Երկու օվկիանոսների ակվարիում (անգլ.՝ Two Oceans Aquarium), Հարավային կիսագնդի խոշորագույն ակվարիումը (Քեյփթաուն, Հարավաֆրիկյան Հանրապետություն): Ակվարիումը տեղակայված է Բարեհուսո հրվանդանից ոչ հեռու, որտեղ միախառնվում են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերը: Ակվարիումը գտնվում է Քեյփթաունի «Վիկտորիայի և Ալֆրեդի» (Victoria & Alfred Waterfront) ծովափում:
Բացվել է 1995 թվականի նոյեմբերի 13-ին: Համարվում է աշխարհի խոշորագույն ակվարիումներից մեկը: Ավելի քան 30 ավազաններում լողում են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների 300 տեսակներ, ինչպես նաև բազմաթիվ անողնաշարավոր կենդանիներ (հողմածաղիկներ, մեդուզաներ, ճիճուներ (Lamellibrachia), երկփեղկանիներ, փորոտանիներ և խեցգետնանմաններ: Հատուկ ատրակցիոնները տեղավորում են 2 միլիոն լիտր Open Ocean Tank, որտեղ կարելի է տեսնել շնաձկներ և կատվաձկներ, և Living Kelp Forest (ջրիմուռների անտառ), որը արտացոլում է ծովափի կենդանական աշխարհը: Պինգվիններով և փոկերով ավազե լողափում նմանակվում է հրվանդանի տեղատվությունը և մակընթացությունը:
«Երկու օվկիանոսների ակվարիումում» լայնորեն ցուցադրվում են հարավաֆրիկյան ափամերձ գոտիներում բնակվող կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչները: