Էլաֆոնիսի (հուն.՝ Ελαφονήσι, թարգմանաբար՝ «եղջերուի կղզի»), Հունաստանին պատկանող անմարդաբնակ կղզի Միջերկրական ծովում: Գտնվում է Կրետե կղզու հարավային ափին, վարչականորեն մտնում է Խանիայի նոմոսի կազմի մեջ:
Կղզին գտնվում է Կրետեի ափագծից ընդամենը 100 մետր հեռավորության վրա և ալիքների բացակայության դեպքերում Էլաֆոնիսիից Կրետե կարելի է հասնել գետանցով կամ լաստանավով:
Հունաստանում կղզին հայտնի է 1824 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած իրադարձությամբ: Զատկի կիրակի օրը թուրքերը հարձակում են գործել տեղի հույն բնակչության վրա, որի արդյունքում զոհվել է ավելի քան 700 մարդ: Մի քանի հարյուր մարդ էլ վաճառվել է ստրկության:
Ի հիշատակություն այս օրվա՝ կղզու ամենաբարձր կետում կանգնեցվել է մի հուշատախտակ, որը այցելուներին հիշեցնում է սգո օրվա մասին:
1907 թվականի փետրվարի 22-ին Էլաֆոնիսիի ափերի մոտ տեղի է ունեցել նավաբեկություն, որի արդյունքում ավստրիական արտադրության ուղևորատար զբոսաշրջային նավը խորտակվել է: Զոհվել է 38 մարդ:
Վթարի վայրում կառուցվել է հուշահամալիր-փարոս, որի վրա խաչ է բարձրացվել: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փարոսը ավերվել է գերմանացի ֆաշիստների կողմից: