Կարթագեն

Կարթագեն (լատ.՝ Carthago, փյունիկ.՝ ???????????? ???????????????? Qart-ḥada(št)), քաղաք-պետություն էր Հյուսիսային Աֆրիկայում, այժմյան Թունիսի տարածքում։ Կարթագենը օլիգարխական պետություն էր, որտեղ իշխանությունը գամվել է առևտրա-երկրագործական արիստոկրատիայի տարբեր խմբավորումների ձեռքին։ Կարթագենը պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ եղել է պատերազմների թատերաբեմ, հատկապես նշվում է զինված ընդհարումները Սիցիլիայի հույների, Հռոմի և Կարթագենի միջև։

Պատմություն

Ներկայիս Թունիսի տեղում, հնագույն ժամանակներում եղել է ծաղկուն և հզոր մի քաղաք՝ Կարթագեն անունով։ Խոշոր նավահանգիստ քաղաքը միշտ լեցուն էր առևտրական նավերով, որոնք հեռու երկրներ էին տանում Կարթագենի ապրանքները։ Ք.ա. V դարում վերածվելով հարուստ և հզոր քաղաք-պետության՝ որը կարճ ժամանակահատվածով գրավեց միջերկրածովյան մի շարք կղզիներ բացառությամբ Սիցիլիայի։ Հիմնել են Տյուրոսից գաղթած փյունիկեցիները մ.թ.ա. 825 թվականին։ «Qart-ḥadašt» անվանումը փյունիկերենից թարգմանվում է որպես «նոր քաղաք»։ Կարթագենը Փյունիկյան Տիր պետության կախվածությունից ազատվել և անկախություն է ձեռք բերել մ.թ.ա. 650 թվականին։ Սկսած անկախության հիմնադրումից՝ այն սկսել է գերիշխանություն ձեռք բերել Միջերկրական ծովի և Հյուսիսային Աֆրիկայի շրջանում տեղակայված այլ փյունիկյան բնակավայրերի նկատմամբ, որն ավարտվել է մ.թ.ա. 3-րդ դարում։ Մ.թ.ա. 7—4 դարերում իրեն է ենթարկել Հյուսիսային Աֆրիկայի առափնյա տարածքի զգալի, Պիրենեյան թերակղզու հարավային մասը և միջերկրածովյան մի շարք կղզիներ։ Մ.թ.ա. 535 թվականին էտրուսկների դաշնակցությամբ Կորսիկայի մոտ ջախջախելով հույն գաղութաբնակների ուժերը և մ.թ.ա. մոտ 500 թվականին կործանելով Տարտեսսոս պետությունը (Պիրենեյան թերակղզում)՝ Կարթագենը ամրապնդեց իր իշխանությունը և առևտրի մենաշնորհը Արևմտյան Միջերկրականում։ Սակայն մ.թ.ա. մոտ 480 թվականին պարտվելով հույներին՝ երկար ժամանակ դադարեցրեց հարձակումը նրանց վրա։ Մ.թ.ա. 5-րդ դարի կեսին Կարթագենը իրեն ենթարկեց Հյուսիսային Աֆրիկայի լիբիական երկրագործ բնակչությանը։ Այդ ժամանակաշրջանում Կարթագենը ընդգրկում էր Հյուսիսային Աֆրիկան, Արևմտյան Սիցիլիան, Պիրենեյան թերակղզու հարավային մասը և Սարդինիան։

Մ.թ.ա. 5-րդ դարի վերջին Կարթագենը վերսկսեց պայքարը Սիրակուսեի դեմ՝ Սիցիլիային տիրելու համար։ Մ.թ.ա. 3-րդ դարի սկզբին Կարթագենի իշխանության տակ է գտնվել գրեթե ամբողջ Սիցիլիան՝ բացառությամբ Սիրակուսեի։ Պունիկյան առաջին պատերազմում (մ.թ.ա. 264—241) Կարթագենի և Հռոմի միջև պայքարի հիմնական առարկան Սիցիլիան էր։ Պարտություն կրելով, Կարթագենը հրաժարվեց Սիցիլիայից՝ հօգուտ Հռոմի և վճարեց զգալի ռազմատուգանք։ Մ. թ. ա. 241 թվականին բռնկեց լիբիացի գյուղացիների ապստամբություն, որին մասնակցեցին նաև փախած ստրուկներ։ Կարթագենը մեծ դժվարությամբ մ.թ.ա. 238 թվականին ճնշեց ապստամբությունը։ Մ.թ.ա. 3-րդ դարում, 30—20-ական թվականներին իշխանությունը Կարթագենում անցավ դեմոկրատական խմբավորմանը, որը գլխավորեց Համիլկար Բարկան (Հռոմի հետ պատերազմը վերսկսելու կողմնակից)։ Մ.թ.ա. 237—219 թվականի ընթացքում Կարթագենը ոչ միայն վերականգնեց իր տնտեսական և ռազմական հզորությունը, այլև Համիլկար Բարկայի, Հասդրուբալի և Հաննիբալի արշավանքների հետևանքով զգալիորեն ընդլայնեց իր տիրույթները Պիրենեյան թերակղզում (մինչև Էբրո գետը)։ Մ. թ. ա. 219 թվականին Հաննիբալի կողմից Հռոմին դաշնակից Սագունտ քաղաքի գրավումը Պունիկյան երկրորդ պատերազմի (մ.թ.ա. 218—201) առիթ հանդիսացավ։ Այս պատերազմի ընթացքում կողմերը պայքարում էին Արևմտյան Միջերկրականում գերիշխանության և առևտրում ու ծովագնացության մեջ առավելության հասնելու համար։ Թափանցելով Իտալիա և մի շարք ճակատամարտերում ջախջախելով (ամենախոշորը մ.թ.ա. 216 թվականին Կաննեի մոտ) հռոմեական բանակները՝ Հաննիբալը անմիջական սպառնալիք ստեղծեց Հռոմի համար։ Սակայն նա չկարողացավ զարգացնել հաջողությունը։ Հռոմեացիները պատերազմը տեղափոխեցին Աֆրիկա։ Մ.թ.ա. 202 թվականին Զամայի ճակատամարտում պարտվելուց հետո Կարթագենը հաշտության պայմանագիր կնքեց Հռոմի հետ։ Կարթագենը զրկվեց Իսպանիայի իր տիրույթներից՝ հօգուտ Հռոմի, դրանից բացի, իրավունք չուներ պատերազմներ վարել առանց Հռոմի համաձայնության։ Մ.թ.ա. 149 թվականին Հռոմը, երկյուղելով Կարթագենի տնտեսական հզորացումից, սկսեց Պունիկյան երրորդ պատերազմը (մ.թ.ա. 149—146), որի հետևանքով Կարթագենը, եռամյա պաշարումից հետո, լիովին ոչնչացվեց, իսկ բնակչությունը ստրկացվեց։ Կարթագենի տարածքի մի մասը տրվեց նումիդիացիներին, մնացած մասը դարձավ Հռոմեական պրովինցիա՝ Աֆրիկա անունով։ Կարթագենի արվեստը, ծագումով լինելով փյունիկյան, կրել է Հին Եգիպտոսի և Հունաստանի ազդեցությունը։ Կարթագենում կառուցվել են բազմահարկ տներ, տաճարներ, դամբարաններ։ Պահպանված սակավաթիվ կառույցներից է Ատեբանի աշտարականման, բուրգով պսակված դամբարանը Դուգգայում (մ.թ.ա. 200, ճարտարապետ՝ Աբարիշ)։ Քաղաքի շրջակայքում հայտնաբերված ոսկերչական իրերը, կավե կանթեղները, անոթները, արձանիկները, դիմակները, ինչպես և մարդկային ֆիգուրների պատկերներով քանդակազարդ սարկոֆագները պատկերացում են տալիս Կարթագենի արվեստի մասին։

Պունիկյան Պատերազմները

Պատերազմ Սիցիլիայի համար

Սիցիլիա կղզին Իտալիայի հարավում էր և դեռևս Ք.ա. VI դարից այն պատկանանում էր Հունաստանին։ Այն հանդիսանում էր հույների ամենաեկամտաբեր տարածքներից մեկը։ Ք.ա. IV դարի վերջերին այստեղ երևացին առաջին հռոմեացիները։ Հույները կարողացան հերոսական դիմադրություն ցույց տալ սակայն պարտվեցին։ Կնքված պայմանագրով Սիցիլիայի որոշ շրջաններ անցան Իտալիային։ Սիցիլիան հետաքրքրում էր նաև Կարթագենին, և Ք.ա. III դաորւմ այդ հետաքրքրությունները գլուխ կանգնեցին։ Կարթագենցիները հարձակվեցին Սիցիլիայի վրա և նվաճեցին որոշ հողեր։ Ք.ա. 241 թվականին թուլացած Հռոմի և Կարթագենի միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Հունաստանը զրկվեց Սիցիլիայից։ Կղզին բաժանվեց պայմանագիրը կնքողների միջև։

Պունիկյան II պատերազմը

Սիցիլիայի համար մղված պատերազմից հետո, մի քանի տարի անց Կարթագենը կրկին հզորացավ։ Նույն դարավերջին Կարթագենի բանակը՝ Հաննիբալի առաջնորդությամբ կարողացավ գրավել Իսպանիան։ Այնտեղ կային արծաթի հարուստ հանքավայրեր։ Իսպանիայում ապրող ցեղերից կարթագենցիները կազմեցին հզոր մի բանակ։ Հաննիբալը հռոմեացիների ոխերիմ ոսոխն էր։ Հաննիբալի գահակալությամբ սկսվեց կարթագենա-հռոմեական մի նոր հակամարտություն։ Երկար սպասելով հռոմեացիների հարձակմանը, Հաննիբալը հենց ինքը նախահարձակ եղավ։ Հաննիբալի զորքը ցամաքով անցավ Իտալիա։ Ալպյան լեռները անցնելով Հաննիբալը հանգրվանեց Պադան (ներկայիս՝ Պո) գետի ափին։ Այստեղ ապրող գալլերը, որոնք թշնամանքով էին վերաբերվում հռոմեացիներին, միացան կարթագենցիներին։ Այսպես սկսվեց II (երկրորդ) Պունիկյան պատերազմը։

Օրենսդիր իշխանություն

Օրենսդիր իշխանությունը պատկանել է 10-ի խորհրդին (մ.թ.ա. 5-րդ դարի կեսից՝ 30-ի խորհուրդ) և Ավագների խորհրդին (մ.թ.ա. 5-րդ դարի կեսից՝ 100-300 անդամ)։ Մագիստրատների և առաջին հերթին զորահրամանատարների գործունեությունը հսկում էր 104-ի խորհուրդը։

Գերագույն գործադիր իշխանություն

Գերագույն գործադիր իշխանությունը գտնվել է 2 մագիստրատների ձեռքին, որոնք ընտրվում էին ազնվատոհմ և ունևոր մարդկանցից, կրում էին սուֆետի տիտղոս և չունեին ռազմական իշխանություն։ Ժողովրդական ժողովը նշանակալի դեր չի խաղացել, այն իշխանություն էր ձեռք բերում միայն մագիստրատների միջև տարաձայնության դեպքում՝ ունենալով ոչ միայն մագիստրատների առաշարկությունները քննարկելու, այլև սեփական առաշարկություններ անելու իրավունք։ Մ.թ.ա. 146 թվականին երրորդ փյունիկյան պատերազմի արդյունքում հռոմեացիների կողմից նվաճվել և ամբողջովին ոչնչացվել է։

Տնտեսություն

Աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ արագորեն դարձել է միջնորդային առևտրի խոշոր կենտրոն։ Կարթագենում եղել են զարգացած խոշոր ստրկատիրական գյուղատնտեսություն ու արհեստավորական արտադրություն։ Ստրուկների հետ շահագործվել են նաև կիսազատ կախյալ արտադրողները՝ բոդերը։ Մասնավոր արհեստանոցներից բացի եղել են նաև պետական արհեստանոցներ, որտեղ շահագործվել է պետական ստրուկների աշխատանքը։ Կարթագենին ենթակա տերիտորիաների երկրագործ բնակչությունը պարտավոր էր վճարել հարկ՝ հացահատիկի բերքի 1/10-ի չափով, հաճախ՝ ավելի շատ։ Այդ բնակչության անխնա շահագործումը բազմիցս ապստամբությունների պատճառ է դարձել։ Փյունիկեցիների գաղթավայրերը (Ուտիկա, Լեպտիս Մագնա և այլն), որոնք մտել են Կարթագենի պետության կազմի մեջ, ունեցել են նրա նման հասարակական և քաղաքական կառուցվածք ե, հավանաբար, օգտվել են ներքին ինքնավարությունից։ Նրանք պարտավոր էին մաքսատուրք վճարել Կարթագենին իրենց առևտրից։

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Mostfa Settala
2 Мая 2015
The most beautiful, the most amazing, the most significant city in Tunisia, the masterpiece of this country, a mixture of history, charm and prestige.
ismail t.
7 Ноября 2013
Mutlaka görülmesi gereken yerlerden biri
Veruschka Correia Lima
30 Сентября 2013
É sempre uma emoção visitar uma local tão importante pra história da humanidade. Maior orgulho dos tunesinos.
???? Salwá ???? BenBellá ????
19 Октября 2015
Un des meilleurs cartiers de la Tunisie ever ????
Hamma Riahi
4 Июля 2015
La capitale de pouvoir, ou n'est plus !
BS M
9 Июля 2013
Grande ville d'histoire quand tu nous tiens !
7.3/10
snow balls, Vadim I և 3,961 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
La Villa Bleue

սկսած $220

Dar El Marsa Hotel & Spa

սկսած $214

Movenpick Hotel Gammarth Tunis

սկսած $229

Dar Marsa Cubes

սկսած $174

Ramada Plaza Tunis

սկսած $0

Dar Said

սկսած $156

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Saint Louis Cathedral, Carthage

Saint Louis Cathedral (français. La cathédrale Saint-Louis de C

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Byrsa

Byrsa was the walled citadel above the harbour in ancient Carthage. It

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lake of Tunis

The Lake of Tunis (البحيرة, El Bahira, French: Lac de Tunis) is a natu

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cathedral of St. Vincent de Paul

The Cathedral of St Vincent de Paul is a Roman Catholic cathedral in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bab Saadoun

Bab Saadoun is one of the gates of the medina of Tunis, the capital of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Utica, Tunisia

Utica is an ancient city northwest of Carthage near the outflow of the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Храм Александра Невского (Бизерта)

Храм Алекса́ндра Не́вского (фр. L’église Alexandre Nevsky) — правосла

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Thuburbo Majus

Thuburbo Majus (or Thuburbo Maius) is a large Roman site in northern

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Փամուքքալե

Փամուքքալեն (թուրք.՝ Pamukkale, թարգ. - «բամբակային բերդ») տ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Tel Megiddo

Megiddo (עברית. מגידו) is a hill in modern Israel near the Kibbutz o

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kerkouane

Kerkouane (العربية. كركوان; occasionally Kerkuane) is a Punic city i

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Լեպտիս Մագնա

Լեպտիս Մագնա (արաբ․՝ لَبْدَة‎‎ Լաբդահ) նաև Լեկտիս Մագնա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Beit She'arim National Park

Beit She'arim (he-n. בֵּית שְׁעָרִים), also known as Beth She'arim

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը