Դժոխքի դարպասներ

Դժոխքի դարպասներ կամ Դարվազա (թուրքմ.՝ Derweze, պարս․՝ دروازه ― [դարվազա]՝ «դարպասներ» բառից), գազային խառնարան Թուրքմենստանում։ Տեղի բնակիչները և զբոսաշրջիկներն այն անվանում են «Դուռ դեպի տարտարոս» կամ «Դժոխքի դարպասներ» (թուրքմ.՝ jähenneme açylan gapy)։ Գտնվում է Երբենտ աուլից 90 կմ հեռավորության վրա։ Կրատերի տրամագիծը կազմում է մոտավորապես 60 մ, խորությունը՝ մոտ 20 մ։

Պատմություն

1971 թվականին Թուրքմենստանի Դարվազա գյուղի մոտակայքում խորհրդային երկրաբանները հայտնաբերեցին ստորգետնյա գազի կուտակումներ։ Պեղումների արդյունքում երկրաբանները հանդիպել են ստորգետնյա խոռոչի (դատարկություն), որի պատճառով գետինը փլվել է՝ առաջացնելով գազով լցված մեծ փոս։ Հորատացման մեքենաների համալիրը իր սարքավորումների և տրանսպորտի հետ ընկել է ձևավորված փոսը, միջադեպի ժամանակ մարդիկ չեն տուժել։ Որպեսզի վնասակար գազից չտուժեն մարդիկ և կենդանիները, որոշվեց այն այրել։ Երկրաբանները ենթադրում էին, որ հրդեհը մի քանի օրից կհանգչի, սակայն սխալվեցին։ 1971 թվականից խառնարանից դուրս եկող բնական գազը անդադար այրվում է, օր ու գիշեր։

Ինչ-որ բան ներս ընկնելուց հետո չի կարող դուրս գալ։ Ցանկացած կենդանի էակ դատապարտված է մահվան։ Այս «դռների» միջոցով հայտնվելով անդրշիրիմյան աշխարհում, ոչ ոք չի կարող դուրս գալ։ Տաք օդով ծխացող խառնարանի շրջանագիծը 60 մ է, խորությունը՝ 20։ Գազը դուրս է գալիս երկրից խորքից՝ բաժանվելով մի քանի հարյուր տարբեր մեծության այրվող ջահերի։ Որոշ ջահերի կրակի «լեզուները» հասնում են մինչև 10-15 մ բարձրության։

2004 թվականին Դարվազա գյուղը քանդվել է։ 2010 թվականին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բարդիմուհամեդովը այցելեց Դերվազա և հայտարարեց, որ կրատերը պետք է ծածկվի կամ պետք է ձեռնարկել այլ միջոցներ՝ սահմանափակելու համար շրջանի մյուս հանքավայրերից գազի արդյունահանման վրա ազդեցությունը։

2013 թվականի նոյեմբերին կանադացի հայտնի ճանապարհորդ և հետազոտող Ջորջ Քորոնիսը իջել է խառնարանի հատակը հետազոտությունների և նմուշների հավաքման համար։ Նրան հաջողվել է գտնել բակտերիաներ, որոնք ապրում են խառնարանի բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Այդ բակտերիաները չեն հանդիպում երկրի մակերևույթի վրա որևէ տեղ, և իրենց գերազանց են զգում՝ ապրելով խառնարանի շիկացած հատակի էկոհամակարգում։

Դարվազի խառնարաններ

Այրվող խառնարանից մի փոքր հեռավորության վրա են գտնվում նմանատիպ ծագմամբ ևս երկու փլուզում։ Այս խառնարանները չեն այրվում, գազի ճնշումը շատ ավելի թույլ է։ Խառնարաններից մեկի հատակին բաց մոխրագույն գույնի պղպջակաձև հեղուկ կեղտ է, մյուսի հատակին՝ փիրուզագույն երանգի հեղուկ։

Տես նաև

  • Բաբա Գուրգուր

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
cxbyte
12 Сентября 2012
Сколько добра пропадает.

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hotel Asia Khiva

սկսած $70

Omar Khayyam Hotel

սկսած $55

Kukaldosh Boutique Hotel

սկսած $45

Orient Star Khiva Hotel

սկսած $60

Minorai-Kalon Hotel

սկսած $120

Lyabi House Hotel

սկսած $60

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Trolltunga

Trolltunga is a piece of rock that stands horizontally out of the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Դուվրի սպիտակ ժայռեր

Դուվրի սպիտակ ժայռեր (անգլերեն՝ White Cliffs of Dover), Պա դե Կա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Dune of Pilat

The Dune of Pilat (French: Dune du Pilat, official name), also called

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Balanced Rock

Balanced Rock is one of the most popular features of Arches National

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Loch Ard Gorge

The Loch Ard Gorge is part of Port Campbell National Park, Victoria,

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը