Գեթսեմանի այգի

Գեթսեմանի այգի (հուն.՝ Γεθσημανί, եբր.՝ גת שמנים‎, գատ շմանիմ, արամեերեն՝ ܓܬ ܫܡܢܐ, գատ շամնա, բառացի «ձեթի մամլիչ»), տեղանք (կամ գյուղ) Ձիթենյաց լեռան ստորոտում, Կեդրոնի հովտում, Երուսաղեմի հին քաղաքի արևելյան մասում: Գտնվում է Իսրայելի տարածքում:

Գեթսեմանի այգին այսօրվա դրությամբ ոչ մեծ այգի է՝ 47 × 50 մետր չափերով: Ավետարանիչների ժամանակ Գեթսեման է կոչվել ամբողջ շրջակա հովիտը, որն ընկած էր Ձիթենյաց լեռան ստորոտին և Աստվածամոր գերեզմանին կից տարածքում: Ըստ Նոր Կտակարանի, ավանդաբար համարվում է այն վայրը, որտեղ Հիսուս Քրիստոսը վերջին անգամ աղոթք էր անում. դրանից հետո ձերբակալեցին նրան: Ըստ Սուրբ գրքի Հիսուսը և նրա աշակերտները կանոնավոր կերպով այցելում էին այս տարածքը, որը և հիմք դարձավ Հուդային գտնել նրան այդ գիշեր: Գեթսեմանի այգում այսօր աճում են չափազանց հին ութ ձիթենիներ:

Հիշատակում Ավետարաններում

Համաձայն Ավետարանի, այստեղ գալի է Քրիստոսը իր աշակերտների հետ, աղոթում է բանտարկվելուց առաջ, հետո մատնվում է և ձերբակալվում (Մատթ. 26:36-57, Մրկ. 14:32-53, Ղուկ. 22:39-53, Հովհ. 18:1-13):

  • Հետո գալիս է նրանց հետ Հիսուսը Գեթսեման և խոսում է աշակերտների հետ. նստեք այստեղ, մինչև Ես գնամ աղոթեմ այնտեղ (Մտթ.26:36)
  • ...եկավ Հուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մեկը, և իր հետ՝ սրերով, մահակներով զինված ամբոխ՝ ուղարկված քահանայապետների, օրենսգետների ու ծերերի կողմից: Մատնիչը նրանց նշան էր տվել ասելով՝ ում հետ ես համբուրվեմ, Նա՛ է, բռնեցե՛ք նրան և տարեք զգուշությամբ: Եվ մոտենալով նրան՝ իսկույն ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛ և համբուրեց նրան»: Եվ նրանք ձեռք դրեցին նրա վրա ու բռնեցին: (Մրկ. 14:43-46)

Ավետարանական Գեթսեմանի այգու տեղադիրք

Գոյություն ունի չորս տեղամաս, որոնց մասին հիշատակվում է իբրև Հիսուսի աղոթքի վայր՝ Մատնության գիշերը.

  1. Բոլոր ազգերի եկեղեցու այգու վերին հատված
  2. Մարիամ Աստվածածնի գերեզմանին կից՝ դեպի հյուսիս
  3. Հույն ուղղափառ եկեղեցու կողմից ճանաչվաց վայրը արևելքում:
  4. Սուրբ Մարիամ Մագդաղենացի ռուսական ուղղափառ եկեղեցուն կից

Եկեղեցիներ

Քրիստոներության մեջ Գեթսեմանի այգին համարվում է որպես Քրիստոսի չարչարանքի վայր և ավանդաբար համարվում է ուխտագնացության վայր: Հայտնի է, որ Քրիստոսի աղոթքի վայրում IV դարում կառուցվել է բյուզանդական եկեղեցի, որն ավելի ուշ ավերվել է: XII դարի կեսերին կառուցվեց նոր եկեղեցի, որը կրկին ավերվեց: 1681 թվականից սկսյալ Գեթսեմանի այգին համարվում է Ֆրանցիսկյան միաբանության սեփականությունը: 1848 թվականին այդ տարածքը քարե պարսպով առանձնացրել են:

Այսօրվա դրությամբ Գեթսեմանի այգում գտնվում են մի քանի քրիստոնեական եկեղեցիներ:

Բոլոր ազգերի եկեղեցի

Ֆրանցիսկյան միաբանության կաթոլիկ այս եկեղեցին կառուցվել է հնթացս 1919—1924 թվականների: Խորանի առջև գտնվում է այն նույն քարը, որի վրա, ըստ Ավետարանի, աղոթել է Տերը մատնության գիշերը: Եկեղեցու մեջ կիսախավար է ի հիշատակ այն նույն գիշերվա, որբ մատնվեց ու չարչարվեց: Առաստաղին պատկերված են 12 երկրների զինանշանները, որոնք գումար են հանգանակել եկեղեցու շինարարության համար (Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Մեքսիկա և ԱՄՆ): Պատերը զարդարված են խճանկարներով՝ «Գեթսեմանյան աղոթք», «Փրկչի մատնությունը» և «Քրիստոսի ձերբակալումը»:

Աստվածածնի Վերափոխման եկեղեցի

Գեթսեմանի այգուց քիչ հյուսիս է գտնվում Աստվածածնի Վերափոխման ուղղափառ եկեղեցին՝ Աստվածածնի գերեզմանի վրա: Այն կառուցվել է XII դարում այն վայրում, որտեղ 326 թվականին Սուրբ Հեղինեն հիմնեց առաջին եկեղեցին: Ըստ ավանդության եկեղեցում են գտնվում նաև Աստվածամոր ծնողների՝ Սուրբ Հովակիմի և Սուրբ Աննայի, ինչպես նաև Սուրբ Հովսեփի գերեզմանները: Եկեղեցու ամենաներքևի մասում գտնվում է գերեզմանը, որտեղ առաքյալները թաղել են Մարիամ Աստվածածնին: Եկեղեցին պատկանում է Հայ Առաքելական և Երուսաղեմի ուղղափառ եկեղեցիներին:

Սուրբ Մարիամ Մագդաղենացի Ռուս ուղղսփառ եկեղեցի

Սուրբ Մարիամ Մագդաղենացի Ռուս ուղղսփառ եկեղեցին կառուցվել է 1885—1888 թվականներին Ալեքսանդր III կայսեր կողմից՝ ի հիշատակ մոր՝ Մարիա Ալեքսանդրովնայի: Համարվում է ռուսական դասական ճարտարապետության մոսկովյան ոճի կառույց՝ սոխակերպ գմբեթներով: Խորանը կառուցված է սպիտակ մարմարով և զարդարված է բրոնզե դրվագներով: Հատակը բազմագույն մարմարից է: Եկեղեցում կան սրբապատկերներ, որոնք պատկանում են Վասիլի Պետրովիչ Վերեշչագինի վրձնին:

Գեթսեմանի այգու ձիթենիներ

Գեթսեմանի այգում աճում են ութ հազվագյուտ հին ձիթենիներ: Հետազոտությունները, որոնք անցկացրել է Իտալիայի ազգային հետազոտական խորհուրդը 2012 թվականին, ցույց տվեցին, որ ձիթենու ծառերը դասվում են մարդու պատմության ամենահին շրջանին: Ռադիոածխածնային հետազոտություններից պարզվեց, որ ութ ծառերից երեքը թվագրվում են 1092, 1166 և 1198 թվականներին ԴՆԹ հետազոտության արդյունքներ:

Մշակույթում

  • Քահանա Օլեգ Սկոբլյա «Գեթսեմանի այգի» երգ (2011).

Տես նաև

  • Գեթսեմանի մատուռ

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Angeline Teoh
9 Декабря 2019
Such a peaceful and beautiful garden where It is believed Jesus came to pray before His crucifixion. There are a total of 13 olive trees in this garden. However you are not allowed to enter it.
Sherry Ann
2 Февраля 2014
Good to go in the morning before big crowd arrives. Walk into the road after and enter from the King's gate to go to the Old City.
Kyriakos G. ???? ????
19 Ноября 2017
The over 2000 years old olives know every truth about what happened in Jerusalem. Too bad they can't speak...
رضوان الشوبكي
16 Февраля 2024
Best ttttt for a bit more than I am happy rrr I am happy to r you too I guess you have a tt to use the future to all
David Abarca
3 Февраля 2016
Los olivos del Jardín son la 4 generación desde que los tiempos de Jesús, es impresionante observarlos, y está justo a un lado de la iglesia de todas las naciones que guarda el lugar donde Jesus lloró
Aygen
4 Апреля 2017
Antik zeytin ağaçlarını görmeye gelin ????

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Brand new gem in Talbyeh with Garden

սկսած $191

Best Location Historic Boutique Apartment

սկսած $139

A luxurious apartment in the center of Jerusalem

սկսած $0

Ritz Hotel Jerusalem

սկսած $0

Prima Royale Hotel

սկսած $126

The Inbal Jerusalem

սկսած $315

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցի (Գեթսեմանի այգի)

Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցի Գեթսեմանում, ռուսական ուղղափ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mary's Tomb

Mary's Tomb is a tomb located in the Kidron Valley, on the foothills

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Tomb of Absalom

Tomb of Absalom (Hebrew: יד אבשלום‎, Transl. Yad Avshalom; literally

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Antonia Fortress

The Antonia Fortress was a military barracks built by Herod the Great

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Solomon's Stables

Solomon's Stables is the common name of an area located directly

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pool of Bethesda

Bethesda was originally the name of a pool in Jerusalem, on the path

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Տաճարի լեռ

Տաճարի լեռ (արաբ․՝ الحرم القدسي الشريف‎‎, ալ Հ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Երուսաղեմի տաճար

Երուսաղեմի տաճար (եբր.՝ בֵּית הַמִּקְדָּשׁ‎, Բեյթ ա-Մ

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Էյլաթ

Էյլաթ (եբր.՝ אֵילַת‎, արաբ․՝ إيلات‎‎ լսե

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Auberge de Castille

The Auberge de Castille (Maltese: Il-Berġa ta' Kastilja) is located

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Vigadó Concert Hall

Vigadó (usually translated as 'Place for Merriment') is located on

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Besor Stream

Besor (Hebrew: נחל בשור‎, Nahal Besor), meaning 'glad news', 'cheerfu

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ապոկալիպսիսի քարանձավ

Ապոկալիպսիսի քարանձավ (հուն.՝ Σπήλαιο Αποκάλυψης), քարանձավ Հունաստան

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը