Երկրորդ համաշխարհային պատերազմի կանանց հուշարձան

Երկրորդ համաշխարհային պատերազմի կանանց հուշարձան (անգլ.՝ Monument to the Women of World War II), Լոնդոնի Ուայթհոլ փողոցում Կենոտաֆից հյուսիս գտնվող Մեծ Բրիտանիայի ազգային պատերազմի հուշահամալիր: Ստեղծել է քանդակագործ Ջոն Ու. Միլսը, բացման արարողությունը կատարել է Եղիսաբեթ II-ը 2005 թվականի հուլիսին:

Հուշահամալիրի ստեղծման նպատակով կազմակերպվել է դրամահավաք, որին իր մասնակցությունն է բերել Ազգային ժառանգության հիշատակի հիմանդրամը: Բարոնուհի Բութրոյդը դրամահավաքի գումարը ձեռք է բերել «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուում:

Հիմնադրում

Հուշահամալիրի ստեղծման գաղափարը 1997 թվականին առաջ է քաշել թոշակի անցած դիվանագետ Դեյվիդ Մաքնոլի Ռոբերտսոնը, ով տեղեկացրել էր, որ շատ երկրներ ունեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կանանց կատարած աշխատանքը հավերժացնող ազգային հուշարձան, մինչդեռ Մեծ Բրիտանիան չուներ: Նախորդ արշավների արդյունքում Ռոբերտսոնի մասնակցությամբ իրականացված դրամահավաքով հաջողվել էր հուշատախտակ փակցնել Յորքի Սուրբ Պետրոսի տաճարում: Արշավի առաջատարներն էին նախկին հրացանակիրներ Էդնա Սթորրը և Միլդրեդ Վիլը: Դրամահավաքին իրենց աջակցությունը բերեցին Բարունուհի Բութրոյդը, բրիտանացի երգչուհի, Բրիտանական Կայսրության շքանշանակիր Վերա Լիննը և Բրիտանական թագավորական ընտանիքի անդամ արքայադուստր Աննան: Դրամահավաքին աջակցեցին նաև քաղաքական գործիչներ Ջոն Գրոգանը, Հյու Բեյլին, Բարոնուհի Ֆինլայ Լանդաֆցին և Ռոբերտ Քրաուֆորդը:

Ազգային ժառանգության հիշատակի հիմնադրամը հատկացրեց 934,115 ֆունտ ստերլինգ, 800,000 ֆունտ ստերլինգ հանգանակեց Բարոնուհի Բութրոյդը, որը 2002 թվականին «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուում հայտնվեց բարեգործական նպատակով: Գումարի մնացած մասը հանգանակեց Յորքում հիմնադրված Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիր հիմնադրամը:

Նախագծում

Նախագծի նախնական տարբերակը ներկայացնում էր օդային հարձակման հսկիչ կնոջ, որն ապաստան է տալիս երեխաների: Այս տարբերակը պարզեցվեց, մինչև վերջնական տարբերակը ստացվեց:

Բրոնզե հուշարձանն ունի 6,7 մետր բարձրություն, 4,9 մետր երկարություն և 1,8 մետր լայնություն: Հուշարձանի կողերի գրվածքները կրկնօրինակում են պատերազմի ժամանակի ռացիոնալ գրքերի համար օգտագործվող տառատեսակը: Հուշարձանի շուրջ 17 անհատական հագուստներ ու համազգեստներ են , որոնք խորհրդանշում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կանանց ստանձնած տարբեր աշխատանքները: Հանդերձանքը ներառում է համազգեստներ, որոնք հագել են Կանանց ցամաքային բանակում, Կանանց արքայական ռազմածովային նավատորմում, բուժքրոջ, ոստիկանի հագուստ, զոդման դիմակ:

Հուշարձանի բացում

Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2005 թվականի հուլիսի 9-ին, Լոնդոնի պայթյուններից երկու օր անց: Հուշարձանը բացել է Եղիսաբեթ II-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 60-ամյա տարեդարձի միջոցառումների շրջանակներում: Բացման արարողությանը մասնակցել են նաև Բարոնուհի Բութրոյդը, Մարգարետ Թետչերը, Վերա Լիննը, Պաշտպանության քարտուղար Ջոն Ռեյդը, ինչպես նաև պատերազմի վետերան կանայք, ինչպես նաև Ֆրանսիական դիմադրության բրիտանացի գործակալ Նենսի Ուեյքը: Բացման ժամանակ անցել են հինգ ուղղաթիռներ՝ Apache, Sea King, Lynx, Chinook և Merlin, որոնք վարել է կանանց անձնակազմը: Դրան հաջորդել են կին օդաչուների վարած երկու Tornado ADV-ները:

Վանդալություն

2015 թվականի մայիսին ընտրություններում Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության հաղթանակից հետո, հուշարձանը վանդալների կողմից ներկվել է կարմիր գրաֆիտիով: Դաունինգ փողոցը վնասը համարել է «վիրավորական», և առնվազն 17 մարդ է ձերբակալվել Ուայթհոլ փողոցի բախումների ժամանակ:

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Mikey
15 Марта 2016
Subtle and thought provoking.
Vicente Martinez
14 Февраля 2017
Puede pasar desapercibido, pero su valor simbólico es innegable.
7.8/10
Vadim I և 3,072 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
70 Whitehall, Լոնդոն SW1A 2AS, UK Ուղղություններ ստացեք
Вск 10:00 AM–7:00 PM
Пнд 10:00 AM–4:00 PM
Втр 11:00 AM–8:00 PM
Ср Noon–7:00 PM
Чтв 9:00 AM–10:00 AM
Птн 11:00 AM–7:00 PM

Women of World War II Foursquare վրա

Երկրորդ համաշխարհային պատերազմի կանանց հուշարձան Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Spectacular Strand 2 bed apartment!!

սկսած $0

Amba Hotel Charing Cross

սկսած $645

1 Compton

սկսած $0

Clarendon Serviced Apartments - Chandos Place

սկսած $0

The Grand at Trafalgar Square

սկսած $418

Amba Hotel Charing Cross

սկսած $0

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cenotaph

A cenotaph is a tomb or a monument erected in honor of a person or

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Դաունինգ սթրիթ, 10

Բրիտանական վարչապետների նստավայրը (անգլ.՝ 10 Downing Street), Մե

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բանքեթինգ հաուս

Բանկետի սրահը (Banqueting House), գտնվում է Ուայթհոլի ամրոցի մո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Horse Guards Parade

Horse Guards Parade is a large parade ground off Whitehall in central

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բիգ Բեն

Բիգ Բենը (անգլ.՝ Big Ben), զանգ է, որը գտնվում է Լոնդոնի ժ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Parliament Square

Parliament Square is a square at the northwest end of the Palace of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
PS Tattershall Castle

The PS Tattershall Castle is now moored on the River Thames at the

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Shrine of Remembrance

The Shrine of Remembrance, located in Kings Domain on St Kilda Road,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Poklonnaya Hill

Poklonnaya Gora (русский. Покло́нная гора́, lit. a bow-down hill)

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Տրայանոսի սյուն

Տրայանոսի սյուն (իտալ.՝ Colonna Traiana, լատ.՝ COLVMNA

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հաղթանակի սյուն

Հաղթանակի սյուն (գերմ.՝ Siegessäule), պատմական հուշարձան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Arlington National Cemetery

Arlington National Cemetery, in Arlington County, Virginia is a

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը