Art museums and galleries в Մոսկվա

«Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարան

8.7/10

«Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարան (Garage Museum of Contemporary Art), Ռուսաստանի առաջատար ժամանակակից արվեստի թանգարանը և առաջին բարեգործական կազմակերպությունը, որ ուղղված է ժամանակակից արվեստի ու մշակույթի զարգացմանը։ Թանգարանը հիմնադրվել է 2008 թվականին Դարիա Ժուկովայի և Ռոման Աբրամովիչի կողմից և գտնվում է Գորկու այգում։ Թանգարանի հիմնական նպատակներից են ծանոթացնել Ռուսաստանին ժամանակակից արվեստի ձեռքբերումներին, բարձրացնել ռուսական ժամանակակից արվեստի մակարդակը և աջակցել ռուս երիտասարդ նկարիչների սերնդին։ Թանգարանի կողմից անցկացվող լայնածավալ ցուցադրական, կրթական, գիտական ու հրատարակչական գործունեությունը ցույց է տալիս այն կարևոր գործընթացները, որոնք տեղի են ունենում ռուսական և միջազգային մշակույթում և հնարավորություն են բացում հանրային երկխոսության, նոր ստեղծագործությունների ստեղծման ու դրանց հանդեպ քննադատական վերաբերմունքի ձևավորման համար։ Այս գործունեության կենտրոն է հանդիսանում թանգարանի հավաքածուն, երկրի միակ արխիվը, որտեղ ընդգրկված են ռուս նկարիչների աշխատանքները սկսած 1950-ական թվականներից մինչև մեր օրերը։ Թանգարանը կազմակերպում է ցուցահանդեսներ և տարբեր կրթական միջոցառումներ` սեմինարներ, դասախոսություններ, քննարկումներ, կինոդիտումներ, մաստեր-կլասեր և դասընթացներ երեխաների ու մեծահասակների համար։ Միևնույն ժամանակ թանգարանը կատարում է գիտական գործունեություն։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է հրատարակչական գործունեություն, աջակցություն երիտասարդ նկարիչներին, գրախանութ և սրճարան։

Պատմություն

Ժամանակակից արվեստի կենտրոն «Գարաժ» (2008-2014)

Բախմեևյան ավտոբուսի ավտոտնակ, (2008-2011)

Նախապես հաստատությունը գտնվում էր Բախմետևյան հայտնի ավտոբուսի ավտոտնակում, Մոսկվայում (ինչի շնորհիվ էլ ստացել է «գարաժ» անվանումը)։ Կառույցը նախագծվել էր ճարտարապետ-կոնստրուկտոր Կոնստանտին Մելնիկովի կողմից։ Բախմետևյան ավտոբուսի տնակը հուշարձան է` նվիրված խորհրդային ավանգարդին` կառուցված Կոնստանտին Մելնիկովի և Վլադիմիր Շուխովի նախագծով։ Այս լայնածավալ կառույցը թույլատրեց մեծ ցուցադրության պլանավորումը, ինչպես նաև, հնարավոր դարձրեց իրականացնել շարունակական լուսավորչական ծրագրեր ցուցադրություններին զուգահեռ` Ռուսաստանում մեկընդմիշտ փոխելով կրթության մասին պատկերացումները արվեստի ոլորտում։

Ամառային պավիլիոն. 2012

Ճարտարապետներ. Արտյոմ Կիտաև, Լեոնիդ Սլոնիմսկի, Նիկոլայ Մարտինով, Արտյոմ Ստաբորովսկի և նկարիչ Մաքսիմ Սվիվակով։ Ամառային պավիլիոնը եղել է ժամանակավոր ցուցադրության տարածք ու միևնույն ժամանակ գեղարվեստական օբյեկտ է։ «Գարաժ»-ը նախաձեռնողականություն է ցուցաբերել երիտասարդ ռուս ճարտարապետների հետ աշխատելու համար։

«Գարաժ»-ի ժամանակավոր պավիլիոն (2012-2015)

2012 թվականին «Գարաժ»-ը տեղափոխվեց Գորկու այգի, Ժամանակավոր պավիլիոն, որը ստեղծվել էր ճապոնացի ճարտարապետ Շիգերու Բանի կողմից։ Այս ոճային և ֆունկցիոնալ տարածությունը ստեղծվել էր վեցմետրանոց թղթե խողովակներով և հարմարեցված էր բարդ փորձառական նախագծերի իրականացման համար։ Կառույցն իր մեջ համատեղում էր երկու ստանդարտ ցուցասրահ` 800 քմ ընդհանուր տարածքով, սրճարան և գրախանութ։

Ամառային պավիլիոն (2013-2014)

Ճարտարապետներ. Վասիլի Բանցեկին, Սերգեյ Նեբոտով, Իլյա Տերնովենկո, Մաքսիմ Խազանով, Անաստասիա Բալակիրևայի և Օլգա Լեբեդեվայի մասնակցությամբ։ «Գարաժ»-ը ճարտարապետական փակ մրցույթ անցկացրեց ամառային պավիլիոնի մշակման համար։ Մասնակցության համար հրավիրվեցին մինչև 35 տարեկան ճարտարապետներ։ Հաղթեց այն ծրագիրը, որը տարածություն ստեղծեց` առավելագույնս հաշվի առնելով այցելուների հետաքրքրությունները։ Պավիլիոնում կարելի էր ոչ միայն մասնակից դառնալ միջոցառմանը, այլ նաև` այնտեղ հանգիստ ժամանակ անցկացնել։

«Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարանը 2014 թվականից մինչև մեր օրերը

2014 թվականի մայիսի 1-ին «Գարաժ» ժամանակակից արվեստի կենտրոնը փոխեց իր անվանումը` դառնալով «Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարան։ Այս իրադարձությունն ամրապնդեց նրա կարգավիճակը որպես միջազգային նշանակության հաստատություն, որը ոչ միայն ներկայացնում, այլև` ստեղծում է մշակույթ։ Թանգարանի կարգախոսն է. «Ժամանակակից արվեստի թանգարան «Գարաժ»-ը մի վայր է, որտեղ հանդիպում են մարդիկ, մտքերն ու արվեստը, որ կերտեն պատմություն»==== «Տարվա եղանակներ» (2015-ից մինչև մեր օրերը) ==== Ճարտարապետներ. Իգոր Վինոգրադսկի (1986)/ Ռեմ Կոլխաս և ՕՄԱ (2015) ։

2015 թվականի հունիսի 12-ին «Գարաժ»-ն այցելուների առջև բացեց իր առաջին մշտական հասցեի դռները Գորկու այգում։ Դրանից առաջ այստեղ տեղակայված էր 1960-ականներին Իգոր Վինոգրադսկու նախագծով կառուցված «Տարվա եղանակներ» ռեստորանը։ Խորհրդային մոդերնիզմի ոճով կառուցված շինությունը լքված էր 20 տարի։ Վերակառուցման աշխատանքը կատարում էր Ռեմ Կոլխասի ՕՄԱ բյուրոն, քաղաքաշինության և մշակութային վերլուծության միջազգային առաջատար ընկերություն։ Ռեմ Կոլխասն ու «Գարաժ» թանգարանի թիմը փորձել են առավելագույնս պահպանել շինության առանձնահատկությունները` խուսափելով մասշտաբների հիպերբոլիզացիայից ու կառուցվածքի փոփոխությունից։ Վերանորոգվեցին աստիճաններն ու աղյուսե պատերը, ներառյալ` շիկահեր աղջկա պատկերով խճանկարը, որը թանգարանի խորհրդանիշերից մեկն է։

Մասշտաբային վերանորոգման արդյունքում նախկին ռեստորանի շենքը վերաձևափոխվեց ժամանակակից թանգարանի չափանիշներին համապատասխան տարածության։

Գերժամանակակից ֆասադը ժամանակների միջև կապող օղակ դարձավ։ Երկու մետրանոց ֆասադը տեսողականորեն միմյանց է կապում թանգարանի շենքն ու Գորկու այգին։

«Գարաժ» թանգարանի կրթական կենտրոն (2013 թվականից մինչև մեր օրերը)

Ճարտարապետներ. FORM բյուրո 2013 թվականի մարտի 1-ին այցելուների համար իր դռները բացեց «Գարաժ» կրթական կենտրոնը, որտեղ անց են կացվում կրթական կուրսեր ու թրեյնինգներ, դասախոսություններ ու ներկայացումներ։ Մեկ տարի անց, 2014 թվականին, այնտեղ տեղակայվեց ռուսական առաջին հանրային թանգարանը` նվիրված ժամանակակից արվեստին։ Այնտեղ հաշվվում է մոտ 20.000 գիրք ու այլ նյութեր։ դրնաց թվում են ալբոմներ, ցուցադրությունների կատալոգներ, ճարտարապետական ամսագրեր, ինչպես նաև` հազվագյուտ հրատարակություններ ռուսերենով։

«Գարաժ»-ի գործունեությունը

Ցուցադրություններ «Գարաժ»-ում

Թանգարանը ծանոթացնում է լսարանին ժամանակակից արվեստի ներկայացուցիչների աշխատանքներին ամբողջ աշխարհից և ներկայացնում է ռուսական արվեստը միջազգային համատեքստում։ Յուրացնելով հանրության հետ աշխատելու նոր մեթոդները` «Գարաժ»ը շեշտը դնում է այնպիսի ցուցահանդեսների վրա, որոնք ներգրավում են հանդիսատեսին մշակութային փոխհամագործակցության գործընթացում, ինչպես նաև այնպիսի նախագծերի վրա, որոնք հետազոտում են ռուսական մշակույթի քիչ հայտնի կողմերը: Աշխատանքի ընթացքում թանգարանում անց են կացվել ավելի քան 100 ցուցահանդեսներ, որոնց մեջ են համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչներ Ջոն Բալդեսսարիի, Մարինա Աբրամովիչի, Ջեյմս Տարրելլայի, Մարկո Ռոտկոյի, Լուիզ Բուրժուի, Վիկտոր Պիվովարովի ցուցահանդեսները: «Գարաժ»-ը դարձել է Երրորդ մոսկովյան բիեննալեի հիմնական տարածքը։ 2017 թվականին թանգարանն անցկացնում է ռուսական առաջին Ժամանակակից արվեստի տրիեննալեն։

Արթ-փորձառություն

«Գարաժ»-ի ամենամյա ինտերակտիվ նախագիծը, որի գլխավոր գործող անձի հետ հանդիսատեսն է։ Սա փորձառական ստեղծագործական լաբորատորիա է բոլոր տարիքի այցելուների համար, որը թույլ է տալիս ստեղծել համատեղ աշխատանք նկարիչի հետ և կիսել ստեղծագործելու հաճույքը այլ մարդկանց հետ։ Յուրաքանչյուր «Արթ-փորձառություն» նվիրված է նոր թեմայի, և կոնցեպցիան ամեն տարի փոխվում է։

«Գարաժ»-ի գրադարան

«Գարաժ» թանգարանի գրադարանն ունի արվեստի վերաբերյալ գրքերի Ռուսաստանի ամենամեծ հավաքածուն` հրատարակված 20-21-րդ դարերում։ Ընթերցողներին են սպասում ավելի քան 20.000 գիրք ու ամսագիր, որոնք նվիրված են ժամանակակից արվեստի ու ճարտարապետության, դիզայնի ու լուսանկարչության բոլոր ուղղություններին։ Գրանցման համար անհրաժեշտ է միայն անձնագիր։ Այս պահին «Գարաժ» թանգարանը հանդիասում է միակ թանգարանը Մոսկվայում, որն իրականացնում է մշտական անվճար էքսկուրսիաներ տեսողական ու լսողական խնդիրներ, զարգացման առանձնահատկություններ ունեցող այցելուների համար։

«Գարաժ» թանգարանի արխիվը

Կարևոր դեր է խաղում թանգարանի գործունեության մեջ։ Սա պլատֆորմ է միջազգային գիտա-հետազոտական նախագծերի համար. կոնֆերանսներ, ցուցահանդեսներ, սեմինարներ և հրապարակումներ, ռուսական ժամանակակից արվեստի մասին տեղեկություններ տարածող կենտրոն է։ Հավաքածուն ներառում է մեծ թվով փաստաթղթեր Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի և ռուսական այլ քաղաքների ժամանակակից արվեստի վերաբերյալ։ Թանգարանի արխիվն ամենամեծ հավաքածուն է աշխարհում, որը նվիրված է ռուսական արվեստում 1950-ականներից մինչև մեր օրերը ռուսական արվեստում կատարված գործընթացների վերլուծությանը։ Արխիվային նյութն իր մեջ ներառում է 1970-ականների վերջերից ռուսական ու արտասահմանյան պարբերականներում հրապարակված հոդվածներ, նկարիչների կենսագրություններ, մամուլի հաղորդագրություններ, փաստական լուսանկարներ և տարբեր տեղեկություններ ցուցահանդեսների մասին։

Աջակցություն երիտասարդ նկարիչներին

Դրամաշնորհների ծրագիրը հաստատվել է 2012 թվականին` երիտասարդ ռուս նկարիչներին աջակցելու նպատակով և այս պահին միակ նմանատիպ նախաձեռնությունն է։ Դրամաշնորհների հայտերն ընդունվում են 18-35 տարեկան նկարիչներից։ Ժամանակակից արվեստի փորձագետներից կազմված ժյուրին ընտրում է հաղթողներին, ովքեր մեկ տարի ստանում են ամենամսյա թոշակ 30.000 ռուբլու չափով։ Կրթաթոշակառուները նաև ներգրավվում են «Գարաժ» թանգարանի կրթական ու ցուցահանդեսային ծրագրերում։

Գրախանութ

«Գարաժ» թանգարանի գրախանութը մասնագիտացված է դասական ու ժամանակակից արվեստի մասին գրականության ուղղությամբ։ Գրախանութի տեսականու մեջ կան նաև միջազգային արթ-ինստիտուտների կատալոգներ, ժամանակակից արվեստի մասին հազվագյուտ հրատարակություններ, գեղարվեստական ուղղության ամսագրեր և «Գարաժ» թանգարանի և Ad Marginem հրատարկչատների հրատարակած գրքեր։

Оставить комментарий
Советы и подсказки
Lufthansa
26 March 2014
Daria Shukova lavishes money and glamor on bringing modern art from all over the world to the contemporary art center she set up. More about Moscow in the LH Magazin iPad App (04/2014).
We heart Moscow
18 July 2012
Founded in 2008 by Dasha Zhukova, who is also an Art.sy investor, Garage today is much more than just a gallery space. It's a compulsory destination for Russia’s growing art community.
Местоположение
Карта
Адрес

ул. Крымский Вал, 9 строение 32, Moskva, Ռուսաստան, 119049

Как добраться?
Время работы
Mon-Sun 11:00 AM–10:00 PM
Контакты
Ссылки

Garage Museum of Contemporary Art (Музей современного искусства «Гараж») на Foursquare

«Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարան на Facebook

Hotel Sadovnicheskaya

от $283

Hotel Baltschug Kempinski Moscow

от $390

Hotel Baltschug Kempinski Moscow

от $0

Troyka

от $75

DreamON Hostel

от $24

Luxapartment

от $77

Близлежащие достопримечательности

Смотреть все Смотреть все
Add to wishlist
I've been here
Visited
Gorky Park (Moscow)
Ռուսաստան

Gorky Park (Moscow) (Русский: Центральный парк культуры и отдыха им.

Add to wishlist
I've been here
Visited
Fersman Mineralogical Museum
Ռուսաստան

Fersman Mineralogical Museum (Русский: Минера

Add to wishlist
I've been here
Visited
Ղրիմյան կամուրջ
Ռուսաստան

Ղրիմյան կամուրջ (ռուս.՝ Крымский мост), ավտոմոբիլային և երկաթուղային զ

Add to wishlist
I've been here
Visited
Andreyevsky Bridge
Ռուսաստան

Andreyevsky Bridge (Русский: Пушкинский мост (Москва)) is a touri

Add to wishlist
I've been here
Visited
Церковь Иоанна Воина
Ռուսաստան

Церковь Иоанна Воина is a tourist attraction, one of the Churches i

Add to wishlist
I've been here
Visited
Church of St. Nicholas in Khamovniki
Ռուսաստան

Church of St. Nicholas in Khamovniki (Русский: Храм Николая Чу

Add to wishlist
I've been here
Visited
Centra domo de pentristoj (Moskvo)
Ռուսաստան

Centra domo de pentristoj (Moskvo) (Русский: Центра

Add to wishlist
I've been here
Visited
Fallen Monument Park
Ռուսաստան

Fallen Monument Park (Русский: Парк искусств Музеон) is a touri

Похожие достопримечательности

Смотреть все Смотреть все
Add to wishlist
I've been here
Visited
İstanbul Modern
Թուրքիա

İstanbul Modern is a tourist attraction, one of the Art museums and

Add to wishlist
I've been here
Visited
Tate
Միացյալ Թագավորություն

Tate is a tourist attraction, one of the Art museums and galleries in

Add to wishlist
I've been here
Visited
Museum of Contemporary Art, Chicago
Միացյալ Նահանգներ

Museum of Contemporary Art, Chicago is a tourist attraction, one of

Add to wishlist
I've been here
Visited
Ժամանակակից արվեստի պատկերասրահ (Միլան)
Իտալիա

Միլանի ժամանակակից արվեստի պատկերասրահ (իտալ.՝ Gal

Add to wishlist
I've been here
Visited
Տրետյակովյան պատկերասրահ
Ռուսաստան

Տրետյակովյան պատկերասրահ Մոսկվայում (ռուս.՝ Государственная Третьяко

Посмотреть все похожие места