Դուվրի սպիտակ ժայռեր (անգլերեն՝ White Cliffs of Dover), Պա դե Կալե նեղուցի Բրիտանական մասում գտնվող մոտ գտնվող ափամերձ ժայռեր։ Մտնում են Քենթի կոմսության սահմանների մեջ: Անվանումը ստացել են Դուվր նավահանգստային քաղաքից: ժայռերի բարձրությունը հասնում է մինչև 107 մետրի: Նրանց նվիրված են մի շարք հայտնի ստեղծագործություններ: Դուվրի սպիտակ ժայռերի երևալը ծովայինների մոտ Անգլիա հասնելու նշան էր։ Հավանաբար այս Սպիտակ ժայռերին է Անգլիան պարտական «Ալբիոն» անվանումը, որով հռոմեացիներն անվանել են Անգլիան (albus — «սպիտակ»)։