Դիսնեյլենդ «Փարիզ» (ֆր.՝ Disneyland Paris), միջազգային զբոսայգի և ժամանցի հանգստավայր Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։ Զբոսայգին գտնվում է Փարիզի կենտրոնից 32 կմ դեպի արևելք։
Համարվում է Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի տարեկան ամենաշատ այցելուներ ունեցող զբոսայգին: Ժամանցի հանգստավայրը պատկանում է միջազգային ճանաչում ունեցող Ուոլթ Դիսնեյ ընկերությանը:
Փարիզի Դիսնեյլենդ զբոսայգին զբաղեցնում է 32 կմ (20 մղոն) տարածք: Նրա տարածքում է գտնվում երկու թեմայի այգիներ, մի քանի հյուրանոցներ, գնումների կենտրոններ, ռեստորաններ և զվարճանքի համալիր՝ գոլֆի դաշտ և այլն։
Դիսնեյլենդի այգում 1992 թվականի ապրիլի 12-ին բացվել է առողջարանային համալիր։