Խրավենստեն

Խրավենստեն (հոլ.՝ Gravensteen, բառացի` կոմսերի ամրոց), ամրոց Բելգիայի Գենտ քաղաքում: Կառուցվել է 1180 թվականին, միջնադարյան միակ ամրոցն է Ֆլանդրիայում, որի պաշտպանական համակարգը մինչև օրս պահպանվել է գրեթե անխաթար: Մի քանի դարերի ընթացքում ամրոցը եղել է Ֆլանդրիայի կոմսերի նստավայրը: Ավելի ուշ այն օգտագործվել է որպես դրամահատարան, դատական գործընթացների անցկացման վայր, բանտ և տեքստիլ ֆաբրիկա:

Պատմություն

Ամրոցի տեղում պաշտպանական առաջին շինությունը կառուցվել է կոմս Բալդուինեն I Երկաթաձեռի օրոք` 9-րդ դարում: Այն նախատեսված էր վիկինգների հարձակումներից պաշտպանվելու համար:

10-րդ դարի սկզբին Առնուլֆ I-ը հրամայել է ամբողջությամբ վերակառուցել ամրոցը: Բոլոր շինությունները փայտից էին և գտնվում էին ամրացված բարձունքին կառուցած մեծ շինության շուրջ:

12-րդ դարի կեսերին` կոմս Ռոբերտ I Ֆրիեսկի օրոք, ամրոցը մեկ անգամ ևս հիմնանորոգվում է: Փայտե շինության տեղում կենտրոնում հայտնվում է քարե եռահարկ աշտարակ (33×18.8 մ)` հանդիսությունների երեք սրահներով, մոնումենտալ քարե սանդուղքով, վառարաններով, արտաքնոցներով, որ ճոխության նշան էին համարվում: Հետագայում ամրոցը կրկին վերակառուցվել է, սակայն տուժել է 1176 թվականի հրդեհից:

Խրավենստենը այն տեսքով, ինչ ունի ներկայումս, վերակառուցվել է Ֆիլիպ Էլզասցու օրոք` 1180 թվականին: Այդ ժամանակ ընդարձակվել է գլխավոր սրահը, ամրոցին կից կառուցվել են 24 աշտարակներ, իսկ ամրոցի շուրջը փորվել է խրամ: Գենտի համար ոչ բարենպաստ այդ ժամանակներում Խրավենստենը խորհրդանշում էր Ֆլանդրիայի կոմսերի հզորությունը:

14-րդ դարում Խրավենստենը դադարում է նստավայր լինել, քանի որ իշխող Լյուդովիկ II Մալսցու կարծիքով դրա համար այն այնքան էլ հարմարավետ չէր: Ամեն դեպքում, Ֆլանդրիայի կոմսությունում ամրոցը պահպանում էր իր վարչական գործառույթը:

1353 թվականից սկսած` ամրոցը օգտագործվել է արպես դրամահատարան: 1407 թվականից ամրոցում հաստատվում են կոմսության գլխավոր դատարանը, Ֆլանդրիայի խորհուրդը, ինչպես նաև բանտը: Ֆլանդրիայի խորհուրդը այնտեղ գործում է մինչև 1778 թվականը, երբ Խրավենստենը վաճառվում է բոլոր ցանկացողներին: Արդյունքում 1807 թվականին ամրոցի գլխավոր աշտարակը օգտագործում են որպես տեքստիլ ֆաբրիկա: Մնացած շինություններում ապրում էին ֆաբրիկայի բանվորները իրենց ընտանիքների հետ:

19-րդ դարի վերջերին Խրավենստենի նշանակությունը վերանայվում է. տեղի ազնվականությունն ու քաղաքային խորհուրդը աստիճանաբար վերագնում են այն մասնավոր սեփականատերերից: Վերականգնողական աշխատանքները Յոզեֆ դե Վալեի գլխավորությամբ սկսվում են 1894 թվականին: Դե Վալեն վերակառուցում է ամրոցը` նրան տալով նախնական տեսքը, չնայած տափակ կտուրներն ու արևելյան թևի լուսամուտները բնորոշ չէին միջնադարյան շինություններին:

Չնայած 20-րդ դարում Խրավենստենը դարձել է Գենտի` ամենամեծ թվով այցելություններ ունեցող տեսարժան վայրերից մեկը, ամրոցի պահպանմանը քիչ ուշադրություն է դարձվել: Հյուսիսային Եվրոպայի ամրոցների համեմատությամբ նրա պատմությունն ավելի քիչ է ուսումնասիրվել: Այդ ամենը հանգեցրել է այն բանին, որ ամրոցը կրկին անկում է ապրել:

Միայն 1980 թվականին, երբ Խրավենստենը նշում էր իր 800-ամյակը, ամրոցը կրկին վերագնահատվում է: Ուսումնասիրելով ամրոցի վիճակը` մասնագետները մշակում են այն վերականգնելու բազմափուլ ծրագիր և շինությունների ամրացում, որն իրականցվում է բարեհաջող:

Արդարադատության և զենքերի թանգարան

Վերջին շրջանում Գենտի իշխանությունները ջանք չեն խնայում, որ ամրոցը դառնա զբոսաշրջային կենտրոն: Ամրոցի տարածքում բացում են արդարադատության և զենքի թանգարան: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ չորս հարյուրամյակների ընթացքում (14-18-րդ դարեր) Խրավենստենում գործել է Ֆլանդրիայի գերագույն դատարանը:

Ամրոցում ներկայացված են զենքեր, կտտանքի պարագաներ, որոնք օգտագործել են արդարադատություն իրականացնելիս, ինչպես նաև զենքի պատմական հավաքածու, որի նմուշների մեծ մասը հավաքել է 19-րդ դարի արդյունաբերող Ադոլֆ Նեյթը:

Աշխատանքային ռեժիմ

Խրավենստենը այցելությունների համար բաց է ամբողջ տարին` բացառությամբ տոնական մի քանի օրերի` հունվարի 1, դեկտեմբերի 24, 25 և 31:

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Visit Gent
28 Октября 2013
Ghent’s oldest building is the Castle of the Counts. Nowhere else in the world will you find such a massive castle right in the heart of the city. Go back in time. #visitgent
Bart V.L.
3 Сентября 2014
This is not the oldest building of Ghent ! What you see is a 19th Century "romantic" reconstruction of the original, of which only ruins were left at that time. Worth a visit nonetheless !
Visit Gent
18 Июля 2014
The Castle is included in City Card Gent (so are all the main attractions, museums, a boat trip and use of De Lijn bus & tram) It's a good deal. Available here and at Visit Gent, hotels & De Lijn
Tony Martin Klæboe
6 Сентября 2017
Very nice place - both for children and adults. The tour takes around 30-60 minutes, depending on how much you choose to read. The top of the castle gives an impressive overview of a beatiful city.
Bruno C.  Ferreira
15 Апреля 2016
Construido no ano 1180, é um castelo medieval muito interessante para se visitar se você estiver em Ghent, na Bélgica. Entrada 10 euros. (2016)
Matias Gonda
23 Сентября 2018
Al ingresar te entregan un audio guía en el idioma que elijas, el mismo te va llevando por todo el castillo con un divertido cuento y anécdotas. Recomendable ir antes de las 12pm!
8.3/10
Irina Nikonova, Daria В. և 30,591 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Sandton Grand Hotel Reylof

սկսած $193

Hotel de Flandre

սկսած $107

Ibis Gent Centrum Opera

սկսած $84

ibis Gent Centrum Opera

սկսած $0

Hotel Monasterium PoortAckere

սկսած $117

1898 The Post

սկսած $407

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Saint Nicholas' Church, Ghent

St. Nicholas' Church (Dutch: Sint-Niklaaskerk) is one of the oldest

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Saint Michael's church, Ghent

The Saint Michael's church (Dutch: Sint-Michielskerk) in Ghent,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Belfry of Ghent

The 91-meter-high belfry of Ghent is one of three medieval towers that

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Բավոնի տաճար (Գենտ)

Սուրբ Բավոնի տաճար (հոլ.՝ Sint Baafskathedraal), Գենտի թեմի Մայր տա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գենտի համալսարան

Գենտի համալսարան (հոլ.՝ Universiteit Gent, կրճատ՝ UGent), Ֆլան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Boekentoren

The Boekentoren, (Dutch for Book Tower) is a famous building located

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գեղարվեստի թանգարան (Գենտ)

Գենտի գեղարվեստի թանգարան (հոլ.՝ Museum voor Schone Kunsten (MSK))

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Koningin Maria Hendrikaplein

Het Koningin Maria Hendrikaplein is een plein in de Belgische stad

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նոյշվանշտայն

Նոյշվանշտայն (գերմ.՝ Schloß Neuschwanstein) ռոմանտիզմի ոճով կ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թաուեր

Թաուեր («աշտարակ», անգլ.՝ Her Majesty's Royal Palace and Fortress

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Château de Gruyères

The Castle of Gruyères (in french: château de Gruyères), located in th

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Հրեշտակի ամրոց

Սուրբ Հրեշտակի ամրոց իտալ.՝ Castel

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Castello Scaligero (Sirmione)

Замок Скалігерів (італ. Castello Scaligero) —

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը