Գեդիմինի աշտարակ' , լիտ.՝ Gedimino pilies bokštas) պատմամշակութային հուշարձան Վիլնյուսում:Վերին Վիլենյան ամրոցի արևմտյան աշտարակ: Տարածված է արևմտյան հատվածում,գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում , վեր է խոյանում 48 մետր (ծովի մակարդակից բարձր է 143 մետր):Եռահարկ ամրոցն ութանկյուն կառուցվածք ունի (ներքին հատվածը քառանկյուն է),20 մետր բարձրությամբ , կառուցված է անտաշ որմնաքարից և կարմիր աղյուսից:Աշտարակի վրա ծածանվում է Լիտվայի պետական դրոշը: Դիտահրապարակի վերին մասից երևում են հին քաղաքի տեսարանը և հարթավայրը: Աշտարակում տեղավորված է Լիտվայի ազգային թանգարանի մասնաճյուղը՝ քաղաքի պատմությանը նվիրված ցուցանմուշներով (գործում է 1960 թվականից) , հնագիտական գտածոներով, զենքի ու զինամթերքի նմուշներով ,վիլնյուսյան ամրոցների մանրակերտերով:Ցուցանմուշը հիմնովին թարմացվել է 1995 թվականին անցկացված վերանորոգման , վերականգնողական աշխատանքների արդյունքում: Աշտարակ կարելի է բարձրանալ ոտքով ամրոցի ճանապարհով , իսկ 1895 - 1896 թվականներին ՝ լեռնալանջի պարուրաձև ճանապարհով:Աշտարակի հարևանությամբ Վերին ամրոցի ավերակներն են և հարավային աշտարակի պաշտպանողական պատի բեկորները:
1655 թվականին Ռեչ Պոսպոլիտայի և Ռուսաստանի միջև պատերազմում քաղաքը գրավվեց ցարական զորքերի կողմից:1660 թվականի ամռանը լեհ-լիտվական զորքերը ավերեցին քաղաքը , բայց չկարողացան գրավել Վերին ամրոցը : Այնտեղ պատսպարվել էր ռուսական կայազորը (700 - ից 1300 մարդ) ՝ իշխան Դանիլ Եֆիմի Միշեցկու գլխավորությամբ , որը հրանոթներից գնդակոծում էր հարձակվողներին:Շրջափակումը տևեց 16 ամիս և ավարտվեց մինչև 1661 թվականի նոյեմբերը՝ կայազորի (որտեղ փրկվել էր ընդամենը 78 մարդ)կապիտուլյացիայով: Միշեցկին որոշել էր պայթեցնել ամրոցը , բայց իմանալով այդ մասին զինվորները բացեցին դարպասները պաշարողների առջև և նրանց ձեռքը մատնեցին իրենց պարետին:Շրջափակման ընթացքում ավերված Վերին ամրոցն այլևս չվերականգնվեց: 19-րդ դարում մնացել էին ամրոցի հարավային և հյուսիսային մնացորդները:Աղյուսե արևմտյան ամրոցի պահպանված երկու հարկերի վրա 1832 թվականին (այլ տվյալներով 1838 թվականին) կառուցվեց երկհարկանի փայտե կառույց ՝ օպտիկական հեռագրասարքի նշանացույցով Սանկտ Պետերբուրգ - Վարշավա և զինվորների ու սպաների համար բնակատեղիով:Մինչև 1878 թվականը ամրոցամերձ լեռը , նախկին Ներքին ամրոցի հատվածը մտնում էին ամրոցի երկրորդ տեսակի մեջ:Նրա լուծարումով լեռը և ավերակները մատչելի դարձան այցելությունների համար: Աշտարակի վերնահարկը ծառայում էր որպես հրդեհադիտանոց , իսկ աղյուսե ներքին հարկերը տրամադրվել էին սրճարանին:Առաջին համաշխարհային պատերազմից հետո փայտաշեն կառույցը մասնատվեց:1930- ական թվականներին վերականգնվեց աշտարակի երրորդ հարկը:Աշտարակը նշանակալի վնասներ կրեց Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ:1948-1960-ական թվականներին աշտարակը վերականգնվեց և կարգի բերվեց հարակից տարածքների հետ միասին:Ավելի ուշ վերականգնողական աշխատանքներ կատարվեցին 1995 թվականին: 2010 թվականին սկսվեց լեռան սահք և մինչև տարեվերջ կատարվեցին ամրացման հիմնական աշխատանքները՝ կանխելով Ներքին դարավանդի սահքը:Աշխատանքները շարունակվում են նաև վերջին երկու տարիներին: 1988 թվկանի հոկտեմբերի 7-ին Սայուդիս շարժման նախաձեռնությամբ տեղի ունեցավ արարողակարգ`բարձրացնելու Լիտվայի նախապատերազմյան դրոշը. այդ ժամանակվա համար ոչ պաշտոնական , բայց արդեն չարգելված ազգային դրոշը:(1988 թվականի նոյեմբերի 18-ին դրոշն օրինականացվել էր Գերագույն խորհրդի նստաշրջանի կողմից որպես Լիտվական ԽՍՀ պետական դրոշ ):Դրոշն առաջին անգամ աշտարակի վրա բարձրացնելու պատվին հաստատվեց հիշարժան օր.