Բեռլինի պետական գրադարան

Բեռլինի պետական գրադարան (գերմ.՝ Staatsbibliothek zu Berlin; colloquially Stabi), աշխարհի խորոշագույն գրադարաններից մեկը և գերմանական իրականության մեջ ամենակարևոր ակադեմիական-գիտահետազոտական գրադարաններից մեկը: Ներառված է Պրուսիայի մշակութային ժառանգության ցանկում:

Հարուստ է տարատեսակ գրքերով` տարբեր դարաշրջաններին պատկանող, տարբեր լեզուներով ու թեմաներով: Այստեղ են պահվում համաշխարհային մշակույթի այնպիսի արժեքավոր նմուշներ, ինչպիսիք են Մոցարտի ձեռագրերի հսկայական հավաքածուն, Բախի ինքնագրերի ութսուն տոկոսը, Բեթհովենի № 5 սիմֆոնիան ու № 9 սիմֆոնիան, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, Բոկաչչոյի «Դեկամերոն» և այլն:

Գրադարանում պահվում է նշանավոր մարդկանց ընդհանուր առմամբ 320 000 ինքնագիր: Պետական գրադարանի հարստությունը համալրում են 200 000 եզակի տպագրություններ, 1400 հեղինակային ձեռագրեր, 66 000 երաժշտական ձեռագրեր և այլն:

Պատմություն

Հիմնադրվել է 1661 թվականին դուքս Ֆրիդրիխ Վիլհելմի կողմից: 1701 թվականին շինությունը վերանվանվում է «Թագավորական գրադարան Բեռլինում», իսկ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում Գերմանիայում միապետության տապալումից հետո վերանվանվում է «Պրուսիայի պետական գրադարան»: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գրադարանի բազմաքանակ նյութերի մեծ մասը տեղափոխվեց տարբեր վանքեր ու դղյակներ : 1992 թվականին Գերմանիայի միավորման արդյունքում երկու վայրում պահվող գրքերը կրկին միավորվեցին «Բեռլինի ազգային գրադարան. Պրուսիական մշակույթի ժառանգություն» անվան տակ:

Մինչև 1780 թվականը գրադարանը գտնվում էր Բեռլինի քաղաքային հրապարակում: Այդ տարիներին գրադարանն ուներ մոտ 150 000 գիրք:

Իր կոր կառուցվածքի պատճառով Բեռլինի բնակիչները «Հին գրադարանին» տվեցին Կոմոդ (Chest of drawers) անունը: Բարոկկո ոճով այս շինությունը կառուցվել է 1775 - 1780 թվականներին, ճարտարապետներ Էրլախի և Ունգերի կողմից: «Հին գրադարանի» շնորհիվ գրականությունը, որ առաջ պատկանում էր բացառապես պալատականներին ու նախարարաներին, հասանելի դարձավ նաև բուրժուազիայի համար:

Գրադարանում են պահպանվել Լուսավորության դարաշրջանի այնպիսի ներկայացուցիչների գործեր, ինչպիսիք են Ռուսսոն և Վոլտերը: Իր ճարտարապետական տեսքով գրադարանը հիշեցնում է վիեննական Հոֆբուրգին (ավստրիական պալատ, ներկայումս` Ավստրիայի նախագահի պաշտոնական նստավայրը), քանի որ Ֆրիդրիխ Մեծը Ունգերին հրամայել էր կառուցել հենց վիեննական նախագծի կրկնօրինակը, որն արդեն 50 տարվա պատմություն ուներ: Բայց քանի որ Հոֆբուրգը ձևափոխման ենթարկվելուց հետո գործածության հանձնվեց միայն 1889 - 1893 թվականներին, բեռլինյան կրկնօրինակը 100 տարի ավելի մեծ էր իր վիեննական բնօրինակից:

Մասնաճյուղեր

1914 թվականից ի վեր Բեռլինի պետական գրադարանը երկու մասնաճյուղ ունի. առաջինը Ունտեր Դեն Լինդեն փողոցում գտնվող շինությունն է, որը հիմնադրվել է որպես պատմական հետազոտությունների կենտրոն: 1944 թվականին գրադարանը մեծ վնասներ է կրում, սակայն 2000 թվականից ի վեր վերականգնողական աշխատանքներ են տարվում` կառուցողական նոր մտքերի իրականացմանը զուգահեռ:

Մյուս մասնաճյուղը` ժամանակակից գրադարանը, գտնվում է Պոստդամեր փողոցում:

Հավաքածու

  • Ավելի քան 11 միլիոն գիրք
  • Ավելի քան 200,000 անձեռնմխելի գիրք
  • 4,442 Ինկունաբուլաներ
  • 18,300 արևմտյանl ձեռագիր (ներառյալ Նիբելունգների երգը)
  • 42,170 արևելյան ձեռագիր (ներառյալ վաղ Մին դինաստիայի ձեռագրեր)
  • 250,000 ձեռագիր (ներառյալ Լեսսինգի, Գյոթեի, Կլեյստի ձեռագրերը)
  • 66,350 երաժշտական ձեռագիր
  • 1,400 նահանգի արխիվ (ներառյալ Մենդելսոնի ընտանիքինը)
  • 460,000 պարտիտուրի խմբագրություն
  • 1.1 միլիոն քարտեզ, ատլաս և գլոբուս (ներառյալ աշխարհի խոշորագույն աշխարհագրական քարտեզը)
  • 38,000 գրառում պարբերական և մենագրություն
  • 180,000 հին լրագրերի համարներ
  • 22,900 ամսագիր
  • 24,400 արտոնագրված էլեկտրոնային լրագիր
  • 4,700 տեղեկատվական շտեմարան
  • 2.3 միլիոն միկրոֆիլմ
  • 13.5 միլիոն նկար պրուսական ժառանգության արխիվում

Կինոյում

1967-1978 թվականներին ճարտարապետ Հանս Շարունի նախագծով կառուցված այս շինությունը շատերին հայտնի դարձավ Վիմ Վենդերսի «Բեռլինի երկինքը» ֆիլմից:

Գրականություն

  • Peter Jörg Becker und Tilo Brandis: Staatsbibliothek zu Berlin, Preußischer Kulturbesitz, altdeutsche Handschriften. Kulturstiftung d. L. 1995
  • Ralph Breslau: Verlagert, verschollen, vernichtet … Das Schicksal der im Zweiten Weltkrieg ausgelagerten Bestände der Preußischen Staatsbibliothek. Staatsbibliothek zu Berlin, Berlin 1995 ISBN 3-88053-060-2
  • Walter Ederer und Werner Schochow (Hrsg.): 325 Jahre Staatsbibliothek in Berlin. Das Haus und seine Leute. 1986 ISBN 3-88226-275-3
  • Barbara Schneider-Kempf: 25 Jahre Scharoun-Bau. 25 Jahre Staatsbibliothek an der Potsdamer Straße. Berlin 2004
  • Werner Schochow: Bücherschicksale. Die Verlagerungsgeschichte der Preußischen Staatsbibliothek. Auslagerung, Zerstörung, Entfremdung, Rückführung. Dargestellt aus den Quellen. Berlin 2003 ISBN 3-11-017764-1
  • Gudrun Voigt: Die kriegsbedingte Auslagerung von Beständen der Preußischen Staatsbibliothek und ihre Rückführung. Eine historische Skizze auf der Grundlage von Archivmaterialien. Kleine historische Reihe des Laurentius Verlages. Bd. 8. Laurentius, Hannover 1995 ISBN 3-931614-08-5
  • Ralph Breslau (Red:): Verlagert, verschollen, vernichtet ... Das Schicksal der im Zweiten Weltkrieg ausgelagerten Bestände der Preußischen Staatsbibliothek. Staatsbibliothek zu Berlin, Berlin 1995, ISBN 3-88053-060-2.
  • Martin Hollender (Hrsg.): „Denn eine Staatsbibliothek ist, bitte sehr! kein Vergnügungsetablissemang“. Die Berliner Staatsbibliothek in der schönen Literatur, in Memoiren, Briefen und Bekenntnissen namhafter Zeitgenossen aus fünf Jahrhunderten. Staatsbibliothek, Berlin 2008, ISBN 978-3-88053-142-0 (Beiträge aus der Staatsbibliothek zu Berlin, Preußischer Kulturbesitz 25).
  • Friedhilde Krause, Antonius Jammers: „Hier müssen private Kreise mithelfen …“ Das Engagement des Vereins der Freunde für seine Königliche und Preußische Staatsbibliothek von 1914 bis 1944. Stapp, Berlin 2009, ISBN 978-3-87776-121-2.
  • Barbara Schneider-Kempf: 25 Jahre Scharoun-Bau. 25 Jahre Staatsbibliothek an der Potsdamer Straße. Grußwort der Kommissarischen Generaldirektorin. Staatsbibliothek zu Berlin, Berlin 2003.
  • Werner Schochow: Die Berliner Staatsbibliothek und ihr Umfeld. 20 Kapitel preussisch-deutscher Bibliotheksgeschichte. Klostermann, Frankfurt a. M. 2005, ISBN 3-465-03442-2 (Buchanzeige).
  • Werner Schochow: Geschichten aus der Berliner Staatsbibliothek. 41 Miniaturen. BibSpider, Berlin 2014, ISBN 978-3-936960-79-2.

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Thomas Guignard
12 Сентября 2023
Don’t miss this library, known for its appearance in Wim Wender’s Wings of Desire! You need a card to enter but registration is free <3
John Caliban
7 Августа 2015
If you love Wings of Desire, you almost have to come here. You'll need to buy a monthly or yearly pass to get inside, but there are tours on Fridays.
The Criterion Collection
24 Июня 2011
While the angels of WINGS OF DESIRE observe the library's many patrons, director Wim Wenders gently breaks the fourth wall in one of cinema's greatest POV shots.
Emre K
21 Марта 2016
Huge Library, good choice for research!
Eliza Ariadne K
6 Апреля 2013
The library in Wim Wenders' Himmel über Berlin (Eng title "Wings of Desire"). Sadly, you can't access the various floors without a card.
Tatjana C. I.
17 Июля 2013
Now they have WiFi, but only access with a member card. The installation on the laptop is quite complicated.
7.4/10
4,282 մարդիկ այստեղ են եղել

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Park Inn by Radisson Berlin Alexanderplatz

սկսած $460

H4 Hotel Berlin Alexanderplatz

սկսած $308

Motel One Berlin-Hackescher Markt

սկսած $84

Lux 11 Berlin Mitte

սկսած $660

St. Christopher's Apartments Berlin

սկսած $95

St. Christopher's Hostel Berlin

սկսած $48

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kulturforum

The Kulturforum is a collection of cultural buildings in Berlin,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նոր ազգային պատկերասրահ

Նոր ազգային պատկերասրահ (գերմ.՝ Neue Nationalgalerie), գեղարվե

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Berliner Philharmonie

The Berliner Philharmonie is a concert hall in Berlin, Germany. Home

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Երաժշտական գործիքների թանգարան (Բեռլին)

Բեռլինի երաժշտական գործիքների թանգարանը (գերմ.՝ Musikins

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բեռլինի պատկերասրահ

Բեռլինի պատկերասրահ (գերմ.՝ Berliner Gemäldegalerie), նշանա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պոտսդամի հրապարակ

Պոտսդամի հրապարակ կամ Պոտսդամերպլաց (գերմ.՝ Potsdamer Platz), պատմ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Martin-Gropius-Bau

Martin-Gropius-Bau, originally a museum of applied arts and a listed

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Topography of Terror

The Topography of Terror (German: Topographie des Terrors) is an

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Çamlıca Hill

Çamlıca Hill (Turkish: Çamlıca Tepesi), aka Big Çamlıca Hill (Turk

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Üetliberg

The Üetliberg (also spelled Uetliberg, pronounced Шаблон:IPA in Zür

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Top of Mt. Takao (高尾山頂)

Top of Mt. Takao (高尾山頂) զբոսաշրջային գրավչություն է, Լեռ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Gellért Hill

Gellért Hill (magyar. Gellért-hegy; Deutsch. Blocksberg; Latina. M

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lysá hora

Lysá hora (Czech pronunciation: ]; Polish: Łysa Góra; German: Lys

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը