Ազգային հին պատկերասրահ

Ազգային հին պատկերասրահ (գերմ.՝ Alte Nationalgalerie), գեղարվեստական թանգարան Բեռլինի Թանգարանային կղզում: Պատկերասրահում պահվում են 19-րդ դարի արվեստի գործեր Պրուսական մշակույթի ժառանգության ֆոնդի հավաքածուից:

Պատմություն

Հիմնադրում

Պատկերասրահը հիմնվել է 1861 թվականին 262 նկարից բաղկացած հավաքածուի հիման վրա, որ նվիրել էր բանկիր Յոհան Հենրիխ Վագեները (գերմ.՝ Johann Heinrich Wagener): Սկզբնապես հավաքածուն տեղավորել են Արվեստի ակադեմիայի շենքում: Ժամանակակից շենքը` հռոմեական տաճարի ոճով և աբսիդով, նախագծվել է 1865 թվականին Ֆրիդրիխ Ավգուստ Շտյուլերի կողմից Ֆրիդրիխ Վիլհելմ IV արքայի պատվերով և կառուցվել 1869-1876 թվականներին Հենրիխ Շտրակի ղեկավարությամբ:

Կառուցում

Ֆրիդրիխ Ավգուստ Շտյուլերը կառույցի դիզայնի շուրջ աշխատել է 1863 թվականից Պրուսիայի արքա Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի էսքիզի հիման վրա: Երկու տարի անց` երկու անհաջող նախագիծ մշակելուց հետո, վերջնականապես ընդունվում է նրա երրորդ նախագիծը: Շտյուլերը մահացել է նախքան կառույցի պատրաստ լինելը. կիսատ գործը շարունակել է Կարլ Բուսեն: 1866 թվականին արքայի հորդորով ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որը գլխավորում էր Հենրիխ Շտրակը. այն պետք է զբաղվեր պատկերասրահի շինարարության գործերով: Պատկերասրահի շենքի բացումը կայացել է 1876 թվականի մարտի 22-ին:

Պատկերասրահի բացման պահին հավաքածուն դեռևս այնքան էլ մեծ չէր: Պատկերասրահի նպատակն էր հավաքածուն համալրել ժամանակակից` հատկապես պրուսական արվեստը ներկայացնող գործերով: 1874 թվականին Մաքս Ջորդանը դառնում է պատկերասրահի առաջին տնօրենը: 1896 թվականին նրան փոխարինում է Գուգո ֆոն Չուդին, որը հավաքածուն համալրում է ֆրանսիացի իմպրեսիոնիստների գործերով. դրանով գերմանական պատկերասրահը երկու դարերի սահմանագծում դառնում է ժամանակակից ֆրանսիական արվեստի կարևորագույն հավաքածու:

20-րդ դար

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օդային ռմբակոծությունների հետևանքով շենքը զգալիորեն վնասվել է: Պատկերասրահը մասամբ սկսել է գործել 1949 թվականին, իսկ վերականգնողական աշխատանքները շարունակվել են մինչև 1969 թվականը: 1998-2001 թվականներին թանգարանը ամբողջովին վերանորոգվել է, վերին հարկում ավելացվել են լրացուցիչ սրահներ, որտեղ տեղավորվել են ռոմանտիզմի դարաշրջանի ցուցանմուշներ: 2010 թվականին վերանորոգումից հետո թանգարանի մուտքի առաջ բացվել է սյունազարդ բակը:

Հավաքածու

Պատկերասրահում ցուցադրվում են կլասիցիզմի և ռոմանտիզմի (նկարիչներ Կասպար Դավիդ Ֆրիդրիխ, Կարլ Ֆրիդրիխ Շինկել, Կառլ Բլեխեն), բիդերմայերի, ֆրանսիական իմպրեսիոնիզմի (Էդուարդ Մանե, Կլոդ Մոնե) և վաղ մոդեռնիզմի (Ադոլֆ ֆոն Մենցել, Մաքս Լիբերման, Լովիս Կորինտ) ոճի գործեր:

Պատկերասրահի առավել արժեքավոր գործերից են Յոհան Էրդման Հումելի «Շախմատային խաղ Բեռլինի Ֆոսս պալատում» (1818), Կասպար Դավիդ Ֆրիդրիխի «Քահանան ծովի մոտ» (1808-1809), Ադոլֆ ֆոն Մենցելի «Երկաթի վերամշակման գործարան» (1875), Յոհան Գոթֆրիդ Շադովի «Արքայադուստրեր» (1875) ստեղծագործությունները:

Տես նաև

  • Բեռլինի ազգային պատկերասրահ

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Juliette Rien
27 Мая 2015
ImpressionismXExprrssionism exhibition was very moving. Galley contains wide collection of Shinkel, Menzel, Caspar David Froedrich and others
Viktoria Ejenäs
12 Октября 2014
Amazing selection of art by mostly, but not only, German artists active during the 19th century. Very nice space. Open and lets you get very close to the artwork.
Florian Atkins-Winston
17 Ноября 2012
An absolute architectural wonder whose collection can rival with Orsay and the Musée de la Ville de Paris (3e). Again one of those museums with are cheap for students/praktikants. Thank you.
Enzo Martinelli
6 Апреля 2018
Amazing collection of German painters, also including some major French Impressionists
ᴡ S
23 Ноября 2016
Louvre müzesine rakip,dünyanın birçok yerinden toplama,harika eserler..
Şakir Çakın
28 Мая 2017
Güzel ve heybetli bir bina. Tüm müzeleri bir biletle gezebilirsiniz. Ona göre bir bilet almanız yeterli.
8.6/10
Ekaterina, Anton Volnuhin և 48,363 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Park Inn by Radisson Berlin Alexanderplatz

սկսած $460

H4 Hotel Berlin Alexanderplatz

սկսած $308

Motel One Berlin-Hackescher Markt

սկսած $84

Lux 11 Berlin Mitte

սկսած $660

St. Christopher's Apartments Berlin

սկսած $95

St. Christopher's Hostel Berlin

սկսած $48

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
James Simon Gallery

The James Simon Gallery will be a new, centrally located visitor

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բեռլինի եգիպտական թանգարան

Բեռլինի եգիպտական թանգարան (գերմ.՝ Ägyptisches Museum und Papyr

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նոր թանգարան

Նոր թանգարան (գերմ.՝ Neues Museum), թանգարան Բեռլինում: Գտնվում է Թա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պերգամոն թանգարան

Պերգամոն թանգարան (գերմ.՝ Pergamonmuseum), թանգարան Բեռլինի կեն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պերգամոն թանգարան

Պերգամոն թանգարան (գերմ.՝ Pergamonmuseum), թանգարան Բեռլինի կեն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հին թանգարան

Հին թանգարան (գերմ.՝ Altes Museum), գեղարվեստի թանգ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Antikensammlung Berlin

The Antikensammlung Berlin (Berlin antiquities collection) is one of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թանգարանային կղզի

Թանգարանային կղզի (գերմ.՝ Museumsinsel), Շպրեինզել կղզու հյու

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Արվեստի ազգային թանգարան (Մեխիկո)

Шаблон:Տեղեկաքարտ Թանգարան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան

Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան (անգլ.՝ Philadelphia Museum of Art), ար

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
The Cloisters

The Cloisters is the branch of the Metropolitan Museum of Art

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
James Simon Gallery

The James Simon Gallery will be a new, centrally located visitor

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Տոկիոյի ազգային թանգարան

Տոկիոյի ազգային թանգարան, Ճապոնիայի հնագույն և խոշորագույն թանգարա

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը