Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Լոնդոն)

Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիա (անգլ.՝ Royal Academy of Arts), Լոնդոնի Փիքադիլի փողոցի Բերլինգտոն շենքում տեղակայված արվեստի հաստատություն։ Գործում է որպես անկախ, մասնավոր ֆինանսավորմամբ կառույց, որը գլխավորում են ականավոր արվեստագետներ և ճարտարապետներ։ Հաստատության նպատակն է ցուցահանդեսների, ուսուցման և քննարկումների միջոցով խթանելու վիզուալ արվեստի ստեղծմանը, տարածմանն ու գնահատանքին։

Պատմություն

Գեղարվեստի թագավորական ակադեմիան հիմնադրվել է Մեծ Բրիտանիայի Ջորջ III-ի անհատական ակտով 1768 թվականի դեկտեմբերի 10-ին, որի առաքելությունն է եղել ուսուցման և ցուցահանդեսների միջոցով նպաստելու դիզայներական արվեստի զարգացմանը Բրիտանիայում։ Ակադեմիայի հիմնադրման շարժառիթն է եղել բարձրացնել նկարչի մասնագիտական կարգավիճակը՝ ստեղծելով արվեստի ուսուցման, փորձագիտական վճիռների առողջ համակարգ, կազմակերպել ժամանակակից արվեստի գործերի ցուցահանդեսներ։ Ակադեմիայի ստեղծման կողմնակիցները ցանկացել են խթանել արվեստի ազգային դպրոցի հիմնումը՝ բարձրացնելով հանրության գնահատանքն ու հետաքրքրությունը։

18-րդ դարում Մեծ Բրիտանիան հենվում էր մայրցամաքային և ավանդական արվեստի ձևերի վրա՝ բրիտանացի ժամանակակից արվեստագետների համար ընձեռելով իրենց աշխատանքների վաճառքի քիչ հնարավորություններ։ 1746 թվականից Ուիլյամ Հոգարթի ջանքերի շնորհիվ ստեղծվել է Foundling Hospital-ը (Ընկեցիկների հիվանդանոց), որը համարվել է բրիտանացի ժամանակակից արվեստագետների հավաքատեղի, որի հաջողություններով պայմանավորված ստեղծվել է Մեծ Բրիտանիայի նկարիչների ընկերությունը և Նկարիչների ազատ ընկերությունը։ Ի սկզբանե երկու հաստատություններն էլ հանդես են եկել ցուցահանդեսներով, այնուհետև առաջ է եկել Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ազգային դպրոց հիմնելու տեսլականը։ Ականավոր ճարտարապետ Ուիլյամ Չեյմբերսը, օգտագործելով Ջորջ III-ի հետ իր կապերը, ձեռք է բերել արքայական հովանավորությունը և ակադեմիայի ֆինանսական աջակցությունը, և այն հիմնադրվել է 1768 թվականին, որի առաջին նախագահն է դարձել Ջոշուա Ռեյնոլդսը, Ֆրանսիս Միլներ Նյուտոնը դարձել է առաջին քարտուղարը և այդ պաշտոնն զբաղեցրել է մինչև 1788 թվականը։

Գեղարվեստի թագավորական ակադեմիան ի սկզբանե տեղակայված է եղել Փոլ-մոլ փողոցում: 1771 թվականին գրադարանն ու դպրոցները ժամանակավորապես տեղափոխվել են «Օլդ Սովերսեթ հաուզ», այնուհետև թագավորական պալատ։ 1780 թվականին ակադեմիան տեղափոխվել է «Նոր Սովերսեթ հաուզի» կառուցված հատված, 1837 թվականին տեղափոխվել է Տրաֆալգարյան հրապարակ՝ զբաղեցնելով Լոնդոնի ազգային պատկերասրահի արևելյան հատվածը։ Սակայն այս տարածքը փոքր է եղեկ երկու հաստատություններ տեղավորելու համար և 1868 թվականին, ակադեմիայի հիմնադրումից 100 տարի հետո, ակադեմիան տեղակայվել է Փիքադիլի փողոցի Բերլինգտոն շենքում։

Ակադեմիայի առաջին ժամանակակից արվեստի ցուցադրությունը բացվել է 1769 թվականի ապրիլի 25-ին, փակվել նույն թվականի մայիսի 27-ին։ Ցուցադրված 136 արվեստի գործերը, որոնք այժմ հայտնի են որպես Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ամառային ցուցադրություն, առանց ընդհատման ցուցադրում են ամեն տարի։ 1870 թվականին ակադեմիան ընդլայնել է ցուցահանդեսների ծրագիրը՝ ներառելով հին վարպետների ժամանակավոր տարեկան փոխառված ցուցահանդեսներ։ Փոխառված ցուցահանդեսների շարքն ու հաճախականությունը աճել են, և Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսային կառույցը դարձել է միջազգային կարևորության։

1769 թվականին՝ իր գործունեության առաջին տարում ակադեմիան ունեցել է 77 ուսանողներ, 1830 թվականին՝ ավելի քան 1500 ուսանող։ 1860 թվականին առաջին կին ուսանողն է եղել Լաուրա Հերֆորդը: 1861 թվականին ակադեմիա են ընդունվել ևս 3 կանայք, ևս 3-ը ավելացել են 1862 թվականին։

Գործունեություն

Թագավորական ակադեմիան պետական ֆինանսական աջակցություն չի ստանում։ Նրա եկամուտի աղբյուր են հանդիսանում ցուցահանդեսները, հավատարմագրային կառավարումը, առևտրային գործարքների մուտքերը, բաժանորդագրություններն ու կորպորատիվ անդամները։ Հովանավորչական աջակցություն է ստանում նաև առևտրային և արդյունաբերական ընկերություններից։ Եկամուտի աղբյուրներից է նաև փոխառված ժամանակավոր ցուցահանդեսների կազմակերպումը, որոնք համեմատելի են Լոնդոնի ազգային պատկերասրահի, Թեյթ պատկերասրահի և Միացյալ Թագավորությունից դուրս գործող այլ առաջատար պատկերասրահների հետ։

Ցուցահանդեսների կազմակերպման նախկին քարտուղար Նորման Ռոզենտալի ղեկավարությամբ ակադեմիան հյուրընկալել է ժամանակակից արվեստի հավակնոտ ցուցահանդեսներ։ 1997 թվականի «Սենսացիա» ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվել են Չարլզ Սաատչիին պատկանող երիտասարդ բրիտանացի նկարիչների աշխատանքների հավաքածուն։ Ակադեմիան կազմակեպում է նաև ամենամյա թագավորական ակադեմիայի ամառային ցուցահանդեսներ, որը հայտնի իրադարձություն է Լոնդոնյան սոցիալական օրացույցում:

Ամառային ցուցահանդեսում ընգրկվելու համար նկարներ կարող է ներկայացնել յուրաքանչյուր ոք, ընտրվածները ցուցադրվում են ակադեմիկների աշխատանքների կողքին։ Աշխատանքների մեծ մասը կարելի է նաև գնել։

1977 թվականին Հյու Կասոն հիմնադրել է Թագավորական ակադեմիայի ընկերներ բարեգործական կառույցը, որը 2007 թվականին ունեցել է շուրջ 90,000 անդամ։

2004 թվականին ակադեմիան գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը մի շարք ֆինանսական սկանդալների և Ռոզենտալի և գլխավոր աշխատակազմի միջև ծագած խնդիրների պատճառով։ Այս խնդիրները հանգեցրեցին որոշ շահութաբեր ցուցահանդեսների չեղարկմանը:

2007 թվականի սեպտեմբերին Ակադեմիայի նորաստեղծ գլխավոր գործադիր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է Չարլզ Սոմարս Սմիթը: 2014 թվականի մարտին Ակադեմիայի արտիստիկ ծրագրերի առաջին տնօրեն է նշանակվել Թիմ Մարլոն:

Ակադեմիան ստացել է բազում նվերներ, որոնց հիման վրա ստեղծվել է հիմնադրամ՝ աջակցելու Թագավորական ակադեմիայի դպրոցների աշակերտների տարբեր գեղարվեստական ժանրի աշխատանքների ցուցադրմանը։

2011 թվականի դեկտեմբերի 8-ին Նիկոլաս Գրիմշոուի թոշակի անցնելուց հետո նրան փոխարինել է Քրիստոֆեր լե Բրուն։

Գրադարան, արխիվ, հավաքածուներ

Թագավորական ակադեմիան ունի գրքերի, արխիվների և արվեստի ստեղծագործությունների կարևոր հավաքածու, որը հասանելի է հետազոտությունների և ցուցադրությունների համար։ Հավաքածուի մեծ մասը թվայնացվել է և կարելի է գտնել նաև հավաքածուի կայքում։

Ակադեմիայի առաջին նախագահ Ջոշուա Ռեյնոլդսը իր ինքնադիմանկարը նվիրել է ակադեմիայի հավաքածուին, որին հաջորդել են նվերներ այլ հիմնադիր անդամներից։

Թագավորական ակադեմիայի գրադարանը համարվում է Մեծ Բրիտանիայի ամենահին ինստիտուցիոնալ կերպարվեստի գրադարանը։ Այն գործում է ավելի քան 200 տարի։ Գրադարանն ունի 65,000 կտոր գիրք, այդ թվում 12000 ծավալի պատմական գրքերի հավաքածու, որը ձեռք է բերել մինչև 1920 թվականը և արտացոլում է Ակադեմիայի դպրոցներում վաղ դասախոսական փիլիսոփայությունը։ Ակադեմիայի արխիվը համարվում է 1768 թվականից ի վեր բրիտանական արվեստի պատմական ուսումնասիրության աշխարհի կարևորագույն ռեսուրսներից մեկը։

Լուսանկարչական հավաքածուն բաղկացած է ակադեմիկոսների, լանդշաֆտների, ճարտարապետության և արվեստի գործերի լուսանկարներից։ Կան ավելի քան 55,000 լուսանկարներ, որոնք վերաբերում են Ակադեմիայի պատմությանը։

Ակադեմիայի պատերն ու առաստաղը զարդարում են Բենջամին Ուստի, Անգելիկա Քոֆմանի աշխատանքները, որոնք տեղափոխվել են Սոմերսեթ Հաուզից:

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Bijan Young
17 Апреля 2016
Great exhibitions with a lot of thought and attention. Gardens exhibition has some amazing pieces and really well integrated. Subject matter really brought to life together with the art and artists
Shawn Callahan
19 Ноября 2016
If you are a Charles Darwin fan then this is an important place. In 1858 Darwin and Alfred Russel Wallace presented a joint paper on evolution by natural selection in the Reynolds Room.
5t3vi3 Whitehead
4 Апреля 2016
Not only superb exhibitions here (recent 2015/2016 major retrospectives on Ai WeiWei and Joseph Cornell) but also courses and workshops and don't forget the legendary Summer Exhibition - open to all!)
Thomas Defise
17 Ноября 2019
Even if you don’t have a paid exhibition planned there, it worth the visit, there is a lot of free display that are worth it
Edelyn
15 Мая 2016
I m a fan of their monthly RAlates event. Plenty of workshops and entertainment, and very classy too. They are usually fully booked 2-3months in advance, so book early!!!
Chris P
17 Декабря 2016
Bit, pompous, I guess it's the company they keep! Great exhibition on abstract expressionism. Wonderful to see so many significant works in a suitably big space. Interesting audio commentary.
8.9/10
9118881, Richard Hammond և 240,600 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
В 0.1км от Burlington House, Piccadilly, Mayfair, London W1J 0BD, Միացյալ Թագավորություն Ուղղություններ ստացեք
Втр-Чтв-Sat-Вск 10:00 AM–6:00 PM
Птн 10:00 AM–9:00 PM

Royal Academy of Arts Foursquare վրա

Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Լոնդոն) Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Spectacular Strand 2 bed apartment!!

սկսած $0

Amba Hotel Charing Cross

սկսած $645

1 Compton

սկսած $0

Clarendon Serviced Apartments - Chandos Place

սկսած $0

The Grand at Trafalgar Square

սկսած $418

Amba Hotel Charing Cross

սկսած $0

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
BAFTA Headquarters

BAFTA Headquarters զբոսաշրջային գրավչություն է, Միջոցառումների վայրե

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ռիջենթ (փողոց)

Ռիջենթ փողոցը գընվում է լոնդոնյան Վեստ-Էնդում, առային հերթին հ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Piccadilly Theatre

The Piccadilly Theatre is a West End theatre located at 16 Denman

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Golden Square

Golden Square, in the City of Westminster, Soho, London, is one of the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պիկադիլի հրապարակ

Պիկադիլի հրապարակ (անգլ.՝ Piccadilly Circus), հրապարակ Լոնդոնի կեն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Berkeley Square

Berkeley Square Шаблон:IPAc-en is a town square in the West End of Lo

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Queen's Chapel

The Queen's Chapel is a Christian chapel in central London, England

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Ջեյմսի պալատ

Սբ․ Ջեյմսի պալատ (անգլ.՝ St James's Palace), Միացյալ Թագավորությ

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Արվեստի ազգային թանգարան (Մեխիկո)

Шаблон:Տեղեկաքարտ Թանգարան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան

Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան (անգլ.՝ Philadelphia Museum of Art), ար

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
The Cloisters

The Cloisters is the branch of the Metropolitan Museum of Art

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
James Simon Gallery

The James Simon Gallery will be a new, centrally located visitor

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Տոկիոյի ազգային թանգարան

Տոկիոյի ազգային թանգարան, Ճապոնիայի հնագույն և խոշորագույն թանգարա

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը