Ֆոնտենբլո անտառ (ֆր.՝ Forêt de Fontainebleau), անտառային տարածք Ֆրանսիայում, որը տեղակայված է Փարիզից մոտավորապես վաթսուն կիլոմետր հարավ-արևմուտք։ Գտնվում է Ֆոնտենբլո շրջանում, Սեն-է-Մարն դեպարտամենտի հարավարևմտյան հատվածում (Իլ դը Ֆրանս երկրամաս)։ Անտառի մեջ են մտնում մի քանի կոմունաներ, որոնցից են Ֆոնտենբլոն և Ավոնը։ Անտառն ընդգրկում է 280 քառ. կմ տարածք։
35 միլիոն տարի առաջ անտառի տեղում ծով է եղել։ Նահանջելով, մնացել է 50մ հաստությամբ ավազի շերտ։ Այդ ավազը աշխարհում ամենամաքուրներից մեկ է, այսինքն այն օգտագործվում է մուրանո ապակու արտադրության մեջ։
Անտառում ամենատարածված ծառերն են կաղնին (44%), շոտլանդական սոճին (40 %), և եվրոպական հաճարենին (10%): Հայտնաբերվել է երեք հազար տեսակի սունկ: Անտառում բնակվում են նաև մոտավորապես յոթ հազար կենդանատեսակ, որոնցից հինգ հազարը միջատներ են։
Անտառն ընդգրկում է 25000 հա տարածք։ Ունի տարբեր գեղեցիկ լանդշաֆտներ՝ ներառում է ժայռեր, քարանձավներ, բլուրներ և հովիտներ, որտեղ աճում են հավամրգեր և օրոճներ։ Ըստ «Ֆոնտենբլո անտառի բարեկամներ» ասոցացիայի (ֆր.՝ Les Amis de la Forêt de Fontainebleau), որը զբաղվում է անտառի պահպանությամբ, անտառի ֆլորան և ֆաունան ընդգրկում է՝
Ֆոնտենբլո անտառը հանրաճանաչ որսատեղի է։ Որսը կազմակերպվում է, որպեսզի վերահսկվեն խոշոր կենդանիները, ինպիսիք են եղջերուներն ու վայրի խոզերը, և պահպանվի անտառի էկոհամակարգի կեսաբանական հավասարակշռությունը։ Որսը թույլատրվում է նոյեմբերի 1-ից մինչև փետրվարի 28-ը։ Ֆոնտենբլո անտառն այն քիչ տեղերից մեկն է, որտեղ գործածվում է որսկան շներով ավանդական որսը։
Ամեն տարի անտառ է այցելում շուրջ 17 միլիոն զբոսաշրջիկ։ Իր բազմազան ռելիեֆի շնորհիվ այս տարածքը հատկապես մեծ մասսայականություն է վայելում ժայռամագլցողների և բոուլդերինգի սիրահարների շրջանում։ Վերջինիս համար նախատեսված են տարբեր բարդության երթուղիներ՝ «սպիտակ», որ հասանելի է նույնիսկ երեխային և «սև»՝ միայն պրոֆեսիոնալների համար։