Ուժեղ in Boyard-Ville

Ֆորտ Բոյար

8.0/10

Ֆորտ Բոյար, ջրային քարե ամրոց, որը գտնվում է Ֆրանսիայում։

Կառուցման պատմությունը

Ֆորտ Բոյարի կառուցման առաջարկությունը եղել է դեռևս 1666 թվականին Ռոշֆորի ռազմական բազայի կառուցումից հետո։ Բայց Սեբաստիան Լե Պրետր դե Վոբանը հակաճառում է Լյուդովիկոս 14–րդին՝ ասելով. «Սըր, ավելի լավ է Լուսինն ատամներով բռնել, քան այդտեղ ամրություն կառուցել»։ Շինարարությունն ի վերջո սկսվում է 1801 թվականին՝ Նապոլեոն 1–ի օրոք՝ Ռոշֆոր քաղաքի մատույցները բրիտանացիների հարձակումներից պաշտպանելու համար։ Այն ժամանակներում հրետանու հեռահարությունը կարճ էր, իսկ երկու կղզիների հեռավորությունն ավելի մեծ էր, որը հնարավորություն չէր տալիս ափին դրված հրետանուն, կրակի տակ պահել նեղուցը։ Ֆորտի շինարարությունն իրականացվում էր քարերով, որոնք դրվում էին անմիջապես ծովի հատակին։ 1809 թվականին ամրության շինարարությունը կանգ է առնում տեխնիկական դժվարությունների պատճառով (քարերը իրենց իսկ ծանրությունից ընկղմվում էին տիղմի շերտերում)։ Շինարարությունը վերսկսվեց 1837 թվականին՝ Լուի Ֆիլիպի գահակալության օրոք, երբ Անգլիայի հետ հարաբերությունները կրկին լարվեցին։ Ամրության շինարարությունը տևեց 20 տարի, 1857 թվականին այն արդեն պատրաստ էր։ Երբ շինարարությունն ավարտվեց, հրետանու հեռավորությունն արդեն կտրուկ ավելացել էր և ամրության նշանակությունը որպես ռազմական հենակետ նվազեց։

1913 թվականին Ֆորտը լիովին կորցնում էր ռազմավարական նշանակությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի օրոք գերմանացիներն այն օգտագործում էին որպես հրաձգարան, ինչով էլ մեծ վնաս հասցրեցին շինությանը։ Հետագա 80 տարիներին նախկին ամրությունը լիովին լքված վիճակում էր և աստիճանաբար քայքայվում էր ծովի, քամու և ծովային թռչունների կողմից։ 1962 թվականին Ֆորտ Բոյարն աճուրդի է հանվում՝ 7500 ֆրանկ նախնական արժեքով։ Հիմնական պայքարը ծավալվում է ատամնաբույժ Էրիկ Էրտի և Ֆորտ Բոյարի ընկերների միության նախագահի միջև։ Ի վերջո, Էրտը վճարում է 28 000 ֆրանկ (իր մրցակցից 3 000 ֆրանկ ավելի) և ձեռք բերում Ֆորտը՝ որպես սեփականություն։ Սակայն, նա շինության վերականգնման համար միջոցներ չուներ։ Իսկ տարիներն անցնում էին և Ֆորտ Բոյարն ավելի էր քանդվում՝ ծովի, քամու, ինչպես նաև զբոսաշրջիկների կողմից, որոնք պարզապես քար առ քար տանում էին այն։ 1979 թվականին Էրտը որոշում է ազատվել Ֆորտ Բոյարից և վաճառքի է հանում 1.2 միլիոն ֆրանկով։ Միակ հետաքրքվողը «Ծովով խանգարվածները» ասոցիացիան էր, որը ցանկանում էր այն արտիստների և էկոլոգների հանդիպման վայր դարձնել։

Նոր ժամանակներ

Սկսած 1980 թվականից Ֆորտ Բոյարի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորում հեռուստատեսությունը։ Մասնավորապես՝ Ֆիլիպ Դե Դելևելը, «Գանձեր որոնողները» հանրաճանաչ հաղորդաշարի վարողը, որի հաղորդումներից մեկում հերոսը պետք է Ֆորտ Բոյարում գտներ Նապոլեոնի ծխախոտատուփը։ Նույն թվականին Ռոշֆորի առևտրային պալատը Ֆորտ Բոյարը վերակառուցելու առաջարկություն է ստանում։ Սակայն ոչ մեկին այդ առաջարկը չի հետաքրքրում։ 1989 թվականին Էրիկ Էրտը 1.5 միլիոն ֆրանկով վաճառում է Ֆորտ Բոյարը հեռուստախաղերի պրոդյուսեր Ժակ Անտուանին, որն իր շոուի համար տարածք էր փնտրում։ 1989 թվականին սկսվում է Ֆորտ Բոյարի վերակառուցումը։ Շինությունից 25 մետր հեռավորության վրա կառուցվում է նավամատույցի հարթակ՝ նավերի մոտենալու համար։ Սարքավորումներով հագեցվում են 2 սրահները՝ համանուն հեռուստախաղի համար։ 1996 թվականին վերականգնվում են նաև հրետանային պլատֆորմները։ Սակայն Ֆորտ Բոյարը դեռևս ծովի քարուքանդ անող հարվածներին էր ենթարկվում։ Լիովին մաքրվում են արտաքին պատերը։ Աշխատանքների ավարտական փուլում վերականգնվում է հիմնական բանակը (2003-2004 թվականներին)։

Ֆորտ Բոյարը կինեմատոգրաֆում

1962 թվականին Ֆորտ Բոյարը երևաց գեղարվեստական ֆիլմում։ Դա «Զինվորի հանգիստը» ֆիլմն էր։ 1966 թվականին Ռոբերտ Էնրիկոյի «Արկածներ որոնողները» ֆիլմում այն դառնում է սցենարի հիմնական բաղկացուցիչներից մեկը՝ 15 րոպե էկրանային ժամանակով։ Այդ րոպեների համար 3 շաբաթ պահանջվեց և նկարահանումներն ընդհատվեցին ուժեղ փոթորիկով, որի ընթացքում հարկ եղավ նկարահանող խմբին արագորեն տարհանել ուղղաթիռով։

Կատեգորիաներ:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Sébastien Granday
12 Августа 2016
La vue du site est magnifique
Анна Говердовская
Пока до него доберешься,океан вытрясет из тебя всю душу. Второй раз- ни за что!!!
Գտնվելու վայրը
Քարտեզ
Հասցե

В 4км от Forêt des Saumonards, 17190 Saint-Georges-d'Oléron, Ֆրանսիա

Ուղղություններ ստացեք
Բաց ժամեր
Sat 10:00 AM–Noon
Вск 10:00 AM–7:00 PM
Пнд 11:00 AM–4:00 PM
Втр-Ср 10:00 AM–5:00 PM
Чтв 11:00 AM–7:00 PM
Հղումներ

Fort Boyard Foursquare վրա

Ֆորտ Բոյար Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Résidence Pierre & Vacances Le Fort de la Rade

սկսած $0

Résidence Pierre & Vacances Le Fort de la Rade

սկսած $94

Motel Île de Lumière

սկսած $229

Grand Hotel des Bains

սկսած $133

Résidence Néméa Les Sables Vignier

սկսած $1024

Résidence Néméa La Cascade

սկսած $156

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Fort Enet

Fort Énet is a fortification in the Pertuis d'Antioche in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Fort Louvois

Fort Louvois, which is known locally as Fort Chapus or Fort du Chapus,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Aquarium de La Rochelle

Aquarium de La Rochelle is a family-owned public aquarium in La

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Fort de La Prée

The Fort de La Prée is a French fortification located near the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lighthouse of La Coubre

The Lighthouse of La Coubre (French: Phare de la Coubre) is a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
La Palmyre Zoo

La Palmyre Zoo (French: Zoo de La Palmyre) is one of the most popular

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cordouan Lighthouse

Cordouan lighthouse is an active lighthouse located 7 km at sea,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pont du Diable (Saint-Palais-sur-Mer)

Pont du Diable (Saint-Palais-sur-Mer) զբոսաշրջային գրավչությու

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kazan Kremlin

The Kazan Kremlin (русский. Казанский Кремль; татарча/tatarça. Каза

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Fort of São Miguel Arcanjo

The Fort of São Miguel Arcanjo (St. Michael the Archangel) is

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Fort San Cristóbal (Puerto Rico)

Castillo de San Cristóbal is the largest fortification built by the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Poznań Fortress

Poznań Fortress, known in German as Festung Posen (Polish: Twierdza

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
San Juan National Historic Site

San Juan National Historic Site in San Juan, Puerto Rico, includes

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը