Բելվեր դղյակ

Բելվերը (իսպ.՝ Castillo de Bellver) դղյակ է Պալմայում՝ Իսպանիայի Մայորկա կղզում։ Պալմա քաղաքի կենտրոնից 2.5 կմ հեռավորության վրա է։ Այն կառուցվել է 1300-1311 թվականներին գոթական ոճով։ Այն ծառայել է որպես Խայմե 2-րդ արքայի ամառային նստավայր։

Պատմություն

Կառուցումը

1229 թվականին Արագոնի արքա Խայմե 1-ինը գրավել է Պալման։ 6 տարի անց՝ 1235 թվականին, նա օծվել է որպես Մայորկայի թագավոր։ 1276 թվականին Խայմե 1-ին մահից հետո նրա տիրույթները բաժանվել են որդիների միջև։ Կրտսեր որդի Խայմե 2-րդը ժառանգել է նաև Մայորկայի արքայի տիտղոսը։

1300 թվականին Խայմե 2-րդը ճարտարապետ Պերե Սալվային հանձնարարել է ամրոցի շինարարությունը։ Ամրության հիմնական մասը կառուցվել է մինչև 1311 թվականը։ Ինտերիերի վրա աշխատել է նկարիչ Ֆրանսիսկո Կաբալտին։

Ամրոցի նախատիպն է համարվում Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Հերոդիոն ամրոցը, որը նույնպես կլոր է և 4 աշտարակ ունի՝ 1 գլխավոր, 3 փոքր։ 1343 թվականին Պեդրո 4-րդ Արագոնացին գրավել է Մայորկան և պաշարել ամրոցը։ 1344 թվականին Մայորկան միացվել է Արագոնին։ Այդ ժամանակ ամրոցում էին Մայորկայի վերջին արքա Խայմե 3-րդի կողմնակիցները, այդ թվում, նրա այրին ու որդիները։

1391 թվականին գյուղացիական ապստամբության ժամանակ ամրոցը պաշարվել է, սակայն պաշարումը հաջողությամբ հետ է մղվել։ 1394 թվականին Արագոնի արքա Խուան 1-ինն ամրոցում թաքնվել է մոլեգնող ժանտախտից։

Կիրառությունը նոր և նորագույն շրջանում

17-րդ դարում դղյակն արդիականացվել է հրետանու օգտագործման համար։ 18-րդ դարում այն օգտագործվել է որպես բանտ քաղաքական հանցագործների համար։ 1931 թվականին կառույցը փոխանցվել է Մայորկայի քաղաքապետարանին թանգարան ստեղծելու համար։ 1936 թվականին ամրոցը կրկին բանտ է դարձել։ Դեպի ամրոց տանող ճանապարհը կառուցել են 1936 թվականին հանրապետական կառավարության դեմ ընդվզման մասնակիցները, ովքեր ձերբակալվել էին։ 1976 թվականից կառույցում գործում է քաղաքի Պատմության թանգարանը։

Դղյակի բակը հարմարեցված է տարբեր միջոցառումների անցկացման համար։ Այնտեղ անց է կացվում դասական երաժշտության փառատոն Բալեարյան կղզիների սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։

Նկարագրությունը

Ամրոցն անսովոր ձև ունի։ Այն կլոր է և կողմնորոշված է դեպի հորիզոնի տարբեր կողմեր։ Գլխավոր աշտարակը նայում է դեպի հյուսիս։ Մյուս 3 մեծ աշտարակները նայում են դեպի հորիզոնի մյուս ուղղություններ, իսկ 4 փոքր աշտարակները նայում են դեպի հյուսիս-արևմուտք, հյուսիս-արևելք, հարավ-արևմուտք և հարավ-արևելք։

Գլխավոր աշտարակը 25 մետր բարձրություն ունի, իսկ տրամագիծը 12 մետր է։ Միջնաբերդի տանիքի հետ այն կապված է 7 մ երկարությամբ կամարաձև կամրջով։

Միջնաբերդի տրամագիծը 50 մետր է։ Առաջին հարկի կլոր կամարները պահում են 21 սյուները, իսկ երկրորդ հարկի սուր զույգ կամարները հենված են 42 ութանկյուն սյուների վրա։

Օղակաձև շենքը նույնպես երկհարկանի է։ Առաջին հարկում տնտեսական շինություններ էին և ծառաների սենյակները։ Առաջին հարկում չկան պատուհաններ, այլ միայն նեղ անցքեր են։ Երկրորդ հարկում արքայական սենյակներն էին, պաշտոնական սենյակները, խոհանոցը և ժամատունը։ Դղյակի տանիքը հարթ է։

Միջնաբերդի գլխավոր մուտքը հյուսիսարևմտյան աշտարակի մոտ է։ Եվս մեկ մուտք հարավարևմտյան աշտարակի մոտ է։ Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսարևմտյան կողմից է։

Այցելուների համար

Դղյակի մուտքը չափահասների համար 2 եվրո է, թոշակառուների և ուսանողների համար՝ 1 եվրո, երեխաների համար՝ անվճար։ Շաբաթ օրերին ամրոցի մուտքը ձրի է տեղացիների համար, իսկ կիրակի օրերին ու տոներին՝ բոլորի համար։ Կիրակի, սակայն, ցուցասրահները փակ են։

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Martin Mi
17 Ноября 2016
Must go place. It's totally worth paying for the ticket to get 360 degree view from the top of the castle. Very impressive.
National Geographic Traveller (UK)
Trailblaze on foot through the pine woods above Carrer de Bellver towards this 14th-century royal fortress. The museum is worth a quick look but the all-seeing view is the real star
Yevgen Poltenko
8 Августа 2013
The circular castle of the 1300s. An exposition dedic'd to the Spanish Rousseau - Jovellanos. Access: bus #107, Av. Gabriel Roca stop, several streets and 493 stairs up to the N. Free access on Sun's!
Ann Osipova
9 Августа 2020
Sunday is a free admission day! Check the museum and go upstairs. From the top you can enjoy a view of Palma.
Nicholas
18 Января 2017
Supposedly built by Muslims from what I can understand. This explains all of the geographic designs and intricate mathematics involved in building and decorating this site. Well worth the visit!
Leyla Sayfulina
14 Апреля 2015
Вход платный, но оно того стоит. Музей замка интересный, и вид потрясающий со стен замка.
8.7/10
Sergey Terentyev, Dima Afonin և 27,720 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
В 0.1км от Carrer Castell de Bellver, 07014 Palma, Illes Balears, Իսպանիա Ուղղություններ ստացեք
Пнд 8:30 AM–1:00 PM
Втр-Sat 8:30 AM–8:00 PM
Вск 10:00 AM–8:00 PM

Castell de Bellver Foursquare վրա

Բելվեր դղյակ Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hotel Be Live Adults Only Marivent

սկսած $128

Hotel Joan Miró Museum

սկսած $114

Eurostars Marivent

սկսած $177

Hotel Blue Bay

սկսած $92

Hostal San Telmo

սկսած $81

Hotel Lis Mallorca

սկսած $0

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Es Baluard

Es Baluard is the museum of modern and contemporary art of Palma,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Royal Palace of La Almudaina

The Royal Palace of La Almudaina is the Alcázar (fortified palace) of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պալմայի տաճար

Պալմայի տաճար, Սանտա Մարիայի Մայր տաճար, ինչպես նաև Լա Սեու (

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Palma de Mallorca Airport

Palma de Mallorca Airport (Catalan: Aeroport de Palma de Mallorca,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Dragonera

Sa Dragonera is an uninhabited islet in the Balearics, Spain, located

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մալյորկա

Մալյորկա կամ Մայորկա (կատ.՝ Mallorca, իսպ.՝ Mallorca) կղզի,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Es Pontàs

Es Pontàs is a natural arch in the southeastern part of the island of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Coves dels Hams

The Coves Dels Hams (Castilian: Cuevas Dels Hams, English: 'Fishhook

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նոյշվանշտայն

Նոյշվանշտայն (գերմ.՝ Schloß Neuschwanstein) ռոմանտիզմի ոճով կ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թաուեր

Թաուեր («աշտարակ», անգլ.՝ Her Majesty's Royal Palace and Fortress

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Château de Gruyères

The Castle of Gruyères (in french: château de Gruyères), located in th

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Հրեշտակի ամրոց

Սուրբ Հրեշտակի ամրոց իտալ.՝ Castel

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Castello Scaligero (Sirmione)

Замок Скалігерів (італ. Castello Scaligero) —

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը