Palaces в Թեհրան

Գոլեսթանի պալատ

Nadya Popova и еще 138 человек были здесь
7.7/10

Գոլեսթանի պալատ կամ Գոլեստան (պարսկ՝ کاخ گلستان‎‎ – Քախ-է Գոլեսթան, բառացի նշանակում է վարդերի պալատ), նախկին Ղաջարիական արքայական տոհմի համալիր Իրանի մայրաքաղաք Թեհրանում, հանդիսանում է Թեհրանի հնագույն պատմական հուշարձաններից մեկը։ 2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Գոլեստանը ճանաչել է որպես Ասիայի համաշխարհային ժառանգության մի մաս: Գոլեսթանի պալատն արքայական շինությունների խմբի մի մասն է, որոնք Թեհրանի կրաշաղախ պատերով միջնաբերդի մի մասն էին: Պալատն ունի այգիներ, 18-19-րդ դարերի իրանական արվեստի ու եվրոպական ընծաների հավաքածու։

Պատմություն

Թեհրանի միջնաբերդը կառուցվել է Սեֆյան արքայատոհմից Թահմասպ առաջինի (1524-1576) կառավարման օրոք և այնուհետև, XVIII-XIX դարերում շարունակ վերանորոգվել է։ Գոլեստանի կառուցման մեջ առավել մեծ ներդրում են ունեցել Զանդ արքայատոհմի ներկայացուցիչ Քարիմ խանը (1750-1779), Ղաջարիների արքայատոհմի ներկայացուցիչ Աղա Մոհամադ Խանը (1742-1797), ով Թեհրանը դարձրել է Պարսկաստանի մայրաքաղաքը, իսկ 1794-1925 թվականների ընթացքում միջնաբերդը դարձել է Ղաջարիների արքայատոհմի նստավայրը, որոնց համար Գոլեսթանի պալատը դարձել է բնակատեղի, և Նասր ադ Դին Շահը (1848-1896), ով թաղված է պալատական համալիրի տարածքում։
Փահլավիների ժամանակաշրջանում (1925-1979) Գոլեսթանի պալատը ծառայել է որպես արքայական ընդունելությունների վայր, իսկ այս արքայատոհմն իր համար պալատ է կառուցել Նիավարանում: 1925-1945 թվականների ընթացքում շինությունների մեծ մասը քանդվել է Ռեզա շահի հրամանով, քանի որ նա համարում էր, որ դարեդար տևած Ղաջարիների պալատը չպետք է խոչընդոտեր նորագույն քաղաքի աճին:

Մարմարե գահ (Թախթ_է մարմար)

Մարմարե գահի տպավորիչ դարատափը կառուցվել է 1806 թվականին՝ Ղաջարիների արքայատոհմի ներկայացուցիչ Ֆաթ Ալի շահի (1797-1834) կողմից: Այս տարածքը զարդարում են նկարները, մարմարե քանդակները, հախճապակյա աշխատանքներն ու իրանյան ճարտարապետության այլ գոհարները: Մարմարե գահը կառուցել են Յազդ նահանգի հայտնի դեղին մարմարից՝ ընդհանուրը՝ 65 մասից: Ղաջարիների արքայատոհմերի թագավորներն ու դատական նախկին արարողությունները տեղի են ունեցել այս դարատափում: Այստեղ է 1925 թվականին թագադրվել Ռեզա շահ Փահլավին:

Քարիմ խանի անկյուն (Խալվաթ-է Քարիմ Խան)

Քարիմ խանի անկյունը կառուցել են 1759 թվականին: Այն Զանդ արքայատոհմի Քարիմ խանի բնակավայրն էր: Կառույցի հիմնական մասը նման է Մարմարե գահին: Վերջինիս պես այն դարատափ է, բայց քիչ զարդարանք ունի: Նախկինում այստեղ շատրվանով լճակ է եղել:

Լճակի տուն (Հուզ խանե)

Քաջարների պալատին նվիրված եվրոպական նկարիչների գործերը զետեղվել են Լճակի տանը: Այն այս արքայատոհմի համար որպես ամառանոց է օգտագործվել: Զովացման հատուկ համակարգով ջուրը պոմպով մղվում էր ստորգետնյա համակարգով դեպի սենյակները գտնվող փոքր լճակներ: Այնուհետև ջուրը ոռոգում էր արքայական այգիները: Խոնավության վնասակար ազդեցության պատճառով այս համակարգն էլ կիրառելի չէ:

Ադամանդյա սրահ (Թալար-է բրելիան)

Ադամանդյա սրահն այսպես է անվանակոչվել շնորհիվ իրանցի արհեստավորների ադամանդյա ապակիների աշխատանքի: Կառուցվել է Նասեր էդ Դինի հրամանով՝ Հախճապակյա սրահի (Թալար-է բոլուր) վերափոխման նպատակով: Հայտնի է իր ադամանդյա հայելային աշխատանքներով ու ջահերով:

Ընդունելության սրահ (Թալար-է սալամ)

Ընդունելության սրահն ի սկզբանե գծագրվել էր թանգարանի համար: Այն բանից հետո, երբ Արևի գահը (Թախթ-է խորշիդ) տեղափոխվեց Իրանի կենտրոնական բանկի Արքայական գանձերի թանգարան, այս սրահն օգտագործեցին արքայական հատուկ ընդունելությունների համար և այդ պատճառով էլ այն անվանակոչվեց Ընդունելությունների սրահ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգություն

2013 թվականի հունիսի 23-ին Պնոմպենում կայացած հանդիպմանը Գոլեսթանի պալատն ընդգրկվեց Յունեսկոյի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այժմ այն գտնվում է Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության հոգածության ներքո:

Թանգարաններ

Նասրեդին շահի գաղափարով 1870 ական թվականներին Եվրոպայի օրինակով պատկերասրահ է ստեղծվել։ Հուզ խանեում ցուցադրվել են եվրոպական նկարիչների կտավները (հիմնականում դիմանկարներ), որոնք գնել էին Նասրեդինը և նրա նախորդները, իսկ Նեգար խանում` իրանական նկարիչների կտավները։ XX դարում Նեգար խանի հավաքածուն բաշխվել է Թեհրանի տարբեր թանգարաններով, սակայն առ այսօր այնտեղ դեռևս պահպանվում են Ղաջարիական դարաշրջանի նկարիչների կտավները։

Оставить комментарий
Советы и подсказки
Semira K
11 April 2014
Highly recommended for tourists so don't miss that
25 February 2013
Alan dare to kakhe golestan baroon ghashangi miyad jaye hamegi khaallliii ;-)
Местоположение
Карта
Адрес

0.2km from Tehran Province, Tehran, Panzdah-e Khordad Square, Իրան

Как добраться?
Время работы
Mon-Sun 9:00 AM–5:00 PM
Контакты
Ссылки

Golestan Palace (كاخ موزه گلستان) на Foursquare

Գոլեսթանի պալատ на Facebook

Sapphire Marine

от $85

Sapphire Marine

от $127

Qafqaz Sahil Hotel

от $35

The Crescent Beach Hotel

от $71

Aysberq Resort

от $53

Ramada Baku

от $94

Близлежащие достопримечательности

Смотреть все Смотреть все
Add to wishlist
I've been here
Visited
Grand Bazaar, Tehran
Իրան

Grand Bazaar, Tehran (پارسی: بازار تهران) is a tourist attraction, on

Add to wishlist
I've been here
Visited
Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարան
Իրան

Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարան (պարս․՝ موزه هنرهای معاصر تهرا)

Add to wishlist
I've been here
Visited
Գորգերի թանգարան (Թեհրան)
Իրան

Գորգերի թանգարան (պարս․՝ موزه فرش ایران, Muze-ye Farsh-e Iran)

Add to wishlist
I've been here
Visited
Tehran International Tower
Իրան

Tehran International Tower (پارسی: برج بین‌المللی تهران) is a touris

Add to wishlist
I've been here
Visited
Միլադի աշտարակ
Իրան

Միլադի աշտարակ (պարս․՝ برج میلاد), հայտնի է նաև Թեհրանի աշտարա

Add to wishlist
I've been here
Visited
Tughrul Tower
Իրան

Tughrul Tower (پارسی: برج طغرل) is a tourist attraction, one of the

Add to wishlist
I've been here
Visited
Shah-Abdol-Azim shrine
Իրան

Shah-Abdol-Azim shrine (پارسی: شاه‌عبدالعظیم) is a tourist attraction

Add to wishlist
I've been here
Visited
Imamzadeh Saleh, Shemiran
Իրան

Imamzadeh Saleh, Shemiran (پارسی: امامزاده صالح (تجریش)) is a to

Похожие достопримечательности

Смотреть все Смотреть все
Add to wishlist
I've been here
Visited
Generalife
Իսպանիա

Generalife is a tourist attraction, one of the Palaces in Barrio

Add to wishlist
I've been here
Visited
Պետերգոֆի պալատ
Ռուսաստան

Պետերգոֆի պալատ (ռուս.՝ Петерго́ф), Սանկտ Պետերբուրգի Պետերգոֆ

Add to wishlist
I've been here
Visited
Het Loo
Նիդերլանդեր

Het Loo (Nederlands: Paleis Het Loo) is a tourist attraction, one of

Add to wishlist
I've been here
Visited
Ցարսկոյե Սելո (արգելոց-թանգարան)
Ռուսաստան

Ցարսկոյե Սելո (ռուս.՝ Царское Село ) - արգելոց-թանգարան Պուշկին քա

Add to wishlist
I've been here
Visited
La Granja palace
Իսպանիա

La Granja palace (Español: Palacio Real de La Granja de San

Посмотреть все похожие места