Բլիքլինգ հոլ

Բլիքլինգ հոլ (անգլ.՝ Blickling Hall), Հոբարտ ընտանիքի Բեքինգեմշիր կոմսության նորֆոլկյան դաստակերտական տունը, կառուցվել է Հակոբ Ա արքայի օրոք ընտանիքի նախապապի՝ բարձրագույն դատավոր Հոբարտի համար։ Համարվում է, որ շինությունը նախագծել է Հեթֆիլդ հաուսի ճարտարապետը։ Թյուդորների ժամանակ Բլիքլինգյան կալվածքը պատկանում էր Բոլեյներին։

Բլիքլինգ հոլը հայտնի է իր հին գրադարանով և տիպային այգով, որի բարելավման համար դաստակերտի շատ սերունդներ են ջանացել։ Տարածքի զարգացման մեջ ներգրավված այգեպաններից էր Հեմփրի Ռեփթոնը։ Անգլիայի համար մղված պատերազմի ժամանակ Բլիքլինգ հոլը, շատ ուրիշ քաղաքամերձ կալվածքների նման, բռնագրավվել է տերերից և օգտագործվել պետության կարիքների համար։ Ներկայումս պալատը ղեկավարում է Բրիտանիայի Ազգային ֆոնդը։

Բլիքլինգ հոլ այցելող զբսաշրջիկներին պատմում են, որ Աննա Բոլեյնի մահապատժի ամեն տարելիցին այստեղ տեսնում են նրա անգլուխ ուրվականը։ Հավատալիքն այն մասին, որ դժբախտ թագուհին ծնվել է հենց Բլիքլինգում, չունի ոչ մի հիմնավորում։ Նրա հայրը՝ Թոմաս Բոլեյնը, հեռացել է Բլիքլինգից նրա ծնունից կարճ ժամանակ առաջ։

Վաղ պատմություն

15-րդ դարում Բլիքլինգը եղել է Նորֆոլկի Քեյսթերի Սըր Ջոն Ֆասթոլֆի (1380-1459) տիրապետության տակ, որը Հարյուրամյա պատերազմի տարիներին հարստություն է կուտակել, և ում զինանշանը մինչև օրս էլ այնտեղ ցուցադրվում է։ Հետագայում կալվածքն անցել է Բոլեյն ընտանիքի տիրապետության տակ և դարձել Թոմաս Բոլեյնի տունը։ Այնուհետև, 1499-1505 թվականներին այն անցել է Վիլթշիր կոմսի և նրա կնոջ՝ Էլիզաբեթի տիրապետության տակ։ Թեև նրանց երեխաների ծննդյան ճշգրիտ տարեթվերն անհայտ են, պատմաբանները, այդ թվում՝ նաև Էրիկ Այվսը վստահ են, որ երեք երեխաներն էլ ծնվել են Բլիքլինգում․ Մերին՝ մոտ 1500 թվականին, Աննան՝ մոտ 1501 թվականին, և Ջորջը՝ մոտ 1504 թվականին։ Բլիքլինգյան կալվածքում կարելի է գտնել Աննայի արձանը և դիմանկարը, որոնց վրա գրված է «Anna Bolena hic nata 1507» (Աննա Բոլեյնը ծնվել է այստեղ 1507 թվականին)։

Այսօրվա Բլիքլինգը կառուցվել է Բոլեյների կալվածքի ավերակների վրա Հակոբ Ա թագավորի հովանավորությամբ առաջին Բարոնեթ Սըր Հենրի Հոբարթի կողմից, որը Բլիքլինգը գնել է Ռոբերտ Բլերից 1616 թվականին։ Հեթֆիլդ հաուսի ճարտարապետ Ռոբերտ Լայմինջը համարվում է ներկայիս կառույցների նախագծողը։ Սըր գլխավոր դատավորն ամուսնացել է Համայնքների պալատի խոսնակ (1572-1576) սըր Ռոբերտ Բելլի դստեր՝ Դորոթիի հետ։

Նոր շրջանի պատմություն

1940 թվականի դեկտեմբերին՝ Բլիքլինգի վերջին մասնավոր տեր 11-րդ Լոթյան մարկեզ Ֆիլիպ Քերրի մահից հետո, Բլիքլինգը անցավ Բրիտանիայի Ազգային ֆոնդի խնամակալության տակ՝ որպես նրա ժառանգության մաս։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կալվածքն առգրավվեց և դարձավ «RAF Oulton»-ի հրամանատարների կացարան։ Այդ ժամանակ տունը և կալվածքն ընդգրկվեցին Ազգային ֆոնդի կազմում՝ համաձայն քաղաքամերձ տների գծագրի պայմանների։ Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի (RAF) հասարակ զինծառայողները և կանայք տեղավորվեցին Նիսսենի հյուղակի գետնին, մինչդեռ հրամանատարները տեղավորվեցին հենց Բլիքլինգի ներսում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «RAF»-ի անձնակազմը հարակից լիճն օգտագործել է զորավարժությունների նպատակով։ Ազգային ֆոնդը, ի պատիվ «RAF»-ի օդաչուների և ստորերկրյա անձնակազմի, կառուցել է թանգարան, որտեղ կարելի է մուտք գործել առանց լրացուցիչ վճարի։

Պատերազմի ավարտից հետո տունը հետ բռնագրավվեց։ Ազգային ֆոնդը այն նորից վարձակալության տվեց մինչև 1960 թվականը, երբ Ֆոնդն աշխատանքներ սկսեց՝ վերականգնելու տունը իր պատմությունն արտահայտող ոճով։ Տունը և այգին հանրության համար բացվեցին 1962 թվականին և բաց մնացին «Բլիքլինգյան կալվածք» անունով։

2015 թվականին Ազգային ֆոնդը նշեց Ֆիլիպ Քերրի մահվան 75-ամյակը՝ իր ժամանակներին ու կյանքին հատուկ տոնակատարությամբ։

2015 թվականի հոկտեմբերին աշխատանքներ սկսվեցին ջերմային պոմպերի համակարգի ներդրման համար` օգտագործելով լճի ջերմությունը: Այդ նոր համակարգը հնարավորություն է տալիս խնայել տարեկան 25 հազար լիտր յուղ և 16,000 ֆունտ:

Գրադարան

Բլիքլինգյան կալվածքի գրադարանն իր մեջ ներառում է Անգլիայի ամենակարևոր պատմական ձեռագրերի և գրքերի հավաքածուներից մեկը։ Այս տան հետ կապված ամենակարևոր ձեռագիրը «Blickling Homilies»-ն է, որը մայրենի լեզվով անգլիական խրատական գրվածքների ամենահին պահպանված օրինակներից մեկն է։ Գիրքն առաջին անգամ խմբագրվել և թարգմանվել է 19-րդ դարում Ռիչարդ Մորրիսի կողմից, ում աշխատանքը մինչև օրս էլ համարվում է վերջնական։ Ավելի ուշ Ռիչարդ Ջեյ Քելլի կատարած թարգմանությունը բազմիցս քննադատվել է գիտնականների և գրաքննադատների կողմից։ Բլիքլինգ հոլի մեկ այլ կարևոր ձեռագիր է Բլիքլինգյան կամ Լոթիական սաղմոսը, որը գրվել է 8-րդ դարում։ Այժմ այն պատկանում է Մորգանի գրադարանին։

Բլիքլինգյան կալվածքներ

Կալվածքը զբաղեցնում է 4777 ակր (1933 հա) տարածք, այդ թվում՝ 500 ակր (200 հա) անտառ, 450 ակր (180 հա) այգի և 3500 ակր (1400 հա) ֆերմա։ Դրանց մեծ մասը գյուղատնտեսական 2-րդ և 3-րդ կարգի հողեր են, որոնք ակտիվորեն օգտագործվում են Ազգային ֆոնդի կողմից՝ նրա կազմում գտնվող տների, այգիների, պարկերի և անտառների աջակցության համար եկամուտ ապահովելու նպատակով։ Կալվածքը գրանցվել է Պատմական պարկերի և այգիների գրանցամատյանի II աստիճանի ցուցակում։

Այգու պատմություն

Տունը և այգին գոյություն են ունեցել նախքան 1450-ական թվականներին Բոլեյն ընտանիքի կողմից կալվածքը գնելը, սակայն դրանց արտաքին տեսքի մասին ոչ մի գրառում չի պահպանել։ 1616 թվականին, երբ սըր Հենրի Հոբարտը ձեռք բերեց կալվածքը, սկսեց վերակառուցել այգիները՝ ներառելով նաև լճակներ, վայրի բնություն և ծաղկանոց: Այգու լեռը արհեստական բլուր է, որը ստեղծվել է այգուն նոր տեսք տալու համար: Սըր Ջոն Հոբարտի համաձայնությամբ 1698 թվականին այգին ընդլայնվեց. ավելացան նոր անմշակ տարածքներ, և կառուցվեց տաճար:

18-րդ դարի երկրորդ կեսին Բուքինգհեմյան երկրորդ կոմսը՝ Ջոն Հոբարտը, ձեռնամուխ եղավ այգու տեսքն արմատապես փոխելու աշխատանքների: Պաշտոնականության բոլոր հետքերը հեռացվեցին, և բնական ճանապարհով նոր ծառեր տնկելու միջոցով ստացան բնապատկերային այգի: 1780-ականներին ցիտրուսային ծառերը ցրտից պաշտպանելու նպատակով կառուցվեց ջերմոց: 1793 թվականին՝ երկրորդ կոմսի մահից հետո, նրա կրտսեր դուստրը՝ տիկին Կարոլինա Սուֆֆիլդը, վարձեց այգեպան Հեմփրի Ռեփթոնին և նրա որդի Ջոն Ադեյ Ռեփթոնին՝ այգու հետ կապված հարցերի շուրջ խորհրդակցելու նպատակով։ 1840 թվականին կալվածքը ժառանգեց իննամյա Ուիլյամ Սքոմբերգ Քերրը՝ Լոթիանի 8-րդ մարկիզը։ Հետագայում նա վերականգնեց պարտերի պաշտոնականությունը և գունային սխեմաները։ Երբ երեսունութ տարեկան հասակում Ուիլյամը մահացավ, այգու պատասխանատվությունը անցավ Լոթիանի օրիորդին և գլխավոր պարտիզպան սըր Լայոնին։ Լոթիանի 11-րդ մարկիզը՝ ֆիլիպ Հենրի Քերրը, 1930 թվականին ժառանգեց կալվածքը։ «Country Life»-ի հոդվածի նսեմացնող մեկնաբանություններից հետո Լոթիանը վարձեց սոցիալիստ այգեպան Նորա Լինդսեյին այգիները վերափոխելու համար։ Նա պարտերի փոքր ծաղիկների անկարգ մարգերը փոխարինեց չորս մեծ քառակուսի տարածքներով, որտեղ աճում էին ներդաշնակ գույներով խոտաբույսեր։ Նա նաև հեռացրեց տաճարի պուրակի փշատերև ծառերը՝ դրանք փոխարինելով լեռնավարդերով։

Այգին այսօր

Բլիքլինգյան այգին ընդգրկում է 55 ակր (22 հա) տարածք և ներառում է պաշտոնական և ոչ պաշտոնական զբոսայգիներ, Grade II-ում ցուցակագրված շինություններ և կառույցներ, անտառապատ տարածքներ, նմուշային ծառեր, Վիկտորյական այգիների նմուշներ, թոփիարներ (դեկորատիվ թփեր), բանջարանոց (հասարակության համար բացվել է 2010 թվականին) և 18-րդ դարի կենու ցանկապատ։

Գլխավոր մուտքի սիզամարգերը շրջափակված են կենու ցանկապատով, որն առաջին անգամ հիշատակվել է Համելսի Ուիլյամ Ֆրիմանի կողմից 1745 թվականին։ Սրահը երեք կողմից շրջապատված է չոր փոսերով։ Դրանցում գտնվող տնկիները էապես վերանայվել են Լիդսեյի կողմից, որը ներմուծել է ջղաշուշան, դրախտավարդ, բուդդլեյայի, հազրավարդի տարբեր տեսակներ։ Կալվածքի հետևում՝ արևելյան մարգագետնում, գտնվում է պարտերի այգին։ Սկզբնապես ստեղծված լինելով որպես վիկտորյական կախովի այգի՝ 1930-ականների սկզբին այն վերափոխվել է Լինդսեյի կողմից: 18-րդ դարում քարե շատրվան կանգնեցնելու միջոցով նա այգին բաժանել է չորս մեծ, գունեղ խոտածածկ մասերի, որոնք շրջապատված էին L-աձև սահմանագծված վարդերով ու կատվադաղձերով և բոլոր անկյուններում հատուկ ձևավորված տարածքներով։ Պարտերից վերև գտնվող հատվածներում քաջվարդի տունկեր են, սեզոնային մարգեր և 2006 թվականին ստեղծված Կրկնակի Սահմանների տնկարկներ, որոնք պարունակում են բազմաթիվ տնկիներ՝ գունավորված տաքից սառը երանգներով։ Կողքին գտնվում են Սպիտակ և Սև սահմանները, որոնք ստեղծվել են 2009 թվականին՝ փշատենիների հետ միասին։ Այգու արևմտյան մասում առանձնանում է սիզամարգերի բաժինը, որը եզրված է արևելյան սոսիներով։ Ամառային ամիսներին այստեղ խաղում են տարբեր սպորտաձևեր, օրինակ՝ կրոկետ։ Ուշագրավ է նաև մագնոլիայի հավաքածուն՝ աշնանային ալպիական մանուշակներով, պարկուճային շատրվանով և բանջարանոցով։ Պարտերի հյուսիսում գտնվում է Վայրի այգին, որտեղ կա ճառագայթային բույսերով ծառուղի՝ եզերված կաղնու, լորենու և հաճարենու ծառերով, կոճղեզներով։ Վայրի այգին թաքցնում է Գաղտնի այգին՝ ամառանոցով, բուրավետ բույսերով և կենտրոնական արեգակնային ժամացույցով։ Մոտակայքում գտնվում է 18-րդ դարում կառուցված ջերմոցը, որը պարունակում է ցիտրուսային ծառերի հավաքածու։ Տարածքում կա նաև անտառապատ հովիտ, որը ներառում է անտառային տարբեր բույսեր, այդ թվում՝ նաև ղանձլամերի և մատնոցուկի տարբեր տեսակներ։ 2009 թվականին անտառային տարածքը ջերմոցի մոտակայքում մաքրվեց՝ նոր այգի ստեղծելու համար։ Տնկվեցին անտառային բույսերի բազմաթիվ տեսակներ, այդ թվում նաև՝ կամելիայի և մահոնիայի տարբեր տեսակներ։ Դեպի տաճարը տանող ճանապարհը եզերված է լեռնավարդի թփերով, որոնք տնկել է Լինդսեյը իր 1930-ականների նախագծով։ Այգուց առանձին կան մի շարք փոքր տարածքներ, որոնք ներառում են 1877 թվականին լեդի Լոթիանին տրված երեսուն բուսատեսակ։ Նախագծվել է նաև ստեղծել սրնգենու և վարդի պարտեզներ, որոնք կտեղակայվեն Վայրի այգում և բաց կլինեն հասարակության համար։ 2015 թվականին հայտարարվեց, որ Բլիքլինգյան չօգտագործվող ցանկապատված այգին, որը զբաղեցնում է 1,5 ակր (0,61 հա) տարածք, կվերականգնվի: Նախագիծը իրականացվելու է հինգ տարվա ընթացքում։

Գրականություն

  • Woodcock, T., Robinson, J., Heraldry in Historic Houses of Great Britain, p. 46–51,pb. 2000,
  • Stephen Cooper, The Real Falstaff, Sir John Fastolf and the Hundred Years War, (Pen & Sword, 2010)

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Tom Coates
31 Декабря 2018
Wonderful building and estate in the heart of Norfolk. Gets lit up beautifully over the Christmas period.
Gary McGuinness
15 Октября 2017
Great gardens
Henry Thompson
19 Октября 2019
Very nice place to walk around and good food in the eatery would definitely visit again
Sid White
10 Мая 2015
Amazing place with so much to see, inside and out! Will be going back!
molly ede
22 Сентября 2013
Get there early to see the fish really well!
Ed Greenwood
13 Мая 2017
Lovely walks in the grounds
8.5/10
Vadim I, Ekaterina K և 14,360 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
9 Blickling Estate, Blickling, Norwich NR11 6NG, Միացյալ Թագավորություն Ուղղություններ ստացեք
Вск 5:00 AM–4:00 PM
Пнд 5:00 AM–8:00 AM
Втр 5:00 AM–7:00 AM
Ср 5:00 AM–7:00 AM
Чтв 5:00 AM–8:00 AM
Птн 5:00 AM–9:00 AM

Blickling Hall & Estate Foursquare վրա

Բլիքլինգ հոլ Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
The Green House B&B

սկսած $116

The Barns

սկսած $116

The Plough Inn

սկսած $104

Cromer Country Club by Diamond Resorts

սկսած $103

The Grove Cromer

սկսած $156

Northrepps Cottage Country Hotel

սկսած $260

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Gresham Castle

Gresham Castle is located south of the village of Gresham in the north

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Baconsthorpe Castle

Baconsthorpe Castle is a fortified manor house, now a ruin, to the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
North Elmham Castle

North Elmham Castle, also known as North Elmham Bishops Castle and

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Norwich Castle

Norwich Castle, in Norwich, England, was built in 1067 when William

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կառոու Ռոուդ

Կառոու Ռոուդ (անգլ.՝ Carrow Road), ֆուտբոլային մար

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Binham Priory

St Mary's Priory, Binham, or Binham Priory, is a ruined Benedictine

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
East Dereham Windmill

Norwich Road Mill or Fendick's Mill is a Grade II listed tower mill at

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Frettenham Windmill

Frettenham Mill is a Grade II listed tower mill at Frettenham,

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ightham Mote

Ightham Mote (), Ightham, Kent is a medieval moated manor house. The

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Knole

Knole is an English country house in the town of Sevenoaks in west

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Montacute House

Montacute House is a late Elizabethan mansion with garden in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lyme Park

Lyme Park is a large estate south of Disley, Cheshire, England,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Avebury Manor and Garden

Avebury Manor & Garden is a National Trust property consisting of

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը