Բուրջ ալ-Արաբ (Արաբերեն` برج العرب), շքեղ հյուրանոց Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ): Հյուրանոցի կառուցման աշխատանքները սկսվել են 1994 թվականին և ավարտվել 1999-ին։ Հյուրանոցի բարձրությունն է 321 մետր։
Հյուրանոցը համարվել է աշխարհում ամենաբարձրը մինչև այնքան ժամանակ երբ 2008 թվականին Դուբայում բացվում է «Վարդերի աշտարակ» հյուրանոցը, որի բարձրությունը հասնում է 333 մետրի։