Ֆլյոյեն (նորվ.՝ Fløyen կամ նորվ.՝ Fløyfjellet), լեռ (բլուր) Նորվեգիայի Հոռլան կոմսության Բերգեն քաղաքում: Ունի 425 մետր բարձրություն:
Ֆլյոյեն լեռը Բերգենում գտնվող 15 լեռներից ամենագրավիչն է և քաղաք այցելած հյուրերի մեծ մասը պարտադիր կերպով բարձրանում է այն: Գագաթից երևում է Բերգենի գեղեցիկ համայնապատկերը:
Լեռան լանջին կառուցված է ֆունիկուլյոր, որը ուղևորներին քաղաքի կենտրոնից 6 րոպեում տեղափոխում է դիտակետ, որը գտնվում է լեռան լանջին՝ 320 մ բարձրության վրա: Դիտակետը գտնվում էգագաթից 1 կմ հյուսիս-արևելք: Ֆունիկլյորը աշխատում է տարվա մեջ 12 ամիս:
Ֆլյոյեն լեռը Բերգենի տարածաշրջանում համարվում է արշավային տուրիզմի կենտրոններից մեկը: Ստորոտից մինչև գագաթ ստեղծված են արշավային արահետներ, որոնք անցնում են անտառի միջով: