Էլց

Էլց ամրոց (գերմ.՝ Burg Eltz) գտնվում է Գերմանիայում, Ռայնլանդ Պֆալց հողում: 12-րդ դարից մինչև հիմա, արդեն 33 սերունդ, ամրոցը պատկանում է Էլց տոհմին: Գերմանական այն ամրոցներից է, որը երբեք չի զավթվել և ավերվել: Կանգուն է մնացել անգամ XVII և XVIII դարերի պատերազմների և Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ:

Գտնվելու վայր

Ամրոցը երեք կողմերից շրջապատված է Էլզ գետով: Գտնվում է 70 մետր (230 ft) բարձրությամբ ժայռի վրա` բաժանելով Մեյֆիլդը Էյֆելի ստրոտներից:

Պատմություն

IX դարից սկսած Ռոմանական ոճով կառուցված Պլաթէլցը՝ գլխավոր աշտարակը, համարվում է ամրոցի հնագույն մասը: 1157 թվականից ամրոցը եղել է Ֆրիդրիխ I Շիկամորուսի կայսրության կարևորագույն կենտրոնը:

Էլց ամրոցը շուրջ 800 տարի պատկանում է Էլց տոհմին: Այն բաժանված է եղել երեք եղբայրների միջև, որտեղ նրանք ապրել են բոլորը միասին՝ իրենց ընտանիքներով և սպասավորներով:

Ամրոցը պահպանվել է մինչ օրս, այժմյան սեփականատերը՝ կոմս Կարլ Էլցը, ապրում է Մայնի Ֆրանկֆուրտում, իսկ ամրոցը բաց է հանրության համար՝ ապրիլից հոկտեմբեր ամիսներին: Այցելուները կարող են տեսնել գանձարանը, զինապահեստը և զենք ու զրահը:

Շրջապատված է գեղատեսիլ բնությամբ: 2000 թվականից Էլց անտառը դարձել է արգելոց:

1965–1992 թվականներին Էլց ամրոցը պատկերվել է գերմանական 500-անոց մարկի դարսերեսին

Էլց ամրոցի մոդելը օգտագործվել է World of Tanks համակարգչային խաղում:

Ռուբենախյան տուն

1472 թվականին, Վիլհելմ Ֆոն Էլցի և իր կնոջ՝ Կատարինի ժամանակ (նկարները կարելի է տեսնել վերևի հարկի ննջարանում), գոթական ոճով, կառուցվել է Ռուբենախյան (Rübenach) տունը: Ութ հարկանի շինության դահլիճում զետեղված է զինանոցը, որտեղ ցուցադրված է միջնադարյան զենքի հավաքածուն (բնօրինակները): Միջնադարում զենքերը, որպես ամրոցի հարստություն, պահել են լավ պաշտպանված տարածքում:

Այսօր զինանոցում կարելի է տեսնել XV-XVI դարերի օղազրահների և սաղավարտների ամբողջական հավաքածու, նետերի հավաքածու, որոնք օգտագործել են ամրոցի պահապանները 1333 թվականին, հրաձիգ զենքերի հավաքածու, կացիններ և նիզակներ: Այստեղ ցուցադրված են նաև XVII-XVIII դարերի արևելյան զենքերի հավաքածու, որոնք օգտագործել են թուրքերը 1683 թվականին Վիեննայի ճակատամարտում: Այդ ռազմաավարը բերել է Էլցերի ընտանիքի ներկայացուցիչներից մեկը, որ մասնակցել էր այդ հաղթական ճակատամարտին:

Տան ստորին սրահի կաղնու հեծանները և բուխարիները պահպանվել են բնօրինակ տեսքով: Պատերը ծածկված են XVI դարի գորգերով և կտորներով՝ էկզոտիկ կենդաննիների պատկերներով (ընձառյուծներ, ջայլամներ, կոկորդիլոսներ և ուղտեր): Դահլիճը զարդարված է մեծ քանակությամբ թանկարժեք նկարներով: Հատուկ տեղ է զբաղեցնում "Տիրամայրը մանկան և խաղողի ողկյուզի հետ" նկարը (հեղինակ՝ Լուկաս Կրանախ Ավագ, XVI դար): Պատուհանների արանքում զետեղված է "Խաչելության տեսարանը"՝ ստեղծված 1495 թվականին:

Տան վերին սրահում ամբողջովին պահպանվել է բնակելի տարածքի սկզբնական կառուցվածքը: Հարյուրավոր տարիների ընթացքում այն եղել է իշխանների ննջարանը: Պահպանվել է 1520 թվականի մահճակալը, որը հատակից փոքր ինչ բարձր է, որպեսզի լավ պահպանի տաքությունը: Սենյակի պատերը զարդարված են XV դարի որմնանկարներով: Որմնանկարների վրա վերջին աշխատանքները կատարվել են XVI դարում և շուրջ 300 տարի է ինչ ռեստավրացիայի կարիք չունեն: Սենյակի գոթական ոճով բազմանկյունանի կարկառամասում զետեղված է ընտանեկան կապելլան: Հյուգո Էլցը օծել է կապելլան ի հիշատակ իր ծնողների՝ Վիլհելմ և Կատերին Էլցերի:

Ռոդենդորֆյան տուն

Տան շինարարությունը (գոթական ոճով) սկսվել է 1477 թվականին, Ֆիլիպ Էլցի ժամանակ: Տաս հարկանի Մեծ ռոդենդորֆյան տունը իր անվանումը ստացել է Լոտարինգում ժառանգական տարածքներից: Փոքր ռոդենդորֆյան տունը գտնվում է ամրոցի հարավային կողմում, կառուցվել է XVI դարի կեսերին:

Տան մեծ սրահը նախատեսված է եղել ընտանեկան տոների, պարահանդեսների, ընտանեկան խորհուրդների համար, որտեղ հավաքվել են Էլցերի տոհմի երեք ճյուղերի բոլոր մեծահասակ ներկայացուցիչները: Կենտրոնական հեծանների և դահլիճի անկյունների հիմարների դիմակները խորհրդանշում են խոսքի ազատությունը, իսկ մուտքի դռան կամարին փորագրված վարդը, լռության այլաբանական խորհրդանիշը, նշանակում է, որ այն ինչի մասին խոսվում է դահլիճի պատերից ներս, չի կարելի բարձրաձայնել նրա սահմաններից դուրս: Այստեղ նույնպես ցուցադրված են զենքեր և ասպետական զրահներ, այդ թվում XIX դարի 3 շքեղ հավաքածու:

Ամրոցի գանձանոցը

Գանձանոցում կա ավելի քան 500 ցուցանմուշ: Դրանք թանկարժեք կռածո աշխատանքներ են ոսկուց և արծաթից, փղոսկյա մանրակերտեր, ոսկերչական իրեր, ակնեղեն, գոհարեղեն, ճենապակի, փորագրություններ ապակու վրա, բյուրեղապակյա սկահակներ, թրեր, սուսերներ, դաշույներ և այլն:

Գրականություն

  • Ute Ritzenhofen: Burg Eltz, Deutscher Kunstverlag (2002), broschiert, 96 S., ISBN 3-422-06248-3

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Robin Bertels
3 Ноября 2017
One of the most impressive fortresses of the Mosel region. Guided tours start every 15 min. 2.5km / 30 min. walk from the Ringsteiner Mühle hotel and restaurant in Moselkern.
LukaSH
3 Апреля 2016
Such an awesome place! You feel like in a real fairytale. Beautiful castle, beautiful surrounding!
Matthias
2 Июня 2015
There are a couple of different approaches to this castle. You can walk 15 - 120 mins and the sight is worth it but the tour through the castle was packed and we even went on a rather rainy day.
Caroline
1 Сентября 2018
I feel completely enchanted! One of the fairytale castles in Germany. From the parking lot, you have 2 options to get to the castle: a 15 minute walk through a mountain forest, or the shuttle bus.
Lydia Unicørn
19 Сентября 2018
Für schöne Fotoaufnahmen am besten erst nachmittags kommen. Vormittags steht die Sonne direkt hinter der Burg und man fotografiert nur gegen die Sonne.
Jo Luchty
4 Июля 2016
Eine der schönsten Burgen in Deutschland, sehr interessant auch die Schatzkammer und fachlich gute Führung

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Schloß-Hotel Petry

սկսած $183

Moselstern Parkhotel Krähennest

սկսած $137

Hotel Lellmann

սկսած $80

Hotel Filla Andre

սկսած $217

Moselstern Hotel Zum guten Onkel

սկսած $58

Hotel Traube

սկսած $80

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Burg Bischofstein

Burg (Castle) Bischofstein is a castle on the Moselle River in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Waldeck Castle

Castle Waldeck in the Gemarkung of the village Dorweiler, in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
科赫姆城堡

Paghimo ni bot Lsjbot.

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Castle Kastellaun

Castle Kastellaun is a ruined medieval castle in Kastellaun in the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Moselle Viaduct

The Mosel valley bridge carries the Bundesautobahn 61 over the Moselle

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Goloring

The Goloring is an ancient earthworks monument located near Koblenz,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Stolzenfels Castle

Stolzenfels Castle (German: Schloss Stolzenfels) is a castle near

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lahneck Castle

Lahneck Castle is a medieval fortress located in the city of Lahnstein

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նոյշվանշտայն

Նոյշվանշտայն (գերմ.՝ Schloß Neuschwanstein) ռոմանտիզմի ոճով կ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թաուեր

Թաուեր («աշտարակ», անգլ.՝ Her Majesty's Royal Palace and Fortress

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Château de Gruyères

The Castle of Gruyères (in french: château de Gruyères), located in th

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Հրեշտակի ամրոց

Սուրբ Հրեշտակի ամրոց իտալ.՝ Castel

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Castello Scaligero (Sirmione)

Замок Скалігерів (італ. Castello Scaligero) —

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը