Բելսիի դղյակը (անգլ.՝ Belsay) 14-րդ դարի կառույց է, որը գտնվում է Անգլիայի Նորթամբերլենդ շրջանում։ Դղյակի մեծ մասը կառուցվել է մոտ 1370 թվականին և պատկանում էր Միդլթոն ընտանիքին։ 1614 թվականին Թոմաս Միդլթոնը աշտարակին կից նոր բնակելի շինություն է կառուցել։ Դղյակի արևմտյան թևն ավելացվել է 1711 թվականին, սակայն 1872 թվականին դրա մեծ մասը քանդել է Սըր Արթուր Միդլթոնը։
Դղյակը լքվել է 19-րդ դարում, և Չարլզ Մոնքը դրան մոտ կառուցել է Բելսիի Հոլը։ Այժմ այն կառավարում է English Heritage-ը և բաց է հանրության համար։
Դղյակը բաց է ողջ տարվա ընթացքում։ Ապրիլից սեպտեմբեր ժամը 10-ից 18-ը, հոկտեմբերից մինչև մարտ՝ 10-ից 16-ը։ Չափահասների համար տոմսի արժեքը 5.30 ֆունտ է, երեխաների համար՝ 2.70։