Գլխավոր Շուկա (Կրակովի հրապարակ)

Գլխավոր Շուկա (լեհ.՝ Rynek Główny), Լեհաստանի կրակովյան հին քաղաքի կենտրոնն է ստեղծման օրվանից առ այսօր։ Այն ստեղծվել է 13-րդ դարում` 1257 թվականին Բոլեսլավ V-ի օրոք Մագդեբուրգյան իրավունք ստանալով։

Միջնադարյան Եվրոպայի խոշորագույն հրապարակներից մեկն է։ Զբաղեցնում է մոտ 40 000 մ² տարածք. քառակուսաձև է մոտ 200×200 մ² չափերով։ Տարիների ընթացքում հրապարակի շինությունները փոփոխվել են։ Դրանց մեծ մասը նեոդասական ոճի են, սակայն հիմնական կառույցներն ավելի հին են և դա երևում է ճարտարապետական դետալներից, ներքին հարդարանքից, շքամուտքերից։ Նկուղները միջնադարին են թվագրվում։

Գլխավոր Շուկայական հրապարակում տեղակայված են պալատներ, եկեղեցիներ, սրճարաններ։ Հրապարակում առևտրային ծածկոցաշարքեր կան, որոնք եղել են ի սկզբանե, սակայն 1555 թվականին վերակառուցվել են իտալական վերածննդի ոճով։ Ծածկոցաշարքերի մի կողմում կանգնած է գրեթե հազարամյա ռոմանական ոճով կառուցված Սուրբ Վոյցեխի եկեղեցին եւ 1898 թվականին կառուցած Ադամ Միցկևիչի հուշարձանը, մյուս կողմում պահպանվել է Կրակովի հին քաղաքի քաղաքապետարանի միայն աշտարակը (1820 թվականին նոր հրապարակի կառուցման շրջանակներում քաղաքապետարանի շենքը քանդվել է, որի նկուղներում ժամանակին տեղակայված են եղել քաղաքային բանտը` միջնադարյան խոշտանգումների խցերով)։ Հրապարակում է գտնվում գոթական ոճով կառուցված Սուրբ Մարիամի եկեղեցին (Kościół Mariacki)։

Առևտրային կենտրոն ծառայելուց բացի հրապարակը բազում պետական իրադարձությունների կենտրոն է եղել և շարունակում է լինել։ Այդտեղ կազմակերպվել են թագավորների երդման արարողություններ և մահապատիժներ։ 1794 թվականին Կոստյուշկոն ապստամբությունը սկսելու մասին հայտարարությունն ու երդումն այստեղ է տվել։

Գերմանական օկուպացիայի ժամանակ հրապարակը վերանվանվել է Ադոլֆ-Հիտլերի հրապարակ։ 1945 թվականի հունվարի 18-ին Կրակովի ազատագրումից հետո կրկին վերանվանվել է Գլխավոր Շուկա։

1978 թվականին հրապարակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ 2005 թվականին Եվրոպայի հանրային լավագույն տարածքների շարքն է դասվել։ Ամբողջ աշխարհում ուշադրության արժանի այցելության 13 լավագույն վայրերից 9-րդն է ճանաչվել։

Պատմություն

Կրակովի Գլխավոր Շուկայական հրապարակը հիմնականում առեւտրային հրապարակ է ծառայել։ 1241 թվականին Ոսկե Հորդայի կողմից Կրակովն ավերվել է։ 1257 թվականին, Բոլեսլավ V-ի օրոք Կրակովը Մագդեբուրգյան իրավունք է ստացել։ Ինչի արդյունքում նրա առեւտրային նշանակությունն աճել է: Այդ ժամանակ հրապարակը ձեռք է բերել իր ներկայիս ուրվագծերը։ Հրապարակում ի սկզբանե գտնվել են բազմաթիվ ցածրակարգ շուկայական տաղավարներ, հրապարակը օղակված է եղել վարչական շենքերով եւ օղակաձեւ ճանապարհով: Կազիմիր Մեծընախ հրամայել է կառուցել գոթական ոճով ծածկաշարքերը եւ քաղաքապետարանը։ Սակայն քաղաքապետարանի շենքը հրապարակի մոտավորապես քառորդն էր զբաղեցնում և 1820 թվականին քանդվել է նոր հրապարակը կառուցելու նպատակով, թողնելով միայն քաղաքապետարանի աշտարակը։ Կրակովն այն ժամանակ Լեհական Թագավորության մայրաքաղաքն է եղել, 1387 թվականին դարձել է Հանզայի անդամ եւ ծաղկում ապրող եվրոպական առևտրի կենտրոն։

Նշանակալից իրադարձություններ

Առևտրային գործառույթներից բացի, Գլխավոր Շուկան ինչպես բազմաթիվ պատմական իրադարձությունների, այնպես էլ քաղաքապետարանի բանտում պահվող բանտարկյալների նկատմամբ հանրային մահապատիժների իրականացման հարթակ է եղել։ Թագավորական ճանապարհի (Droga Królewska) վրա իր դիրքի շնորհիվ այստեղ անցկացվել են հանդիսավոր արարողություններ, որոնց մասնակցել են Վավելի ամրոց մեկնող դիվանագետներն ու բարձրաստիճան օտարերկրյա հյուրերը։

Կազիմիր Մեծը 1364 թվականին Կրակովի համաեվրոպական համագումարն այստեղ է անցկացրել, որտեղ հավաքվել էին ողջ Եվրոպայի ազնվականները։ Մոսկվայի մեծ իշխանության դեմ 1514 թվականի մարտերում տարած հաղթանակների կապակցությամբ լիտվայի իշխան Կոնստանտին Օստրոժսկին հաղթանակի շքերթ է այստեղ անցկացրել։ Նաև 1531 թվականին լեհ ազնվական Տարնովսկին հրապարակում նշել է իր հաղթանակը:

1525 թվականի ապրիլի 10-ին դուքս Ալբրեխտը Սիգիզմունդ I լեհական թագավորին իր վասալական երդումը տվել է հենց այս հրապարակում, որը պատկերված է Յան Մատեյկոյի «Պրուսական տուրք» կտավի վրա։ Լիտվական մեծ իշխան և Լեհաստանի թագավոր Յան III Սոբեսկին 1683 թվականին Վիեննայի ճակատամարտում Օսմանյան կայսրության նկատմամբ տարած իր հաղթանակն այստեղ է տոնել։

Սիգիզմունդ III-ը, որը Վասա շվեդական թագավորական դինաստիայից էր, 1596 թվականին Ռեչ Պոսպոլիտայի լեհ-լիտվական մայրաքաղաքը Կրակովից Վարշավա տեղափոխեց։ Կրակովը նախկինի պես շարունակեց մնալ թագավորական թագադրումների եւ թաղման արարողությունների անցկացման վայր։

1794 թվականի մարտի 24-ին Թադեուշ Կոստյուշկոն Գլխավոր Շուկայում Լեհաստանի ազատագրման և անկախության վերականգնման երդում է տվել և իր վրա է վերցրել լեհական զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը, որով էլ սկսվել է Կոստյուշկոյի ապստամբությունը։ Աշտարակի դիմաց մի ցուցանակ է տեղադրված, որտեղ նշված է Կոկլյուշկոյի ապստամբություն հայտարալելուօրը` «24/3/1794» և նույն այդ տեղում, հետագայում` 1918 թվականին որպես անկախության խորհրդանիշ կիտվել են ավստրիական արծիվները։

Հրեաները հրապարակում առևտուր են արել դեռևս 15 -րդ դարում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմում Լեհաստանի գերմանական օկուպացիայի ժամանակ հրապարակը վերանվանվել է Ադոլֆ-Հիտլերի հրապարակ։ 1945 թվականի հունվարի 18-ին Կրակովի ազատագրումից հետո կրկին վերանվանվել է Գլխավոր Շուկա (ինչպես նաեւ բոլոր փողոցներն ու հրապարակները Կրակովի, որոնք վերանվանվել էին օկուպանտի անունով): Ադամ Միցկևիչի հուշարձանը, որը ավերվել էր պատերազմի ժամանակ, պատերազմից հետո վերականգնվել է։

1980 թվականի մարտի 21 - ին, Լեհաստանում քաղաքական լարվածության ժամանակ պաշտոնաթող հացթուխ եւ Լեհաստանի ընդհատակյա բանակի վետերան Վալենտին Բադիլակը հրապարակի կենտրոնում ինքնահրկիզում է կատարել։ Նա բողոքում էր, որ Լեհաստանի կոմունիստական կառավարությունը հրաժարվում է Կատինում կատարվածը ռազմական հանցագործություն ճանաչել։ Բացի այդ, Գլխավոր Շուկա հրապարակը եղել է Համերաշխություն շարժման կազմակերպած զանգվածային ցույցերի կենտրոնական վայր։

Ճանաչում

  • Կրակովի Գլխավոր Շուկայական հրապարակը գտնվում է Թագավորական ճանապարհի (Droga Królewska) վրա և համարվում է միջնադարյան Եվրոպայի խոշորագույն հրապարակներից մեկը։
  • 1978 թվականին հրապարակը որպես հին քաղաքի մաս ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ըստ IV չափանիշի
  • 2005 թվականին Եվրոպայի հանրային լավագույն տարածքների շարքն է դասվել`շնորհիվ հրապարակում տիրող փողոցային կյանքի աշխուժության (ըստ Հանրային տարածքների նախագիծ շահույթ չհետապնդող կազմակերպության)
  • 2013 թվականին Lonely Planet ճամփորդական գործակալությունն իր ուղեցույցներում Կրակովի Գլխավոր Շուկայական հրապարակը գնահատել է ամենագեղեցիկը աշխարհում
  • 2016 թվականին howitravel.co կայքը հրապարակը դասել է ամբողջ աշխարհում ուշադրության արժանի թոփ 13 լավագույն վայրերից 9-րդ տեղում
  • 2010 թվականին հրապարակում ստորգետնյա թանգարան է բացվել, որը հագեցած է 21-րդ դարի նորագույն տեխնոլոգիաներով և որը կառաջնորդի այցելուներին գեղատեսիլ միջնադարյան քաղաքի պատմության էջերով։

Հրապարակն այսօր

Այսօր հրապարակում բազմաթիվ ռեստորաններ եւ սրճարաններ կան։ Սուրբ Ադալբերտի եկեղեցու նկուղում գործում է փոքր հնագիտական թանգարան։ Նաև շենքի նկուղում, որը կոչվում էր «Ոչխարների տակի պալատ», այժմ գործում է կաբարե «Ոչխաների տակի նկուղ» անվամբ։ Անտոն Խավելկան 1876 թվականին բացել է «Արմավենու տակ» անունով սրճարան, որը գործում է առ այսօր։

Գլխավոր Շուկան շարունակում է բազմաթիվ հասարակական միջոցառումների և հանդիսությունների թատերաբեմ լինել։ Դրանք ներառում են ամենամյա կրակովյան ամանորյա մսուրներ, Լայկոնիկի պարեր, Տոնական օգնության Մեծ Նվագախմբի գալա համերգներ եւ Նոր տարվա մեծ տոնակատարությունները, փառատոններ։

Երթևեկություն

1979 թվականի հունվար 4-ին Գլխավոր Շուկայական հրապարակում ավտոմեքենաների երթեւեկությունը դադարեցվել է: Երթևեկության համար հրապարակում ձիակառքեր կան։

Գերժամանակակից ստորգետնյա թանգարան

2010 թվականին հրապարակում գեր ժամանակակից ստորգետնյա թանգարան է բացվել, որը հագեցած է 21-րդ դարի նորագույն տեխնոլոգիաներով և որը կառաջնորդի այցելուներին գեղատեսիլ միջնադարյան քաղաքի պատմության էջերով։

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Yas
24 Января 2014
The biggest and well saved Medieval plaza in Europe! Lonely Planet's no.1 choice: the most beautiful European city market! Wonderful atmosphere - summer and evenings. Always fulfilled with tourists.
Jaroslaw Marciuk
24 Сентября 2011
The first UNESCO World Heritage List from 1978 year had only 12 the most valuable objects from around the world. One of them was Krakow - the Old City, the Royal Wawel Castle and jewish Kazimierz.
Michał Olszowski
5 Марта 2013
There is a quite cheap and a bit "hidden" coffee bar with beautiful view on the main market. Just walk into museum in Sukiennice (building in the center of market) and go upstairs on the second floor.
Davin Chua
12 Сентября 2015
The biggest medieval plaza in Europe, you can spend the whole day here understanding the history of Kraków!
Annet Sagal
22 Сентября 2015
It has an amazing and charming atmosphere and architecture here is the best! You should visit Cafe on the second floor of Sukennice it has a normal prices in comparison with other restaurants on Rynek
Ана Лековић
12 Февраля 2017
A must-to is visit to museums, both the underground one to inform about history (~1,5h) and the one at first floor of Sukiennice (image) where you can educate about polish art in 4 time periods (~1h).
7.9/10
Maksym Kytsiuk, Phil Akhnazarov և 223,861 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hotel Imperial

սկսած $125

Hotel Wentzl

սկսած $202

Old Town Apartments

սկսած $74

Pergamin Apartments

սկսած $111

The Spiski Palace

սկսած $74

Flamingo Premium Hostel

սկսած $34

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Sukiennice

The Renaissance Sukiennice (Cloth Hall, Drapers' Hall) in Kraków,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Sukiennice Museum

The Gallery of 19th-Century Polish Art at Sukiennice (polski. Galeria

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Town Hall Tower, Kraków

Town Hall Tower in Kraków, Poland (Polish: Wieża ratuszowa w K

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Historical Museum of Kraków

The Historical Museum of the City of Kraków (polski. Muzeum

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Adam Mickiewicz Monument, Kraków

Adam Mickiewicz Monument in Kraków, (polski. pomnik Adama Mickiewicza

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կրակով (Հին քաղաք)

Կրակով, Հին քաղաքը Կրակովի կենտրոնական թաղամասն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Altarpiece of Veit Stoss

The Altarpiece of Veit Stoss (polski. Ołtarz Wita Stwosza, Deutsch.

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
St. Mary's Basilica, Kraków

Church of Our Lady Assumed into Heaven (also known as St. Mary's

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ջամա էլ-Ֆնա

Ջամա էլ-Ֆնա, Մարաքեշ քաղաքի ամենամեծ հրապարակն է, այն Մարոկկոի գլխ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կարմիր հրապարակ

Կարմիր հրապարակ (ռուս.՝ Красная площадь), քաղաքային հրապա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գրան Պլաս

Գրան Պլաս (ֆր.՝ Grand place, հոլ.՝ Grote markt), պատմական հրապա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Իսպանիայի հրապարակ (Սևիլյա)

Իսպանիայի հրապարակ (իսպ.՝ Plaza de España, Seville), հրապարակ Սև

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Piazza del Duomo, Milan

Piazza del Duomo ('Cathedral Square') is the main piazza (city square)

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը