Չապուլտեպեկ ամրոց

Չապուլտեպեկ ամրոց (իսպ.՝ Castillo de Chapultepec), Մեքսիկայի կայսրերի, միապետերի ու նախագահների նախկին նստավայր Մեխիկոյի Չապուլտեպեկ բարձունքին՝ ծովի մակարդակից 2325 մետր բարձրության վրա, Չապուլտեպեկ զբոսայգու կենտրոնում: Չապուլտեպեկ բառը ծագում է ացտեկական chapoltepēc բառից, որը նշանակում է «մորեխների բլուր»: Բլուրը գտնվում է ացտեկների համար սրբազան վայրում: Այդտեղ գտնվող կառույցները ժամանակի ընթացքում ծառայել են մի քանի նպատակների, որոնցից են Ռազմական ակադեմիան, արքայական նստավայրը, թագավորական տունը, աստղադիտարանը և ներկայումս Պատմության ազգային թանգարանը:

Սա Հյուսիսային Ամերիկայի միակ թագավորական ամրոցն է, որը ծառայել է որպես միապետի նստավայր. Մեքսիկական երկրորդ կայսրության օրոք այստեղ են ապրել Մեքսիկայի միապետ Մաքսիմիլան I-ը և նրա կինը՝ Մեքսիկայի կայսրուհի Շառլոտան:

Գաղութատիրության ժամանակաշրջան

1775 թվականին Իսպանիայի փոխարքա Բերնարդո դե Գալվեսը հրամայեց Չապուլտեպեկ բարձունքի ամենաբարձր կետում իր համար կառուցել մի վեհաշուք տուն: Իսպանական բանակի փոխգնդապետ և ինժեներ Ֆրանցիսկո Բամբիտելին կազմեց կառույցի նախագիծը, և շինարարությունը սկսվեց նույն տարվա օգոստոսի 16-ին:

Երբ Բամբիտելին մեկնեց Հավանա, նախագծի ղեկավարությունն իր վրա վերցրեց կապիտան Մանուել Ագուստին Մասկարոն, ում ղեկավարությամբ աշխատանքներն ընթացան արագ տեմպերով: Մասկարոն մեղադրվում է իսպանական գահի դեմ ընդդիմանալու մտադրությամբ այդտեղ ամրոց կառուցելու մեջ: Փոխարքա Բերնարդո դե Գալվեսը 1786 թվականի նոյեմբերի 8-ին հանկարծամահ է լինում: Ըստ շահարկումների նրան թունավորել էին, սակայն ոչ մի ապացույց չի գտնվել:

Չունենալով գլխավոր ինժեներ՝ իսպանական միապետությունից հրամայում են շենքն աճուրդով վաճառել կառուցման համար օգտագործված գումարի մեկ հինգերորդին համարժեք գնով: Գնորդ չգտնելով՝ փոխարքա Խուան Վիսենտե դե Գուեմես Պաչեկո դե Պադելա ի Օրկասիտասը մտադրվում է շենքն օգտագործել Նոր Իսպանիայի թագավորության ընդհանուր արխիվի համար, սակայն այդ գաղափարը չիրականացավ, քանի որ շենքը նախագծված չէր այդ նպատակի համար:

1806 թվականին Մեխիկո քաղաքի իշխանությունը գնում է կառույցը:

Անկախություն

Մեքսիկայի անկախության պատերազմի (1810-1821) տարիներին Չապուլտեպեկ ամրոցը լքված է եղել մինչև 1833 թվականը, երբ որոշվել է շենքը դարձնել Ռազմական ակադեմիա (Heroico Colegio Militar): Կատարվել են մի շարք կառուցվածքային փոփոխություններ, այդ թվում ավելացվել է «Caballero Alto» («բարձրահասակ ասպետ») պահակադիտանոցը:

Ամերիկա-մեքսիկական պատերազմի Չապուլտեպեկի ռազմաճակատում 1847 թվականի սեպտեմբերի 13-ին զոհվեցին հերոս կադետները ( Niños Héroes): Ի հիշատակ նրանց՝ ամրոցի գլխավոր մուտքի առաստաղին ստեղծվել է մի մեծ որմնանկար:

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը պատվով է կատարել իր գործը Չապուլտեպեկի ճակատամարտում: Համաձայն ծովային հետևակի կորպուսի ավանդույթի՝ սպաների տաբատների կարմիր շերտագծերը սովորաբար հայտնի են որպես արյան շերտագծեր և արվել են ի հիշատակ ծովային հետևակի կորպուսի սպաների, ովքեր զոհվել են 1847 թվականի Չապուլտեպեկի ճակատամարտում:

Մեքսիկայի նախագահ Միգել Միրամոնի (ով նաև Ռազմական ակադեմիայի շրջանավարտ էր) ղեկավարության տարիներին ամրոցի երկրորդ հարկում կառուցվեցին բազմաթիվ սենյակներ:

Նոր ժամանակներ

Մեքսիկայի երկրորդ կայսրության անկումից հետո՝ 1867 թվականից ամրոցը չէր օգտագործվում: 1876 թվականի հրամանով 1878 թվականին ամրոցի տեղում բացվեց աստղադիտարան, որը գործեց միայն հինգ տարի, և այն որոշվեց տեղափոխել Տակուբայայի նախկին արքեպիսկոպոսի նստավայր, որպեսզի ամրոցի շենքում կրկին տեղակայվի ռազմական ակադեմիան, ինչպես նաև շենքը դառնա նախագահական նստավայր:

1882 թվականից և Պորֆիրիո Դիասի նախագահության ընթացքում պալատը ենթարկվել է մի շարք կառուցվածքային փոփոխությունների: Ամրոցը որպես նախագահական նստավայր է եղել հետևյալ նախագահների համար՝ Ֆրանսիսակո Իգնասիո Մադերո, Վենուստիանո Կառանսա, Ալվարո Օբրեգոն, Պլուտարկո Էլիաս Կալես, Էմիլիո Պորտես Գիլ, Պասկուալ Օրտիս Ռուբիո, Աբելարդո Ռոդրիգես: Որոշ ժամանակ այն նաև օգտագործվել է որպես հյուրերի կամ օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակների համար պաշտոնական տուն:

1939 թվականի փետրվարի 3-ին նախագահ Կարդենաս ի դել Ռիոյի հրամանով Չապուլտեպեկ ամրոցում է տեղակայվել Պատմության ազգային թանգարանը (Museo Nacional de Historia), ինչպես նաև նախկին Հնագիտության, պատմության և ազգագրության ազգային թանգարանի հավաքածուն (այժմ՝ Մշակույթների ազգային թանգարան): Թանգարանը բացվել է 1944 թվականի սեպտեմբերի 27-ին: Նախագահ Կարդենաս ի դել Ռիոն տեղափոխվել է Մեքսիկայի պաշտոնական նախագահական նստավայր՝ Լոս Պիյոս, և երբեք Չապուլտեպեկ ամրոցում չի ապրել:

Մշակույթում

  • 1996 թվականին ամրոցում է նկարահանվել «Ռոմեո + Ջուլիետա» ֆիլմը, գլխավոր դերերում՝ Լեոնարդո ԴիԿապրիո և Կլեր Դենս
  • 1954 թվականի ամերիկյան պատերազմական Վերա Կրուս ֆիլմում ամրոցը ներկայացվել է՝ օգտագործելով հավաքածուներ և դեկորներ
  • 2006 թվականի «Ghost Recon: Advanced Warfighter» վիդեո խաղում մակարդակներից մեկում խաղն ընթանում է ամրոցում
  • Չապուլտեպեկ ամրոցն օգտագործվել է որպես ճարտարապետական ամրոցի մոդել՝ նախագծելու այնպիսի շենքեր, ինչպիսիք են 13-րդ գնդի զինագործարանը

Արտաքին հղումներ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
48 hrs Azap
15 Апреля 2013
If you felt like going to the Chapultepec Park, don't forget to visit the this Castle afterwards, where you will enjoy an amazing view, beautiful decorations and the Porfirian style of construction.
Marco Ortiz
24 Января 2016
Amazing place, full of history. You will also find great views of the Mexico City Skylines.
Paul Fraites
17 Апреля 2016
The museum is located at the top of the hill. Make sure you have water before you begin your journey to the top. There's lots of historic murals make sure to visit all rooms!
Roberto Bruder Aguiar
19 Марта 2018
I was extremely surprised by how well Mexico keeps its history. Everything really well conserved and beautifully displayed. I learnt a lot in a half day here.
Carlos Lopez
13 Декабря 2016
Beautiful place! The views of the city from here are incredible!! A must see!
Andreina Machado
16 Июня 2019
Such an iconic place! It holds so much history, nowadays is a museum where you can learn a lot about Mexico. And the view is incredible.
9.0/10
Svetlana Bulavskaya, Nadya Popova և 322,175 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
В 0.2км от Rampa de acceso al Castillo de Chapultepec, Bosque de Chapultepec I Secc, 11100 Ciudad de México, CDMX, Մեքսիկա Ուղղություններ ստացեք
Втр-Вск 9:00 AM–5:00 PM

Museo Nacional de Historia (Castillo de Chapultepec) Foursquare վրա

Չապուլտեպեկ ամրոց Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Gran Hotel Ciudad de Mexico

սկսած $154

Best Western Majestic

սկսած $0

Hotel Castropol

սկսած $35

Hotel Amigo Zocalo

սկսած $29

Hampton Inn & Suites Mexico City Centro Historico Hotel

սկսած $102

Hotel Templo Mayor

սկսած $29

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ռուֆինո Տամայոյի թանգարան (Մեխիկո)

Ռուֆինո Տամայոյի թանգարան (իսպ.՝ Museo Rufino Tamayo), ժամանակակի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Անթրոպոլոգիայի ազգային թանգարան (Մեխիկո)

Անթրոպոլոգիայի ազգային թանգարան, (իսպ.՝ Museo Nacional de Ant

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Luis Barragán House and Studio

The Luis Barragán House and Studio, located in the Tacubaya suburb of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
La Feria Chapultepec Mágico

La Feria Chapultepec Mágico is an amusement park in Mexico City in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Անկախության հուշարձան (Մեխիկո)

Անկախության հուշարձան կամ Անկախության հրեշտակ (ի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գեղարվեստի պալատ (Մեխիկո)

Գեղարվեստի պալատ (իսպ.՝ Palacio de Bellas Artes), Մեքսիկայի և Մեխիկո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Palace of Iturbide

The Palace of Iturbide (1779 to 1785) is a large palatial residence

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կառլ IV-ի ձիարձան

Կառլ IV-ի ձիարձան (հայտնի է որպես Էլ Կաբայիտո), 1802 թվականին

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թուրինի թագավորական պալատ

Թուրինի թագավորական պալատ (իտալ.՝ Palazzo Reale di Torino), Իտալիայի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Livadia Palace

Livadia Palace (Ukrainian: Лівадійський палац, Russian: Ливадий

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սևիլյայի Ալկասար

Սևիլյայի Ալկասարը (իսպ.՝ Reales Alcázares de Sevilla), թագավորակա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Summer Palace

The Summer Palace or Yihe yuan (Шаблон:Zh-tspl) is a palace in Beiji

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կազերտայի պալատ

Կազերտայի թագավորական պալատ (իտալ.՝ Reggia di Caserta, Իտալերեն ա

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը