Բոֆորի բերդ (Բելֆոր) (العربية. 'قلعة الشقيف', կալաաթ ալ-շաֆիֆ, עברית. 'מבצר הבופור', միվցար հա-Բոֆոր, English. 'Beaufort'), խաչակիրների ամրոց Լիբանանի հարավում` Նաբատիայում: Գտնվում է 300 մետր բարձրության վրա` Հերմոն լեռներից ոչ հեռու` Լիտանի գետի ափին: Մայրաքաղաք Բեյրութից հեռու է մոտ 100 կմ:
Կառուցվել է 12–րդ դարի սկզբներին խաչակիրների կողմից: Անունը ստացել է Բելֆոր ամրոցի անվանումից, շեշտելով այսպես կոչված «Բոֆորյան դարպասներ»:
1189 թվականին այն շրջապատվել էր Սալահ ալ-Դինի կողմից:
1190 թվականի ապրիլի 22-ին բերդը հանձնվել է Սալահին միայն Ռեջինալդա դե Գրանեի հետ փոխանակման շրջանակներում: 1240 թվականին՝ Բոֆորի ամրոցը վերադարձվել Դամասկոսի սուլթաններին, բայց արդեն Ալ-Սալիհ Իսմայել անվանումով:
1268 թվականին մամլուքների սուլթան Բեյբարսը գրավել ամրոցը, որից հետո 14-16-րդ դարերում այնտեղ պահպանվում էր հարաբերական անդորր: 17–րդ դարում այն պատկանել է լիբանանցի արքայազն Ֆախր-ալ-Դին II-ին: Արդյունքում Մուրադ IV-ի հետ պատերզամից բերդի վերին մասը ամբողջովին ավերվել է։
1782 թվականին Աքքայի նահանգապետը պաշարել է բերդ, գրավել այն և ոչնչացրել մնացած բազմաթիվ ամրությունները: 1837 թվականնի երկրաշարժը ոչնչացրել ամրոցի բազմաթիվ մասեր, և այն օգտագործվել է որպես ոչխարների հոտի և ապաստանի վայր:
Որպես աջակցություն, Ֆրանսիան 1920-1947 թվականներին իրականացրել է բերդի վերականգնման աշխատանքներ: 1912-1947 թվականների ամրոցի ավերակները բազմիցս օգտագործվել են արաբական ջոկատների կողմից որպես հենակետեր և հանպատրաստի ամրացում: 1976 դարձել Պաղեստինի ազատության կազմակերպության բազաներից մեկը և նրա տարածքը օգտագործվել է Իսրայելի հրթիռային հարձակումների համար: Այս ամենի արդյունքում, սկսած 1976 թվականից մինչև 1980 թվականը բերդը ենթարկվել է Իսրայելի պաշտպանության բանակի պատասխան հարվածներին:
1982 թվականի հունիսի 7-ից, մինչև իսրայելական «Աշխարհը Գալիլեայում» գործողությունը, Բոֆորի ամրոցն արդեն գրավված էր Իսրայելի պաշտպանության բանակի կողմից (ՑԱԽԱԼ):
1982-2000 թվականները ամրոցը և մերձակա տարածքը օգտագործվում էր ՑԱԽԱԼ-ի կողմից ինչպես ռազմական բազան, որտեղ կառուցվել են ամրաշինական շինվածքներ:
2000 թվականին ՑԱԽԱԼ-ը լքել է այդ տարածքը, ամրությունն ու բունկերը պայթեցվել էին, այս ընթացքում տուժեց և ամրոցը:
Դրանից հետո ամրոցի հողերը դարձել են Հեզբոլլահ շիա իսլամիստական քաղաքական կուսակցության բազան:
2007 թվակնաին իսրեյալցի ռեժիսոր Ջ. Սիդարը Ռ. Լեշեմայի գրքի համաձայն նկարահանվել է համանուն ֆիլմ, որը պատմում է ամրոցի տարածքում իսրայելական ռազմական առակայության վերջին օրերը: