Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան, ժամանակակից և մերօրյա արվեստի թանգարան, որի նախագծի հեղինակը կանադաամերիկացի ճարտարապետ Ֆրանկ Գեհրին է։ Այն գտնվում է Իսպանիայի Բասկերի երկրի (ինքնավար համայնք) Բիլբաո քաղաք-վարչական շրջանում։ Թանգարանի պաշտոնական բացումը եղել է 1997 թվականի հոկտեմբերի 18-ին Իսպանիայի նախկին թագավոր Ժուան Կորլոսի 1-ինի կողմից։
Կառուցված լինելով Ներվիոն գետի երկայնքով, որը հոսում է Բիլաբաո քաղաքի միջով դեպի Կանտաբրյան ծով՝ թանգարանը Սողոմոն Ռ․ Գուգենհայմ հիմնադրամի թանգրաններից մեկն է, որն առանձնանում է իր ՝ իսպանացի և այլ երկրների արվեստագործների մշտական և ժամանակավոր ցուցադրության նմուշներով։
Այն Իսպանիայի և աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկն է համարվում։ Լինելով ժամանակակից ճարտարապետության ամենահիասքանչ աշխատանքներից մեկը՝ թանգարանի շենքը համարվել է, որպես «նշանակալից պահ ճարտարապետական մշակույթում», քանի որ այն ներկայացնում է «այն հազվագյուտ պահերից մեկը, երբ քննադատները, ակադեմիկոսներն ու ընդհանուր հասարակությունը ամբողջապես միավորվում է մի բանի շուրջ»։ 2010 թվականի ճարտարապետության մասնագետների շրջանում անցկացված Աշխարհի Ճարտարապետության հարցման ժամանակ այս թանգարանը ամենաշատն է հիշատակվել, որպես ամենակարևոր աշխատանքներից մեկը, որոնք իրենց ավարտին են հասցվել սկսած 1980 թվականից։
1991 թվականին Բասկերի երկրի կառավարությունն առաջարկեց Սողոմոն Գուգենհայմ հիմնադրամին, որ Գուհենհայմ թանգարանը կառուցվեր Բիլբաոյի խարխուլ նավահանգստային տարածքում, որը մի ժամանակ քաղաքի եկամտի գլխավոր աղբյուրներից է եղել։
Բասկերի երկրի կառավարությունը համաձայնեց վճարել 100 միլիոն դոլար կառուցման համար, ստեղծել 50 միլիոն դոլարի ձեռքբերման ֆոնդ, վճարել 20 միլիոն դոլար մեկանգամյա վճար Գուգենհայմին և հովանավորել թանգարանի 12 միլիոնանոց տարեկան բյուջեն։ Փոխարենը հիմնադրամը համաձայնեց իր ղեկավարության տակ վերցնել թանգարանը, ցուցադրել իր մշտական հավաքածուն Բիլբաոյի թանգարանում և կազմակերպել ժամանակավոր ցուցադրություններ։
Թանգարանը կառուցվել է Ֆեռովիալ ընկերության կողմից 89 միլիոն դոլարով։ Բիլբաոյի մոտ 5000 բնակիչներ այցելեցին թանգարանի նախաբացմանը, որը թանգարանի դրսում կազմակերպաված ցուցադրություն էր, պաշտոնական բացման օրվան նախորդող գիշերը, և որի ընթացքում եղան բացօթյա լուսային ցուցադրություն և համերգ։ 1997 թվականի հոկտեմբերի 18-ին թանգարանը բացվեց Իսպանիայի Խուան Կառլոս 1-ինի կողմից։
Սողոմոն Ռ․ Գուգենհեյմ հիմնադրամն ընտրեց Ֆրանկ Գահրիին, որպես ճարտարապետ, իսկ թանգարանի տնօրեն՝ Թոմաս Քրենսին, խրախուսեց նրան ինչ-որ համարձակ և նորարարական բան նախագծել։ Արտաքին կորությունները նախատեսված էին, որ անկանոն տեսք ունենաին։ Ճարտարապետն այն կարծիքին էր, որ կորությունների անկանոնությունները նախատեսված են լույսը որսալու համար։ Ինտերիերը նախագծված է մեծ, լուսավոր նախագավիթի շուրջ, որտեղից բացվում են Բիլբաոյի գետաբերանի տեսարանները և Բասկերի երկրին շրջապատող լեռները։ Նախագավիթը, որը Գեհրին անվանել է «Ծաղիկը», իր տեսքի համար ծառայում է որպես թանգարանի կազմակերպչական կենտրոն։