արձանի պսակը կամ 192 աստիճան մինչև պատվանդանի բարձրակետը։ Պսակում տեղակայված են 25 պատուհաններ, որոնք խորհրդանշում են աշխարհը լուսավորող երկրի թանկագին քարերն ու երկնային շողերը։ Յոթ շողերը խորհրդանշում են յոթ ծովերն ու յոթ մայրցամանքները ըստ ժամանակակից արևմտյան աշխարհագրության ավանդության։
Արձանի պողպատե կարկասը կշռում է 125 տոննա, 2.57 մմ հաստության երեսպատման պղնձե թիթեղների ընդհանուր քաշն է՝ 31 տոննա։ Պատվանդանի հիմքից մինչև ջահի ծայրը հեռավորությունը կազմում է 93 մետր, բուն արձանի բարձրությունը 46 մետր է։
Արձանի պսակի և ջահի վրայի հարթակներից բացվում է Նյու Յորքի ծովածոցի համայնապատկերը։ Պատվանդանում գտնվում է արձանի պատմության ցուցահանդես-թանգարանը։

Արձանի ստեղծումը

Հուշակոթողը Ֆրանսիայի նվերն է ամերիկյան հեղափոխության հարյուրամյակին։
Արձանն ստեղծելու գաղափարը պատկանում է ֆրանսիացի իրավագիտության պրոֆեսոր և քաղաքական գործիչ Էդուար Ռընե դը Լաբուլեին։ Ստեղծվելով Ֆրանսիայի և Ամերիկայի ժողովուրդների միացյալ ուժերով, Ազատության աստվածուհու արձանը պետք է դառնար նրանց բարեկամության խորհրդանիշը։

Պայմանավորվածության համաձայն, արձանի պատվանդանը պետք է պատրաստեր ամերիկյան կողմը, իսկ բուն արձանի և այն տեղադրելու ծախսերն իր վրա էր վեցրել ֆրանսիական կողմը։ Ֆրանսիայում բարեգործական նվիրատվությունների և զվարճանքի տարբեր միջոցառումների ու վիճակախաղերի միջոցով հնարավոր եղավ հավաքել 2.25 միլիոն ֆրանկ։ Միացյալ նահանգներում նույն նպատակով անց էին կացվում թատերական ներկայացումներ, գեղարվեստական ցուցահանդեսներ, աճուրդներ և բռնցքամարտի մրցույթներ։

Կոթողի հեղինակն է ֆրանսիացի քանդակագործ Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդին, ըստ ավանդույթի որպես բնորդուհի է ծառայել կարի մեքենաներ արտադրող Իսահակ Զինգերի այրին՝ ֆրանսուհի Իզաբելլա Բոյերը։ Արձանի համար հենարան ծառայող երկաթե կարկասը պատրաստելու համար Ֆրեդերիկ Բարտոլդը դիմեց Գուստավ Էյֆելին, ով հետագայում պետք է դառնար աշխարհում հայտնի Էյֆելյան աշտարակի հեղինակը։
Արձանի պատրաստումն ավարտվել է 1884 թ.։ 1885 թ. նրա 350 մասերը 214 արկղերում ֆրանսիական Իզերե ֆրեգատով հասցվեցին Նյու-Յորք։
1885 թ. օգոստոսի 5-ին դրվեց Ռիչարդ Մորիս Հանթի նախագծած պատվանդանի առաջին քարը։ Շինարարությունն ավարտվեց 1886 թ. ապրիլի 22-ին։

1886 թ.հոկտեմբերի 28-ին (ամերիկյան հեղափոխության հարյուրամյակից տասը տարի ուշացած) տեղի ունեցավ հուշակոթողի հանդիսավոր բացումը՝ նախագահ Գրովեր Քլիվլենդի մասնակցությամբ։

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
May ♍
29 Сентября 2016
Lady Liberty, you have seen her in many pictures but, up close and personal is different and better. Get a ticket to climb right up to the Crown, 377 steps but, oh man does the view look spectacular!
Matthew Ferguson
20 Ноября 2016
This place is awesome. Great up close views of the statue and and panorama views of Manhattan. Make sure to get tickets to the pedestal or crown in advance of your trip.
Lufthansa
21 Марта 2014
Did you know? In 1885, the dismantled Statue of Liberty arrived in New York Harbor after being shipped across the Atlantic in 350 individual pieces packed in more than 200 cases!
James Panther
18 Апреля 2016
A must see for anyone visiting New York City. Make sure you book early and get the crown access pass so you can climb to the top.
Augustus Collection
23 Февраля 2014
This colossal statue sits in the middle of the harbour. Originally gifted by the French, the Statue of Liberty is today a symbol of the strength of America and our open arms towards immigrants.
Vasilis
21 Апреля 2013
you should definitely take the boat and have this one hour tour. see manhattan, Statue of Liberty, Manhattan and Brooklyn bridge. tip: pick the right side of the boat (starboard) for better view!
Գտնվելու վայրը
Քարտեզ
Հասցե

1 Liberty Island - Ellis Island, New York, NY 10004, USA

Ուղղություններ ստացեք
Բաց ժամեր
Пнд-Вск 8:30 AM–4:00 PM
Հղումներ

Statue of Liberty Foursquare վրա

Ազատության արձան Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Lenox Ave Unit 1 by Luxury Living Suites

սկսած $397

Upper West Brownstone Unit 1 by Luxury Living Suites

սկսած $345

Lenox Ave Unit 2 by Luxury Living Suites

սկսած $0

Lenox Unit 3 by Luxury Living Suites

սկսած $0

Lenox Ave Unit 4 by Luxury Living Suites

սկսած $371

Lenox Ave Garden Unit by Luxury Living Suites

սկսած $345

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Liberation (Holocaust memorial)

Liberation is a bronze Holocaust memorial created by the sculptor

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ellis Island

Ellis Island, at the mouth of the Hudson River in New York Harbor, is

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Castle Williams

Castle Williams is a circular fortification of red sandstone on the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Fort Jay

Fort Jay is a harbor fortification and the name of the former Army

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Battery Park

Battery Park is a Шаблон:Convert public park located at the south

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Staten Island Ferry Whitehall Terminal

The Whitehall Terminal is a ferry terminal in South Ferry section of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Charging Bull

Charging Bull, which is sometimes referred to as the Wall Street Bull

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Trinity Church (New York City)

Trinity Church (also known as Trinity Wall Street) at 79 Broadway,

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հիրոսիմայի խաղաղության հուշարձան

Հիրոսիմայի խաղաղության հուշարձան կամ Գեմբակու դոմու (ճապ.՝ 原爆ド, Ատոմա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kata Tjuta

Kata Tjuta, sometimes written Kata Tjuta (Kata Joota), and also known

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Caernarfon Castle

Caernarfon Castle (Cymraeg. Castell Caernarfon) was constructed at

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մադարացի ձիավոր

Մադարացի ձիավոր (բուլղար․՝

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Leshan Giant Buddha

The Leshan Giant Buddha (=乐山大佛, =樂山大佛, Lèshān Dàfó) was built d

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը