Բորոբուդուր

Բորոբոդուր տաճար (ինդոն.՝ Borobudur), գտնվոմ է Ինդոնեզիայում, Ճավա կղզու սուրբ լեռանհովտու վրա, Մերալի հրաբուխից ոչ հեռու: Բուդդայական Բորոբուդուրը կարելի է համարել աշխարհի հրաշալիքներից մեկը: Այն համապատասխանում է բոլոր չափորոշիչներին` իր չափերով, գեղեցկությամբ, վիթխարիությամբ և գեղապատկերությամբ: Կա տեղեկություն, ըստ որի ցանկացել են մասեմաս անել տաճարը և տարածել ամբողջ աշխարհի տարբեր թանգարաններում: Սակայն գաղափարը հավանության չի արժանացել: Ճավայում Բորոբուդուրի բուդդիստական ստուպան, որը հիմնադրվել է 8-րդ դարում, այնուհետև ծածկվել հրաբխային մոխրով ու ջունգլիներով, իրոք կորուսյալ գանձ է: Այն 1814 թվականին հայտնաբերվել է, գրեթե ամբողջությամբ վերականգնվել և այսօր համարվում է աշխարհի ամենամեծ բուդդայական դամբարանը և բուդդայական ուխտագնացության ամենահայտնի վայրերից մեկը:

Տաճարի ընդհանուր ծավալաը կազմում է մոտ 55 000 մ³։

Տաճարի տեսքը

Եթե Բորոբուդուրին նայել ներքևից, տպավորություն կստեղծվի, որ գտնվում ես ահռելի քարե բուրգերի մոտ: Իր չափերով հին բուդդայական տաճարը զիջում է հին եգիպտական կառույցներին: Սակայն արտաքին ձևավորմամբ և դիզայնով այն գերազանցում է եգիպտական կառույցներին. բազմաթիվ հարթաքանդակներ, արձաններ, կոմպոզիցիաներ, որոնցով չհիանալ անհնար է: Զարմանալի չէ, որ այս տաճարը անվանում են ոչ միայն աշխարհի 8-րդ հրաշալիքը, ալյև բուդդայականության քարե տարեգրություն: Որպեսզի Ինդոնեզիայում կառուցվի Բորոբուդուրը, հին շինարարներին պահանջվեց ավելի քան 100 տարի: Արդյունքները գերազանցեցին բոլոր սպասումները: 8-րդ դարի վերջում և 9-րդ դարի սկզբում կառուցված Բորոբուդուրը դարձավ ամենամեծ բուդդայական տաճարը Հնդկաստանի և Կամբոջայի սահմաններից դուրս: Տաճարի ներսում չկա ներքին տարածություն, քանի որ այն կառուցվել է բնական բլրակի շուրջ, որը ժամանակին վարպետները շրջապատել են քարե կառույցահատվածով: Հետազոտողները հաշվարկել են, որ այս կառուցվածքի համար օգտագործվել են ավելի քան 2 մլն. աղյուս, մի քանի հազար գեղազարդված պանելներ, ստեղծվել են: Բուդդայի 500 արձան Բորոբուդուրի առանձնաշենքի կառուցումից հետո, ստացվեց ահռելի, բրգանման աստիճանաձև կառուցվածք, որ ուներ մորավորապես 30 մերտ բարձրություն, 123 մետր երկարություն: Կառուցվածքին տվեցին քառակուսի ձև` յուրաքանչյուր կողմը համապատասխանեցներով աշխարհի 4 կողմերին, և ավելացնելով բոլոր կողմերին աստիճան և մուտք: Յուրաքանչյուր կողմում տեղադրված են Բուդդայի արձանները` որոշակի դիրքերում: Եվ այսպես. արևելքում կանգնեցված արձանները վկայակոչում են իրենց ուսմունքի ճշմարտությունը, հարավային կողմի արձանները ուխտագնացներին խոստանում են կատարել բոլոր իրենց ցանկությունները, արևմտյան արձանները մտածող արձաններ են, իսկ հյուսիսային արձանները հավատացյալներին հիշեցնում են շարունակել դեպի փրկություն տանող ճանապարհը: Տաճարի կենտրոնական մուտքը արևելյան կողմից է և, քանի որ վերջինս խորհրդանշում է Բուդդայի ուսմունքը, այստեղ իրավունք ունեն մտնել միայն բուդդայական վանականները: Հենց կենտրոնական մուտքից քարերի վրա փորագրված բարձրաքանդակները սկսում են իրենց պատմությունը բուդդայականության զարգացման պատմությունը: Ուխտավորները, ուսումնասիրելով հարթաքանդակներն ու արձանները Բորոդուդուրի յուրաքանչյուր հարկում, ծիսական շրջայցի ժամանակ, հնարավորություն են ունենում ծանոթանալ Բուդդայի և նրա աշակերտների կյանքին: Տաճարը բաղկացած է մի քանի մակարդակներից` Կամատխադու, Ռուպատխատու, Արապատխաու:

Կամատխադու (կրքի աշխարհ)

Ներկա պահին զբոսաշրջիկների համար այս հարկը փակ է: Հայտնի է, որ տաճարի պատվանդանի վրա ի սկզբանե եղել են 160 պանելներ, որոնց վրա արտացոլված է եղել բուռն զգացմունքների աշխարհը և որոնք պատմում են, թե ինչի կարող են հանգեցնել` ըստ կարմայի օրենքի:

Ռուպատխատու (պայքար ցանկություններ դեմ)

Այս հարկի պանելների վրա պարտերված են Բուդդայի կյանքի պատմությունները: Նրանցից մեկը պատմում է իր` Աստծուն, թագավորին, մարդուն և նույնիսկ կենդանուն (առույծին, եղնիկին, կապիկին) մարմնավորելու մասին: Իր ամեն մի կյանքի մասին ուսուցիչը ցուցաբերում է կարեկցություն և վեհություն` բացահայտելով բուդդայական սկզբունքները: Մի քանիսը պատմում են Բուդդայի տանջանքների մասին իմաստության փնտրտունքների ճանապարհին:

Արապատխաու (մոտեցում երանությանը)

Բարձրանալով 5-րդ հարկ` ուխտավորը հայտնվում է բարձր մակարդակում, որը խորհրդանշում է մերձեցում երանությանը: Ի տարբերություն նախորդ հարկերի` այստեղ ամբողջությամբ բացակայում են հարթաքանդակներն ու սալաքարերը, բայց տեղադրված են Բուդդայի արձանները (դրանք այստեղ 72-ն են): Վերջիններս տեղադրված են ցացնցանման շրջած զանգ հիշեցնող որմնախորշերում կամ սանդերի մեջտեղում: Այսպիսի գտնվելու տեղը հենց այնպես չէ որոշված. սանդերի տակ թաքնված արձանները խորհրդանշում են աշխարհից կտրվելու գաղափարը և Բուդդայի` երանության մեջ մնալը: Այդ սանդերից մեկում կա յուրահատուկ սանդ, որը իրենից ներկայացնում է Բուդդայի կացարանը, որտեղ Բուդդան հատվող ոտքերով է: Ըստ լեգենդի` եթե մոտենան ու կպչեն հատվող ոտքերին, ապա անպայման կկատարվի երազանքը Արապադխատուի կենտրոնում` կենտրոնական սանդում գտնվում է վերջին, Բուդդայի ամենամեծ արձանը: Զանգը ամբողջությամբ փակ է, այդ իսկ պատճառով արձանը անհնար է տեսնել: Երբ գտան արձանը բացակայում էր դրա գլուխը, թե ինչու է այդպես եղել, կան մի քանի վարկածներ: Դրանցից մեկի համաձայն այն ջարդվել է երկրաշարժի ժամանակ, մյուս վարկածը ասում է, որ արձանը ինչ-ինչ պատճառնորով ի սկզբանե եղել է անավարտ:

Տաճարի ճակատագիրը

1006 թվականին տեղի ունեցած Մերապի հրաբխի հզոր ժայթքումը ոչ միայն ավերեց Բորոբուդուրը, այլև 8 հարյուրամյակ շարունակ թաղեց նրան մոխիրների հաստ շերտի տակ: Միայն 19-րդ դարում նահանգապետ Թոմաս Սմամֆորդ Ռաֆլիզը (1781-1826 թթ.), լսելով լեգենդը, որոշեց կազմակերպել գիտական հետազոտություն, որի շնորհիվ շատ արագ հայտնաբերվեց տաճարը, և արդյունքում սկսվեցին վերականգնողական աշխատանքներ: Վերակառուցումից հետո Բորոբուդուրը և Պրամբանան, որը գտնվում է հինդուական տաճարների կոմպլեկսի դիմաց, ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ճանաչվեցին Համաշխարհային ժառանգության հուշարձաններ: Բորոբուդուրի տաճարը բուդդայական հուշարձան է` հսկայական չափերով, որի նման աշխարհում չի հանդիպում: Գիտնականները չէին կարողանում գալ ընդհանուր կարծիքին, երբ է կառուցվել տաճարը: Սակայն մեծամասնությունը կարծում է, որ կառուցվել է 7-8-րդ դարերում: Վերջին 100 տարիների ընթացքում տաճարը լքվել է մասսայական մահմեդականություն ընդունելու հետևանքով: Տաճարի կառուցվածքը իրենից ներկայացնում է առեղծվածաին մոդել, կազմված է տարբեր սանդղավանդակներից:

Լուսավորման օր. Հարի Ռայա Վայսակ

Ամենագեղեցիկ և ամենասուրբ բուդդայական իրադարձություններից մեկը, որին կարող է ներկա գտնվել ցանկացած ոք, տեղի է ունենում տարվա մեջ մեկ անգամ, մայիս կամ հունիս ամսվա լիալուսնի ընթացքում: Բուդդայական քահանայապետերը նախօրոք են հայտարարում օրն ու ամսաթիվը, քանի որ նրանք հստակ կարողանում են պարզել ամսաթիվը` օգտագործելով լուսնային օրացույց: Նշանակված օրը, ժամը 2:00-ին, սկսվում է շքերթը դեպի Քանդի Մենդութ (անգլ.՝ Candi Mendut) կոչվող տաճար: Շարժման տևողությունը կազմում է մոտավորապես 1.5 մղոն և ավարտվում է Բորոբուդուրում: Ոտաբոբիկ վանականները հագնվում են զաֆրանի գույնի շորեր, իսկ կանայք հանգնում են սպիտակ սարի և նույնպես մասնակցում են շքերթին` կրելով վառվող մոմեր: Վանականները շարժվում են շատ դանդաղ` երգելով ու աղոթելով: ժամը 4:00-ին տեղի է ունենում կուլմինացիոն պահը, երբ բոլորը հասնում են տաճար: Հարյուրավոր վանականներ շրջապատում են տաճարը ժամսլաքի ուղղությամբ դեպի կենտրոնական սանդը, որտեղ նրանք սպասելու են լուսնին: Վերջինս նշանավորում է Բուդդայի ծնունդը:

Բորոբուդուր բառի իմաստը

Մինչ այսօր դեռ շարունակվում են վեճերը այն մասին, թե ինչ է նշանակում հենց «բորոբուդուր» բառը: Գիտնականները միայն եկան այն ընդհանուր համոզմանը, որ բառը կազմված է 2 մասից` «բորո» և «բուդուր»: Ըստ վարկածներից մեկի` «բորո» բառը գալիս է սանսկրիտական «վիհարա» բառից, որը նշանակում է տաճարների կամ վանքերի կոմպլեքս, իսկ «բուդուր» բառը նշանակում է «վերևում»: Հետևաբար հենց բառը կարելի է վերծանել ինչպես «տաճարների կոմպլեքս բլրակի վրա»: Ըստ հաջորդ վարկածի` «բորո» բառը տեղանքի անուն է, «բուդուր» բառը նշանակում է հին: Բորոբուդուրը բուդդիզմի փիլիսոփայությունն է քարի մեջ, տիեզերքի ինքնատիպ մոդել: Ինը հարկերը խորհրդանշում են այս աստիճանները, որոնք մարդ պետք է անցնի նախքան առօրյա տանջանքնեից ազատվելը, նա պետք է դուրս գա լաբիրինթոսից, մաքրվի և հասնի երանության, այսինքն` բացարձակ հանգստության: Բուդդայականները համարում են, որ եթե մարդուն հաջողվում է անցնել լաբիրինթոսը, ապա մահից հետո նրա հոգին կանջատվի մարմնից և հազարավոր անգամ վերամարմնավորվելուց հետո, վերջապես, կհայտնվի երանության մեջ:

Աղբյուրներ

  • Աշխարհի հրաշալիքները. 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում. Երևան, «Զանգագ-97» հրատարակչություն, 2009 թ., էջ 138
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Maciek Taraday
13 Июля 2017
Entrence tickets are expensive but it is definately worth seing. Combain tickets for Prambanan and Borobudur are available. It is much chaper. Both temples are especialy worth visit for the sunrise.
lia lia
4 Августа 2016
It's really magnificent to visit the biggest buddhist monument in the world.. I had took the sunrise package..must depart to manohara hotel to grab tix around 3.30am..tix include light tea break. Nice
Gregory K.
24 Декабря 2017
I missed the morning sun rise which is mostly foreigners and students. Mid morning is mostly locals. They will ask to take your picture if you are foreign. Also you get a free guide with foreign tix
Aidu F
21 Августа 2015
Worthy to stay in Manohara hotel and catch the private sunrise vieweing for Rp230,000 before it is opened to the public. The entrance fee is discounted only for hotel guests
Kai-Loon Yong
31 Января 2017
Beautiful temple and a must visit if you're in Borobudur. Can catch nice sunrise here at around 5.30am if the sky is clear, best to visit here in middle of the year.
Budin NJ
22 Марта 2016
A must when you are in Yogyakarta... ticket price for foreigners is a bit pricy but it includes free tea/coffee and separate place to rest before you start the tour...

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Borobudur Tentrem GuestHouse

սկսած $23

Balkondes Tuksongo Homestay Borobudur

սկսած $51

Manohara Resort

սկսած $142

Cempaka Villa

սկսած $30

Rajasa Hotel

սկսած $13

Cempaka Guest House

սկսած $23

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mount Merapi

Mount Merapi, Gunung Merapi (literally Mountain of Fire in Indonesia),

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Umbul Temple

Umbul Temple (Indonesian:

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mount Telomoyo

Mount Telomoyo is a stratovolcano in Central Java, Indonesia. The

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պրամբանան

Պրամբանանը վաղ միջնադարյան բուդայական տաճարների հա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Plaosan

Candi Plaosan, also known as the 'Plaosan Complex', is one of the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bunda Pemersatu Monastery

Bunda Pemersatu Monastery (Indonesian: Pertapaan Bunda Pemersatu,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Fort Willem I, Ambarawa

Fort Willem I, known in Indonesian/Javanese as Benteng Pendem Ambarawa

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ambarawa Railway Museum

The Ambarawa Railway Museum, (Indonesian: Museum Kereta Api Ambarawa,

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Անգկոր Վատ

Անգկոր Վատ կամ Անգկովոատ (կխմեր.՝ អង្គរវត្ត [ʔɑŋkɔːvoat] — «

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Tōdai-ji

, is a Buddhist temple complex located in the city of Nara, Japan. Its

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kiyomizu-dera

Kiyomizu-dera (清水寺), known more fully as Otowa-san Kiyomizu-dera (音羽山清

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Boudhanath

Boudhanath (Devnagari: बौधनाथ) (also called Bouddhanath, Bodhnath or

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կինկակու

Կինկակու, (Kin.kaku-ji|金閣寺|), Ոսկե տաղավարի տաճար (Temple of the Gold

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը