Դյուրերի տուն-թանգարան

Ալբրեխտ Դյուրերի տուն, գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի տունը։ Գտնվում է Նյուրնբերգի հին հատվածում, կառուցվել է շուրջ 1420 թվականին։ Նկարիչն այստեղ ապրել և աշխատել է 1509 թվականից մինչև կյանքի վերջը (1528)։ Ապրել է կնոջ, մոր, աշակերտների և ենթավարպետների հետ։ Ներկայումս տունը վերածվել է թանգարանի և պատկանում է քաղաքի թանգարանների միությանը։

Պատմություն

Տան անկյունի հին գերանները, ըստ դենդրոխրոնոլոգիական հետազոտության, թվագրվում են 1418 թվականով, ինչը հնարավորություն է տալիս որպես տան կառուցապատման թվական դիտարկել 1420֊ը։ Ներկայումս այն քառահարկ կառույց է, որի ներքևի երկու հարկերը պատրաստված են ավազաքարից, իսկ վերին երկուսը՝ ֆախվերկից։ Տանիքն ունի փողոցին նայող մեծ ձեղնապատուհաններ։ Դրանք վերանորոգվել են XIX դարում, երբ առանց հստակ հիմքերի ենթադրվեց, որ Դյուրերի արվեստանոցը գտնվում էր այնտեղ։

1501 թվականին վաճառական և աստղագետ Վալտեր Բերնհարդը գնեց տունը։ Նրա իրականացրած էական վերակառուցման արդյունքում տունը ստացավ ներկայիս տեսքը։ Աստղագիտական ուսումնասիրություններ կատարելու նպատակով հարավային կողմում տեղադրվեց մի քանի պատուհան։ Նյուրնբերգի քաղաքային պահոցում պահպանվել է համաձայնագիրը, ըստ որի՝ տան բնակիչներին արգելվում է նոր պատուհաններից ինչ֊որ բան նետել հարևան տանիքի վրա։ Տան հին նկարներում կարելի է տեսնել, որ այն օգտագործվել է որպես աստղագիտական դիտարան։

Առք ու վաճառքի պայմանագրի համաձայն՝ 1509 թվականին Վալտերների ընտանիքը 275 գուլդենով տունը վաճառեց Ալբրեխտ Դյուրերին։ Նկարչի մահվանից հետո կինը՝ Ագնես Դյուրերը, շարունակեց ապրել Ցիսելգասեի տանը, որն այնուհետև ժառանգեց նրա քույր Կատերինան։ 1514 նոյեմբերի 14-ին Կատերինան 1150 ֆլորինով տունը վաճառեց դարբին Կլաուս Ֆրեյենհամերին։ Թեև իր պատմության ամբողջ ընթացքում պահպանվել է տեղեկատվություն տան 24 տերերի մասին, սակայն այն ավելի հայտնի է իբրև Դյուրերի տուն։ Բարոկկո շրջանի նշանավոր նկարիչ, Նյուրնբերգի ակադեմիայի հիմնադիր Յոահիմ ֆոն Զանդրարտը 1675 թվականին Դյուրերի մասին գլխում նկարագրել է տան դիրքը։

1826 թվականին՝ Դյուրերի մահվան 300֊րդ տարելիցին ընդառաջ, Նյուրնբերգը ձեռք բերեց տունը և կահավորեց սենյակ֊թանգարան։ 1871 թվականին՝ նկարչի հոոբելյանին, տունը անցավ Դյուրերի տան հանրությանը։ Այդ ժամանակից էլ այն դարձավ թանգարան։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգի հին հատվածը գրեթե ամբողջությամբ ավերվել էր, տուժել էր նաև Դյուրերի տունը։ Հանրության համար թանգարանը բացվեց 1949 թվականին՝ դառնալով քաղաքի վերականգնված և հասանելի հասարակական կառույցներից մեկը։ Նկարչի ծննդյան 500-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահենդեսին ընդառաջ արևմտյան հատվածը ստացավ ներկայիս կառուցապատումը։ Ցուցադրության շինությունը 1996/1998 թվականներին վերափոխվեց կինոթատրոնի։ Այն նախատեսվում է օգտագործել ցուցահանդեսների և կոնֆերանսների համար։

Շնորհիվ 1990 թվականին անցկացված վերականգնողական֊բարելավման աշխատանքների՝ տունը գտնվում է շատ լավ վիճակում։

Տան ներկայիս հասցեն է՝ Ալբրեխտ Դյուրերի փողոց, 39։ Գտնվում է Տիրգերտներտորպլատցի մոտ, որն իր ճարտարապետական կառուցվածքի շնորհիվ համարվում է քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը և կրում է «Դյուրերի հրապարակ» ոչ պաշտոնական անվանումը։ Հրապարակը, որում տեղադրված է նաև Դյուրերի արձանը, գտնվում է Սուրբ Սեբալդի եկեղեցու արևմտյան հատվածում։

Թանգարան

Դյուրերի տունը Վերածննդի ժամանակաշրջանի նշանավոր նկարչի միակ թանգարանն է։ Դրա պատմությունը արվեստի և մշակույթի պատմության մեջ միշտ եղել է ցուցանմուշային թեմա։

Առաջին հարկում գտնվում են երկար խոհանոցը և այսպես կոչված «Վանդերերի սենյակները» (գերմ.՝ Wandererzimmer)։ Դրանք կառուցվել են 1870-ական թվականներին Ֆրիդրիխ Վանդերերի կողմից։ Վերևի հարկում գտնվում է ամենամեծ սենյակը, որտեղ կարող էր գտնվել արվեստանոցը։ Այստեղ կարելի է տեսնել այն գործիքներն ու նյութերը, որոնցով աշխատել է նկարիչը, ինչպես նաև տպագրության սարքը, որն օգտագորխծել է Դյուրերի ժամանակներում։ Այս և հարևան սենյակում ցուցադրված են փայտի և պղնձի վրա փորագրության միջոցները։ Այդ տեխնիկաները կիրառելու մեջ Դյուրերը համարվում էր անգերազանցելի վարպետ։

Թանգարանում կարելի է տեսնել նաև Դյուրերի կարևորագույն ստեղծագործությունների պատճենները, ինչպես նաև ժամանակավոր ցուցադրությունների համար բերվող բնօրինակ աշխատանքները։

2009 թվականի օգոստոսի 1-ից տուն֊թանգարանի և գրաֆիկական հավաքածուի տնօրենը արվեստագետ Թոմաս Շաուերտն է։

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Sofia Papastamelos
30 Декабря 2016
Very well done and interesting museum. The paintings inside are copies but are beautiful nonetheless. You learn a lot about the artist and where he lived.
Juliette Rien
27 Мая 2015
A lot of interactive screens and entertaining audio guide as house holds mostly reproductions and non-original furnishings
Angie B
25 Сентября 2023
The Dürer House Museum gives visitors insight into the life and art of Nuremberg's most famous painter and printmaker Albrecht Dürer.
Best Western Central Europe
20 Октября 2011
The museum shows all facets of the painter´s work and presents the living and working quarters of the artist.
Steven Jaross
4 Августа 2017
Schönes Museum mit gute Geschichte von Albrecht Dürer mit Audio Guide ist sehr empfehlenswert
Ирина Жиркова
20 Марта 2018
Билет стоит 6€, в следущий музей из списка (а там есть чудесный музей игрушек) по 3€, в остальные бесплатно. Не помню как называется программа, но интересующиеся могут загуглить.
7.2/10
2,064 մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
Albrecht-Dürer-Straße 37, 90403 Nürnberg, Գերմանիա Ուղղություններ ստացեք
Втр-Ср-Птн 10:00 AM–5:00 PM
Чтв 10:00 AM–8:00 PM
Sat-Вск 10:00 AM–6:00 PM

Albrecht-Dürer-Haus Foursquare վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Sorat Hotel Saxx Nürnberg

սկսած $91

Hotel Five

սկսած $196

Hotel dasPaul

սկսած $105

Hotel Agneshof Nürnberg

սկսած $121

Burghotel Nürnberg

սկսած $134

Hotel Elch

սկսած $81

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նյուրնբերգ ամրոց

Նյուրնբերգ ամրոց(գերմ.՝ Nürnberger Burg), ավազաքարե ժայռի վրա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Nuremberg Toy Museum

The Nuremberg Toy Museum (also known as Lydia Bayer Museum) in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Nuremberg Frauenkirche

The Frauenkirche (in English, 'Church of Our Lady') is a church in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Fleisch Bridge

The Fleisch Bridge (German: Fleischbrücke or 'Meat Bridge') or

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
St. Lorenz, Nuremberg

St. Lorenz (St. Lawrence) is a medieval church of the former free

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Germanisches Nationalmuseum

The Germanisches Nationalmuseum is a museum in Nuremberg, Germany.

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Way of Human Rights

The Way of Human Rights (German: Straße der Menschenrechte) is a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Documentation Center Nazi Party Rally Grounds

The Documentation Center Nazi Party Rallying Grounds (German:

Տեսեք մոտակա բոլոր տեղերը

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Wave Hill

Wave Hill is a Шаблон:Convert estate in the Hudson Hill section of Ri

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վիլլա Վիզքայա

Վիլլա Վիզքայա (անգլ.՝ Villa Vizcaya), գտնվում է ԱՄՆ-ի Մայամի քաղաքի Կ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Great Dixter

Great Dixter is a house in Northiam, East Sussex, England. It was

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mount Royal Chalet

Chalet du Mont-Royal (English. 'Mount Royal Chalet') is a building

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mount Vernon

Mount Vernon, located near Alexandria, Virginia, was the plantation

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը