Բերմուդյան եռանկյունի

Բերմուդյան եռանկյունի, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից 900 կմ դեպի արևելք՝ Ատլանտյան օվկիանոսում գտնվող Բերմուդյան կղզիները (Բերմուդներ), Ֆլորիդա թերակղզին ու Պուերտո Ռիկո կղզին միմյանց միացնող երևակայական գծերով կազմված եռանկյունն է։

«Բերմուդյան եռանկյունը» մարդկանց ուշադրությունը գրավել է վաղուց՝ այնտեղ տեղի ունեցող խորհրդավոր աղետների պատճառով. երբեմն անհետանում են նավեր ու օդանավեր՝ առանց որևէ աղետի ազդանշան ուղարկելու կամ հետք թողնելու։ Այդ շրջանում հայտնաբերվել են լքված նավեր, որտեղ եղել են կենդանի շուն, կատու կամ սոխակ, սակայն չեն հայտնաբերվել աղետյալների դիեր։ Նման «համբավի» համար «Բերմուդյան եռանկյունը» կոչվել է նաև «Դժոխքի օղակ», «Վհուկների ծով», «Կորած նավերի ծովախորշ» և այլն։ «Բերմուդյան եռանկյան» առեղծվածի մասին խոսում էին դեռևս Քրիստափոր Կոլումբոսի ժամանակներից, երբ նա 1492 թվականին առաջին անգամ հասավ Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանը։ Իր գոյության շուրջ 500 տարվա ընթացքում «Եռանկյան» առեղծվածն այնպես է հիմնավորվել մարդկանց գիտակցության մեջ, որ դարձել է թևավոր խոսք՝ համարժեք խորհրդավոր անհետացման։ «Բերմուդյան եռանկյունում» տեղի ունեցող երևույթները ժամանակին պատճառ են դարձել տարբեր վարկածների. ոմանց կարծիքով՝ այդ շրջանում գոյություն ունեն «երկնային անցքեր», և աղետյալները, իբր, այնտեղ ընկնելով, հայտնվում են այսպես կոչված «չորրորդ չափողականության» թակարդում, որտեղ ժամանակի ընթացքն այլ է։ Վարկած կա նաև, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում այլմոլորակայինները տեղադրել են ճառագայթող հզոր աղբյուրներ՝ իրենց տիեզերանավերը կողմնորոշելու համար, և դրանց զանազան գործողությունների հետևանքով տեղի են ունենում խորհրդավոր անհետացումներ։ Մյուսները պնդում են, որ ժամանակին խորասուզված Ատլանտիդայի բնակիչները երբեմն դուրս են գալիս ջրի երես ու հափշտակում իրենց «թերզարգացած» եղբայրներին։ Վարկած կա նաև, որ «Եռանկյան» շրջանում օվկիանոսի հատակը պատռվում է, ջուրը հորդում է ցած՝ իր հետ տանելով նավերը։ Գիտնականները, սակայն, պնդում են, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում օվկիանոսի վարքը նույնն է, ինչ մյուս վայրերում, և այնտեղ տեղի չեն ունենում արտառոց երևույթներ, որոնք պատճառ դառնային նման խորհրդավոր անհետացումների։ Նրանք պարզել են նաև, որ այդ շրջանի ջրաօդերևութաբանական պայմանները բարդ են. հաճախակի մոլեգնող ցիկլոններն ու փոթորիկները հանկարծակի առաջացնում են շատ ուժեղ հոսանքներ, որոնք կարող են արագությամբ քշել վթարված օբյեկտի մնացորդները՝ ստեղծելով անհետացման պատրանք։ Իսկ ինչ վերաբերում է աղետների հաճախությանը, ապա այն հնարավոր միջինից տարբերվում է լոկ այնքանով, որքանով լարված է նավագնացությունը ծանծաղուտներով հարուստ այդ շրջանում։ Գիտնականներն առաջարկել են տեսություններ, որոնք բացատրում են «Բերմուդյան եռանկյունում» նավերի և ինքնաթիռների հանկարծակի անհետացումները։ Դրանցից մեկի համաձայն՝ ծովի հատակում տեղի ունեցող մեթանի հիդրատի քայքայման հետևանքով արտանետվում է մեծ քանակով մեթան գազ, որը ջրի մեջ առաջացնում է մեթանով հագեցած վիթխարի պղպջակներ։ Դրանց մեջ ջրի խտությունն այնքան փոքր է, որ այդտեղ հայտնված նավերը վայրկենաբար սուզվում են։ Գիտնականների մյուս մասը ենթադրում է, որ մեթան գազը, թափանցելով նաև օդի մեջ, փոքրացնում է նրա խտությունը, հետևաբար՝ վերամբարձ ուժը, և ինքնաթիռները վայր են ընկնում։ Բացի այդ՝ օդին խառնված մեթանը, նվազեցնելով թթվածնի պարունակությունն օդում, կարող է շարժիչների խափանման պատճառ դառնալ։ Մեկ այլ տեսության համաձայն՝ նավերի կործանման պատճառ կարող են դառնալ այսպես կոչված «թափառող ալիքները», որոնք հասնում են մինչև 30 մ բարձրության։ Ենթադրում են նաև, որ որոշակի պայմաններում օվկիանոսում կարող է առաջանալ տագնապի զգացողություն առաջացնող ենթաձայն (ականջի համար անլսելի ցածր հաճախության ձայն), որից խուճապահար անձնակազմը լքում է նավը՝ նետվելով ջրի մեջ։

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
No i Բերմուդյան եռանկյունիի վերաբերյալ խորհուրդներ և հուշումներ դեռ չկան: Միգուցե դուք առաջինը կլինեք, ով օգտակար տեղեկատվություն կուղարկեք ուղեկիցների համար: :)

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Grace Bay Club

սկսած $504

Blue Haven Resort - All Inclusive

սկսած $428

The Atrium Resort

սկսած $537

Royal West Indies

սկսած $270

Ocean Club West Resort

սկսած $0

Caribbean Paradise Inn

սկսած $225

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ալկատրաս

Ալկատրաս (անգլ.՝ Alcatraz ˈælkəˌtræz), իսպաներենից թարգմ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վինչեստեր առեղծվածային տուն

Վինչեստեր առեղծվածային տունը մեծ առանձնատուն է Կալիֆորնիա նահ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Government House (Saskatchewan)

Government House, Regina, Saskatchewan, was constructed as a residence

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Andrew Bayne Memorial Library

The Andrew Bayne Memorial Library is a public library in Bellevue, a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Goodleburg Cemetery

Goodleburg Cemetery is a cemetery located in Wales, New York. It is

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը