Բրիտանական վարչապետների նստավայրը (անգլ.՝ 10 Downing Street), Մեծ Բրիտանիայի վարչապետների պաշտոնական նստավայրն է 1902 թ-ից։ Այս հասցեն Մեծ Բրիտանիայի և աշխարհի ամենահայտնի հասցեներից մեկն է։ Կառույցը գտնվում է Լոնդոնի Դաունինգ սթրիթ փողոցի վրա, Ուայթհոլին մոտ։ Շենքը կառուցվել է 1735 թ-ին, իսկ 1902 թ-ից դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետների նստավայրը։ Սկզբում եղել է Դաունինգ սթրիթ, 5: 2007 թ-ի հունիսի 27ից 2010 թ-ի մայիսի 11-ը նստավայրի ղեկավարն էր Գորդոն Բրաունը։ Կառույցի մոտ են գտնվում Սենթ Ջեյմսի այգին, Վեստմինստերյան պալատը և Բուքինգեմյան պալատը։