Չինգիզ Այթմատովի անվան ռուսական դրամայի թատրոն (ռուս.՝ Государственный национальный русский театр драмы имени Ч. Айтматова), գտնվում է Ղրղզստանի Բիշքեկ քաղաքում:
1935 թվականին Ղրղզստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել ինքնուրույն ռուսական դրամատիկական թատրոնի ստեղծման վերաբերյալ: Այդ տարիների թերթերի հրապարակումներից կարելի է պատկերացնել, թե որքան կարևորություն է տրվել այս իրադարձությանը: Մինչև այժմ Ռուսական պետական ակադեմիական դրամատիկական թատրոնը շարունակում է մնալ Ղրղզստանի միակ ռուսական թատրոնը:
Թատերախմբի հիմքը դրել են Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի շրջանավարտները (ուսուցիչներից էին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ն. Ն. Լիտովցևան և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վ. Ա. Օռլովը): Խումբը ղեկավարում էր Վ. Գ. Ֆելդմանը, ով դարձել է թատրոնի գլխավոր ռեժիսորը:
Թատրոնն իր պատմությունը սկսում է 1935 թվականի նոյեմբերի 6-ից` Ե. Յանովսկու «Մայրաքաղաք» պիեսի (Մոսկվայի մետրոյի շինարարների մասին) բեմադրությամբ:
Խորհրդային ժամանակներում թատրոնը կրում էր Ն. Կ. Կրուպսկայայի անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն անվանումը:
1958 թվականին Մոսկվայում Ղրղզստանի արվեստի երկրորդ տասնօրյակում ընդգծվել են անսամբլի բարձր մասնագիտական հմտությունը, համերաշխությունը և հստակությունը, ինչը թույլ է տվել «Կրուպսկայայի անվան ռուսական դրամատիկական թատրոնը համարել երկրի լավագույն թատերախմբերից մեկը» («Երեկոյան Մոսկվա», հոկտեմբեր, 1958), և այն այդպիսին է մնացել տասնամյակներ շարունակ:
1966 թվականի նոյեմբերին թատրոնն արժանացել է Կրեմլի բեմում ելույթ ունենալու պատվին: Ներկայացվել են այդ տարիների լավագույն ներկայացումները.
70-ականների վերջից մինչև 90-ականների սկիզբ թատրոնն ակտիվ մասնակցել է ԽՍՀՄ-ի տարբեր եկրներում կայացող դրամատուրգիայի փառատոններին: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել ռուս թատերական գործիչների հետ սերտ համագործակցությանը: 1976 թվականին թատրոնը թատերական արվեստի զարգացման համար պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության նոր հաստատված շքանշանով, իսկ 1988 թվականին թատրոնին շնորհվել է ակադեմիականի կոչում:
Թատրոնի խաղացանկում մշտապես հատուկ տեղ են զբաղեցրել ներկայացումներ ըստ Ղրղզստանի գրողների և դրամատուրգների ստեղծագործությունների.
1980 թվականին թատրոն է հրավիրվել Վլադիվաս Պազին, ով հետագայում դարձել է թատրոնի գլխավոր ռեժիսորը: 1988 թվականին Մոսկվայում կայացած հյուրախաղերում թատրոնը ներկայացրել է Չ. Այթմատովի «Կոճղ» պիեսի բեմադրության պրեմիերան: Այդ աշխատանքը քննադատությունն անվանել է յուրահատուկ փորձ: Այստեղ առաջին անգամ միավորվել են Ռուսական դրամատիկական թատրոնի և Ղրղզստանի դրամատիկական թատրոնի դերասանները: 1988 թվականին ներկայացումը մասնակցել է Բիշկեկի Միջազգային փառատոնին, որը նվիրված էր Չ. Այմաթովի հոբելյանին:
1991 թվականին Խորհրդային Միությունում առաջին անգամ շվեցայցարացի ռեժիսոր Բեչարտը բեմադրել է Մաքս Ֆրիշի «Անդորրա» պիեսը: 1993 թվականին Իոշկար-Օլեում կայացած միջազգային թատերական փառատոնում Վ. Պազիի բեմադրած «Երեք քույրեր» ներկայացումը ճանաչվել է լավագույնը:
Թատրոնի գոյության ընթացքում բեմադրվել են ներկայացումներ հետևյալ ռեժիսորների կողմից` Գեորգի Իվանով (ՌԽԴՍՀ արվեստի վաստակավոր գործիչ), Ղրղզստանի արվեստի վաստակավոր գործիչ Մարկ Մալամուդ, ՌԽԴՍՀ վաստակավոր արտիստ Վ. Պանով: Թատրոնում խաղացել են դերասաններ Ա. Սվիստունովը, Ն. Բելյակովը, Ա. Գոլովինը, Ա. Բիրուլյան:
Ղրղզստանի թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և ազգերի միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած հատուկ դերի համար 2007 թվականի օգոստոսի 2-ին Ղրղզստանի նախագահի թիվ 353 հրամանագրով Ղրղզստանի Հանրապետության պետական ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոնին է շնորհվել ազգայինի կարգավիճակ և այն անվանափոխվել է` կոչվելով Ղրղզստանի Հանրապետության ազգային ռուսական դրամատիկական թատրոն:
2008 թվականի դեկտեմբերի 10-ին Ղհ նախագահի հրամանով Ռուսական ազգային թատրոնին տրվել է Ղրղզստանի հերոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Ղրղզստանի աժողովրդական գրող Չինգիզ Այթմատովի անունը:
2015 թվականին Չինգիզ Այթմատովի անվան դրամայի թատրոնը նշել է իր 80 ամյակը: 80-ամյակի հոբելյանական թատերաշրջանը նվիրված է եղել Վյաչեսլավ Կազակովի և Վլադիսլավ Պազիի հիշատակին: