Էլբֆիլհարմոնիա

Էլբֆիլհարմոնիա (գերմ.՝ Elbphilharmonie), համերգասրահ Համբուրգում՝ տեղակայված Էլբայի Գրասբրոոկ կղզու վրա։ Աշխարհի ամենամեծ և լավ ակուստիկա ունեցող համերգասրահներից մեկն է։

Նոր ապակեպատ կառույցը, որը հիշեցնում է առագաստ, ծովի ալիք կամ քվարցի բյուրեղ, կառուցվել է հին շենքի վերնամասում (Kaispeicher A, կառուցված 1963 թվականին)։ Շենքը գտնվում է պատմական Շպայխերշտադտի մոտ և նախագծվել է Herzog & de Meuron ճարտարապետական ընկերության կողմից։ Այն, 108 մ բարձրությամբ, համարվում է Համբուրգի ամենաբարձր բնակելի շենքը։

Էլբֆիլհարմոնիան պաշտոնապես բացվել է 2017 թվականի հունվարի 11-ին Հյուսիսային Գերմանիայի ռադիոսիմֆոնիկ նվագարանի համերգով և լուսային շոուով։

Պատմություն

2007 թվականի ապրիլի 2-ին Kaispeicher A-ում դրվեց համերգասրահի առաջին քարը՝ Համբուրգի այդ ժամանակվա քաղաքապետ Օլե ֆոն Բոյստի, Hochtief ընկերության գործադիր տնօրեն Հեններ Մահլշտադտի, Hochtief-ի նախագծի համակարգող Հարտմուտ Վագների, Համբուրգի մշակույթի նախարար Կարին ֆոն Վելկի և ճարտարապետ Պիեռ դե Մորոնի ներկայությամբ։

2007 թվականին նախատեսվում էր համերգասրահի շինարարությունն ավարտել 2010 թվականին, որի ծախսը պետք է կազմեր 241 մլն եվրո։ 2008 թվականի նոյեմբերին նախնական պայմանագրում փոփոխություններ մտցվեցին, և նախագծի արժեքը կազմեց 450 մլն եվրո։ 2012 թվականի օգոստոսին ծախսերը վերահաշվարկվեցին և գերազանցեցին 500 մլն եվրոն, որը պետք է փակեր նաև տանիքի ծախսը։ Շինարարությունը պաշտոնապես ավարտվեց 2016 թվականի հոկտեմբերի 31-ին, որի վերջնական ծախսը կազմեց 787 մլն եվրո։

Առաջին փորձնական համերգն Էլբֆիլհարմոնիայում տրվեց 2016 թվականի նոյեմբերի 25-ին։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2017 թվականի հունվարի 11-ին Հյուսիսային Գերմանիայի ռադիոսիմֆոնիկ նվագարանի համերգով՝ Տոմաս Հենգելբրոկի ղեկավարությամբ։ Առաջին երաժշտական կատարումը «Pan»-ն էր Բենջամեն Բրիտտենի «Օվիդիուսի 6 մետամորֆոզներ»-ից։

Շենք

Շենքը նախագծվել է որպես մշակութային և բնակելի համալիր։ Նախկինում պահեստ հանդիսացող Kaispeicher A-ի 1966 թվականի աղյուսե ճակատը պահպանվեց շենքի հիմքում։ Սրա վրա հենվում է ապակեպատ արտաքին հարդարանքը և ալիքաձև տանիքը։ Մոտ 1000 ապակյա լուսամուտ է դրված։ Շենքն ունի 26 հարկ, որից առաջին 8 հարկը գտնվում է աղյուսե ճակատային մասում։ Արևմտյան հատվածում այն հասնում է իր ամենաբարձր կետին՝ 108 մ։ Շենքի մակերեսը 120 000 մ² է։ Կոր շարժասանդուղքը արևելյան կողմում գտնվող գլխավոր մուտքը կապում է աղյուսե հատվածի վերնամասի՝ 8-րդ հարկի հետ։ Այստեղ է գտնվում նաև Պլազան, որը բաց է հանրության առջև։ Այնտեղից տեսարան է բացվում դեպի Համբուրգ և Էլբա։ Պլազայից երևում է նաև համերգասրահի նախասրահը։

Էլբֆիլհարմոնիան ունի 3 համերգային դահլիճ։ Մեծ համերգասրահը կարող է տեղավորել 2100 այցելու, որտեղ կատարողները համերգասրահի կենտրոնում են՝ շրջապատված հանդիսականներով։ Ակուստիկան նախագծվել է Յասուհիսա Տոյոտայի կողմից, որը տեղադրել է մոտ 10000 գիպսակարտոնե սալիկ՝ ձայնային ալիքները ցրելու համար։ Մեծ համերգասրահում 69 ռեգիստրով երգեհոն է տեղադրված, որը պատրաստել է Klais Orgelbau ընկերությունը։ Մենահամերգային սրահը նախատեսված է մենահամերգների, կամերային և ջազային համերգների համար․ այն կարող է տեղավորել է 550 հանդիսատես։ Բացի այս, այստեղ է գտնվում նաև Kaistudio-ն, որը տեղավորում է 170 այցելու և նախատեսված է ուսումնական միջոցառումներ կազմակերպելու համար։

Շենքի ծայր արևելյան հատվածը վարձակալել է Westin-ն իր Westin Hamburg Hotel հյուրանոցի համար, որի բացումը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 4-ին։ Հյուրանոցն առաջարկում է 244 սենյակ, որոնք տեղակայված են 9-20-րդ հարկերում։ 8-րդ հարկում գտնվող նախասրահ կարելի է մուտք գործել Պլազայից։ Համերգասրահի արևմտյան հատվածում գտնվող վերին հարկերում տեղակայված է 45 շքեղ բնակարան։ Համալիրում կա նաև կոնֆերանս սրահներ, ռեստորաններ, բարեր և սպա։ 433 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղին ևս համալիրի մասն է կազմում։

Քննադատություն

Նախագիծը քննադատվել է իր բյուջեն գերազանցելու համար։ Այնուամենայնիվ, շինարարության ավարտից հետո Der Spiegel ամսագիրը վերլուծության արդյունքում հայտարարեց, որ բյուջեի գերազանցումը համեմատաբար «համեստ» է՝ համեմատած այլ միջազգային մեգանախագծերի։

Հասարակական տրանսպորտ

Ամենամոտ երկաթուղային կայանը Baumwall-ն է՝ 450 մ հեռավորության վրա։ Մոտակա ավտոբուսի կանգառը Am Kaiserkai-ն է՝ 150 մ հեռավորության վրա։

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Yasaman Zahiri
18 Ноября 2017
This building is a must see in Hamburg! The architecture and the view of the port from the top are amazing. I can't wait for another visit! ????
Stefan Maierhofer
27 Февраля 2018
Outstanding architecture, grab a free ticket t the counter and take the cool escalator upstairs to get a great view over beautiful Hamburg
Lisa Starbucks
30 Июля 2017
The building is unique. It always looks different depending on light and position. Come before 10 a.m. when you have a plaza ticket. Unfortunately, it does not include a visit to the concert hall ????
Uwe Schwers
24 Апреля 2017
Wenn man in Hamburg ist, sollte man unbedingt auch auf die Plaza und die Aussicht genießen. Doch Vorsicht! Es kann sehr voll werden und es haben nur begrenzt Personen Zutritt. Das bedeutet Wartezeiten
Karsten Niemann
31 Декабря 2016
Mit Besucherticket auf die Plaza. Da kann man einmal außen rumlaufen und die gigantische Aussicht genießen. Die Souvenirs sind einfallslos und teuer. Das Bistro vom Störtebeker ist zu empfehlen
Michael Sauerland
22 Ноября 2016
Unbedingt ein Rundgang auf der -Plaza- einplanen -> Genialer Ausblick auf den Hafen !

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Sofitel Am Alten Wall Hamburg Hotel

սկսած $213

Renaissance Hamburg Hotel

սկսած $288

Steigenberger Hotel Hamburg

սկսած $291

Fairmont Hotel Vier Jahreszeiten

սկսած $341

Adina Apartment Hotel Hamburg Speicherstadt

սկսած $145

Sir Nikolai Hotel

սկսած $462

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Afghan Museum

The Afghan Museum (German: Afghanisches Museum) is private museum of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Miniatur Wunderland

Miniature Wonderland (German: Miniatur-Wunderland) is a model railway

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Hamburg Dungeon

Built in 2000, the Hamburg Dungeon is a tourist attraction from a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
St. Nikolai, Hamburg

The Gothic Revival Church of St. Nicholas (German: St.-Nikolai-Kirche)

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
St. Michael's Church, Hamburg

St. Michael's Church (Deutsch. Hauptkirche Sankt Michaelis,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Համբուրգի միջազգային ծովային թանգարան

Համբուրգի միջազգային ծովային թանգարան (գերմ.՝ Internat

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Elbe Tunnel (1911)

Old Elbe Tunnel or St. Pauli Elbe Tunnel (German: Alter Elbtunnel

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բիսմարկի հուշարձան (Համբուրգ)

Բիսմարկի հուշարձան (գերմ.՝ Bismarck-Denkmal), Օտտո ֆոն Բիսմարկին նվ

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Fox Oakland Theatre

The Fox Oakland Theatre is a 2,800-seat concert hall, a former movie

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Boettcher Concert Hall

Boettcher Concert Hall, is a Concert Hall in Denver, Colorado and is

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Большой зал Московской консерватории

Большо́й зал Моско́вской консервато́рии ― конц

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Sala São Paulo

The Julio Prestes Cultural Center, which is located in the old Julio

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Royal Festival Hall

The Royal Festival Hall is a 2,900-seat concert, dance and talks venue

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը